Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 22-28-ը Գործք Առաքելոց 16-21․ «Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց»


Հուլիսի 22-28-ը Գործք Առաքելոց 16-21․ «Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 22-28-ը Գործք Առաքելոց 16-21, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Պողոսը Արիսպագոսում

Հուլիսի 22-28-ը

Գործք Առաքելոց 16-21

«Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք նորանց»

Գործք Առաքելոց 16–21-ը կարդալուց հետո մտածեք, թե Հոգու հուշումները և այս համառոտ շարադրանքում տրված մտքերը ինչպես կարող են օգնել ձեզ ձեր դասը նախապատրաստելիս։ Լրացուցիչ օգնության համար օգտվեք այս ձեռնարկի «Հոգալ փոքր երեխաների կարիքները» բաժնից։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին պատմել ձեզ, թե ինչով է Պողոսը նման այսօրվա միսիոներներին: Հարցրեք․ «Դուք երբևէ փորձե՞լ եք ավետարանով կիսվել որևէ մեկի հետ»:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Գործք Առաքելոց 16․25–34

Միսիոներները մարդկանց սովորեցնում են Հիսուսի մասին:

Ձեր ուսուցանած երեխաները գիտե՞ն, թե ինչ են անում միսիոներները: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրենք ավետարանով կարող են կիսվել ուրիշների հետ:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին բեմադրել Գործք Առաքելոց 16․25–34-ը, մինչ ամփոփում եք պատմությունն այն մասին, թե ինչպես էին Պողոսն ու Շիղան բանտում կիսվում ավետարանով (տես նաև “Chapter 61: Paul and Silas in Prison,” New Testament Stories, 158–60, կամ the corresponding video on LDS.org)։ Բացատրեք, որ միսիոներներն այսօր նույնպես ուսուցանում են մարդկանց Հիսուսի մասին և օգնում նրանց պատրաստվել մկրտությանը։

  • Պատրաստեք միսիոներական անվանապիտակներ երեխաների համար և օգնեք նրանց գրել դրանց վրա իրենց անունները։ Երեխաներին սովորեցրեք վարդապետության պարզ նախադասություններ, որոնցով նրանք կարող են կիսվել մյուսների հետ, օրինակ՝ «Աստված մեզ սիրող Երկնային Հայրն է», «Աստված խոսում է կենդանի մարգարեի միջոցով» կամ «Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է»։

  • Հրավիրեք երեխաներին պատմել միսիայում գտնվող իրենց ծանոթ մեկի մասին։ Նրանք կարող են մի նկար նկարել կամ երկտող գրել և ուղարկել միսիոներին։

Գործք Առաքելոց 17․10–12

Սուրբ գրությունները վկայում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Թեև ձեր ուսուցանած երեխաներից ոմանք, հնարավոր է, դեռ կարդալ չգիտեն, դուք կարող եք օգնել նրանց սեր զարգացնել սուրբ գրությունների հանդեպ և տեսնել, թե ինչպես են նրանք վկայում Փրկիչի մասին։

Հնարավոր վարժություններ

  • Սուրբ գրությունների մի քանի օրինակներ տեղավորեք սենյակի տարբեր մասերում և խնդրեք երեխաներին գտնել դրանք: Երեխաներից մեկին օգնեք կարդալ այս արտահայտությունը․ «նորանք … ամեն օր Գրքերը քննում էին» (Գործք Առաքելոց 17․11)։ Հրավիրեք երեխաներին օրացույցի վրա մատնացույց անել շաբաթվա յուրաքանչյուր օրը՝ ձեզ հետ միասին կրկնելով այդ արտահայտությունը։

  • Որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ սուրբ գրությունները վկայում են Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին, օգնեք նրանց բացել որևէ գլուխ սուրբ գրություններում, օրինակ Գործք 17 կամ 18-ում, և գտնել այն օրինակները, որոնցում օգտագործվում են Աստված կամ Տեր բառերը։ Կարող եք նշել այդ բառերը տարբերակիչ ձևով, որպեսզի ավելի հեշտությամբ գտնեն դրանք: Ամեն անգամ, երբ նրանք գտնեն այդ բառերից որևէ մեկը, խնդրեք նրանց ասել, թե ինչ գիտեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին։

Գործք Առաքելոց 17․22-31

Ես Աստծո զավակն եմ

Արիսպագոսում Պողոսն ուսուցանեց հիմնարար ճշմարտություններ Աստծո էության մասին, այդ թվում՝ մենք Նրա զավակներն ենք և «ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը» (Գործք Առաքելոց 17․27)։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի մոտ զգալ Երկնային Հորը։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին կրկնել «Աստծո ազգիցն ենք» արտահայտությունը (Գործք 17․29), և բացատրեք, որ ազգից նշանակում է սերնդից։ Մեկ առ մեկ, յուրաքանչյուր երեխայի համար բերեք ձեր վկայությունը առ այն, որ նա Աստծո զավակն է։ Հարցրեք երեխաներին, թե ինչ են զգում, երբ լսում են, որ իրենք Աստծո զավակներն են: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը Երկնային Հոր հանդեպլ:

  • Ցույց տվեք ծնողների հետ երեխաներին պատկերող նկարներ (հնարավորության դեպքում, օգտագործեք ձեր դասարանի երեխաների նկարները)։ Բացատրեք, որ մենք մեր մայրերի և հայրերի երեխաներն ենք, և բոլորս Երկնային Ծնողների հոգևոր զավակներն ենք:

  • Երգեք մի երգ Երկնային Հոր մասին, օրինակ «Գիտեմ, Հայրս ապրում է» (Children’s Songbook, 5)։ Երեխաների օգնությամբ գրատախտակին գրեք կամ նկարեք այն, ինչ մենք սովորում ենք այդ երգից Երկնային Հոր մասին։

  • Երեխաների համար կարդացեք Գործք Առաքելոց 17․27-ից հետևյալ խոսքերը․ «Ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը»։ Խոսեք այն ժամանակների մասին, երբ ձեզ մոտ եք զգացել Երկնային Հորը, և հրավիրեք երեխաներին անել նույնը։

Նկար
Փոքր աղջկան գրկած տղամարդը

Յուրաքանչյուր մարդ Աստծո զավակն է։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Գործք Առաքելոց 16․14–15, 25–34, 18․7–8, 24–28

Ես կարող եմ միսիոներ լինել այժմ:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին լինել Պողոսի նման և կիսվել ուրիշների հետ ավետարանի մասին իրենց սովորածով։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 16․14–15, 25–34, 18․7–8, 24–28 և կազմեք այն մարդկանց ցուցակը, որոնց հետ Պողոսը և Ապողոսը կիսվեցին ավետարանով։ Այնուհետև հրավիրեք նրանց կազմել այն մարդկանց ցուցակը, ում հետ կարող են կիսվել ավետարանով։ Խնդրեք երեխաներին դերախաղի միջոցով ցուցադրել, թե ինչպես կարող են ասել այդ մարդկանց Հիսուս Քրիստոսի մասին և հրավիրել նրանց եկեղեցի։ Կարող եք նաև խնդրել երեխաներին գրել այդ մարդկանց, բերելով ավետարանի ճշմարտության մասին իրենց վկայությունը։

  • Ձեր դասին հրավիրեք ներկայիս ծառայող լիաժամկետ միսիոներների, վերադարձած միսիոներների կամ ծխի միսիոներների և խնդրեք նրանց պատմել ավետարանով կիսվելու իրենց փորձառությունների մասին։ Խրախուսեք երեխաներին հարցեր տալ այն մասին, թե ինչպես կարող են կիսվել ավետարանով ուրիշների հետ:

Գործք Առաքելոց 17․2–4, 10–12 18:28

Սուրբ գրությունները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Բոլոր մարգարեները վկայում են Հիսուս Քրիստոսի մասին: Ինչպե՞ս կարող եք նրանց սովորեցնել սուրբ գրություններում գտնել Նրան, անգամ եթե Նրա անունը նշված չէ։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին Գործք Առաքելոց 17․2–4, 10–12, 18․28 և հրավիրեք նրանց բացահայտել, թե ինչ ընդհանուր կողմեր ունեն այդ հատվածները։ Համաձայն այս հատվածների, ի՞նչը օգնեց մարդկանց հավատալ Հիսուս Քրիստոսի ավետարանին։

  • Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուսի մասին իրենց սիրված պատմություններով, որոնք սովորել են սուրբ գրություններից այս տարի։ Թերթիկների վրա գրեք սուրբ գրությունների հղումները, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին և թաքցրեք սենյակով մեկ։ Այնուհետև հրավիրեք երեխաներին գտնել դրանք։ Օգնեք երեխաներին հղումներով գտնել հատվածները և կիսվել միմյանց հետ նրանով, թե ինչ է ուսուցանում յուրաքանչյուր հատվածը Հիսուսի մասին։

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ ստեղծել մի պարզ աղյուսակ կամ գծապատկեր, որում կարող են նշումներ կատարել, երբ կարդում և սովորում են Հիսուսի մասին սուրբ գրություններից։ Տարվա ընթացքում ամեն շաբաթ ցուցադրեք այն և օգնեք երեխաներին գտնել սուրբ գրություններում այն հատվածները, որոնք ուսուցանում են Հիսուսի մասին։

Գործք Առաքելոց 17․22-31

Ես Աստծո զավակն եմ

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հիշել, որ իրենք Աստծո զավակներն են։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք մի քար և բացատրեք, որ Պողոսի ժամանակ մարդիկ երկրպագում էին աստվածների, որոնք քանդակված էին քարից կամ այլ նյութերից։ Խնդրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 17․27-29: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Աստծո մասին: Բացատրեք, որ ազգից նշանակում է սերնդից։ Հարցրեք երեխաներին, թե ինչ են զգում, իմանալով, որ իրենք Աստծո զավակներն են:

  • Խնդրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 17․27: Հրավիրեք երեխաներին նկարել, թե ինչ ուղիներով կարող են «խարխափել նորան» կամ փնտրել Աստծուն։ Ե՞րբ են նրանք զգացել, որ Նա «հեռու չէր [իրենցից]»։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին այս շաբաթ գտնել սուրբ գրության հատված, որն ուսուցանում է Հիսուս Քրիստոսի մասին (դա կարելի է անել սուրբ գրությունների անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ)։ Հաջորդ շաբաթ հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին դառնալ ավելի լավ սովորողներ: Երեխաներին ուսուցանելիս ձեր նպատակը չէ ուղղակի ճշմարտությունը փոխանցել նրանց։ Դուք պետք է նաև օգնեք նրանց դառնալ ճշմարտության ինքնուրույն որոնողներ։ Օրինակ, Արիսպագոսում Պողոսի քարոզելու պատմությունը երեխաներին պարզապես պատմելու փոխարեն, դուք կարող եք ծրագրել գործնական աշխատանք, ինչպես այս շարադրանքում առաջարկված վարժությունները, որոնք կօգնեն նրանց ինքնուրույն բացահայտել այդ պատմության մեջ գտնվող ճշմարտությունները։

Տպել