Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 22–28-ը Գործք 16–21. «Տերը կանչել է մեզ, որ ավետարանը քարոզենք»


Հուլիսի 22–28-ը Գործք 16–21. «Տերը կանչել է մեզ, որ ավետարանը քարոզենք» «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 22–28-ը Գործք 16–21, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019

Պողոսը Արիսպագոսում

Հուլիսի 22–28-ը

Գործք 16–21

«Տերը կանչել է մեզ, որ ավետարանը քարոզենք»

Երբ կարդաք ավետարանը քարոզելու Պողոսի ջանքերի մասին, Հոգին կհուշի ձեզ մտքեր և զգացումներ: Գրանցեք այդ տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր Առաքյալներին ուղղված Տիրոջ վերջին խոսքերից էր հետևյալ պատվիրանը. «Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր և Որդու եւ Սուրբ Հօգու անունովը, սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի պահեն» (Մատթեոս 28.19–20): Չնայած Առաքյալները ամբողջությամբ չհասցրին անել դա բոլոր ազգերի համար, Գործք 16–21-ը փաստորեն ցույց է տալիս, որ Պողոսը և նրա ընկերակիցները հասան նշանակալի առաջընթացի Եկեղեցու հաստատման գործում: Նրանք ուսուցանեցին, մկրտեցին և շնորհեցին Սուրբ Հոգու պարգևը: Նրանք գործեցին հրաշքներ, նույնիսկ մեռածին հարություն տվեցին և կանխագուշակեցին Մեծ Ուրացումը (Գործք 20.7–12, 20.28–31): Եվ այն աշխատանքը, որ նրանք սկսեցին, այսօր շարունակվում է ապրող Առաքյալների հետ, նվիրված աշակերտների հետ, ինչպիսին դուք եք, ովքեր օգնում են կատարել Փրկիչի առաջադրանքը այն ուղիներով, որոնք Պողոսը երբևէ չէր էլ կարող պատկերացնել: Գուցե դուք տեղյակ եք մարդկանց մասին, ովքեր չեն ճանաչում իրենց Երկնային Հորը կամ Նրա ավետարանը: Գուցե դուք զգացել եք, որ ձեր «հոգին սաստիկ զայրանում էր [ձեր] մեջ», որպեսզի կիսվեք նրանց հետ նրանով, ինչ գիտեք Նրա մասին (Գործք 17.16): Եթե ավետարանով կիսվելիս դուք հետևում եք Պողոսի համեստության և համարձակության օրինակին , գուցե գտնեք ինչ-որ մեկին «ում սիրտը Տերը բացել է» (Գործք 16.14):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք 16–21

Հոգին կառաջնորդի ինձ ավետարանով կիսվելու իմ ջանքերում:

Ամեն ոք Հիսուս Քրիստոսի ավետարանի կարիքն ունի, բայց ոմանք ավելի պատրաստված ենայն ընդունելու համար, քան մյուսները: Սա է պատճառներից մեկը, որ մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք, երբ կիսվում ենք ավետարանով, որ առաջնորդի մեզ դեպի նրանց, ովքեր պատրաստ են: Երբ կարդաք Գործք 16–21-ը, նշեք այն դեպքերը, երբ Հոգին առաջնորդեց Պողոսին և նրա ընկերակիցներին: Ի՞նչ օրհնություններ եկան, երբ նրանք հետևեցին Հոգուն: Ե՞րբ եք զգացել, որ Հոգին հուշել է ձեզ ավետարանով կիսվելու ձեր ջանքներում:

Տես նաև Ալմա 7.17–20, Դալին Հ. Օուքս, «Կիսվել վերականգնված ավետարանով», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 57–60, «Քարոզիր Իմ Ավետարանը», 92–93:

Գործք 16–21

Ես կարող եմ հռչակել ավետարանը բոլոր հանգամանքներում:

Երբ ավետարանը քարոզելու համար ձեզ բանտ են նետում, քարոզը դադարեցնելու պատճառը կարող է հասկանալի թվալ: Բայց Պողոսի և Շիղայի համար այն բանտապետին դարձի բերելու հնարավորություն դարձավ (տես Գործք 16.16–34): Գործք 16–21-իբոլոր հատվածներում փնտրեք բոլորի հետ իր վկայությամբ կիսվելու Պողոսի պատրաստակամության այլ օրինակներ: Ինչո՞ւ էր նա այդքան համարձակ և աներկյուղ: Ի՞նչ եք սովորում Պողոսի օրինակից:

Ավետարանով կիսվելու մասին ավելի շատ ուղերձներ կան 16–21 գլուխներում: Եթե ուշադիր նայեք, դուք կկարողանաք գտնել մի քանիսը, որոնք հատկապես կիրառելի են ձեզ համար: Փորձեք կարդալ այս գլուխները՝ ձեր մտքում ունենալով այս նպատակը: Ի՞նչ եք գտնում:

Գործք 17․16–34

«Մենք Աստծո զավակներն ենք»:

Աթենքում Պողոսը հանդիպեց տարբեր կարծիքներով և կրոնական տեսակետներով մարդկանց: Նրանք միշտ ձգտում էին «ինչ-որ նոր բան լսել» և այն, ինչ Պողոսն էր ներկայացնում, որոշակիորեն նոր էր նրանց համար (տես Գործք 17.19–21): Նրանք երկրպագում էին շատ աստվածների, այդ թվում մեկին, ում կոչում էին «անծանոթ Աստված» (Գործք 17.23), բայց նրանք հավատում էին, որ աստվածները զորություններ էին կամ ուժեր, ոչ թե ապրող, վայելչատես էակներ և իհարկե ոչ մեր Հայրը: Կարդացեք, թե Պողոսն ինչ ասաց, որ օգներ նրանց ճանաչել Աստծուն և նշեք Աստծո այն առանձնահատկությունները, որ դուք եք գտել: Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել «Աստծո զավակ»։ (Գործք 17․29) Ձեր կարծիքով, Աստծո զավակը լինելով, ինչպե՞ս եք տարբերվում ուղղակի Նրա արարչագործություններից մեկը լինելուց: Եթե դուք կանգնած լինեիք Պողոսի կողքին, երբ նա վկայում էր, ի՞նչ կասեիք հին հույներին մեր Երկնային Հոր մասին: Արդյո՞ք գիտեք որևէ մեկին, ով կարող է օգուտ քաղել ձեր վկայությունը լսելով:

Հիսուսը՝ մի փոքրիկ տղա գրկած

«Հոգու արժեքը», Լիզ Լեմոն Սուինդլ

Տես նաև Հռովմայեցիս 8.16, 1 Հովհաննես 5.2, «Մենք Աստծո զավակն ենք», (տեսաֆիլմ, LDS.org):

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Գործք 16–21

Որպեսզի ձեր ընտանիքին օգնեք պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում այս գլուխներում, զվարճալի կլինի, երբ դուք միասին կարդաք, քարտեզի վրա նշելով այն քաղաքները, որոնք Պողոսն այցելեց (տես այս ուրվագծի վերջում գտնվող քարտեզը):

Գործք 17.11, 18.24–28

Ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել այս սուրբ գրությունների Սրբերին: Ինչպե՞ս կարող է սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն օգնել մեզ ավելի «վեհանձն» լինել (Գործք 17․11) Ի՞նչ կարող ենք անել «սուրբ գրություններում հզոր» լինելու համար (Գործք 18․24)

Գործք 19․1-7

Մարգարե Ջոզեֆ Սմիթի այս ուսմունքները կարող են օգնել ձեր ընտանիքին քննարկել Գործք 19.1–7-ը. «Ջրով մկրտությունը ընդամենը կիսով մկրտություն է, և ոչ մի բանի պետք չէ առանց մյուս կեսի, այսինքն՝ Սուրբ Հոգու մկրտության… Ծնված լինել ջրից և Հոգուց նշանակում էր սուզվել ջրում մեղքերի թողության համար և այնուհետև ստանալ Սուրբ Հոգու պարգևը: Սուրբ Հոգու պարգևը տրվում էր մեկի կողմից, ով ուներ Աստծո կողմից իրեն տրված իշխանություն՝ ձեռքերը դնելով մկրտվածի գլխին» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 95): Ի՞նչ օրհնություններ են եկել մեզ Սուրբ Հոգու պարգևը ստանալուց:

Գործք 19․13-20

Ի՞նչը ոգեշնչեց մարդկանց այս հատվածներում այրել իրենց «հիսուն հազար արծաթի» արժողությամբ գրքերը: (Գործք 19․19) Կա՞ն արդյոք աշխարհիկ այնպիսի հարստություններ կամ գործեր, որոնցից պետք է հրաժարվենք, որպեսզի ստանանք երկնային օրհնություններ:

Գործք 20․32–35

Ե՞րբ է ձեր ընտանիքը զգացել Քրիստոսի ուսմունքը, որ «Ավելի երանելի է տալը, քան վերցնելը»: (Գործք 20․35): Կա՞ արդյոք ինչ-որ մեկը, ով կարող է օգտվել ձեր ընտանիքի կողմից մատուցվող ծառայությունից, ժամանակից կամ նվերներից: Ընտանիքով քննարկեք որոշ գաղափարներ և ծրագիր կազմեք որևէ մեկին ծառայելու համար: Մենք ի՞նչ ենք զգում, երբ ծառայում ենք ուրիշներին: Ինչո՞ւ է ավելի երանելի տալը, քան վերցնելը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գրի առեք տպավորությունները Երբ տպավորություններ կամ գաղափարներ գան, գրանցեք դրանք: Օրինակ, դուք կարող եք գրի առնել ձեր մտքերը ձեր սուրբ գրությունների լուսանցքներում, Gospel Library հավելվածում կամ ուսումնասիրության օրագրում: «Երբ գրի եք առնում հոգևոր տպավորությունները, դուք ցույց եք տալիս Տիրոջը, որ գնահատում եք Նրա առաջնորդությունը, և Նա կօրհնի ձեզ ավելի հաճախակի հայտնություններով» («Ուսուցանել Տիրոջ ձևով», 12, տես նաև 30):

Պողոսի միսիոներական ճամփորդությունների քարտեզը

Պողոս Առաքյալի միսիոներական ճամփորդությունները: