Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 15-21-ը Գործք Առաքելոց 10-15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»


Հուլիսի 15-21-ը Գործք Առաքելոց 10–15․ «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 15-21-ը Գործք Առաքելոց 10-15, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Կորնելիուսը խոսում է Պետրոսի հետ

Հուլիսի 15-21-ը

Գործք Առաքելոց 10-15

«Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»

Սկսեք նախապատրաստվել, կարդալով Գործք Առաքելոց 10-15: Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը կարող է օգնել ձեզ հասկանալ այս գլուխները, իսկ այս համառոտ շարադրանքը կարող է ձեզ ուսուցման մտքեր տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել նրանով, ինչ սովորում և զգում են, կարող եք խնդրել նրանց պատմել, թե ինչ են անում, որ ցույց տան, որ հավատում են Հիսուս Քրիստոսին:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Գործք Առաքելոց 10․34–35

Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին:

Մի հիմնարար վարդապետություն, որը նույնիսկ փոքր երեխաները կարող են հասկանալ, այն է, որ բոլորը Աստծո զավակներն են, և Նա սիրում է Իր բոլոր զավակներին:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք նկարը՝ «Քրիստոսը և երեխաները ամբողջ աշխարհից» (Ավետարանի պատկերագիրք, էջ 116), մինչ կարդում եք Գործք Առաքելոց 10․34–35-ը։ Բացատրեք, որ Պետրոսի ժամանակ մարդիկ հավատում էին, որ Աստված սիրում էր մարդկանց որոշ խմբերի, սակայն Պետրոսը սովորեց, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին և ցանկանում է, որ նրանք բոլորը սովորեն ավետարանը։

  • Երեխաներին խնդրեք նկարել իրենց նկարները: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին և յուրաքանչյուրին, անկախ նրանից, թե ինչ տեսք ունեն կամ որտեղից են:

  • Երգեք ուրիշներին սիրելու մասին մի երգ, օրինակ՝ I’ll Walk with You (Children’s Songbook, 140–41)։ Հրավիրեք նրանց կիսվել այն եղանակներով, որոնցով կարող են սեր ցույց տալ բոլորի հանդեպ, անգամ նրանց, ովքեր տարբերվում են իրենցից, ինչպես արեց Հիսուսը։

  • Նախօրոք խնդրեք յուրաքանչյուր երեխայի ծնողներին կիսվել իրենց երեխայի հիանալի հատկանիշներով։ Կիսվեք նրանց պատասխաններով դասարանի հետ և վկայեք, որ Երկնային Հայրը սիրում է յուրաքանչյուր երեխայի։

  • Մեկ առ մեկ մատնանշեք յուրաքանչյուր երեխայի և ասացեք․ «Երկնային Հայրը սիրում է [անունը]»: Երեխաներին խնդրեք հերթով մատնացույց անել մեկը մյուսին և ասել այդ արտահայտությունը։

Գործք Առաքելոց 11.26

Ես քրիստոնյա եմ, որովհետև հավատում ու հետևում եմ Հիսուս Քրիստոսին:

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, կիմանան, որ Եկեղեցու անդամներին հաճախ մորմոններ են անվանում, որովհետև մենք հավատում ենք Մորմոնի Գրքին։ Բայց արդյո՞ք նրանք գիտեն, որ մենք նաև քրիստոնյա ենք, որովհետև հավատում ենք Հիսուս Քրիստոսին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների համար կարդացեք Գործք Առաքելոց 11.26: Բացատրեք, որ նա, ով հավատում և հետևում է Հիսուս Քրիստոսին, կոչվում է քրիստոնյա, այնպես որ մենք քրիստոնյա ենք։

  • Երեխաների հետ երգեք The Church of Jesus Christ (Children’s Songbook, 77)։ Ինչպե՞ս պետք է մեզ պահենք եկեղեցում, դպրոցում կամ տանը, քանի որ Հիսուս Քրիստոսի հետևորդներ ենք և պատկանում ենք Նրա Եկեղեցուն։

  • Խնդրեք երեխաներին գունավորել այդ շաբաթվա գործնական էջի անվանապիտակը և կրել այն տանը։

Գործք Առաքելոց 12․1–17

Երկնային Հայրը լսում ու պատասխանում է աղոթքներին։

Հրեշտակի օգնությամբ Պետրոսի՝ բանտից ազատվելու պատմությունը զորեղ կերպով ուսուցանում է, որ Երկնային Հայրը պատասխանում է աղոթքներին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք դերախաղով ցուցադրել բանտից ազատվելու Պետրոսի պատմությունը Գործք Առաքելոց 12․1–17-ում, մինչ դուք ամփոփում եք այն։ Երկնային Հայրն ինչպե՞ս պատասխանեց նրանց աղոթքներին, ովքեր աղոթում էին Պետրոսի համար։

  • Երեխաների հետ աղոթքի մասին երգ երգեք, օրինակ՝ We Bow Our Heads (Children’s Songbook, 25), և շարժումներ հնարեք, որոնք կօգնեն երեխաներին սովորել աղոթել։ Հրավիրեք երեխաներին կիսվել այն ամենի օրինակներով, որոնց համար կարող են շնորհակալություն հայտնել Երկնային Հորը, և այն ամենի, ինչի համար կարող են խնդրել Նրան իրենց աղոթքում։

  • Ցույց տվեք աղոթող մարդկանց նկարներ (տես, օրինակ, Ավետարանի պատկերագիրք, հմր. 111 և 112), միաժամանակ պատմելով ձեր փորձառության մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին։

    Նկար
    կինը և աղջիկը աղոթելիս

    Երկնային Հայրը սիրում է մեզ և կպատասխանի մեր աղոթքներին։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Գործք Առաքելոց 10․34–35, 15․6–11

«Աստված աչառ չէ»:

Երեխաները, ում դուք ուսուցանում եք, պետք է հասկանան, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, անկախ նրանից, թե ինչ տեսք ունեն, որտեղից են կամ ինչ ընտրություններ են կատարում:

Հնարավոր վարժություններ

  • Հարցրեք երեխաներին, թե արդյոք կարող են բնութագրել մարդուն, միայն նայելով նրան կամ կռահելով, թե որտեղից է նա։ Համաձայն Գործք Առաքելոց 10․35-ի, ինչպե՞ս է Աստված որոշում, թե արդյոք մարդը «ընդունելի է նորան»։

  • Երեխաների հետ միասին կարդացեք Գործք Առաքելոց 10․34–35, 15․6–11։ Բացատրեք, որ Պետրոսի ժամանակ հրեաները հավատում էին, որ Աստված չի ընդունում այն մարդկանց, ովքեր հրեա չէին (այդ մարդիկ կոչվում էին հեթանոսներ)։ Բայց Աստված ուսուցանեց Պետրոսին, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին՝ և՛ հրեաներին, և՛ հեթանոսներին: Միասին երգեք Աստծո զավակն եմ (Հիմներ և մանկական երգեր, 58)։ Խնդրեք երեխաներին օգտագործել միմյանց անունները Ես կամ ինձ բառերի փոխարեն։

  • Հրավիրեք երեխաներին կիսվել նրանով, թե ինչ յուրահատկություն ունի մեկ ուրիշը դասարանում։ Բացատրեք, որ «Աստված աչառ չէ» արտահայտությունը նշանակում է, որ Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և քանի որ Նա սիրում է նրանց, ցանկանում է, որ Իր բոլոր զավակները լսեն ավետարանի մասին։

Գործք Առաքելոց 11.26

Քրիստոնյան այն մարդն է, ով հավատում և հետևում է Հիսուս Քրիստոսին:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրենց խոսքերով և գործողություններով ցույց են տալիս, որ քրիստոնյա են։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 11․26, 3 Նեփի 27․3–8, և Վարդապետություն և Ուխտեր 115․4։ Գրատախտակին գրեք քրիստոնյա և ընդգծեք այն մասը, որն ասում է «Քրիստոս»։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ըստ իրենց, ինչ է նշանակում քրիստոնյա։

  • Խնդրեք երեխաներին թվարկել մի քանի խումբ, որոնց պատկանում են, օրինակ՝ իրենց ընտանիքները կամ Երեխաների Միությունը։ Խնդրեք նրանց թվարկել, թե ինչու են երախտապարտ, որ Քրիստոնյա են և պատկանում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ ուրիշներին, որ քրիստոնյա ենք։

  • Ցուցադրեք մի քանի առարկա կամ նկարներ, որոնք ներկայացնում են ճշմարտությունները, որոնք հատուկ են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն, օրինակ՝ քահանայության օրհնություն պատկերող նկար։ Երեխաներից մեկին խնդրեք ընտրել մի առարկա կամ նկար և նկարագրել, թե ինչու է այն օրհնություն մեր Եկեղեցում։ Բացատրեք, որ թեև աշխարհում քրիստոնյաները պատկանում են տարբեր եկեղեցիների, մենք պատկանում ենք նույն եկեղեցուն, որը Հիսուս Քրիստոսը հիմնեց երկրի վրա։

  • Ցուցադրեք True Christianity տեսանյութը (LDS.orgկայք): Հրավիրեք երեխաներին նկարել, թե ինչ կարող են անել ճշմարիտ քրիստոնյա լինելու համար:

Գործք Առաքելոց 12․1–17

Եթե հավատքով աղոթեմ, Երկնային Հայրը կպատասխանի:

Մտածեք այն ժամանակների մասին, երբ Երկնային Հայրը պատասխանել է ձեր աղոթքներին։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այդ փորձառությունները, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Երկնային Հայրը կլսի և կպատասխանի նրանց աղոթքներին Իր ձևով և Իր ժամանակին:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք դերախաղով ցուցադրել բանտից ազատվելու Պետրոսի պատմությունը Գործք Առաքելոց 12․1–17-ում, մինչ կպատմեք պատմությունը ձեր բառերով։

  • Հարցրեք երեխաներին, թե, իրենց կարծիքով, ինչ է նշանակում «անդադար աղոթք»-ը (Գործք Առաքելոց 12․5)։ Ինչպե՞ս էին պատասխան ստանում մարդկանց աղոթքները: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց փորձառություններով, երբ Երկնային Հայրը պատասխանել է անձնական կամ ընտանեկան աղոթքին: Կարող եք կիսվել մի փորձառությամբ, երբ Նա պատասխանել է ձեր աղոթքին այնպես, ինչպես դուք չէինք ակնկալում կամ ցանկանում։ Վկայեք, որ Աստված սիրում է մեզ, և Նա կպատասխանի մեր աղոթքներին մեզ համար ամենալավ եղանակով և ժամանակին:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին տվեք նկար կամ առարկա, որը կարող են տանել տուն և ցուցադրել տանը՝ որպես միասին աղոթելու հիշեցում ընտանիքի անդամների համար։

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք խոստացված օրհնությունների մասին։ Երբ դուք Երեխաների Միության անդամներին որոշակի սկզբունքով ապրելու հրավեր եք հղում, կիսվեք այն խոստումներով, որոնք Աստված խոստացել է նրանց, ովքեր ապրում են այդ սկզբունքով: Օրինակ, դուք կարող եք բերել ձեր վկայությունը այն խոստացված օրհնությունների մասին, որոնք ստացել եք, երբ պատասխաններ եք փնտրել աղոթքի միջոցով:

Տպել