Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք 22–28. «Ծառա եւ վկա» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք 22–28, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը
Գործք Առաքելոց 22–28
«Ծառա եւ վկա»
Տպավորությունները Սուրբ Հոգուց հաճախ հանգիստ են, իսկ երբեմն՝ սրընթաց: Ձեր տպավորությունները գրի առնելը թույլ է տալիս ձեզ՝ ավելի խորապես մտածել դրանց մասին: Երբ կարդաք Գործք 22–28-ը, գրի առեք մտքերն ու զգացմունքները, որոնք առաջանում են ձեր մոտ և ժամանակ հատկացրեք խորհելու դրանց մասին:
Գրի առեք ձեր տպավորությունները
«Երբ մենք Տիրոջ հանձնարարության ներքո ենք», Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը խոստացել է, «Մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք» («Սովորել, կատարել, լինել» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 62): Այնուամենայնիվ, մենք հարթ ճանապարհի և հաջողությունների անվերջ հոսքի իրավունք չունենք: Սրա համար մենք չպետք է ապացույց որոնենք ավելի հեռվում, քան Պողոս Առաքյալինը: Փրկիչը նրան հանձնարարել էր. « [Իր] անունը տանել հեթանոսների, թագաւորների՝ եւ Իսրայէլի որդկանց առաջին» (Գործք 9.15): Գործք գլուխներ 22–28-ում, մենք տեսնում են Պողոսին այս հանձնարարությունը կատարելիս և մեծ ընդդիմության հանդիպելիս՝ շղթաներ, բանտարկություն, ֆիզիկական բռնություն, նավակոծություն և, նույնիսկ, օձի հարձակում: Բայց նաև տեսնում ենք, որ Հիսուսը «կանգնեց նորա մօտ եւ ասեց. Քաջացիր, Պօղոս» (Գործք 23.11): Պողոսի փորձառությունները ոգեշնչող հիշեցում են, որ երբ Տիրոջ ծառաները ընդունում են «գնալու …և բոլոր ազգերը աշակերտելու» Նրա կանչը, Նա կկատարի նրանց տված Իր խոստումը. «Ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջ» (Մատթեոս 28.19–20):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Հիսուս Քրիստոսի աշակերտները համարձակությամբ կիսվում են իրենց վկայություններով:
Երբ Պողոսը հայտնեց այն հզոր վկայությունները, որոնք գրված են Գործք 22 և 26-ում, նրան բանտարկեցին հռոմեացի զինվորները: Մարդիկ, ում հետ նա խոսեց, իշխանություն ունեին նրան մահվան դատապարտելու: Սակայն նա ընտրեց համարձակորեն վկայություն բերել Հիսուս Քրիստոսի և իր ստացած «երկնային տեսիլքի» մասին (Գործք 26.19): Ի՞նչն է ոգեշնչում ձեզ նրա խոսքերում: Մտածեք այն հնարավորությունների մասին, որոնք դուք ունեք ձեր վկայությամբ կիսվելու համար: Օրինակ, երբ եք վերջին անգամ պատմել ձեր ընտանիքին կամ մյուսներին այն մասին, թե ինչպես եք ստացել ձեր վկայությունն ավետարանի մասին:
Ինչո՞ւ Հիսուս Քրիստոսի մասին Պողոսի երեք պատմությունների միջև տարբերություններ կան:
Գործք գիրքը պարունակում է երեք պատմություն դեպի Դամասկոս տանող ճանապարհին Պողոսի հրաշափառ տեսիլքի մասին (տես Գործք 9.3–20, 22.1–21, 26.9–20): Այս պատմություններից յուրաքանչյուրը աննշան տարբերվում է մյուսներից, իսկ մի քանիսն ավելի շատ մանրամասնություններ են պարունակում, քան մյուսները: Քանի որ պատմությունները պատմվում էին տարբեր ունկնդիրների տարբեր նպատակներով, խելամիտ է, որ Պողոսն ամեն մի լսարանի համար ընտրեց շեշտադրել փորձառության տարբեր մասերը:
Ջոզեֆ Սմիթը նմանապես գրեց իր Առաջին Տեսիլքի մի քանի պատմություն «Առաջին Տեսիլքի պատմություններ» Ավետարանական Թեմաներ, topics.lds.org): Տարբեր պատմություններ պատմվեցին տարբեր ունկնդիրների՝ տարբեր նպատակներով և տրվեցին գաղափարներ, որոնք մատչելի չէին լինի, եթե միայն մեկ պատմություն գոյություն ունենար:
Գործք 23.10–11, 27.13–25, 40–44
Տերը կանգնում է նրանց կողքին, ովքեր ձգտում են ծառայել Նրան:
Ինչպես Պողոսի ծառայությունն է հստակորեն ցույց տալիս, դժվարությունները մեր կյանքում չեն նշանակում, որ Աստված չի հավանում այն աշխատանքը, որը մենք անում ենք: Փաստորեն, երբեմն դժվարությունների ժամանակ է, երբ մենք Նրա աջակցությունն ամենաշատն ենք զգում: Հետաքրքիր կլինի վերանայել այն, ինչ վերջերս կարդացել եք Պողոսի ծառայության մասին և թվել մի քանի բաներ, որոնց նա դիմացավ (տես օրինակ՝ Գործք 14.19–20, 16.19–27, 21.31–34, 23.10–11, 27.13–25, 40–44): Ինչպե՞ս Տերը կանգնեց Նրա կողքին և ի՞նչ է սա ուսուցանում ձեզ Տիրոջ ծառայության մեջ ձեր իսկ ջանքերի մասին:
Գործք 24.24–27, 26.1–3, 24–29, 27
Ես կարող եմ ընտրել ընդունել կամ մերժել Աստծո ծառաների խոսքերը:
Իր ծառայության ընթացքում Պողոսը բերեց հզոր վկայություն Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։ Շատ մարդիկ ընդունեցին նրա վկայությունը, բայց ոչ ամենքը դա արեցին: Երբ կարդաք Գործք 24.24–27 և Գործք 26.1–3, 24–29, գրեք խոսքեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես հռոմեացի կառավարիչները Հուդայում արձագանքեցին Պողոսի ուսմունքներին.
Փելիքս
Փեստոս
Ագրիպպաս թագավոր
Կայսեր կողմից դատվելու համար դեպի Հռոմ նավարկելիս, Պողոսը մարգարեացավ, որ այն «նեղութիւնով և շատ վնասով է լինելու» նավի և ուղևորների համար (Գործք 27.10): Կարդացեք գլուխ 27-ը պարզելով, թե Պողոսի նավակիցներն ինչպես արձագանքեցին նրա նախազգուշացմանը: Նրանց փորձառության մեջ արդյո՞ք գտաք որևէ դաս ձեզ համար:
Արդյո՞ք երբևէ արձագանքել եք այդ մարդկանցից որևէ մեկի պես, երբ լսել եք Եկեղեցու առաջնորդների ուսուցումները: Որո՞նք են այս ձևով արձագանքելու մի քանի հնարավոր հետևանքները: Ի՞նչ եք սովորում Իր ծառաների միջոցով Տիրոջ խորհրդին ականջ դնելու պատմություններից:
Տես նաև 2 Նեփի 33.1–2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.24–25, Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Նախազգուշացնող ձայնը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 108–11:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Նախքան իր դարձը, Պողոսը Աստծո հանդեպ հանցանքների երկար պատմություն ուներ: Բայց քանի որ կամենում էր ապաշխարել, նա կարողացավ ասել. «Հենց սորա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ [հանցանքներից] մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին» (տես նաև ՎՈւ 135.4): Ինչպե՞ս կարող ենք մեր խիղճը զերծ պահել Աստծո և մյուսների հանդեպ հանցանքներից:
Այս հատվածներում Տերն ինչի՞ համար կանչեց Պողոսին: Մենք ի՞նչ հնարավորություններ ունենք նմանատիպ բաներ անելու համար:
Ձեր ընտանիքից որևէ մեկը սիրո՞ւմ է օձեր: Խնդրեք այդ անձնավորությանը կամ ընտանիքի որևէ այլ անդամի պատմել պատմությունները, որոնք գտնվում են Գործք 28.1–9-ում: Ձեր երեխաները կարող են բավականություն ստանալ՝ նկարելով այս պատմությունները կամ դերակատարելով: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այդ պատմություններից: Դրանցից մեկը կարող է լինել այն, որ Տերը կատարում է Իր ծառաներին տված խոստումները: Օրինակ, դուք կարող եք համեմատել Մարկոս 16.18-ում տրված խոստումները՝ Պողոսի փորձառություններում դրանց իրականացման հետ: Դուք նաև գուցե գտնեք վերջին գերագույն համաժողովի մի ելույթ՝ մի խոստում, որը տվել է Տիրոջ ծառաներից մեկը, որը հավանաբար իմաստալից է ձեր ընտանիքի համար, և ցույց տվեք այն ձեր տանը: Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր հավատքը առ այն, որ այդ խոստումը կկատարվի:
Ինչպես Եկեղեցին Պողոսի օրերում (կոչվում էր «աղանդ» հատված 22), այսօր էլ Եկեղեցուն հաճախ «դեմ են խոսում»: Երբ մարդիկ դեմ խոսեցին Փրկիչին և Նրա Եկեղեցուն, ինչպես արձագանքեց Պողոսը: Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի փորձառությունից:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: