Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 8-14-ը Գործք Առաքելոց 6-9․ «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»


Հուլիսի 8-14-ը Գործք Առաքելոց 6-9․ «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»Եկ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 8-14-ը Գործք 6-9, Եկ, հետևիր ինձ.Երեխաների Միության համար. 2019.

Նկար
Պողոսը Դամասկոս տանող ճանապարհին

«Այնպես ապրենք», Սեմ Լոլըր

Հուլիսի 8-14-ը

Գործք Առաքելոց 6-9

«Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»

Սկսեք, կարդալով Գործք Առաքելոց 6-9: Այս շաբաթվա համառոտ շարադրանքը, որը գտնվում է Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագրում, կարող է ձեզ օգնել հասկանալ այս գլուխները: Փոքր երեխաների համար նախատեսված վարժությունները կարելի է հարմարեցնել ավագ երեխաների համար և հակառակը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գրեք Գործք Առաքելոց 6–9-ից մի քանի մարդկանց անուններ, օրինակ Սողոս կամ Ստեփանոս։ Հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ գիտեն այդ մարդկանց մասին:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Գործք Առաքելոց 6–7

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին` պաշտպանելով ճիշտը:

Երեխաները ի՞նչ կարող են սովորել Ստեփանոսից Հիսուս Քրիստոսի հետևորդը լինելու մասին։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել շարժումներ, որոնք կհամընկնեն ճիշտը պաշտպանելու մասին որևէ երգի հետ, օրինակ Stand for the Right (Children’s Songbook, 159)։ Օգտագործեք Գործք Առաքելոց 7․51–60, որպեսզի պատմեք երեխաներին, թե ինչպես էր Ստեփանոսն ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին, թեև դա զայրացնում էր հրեա ղեկավարներին (տես նաև Chapter 57: Wicked Men Kill Stephen, New Testament Stories, 150–51, կամ համապատասխան տեսանյութը LDS.org-ում)։ Ինչպե՞ս էր Ստեփանոսը պաշտպանում ճիշտը։

  • Երեխաներին մի քանի սցենար տվեք, որոնց մեջ երեխաները պետք է ընտրեն ճիշտը կամ սխալը։ Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել, որպեսզի պաշտպանեն ճիշտը:

Գործք Առաքելոց 8․26–39

Սուրբ Հոգին ոգեշնչում է ինձ ավետարանով կիսվել ուրիշների հետ։

Փիլիպպոսը հետևեց Հոգու հուշումներին և օգնեց եթովպացի տղամարդուն, ով դժվարանում էր հասկանալ սուրբ գրությունները։ Ի՞նչ դասեր է պարունակում այս պատմությունը երեխաների համար, որոնց դուք ուսուցանում եք։

Նկար
Փիլիպպոսն ուսուցանում է եթովպացուն։

Փիլիպպոսն ուսուցանում է եթովպացուն, Ռոբերտ Թ. Բարեթ

Հնարավոր վարժություններ

  • Իրար միացրեք երկու աթոռ՝ կառքի նման։ Հրավիրեք երկու երեխաների նստել կառքի մեջ. մեկը ներկայացնում է Փիլիպպոսին, մյուսը՝ եթովպացի տղամարդուն։ Պատմեք՝ ինչպես էր Փիլիպպոսը ուսուցանում ավետարանը Եթովպացի տղամարդուն։

  • Դուք երբևե զգացե՞լ եք, ինչպես է Սուրբ Հոգին ասում ձեզ կիսվել ավետարանով որևէ մեկի հետ, ինչպես պատահեց Փիլլիպոսի հետ Գործք Առաքելոց 8․29-ում։ Ձեզ փորձառությամբ կիսվեք երեխաների հետ:

Գործք Առաքելոց 9.1-20

Երբ ես սխալ եմ գործում, Երկնային Հայրը հրավիրում է ինձ ապաշխարել ու փոխվել:

Երբ Հիսուսը Սողոսին հորդորեց այլևս չհալածել Տիրոջ Եկեղեցին, Սողոսն անմիջապես ապաշխարեց և փոխվեց։ Ինչպե՞ս կարող է այս պատմությունը երեխաների մոտ արագ փոխվելու ցանկություն առաջացնել, երբ սխալ են կատարում:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Սողոսի դարձի գալու պատմությունը Գործք Առաքելոց 9․1–20-ում (տես նաև Chapter 59: Saul Learns about Jesus, New Testament Stories, 154–55, կամ համապատասխան տեսանյութը LDS.org-ում)։

  • Թվարկեք կամ բերեք նկարներ, որոնք պատկերում են փոփոխություն, օրինակ՝ շերեփուկը, որը դառնում է գորտ, կամ ծառերը տարվա տարբեր եղանակներին։ Ինչպե՞ս փոխվեց Սողոսը, երբ Հիսուս Քրիստոսը այցելեց նրան։

  • Գրատախտակին նկարեք ճանապարհ, որը բաժանվում է տարբեր ուղիների։ Հրավիրեք երեխաներին անվանել այն վայրերը, ուր կցանկանային այցելել, և գրեք դրանք գրատախտակին՝ ճանապարհի վերևում: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք սխալ ճանապարհովգնանք: Ինչպե՞ս է ապաշխարությունը նման ճիշտ ճանապարհին վերադառնալուն:

  • Խնդրեք երեխաներին կրկնել այն, ինչ Սողոսն ասաց Տիրոջը․ «Տէր, ի՞նչ ես կամենում որ անեմ»։ Ի՞նչ է կամենում Տերը, որ մենք անեք:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Գործք Առաքելոց 6–7

Ես կլինեմ Հիսուս Քրիստոսի վկան։

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Ստեփանոսի օրինակից, ով կանգնեց որպես Հիսուս Քրիստոսի վկա։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ միասին կարդացեք Գործք Առաքելոց 6․5–15 և 7․51–60։ Ինչպե՞ս էր Ստեփանոսը ապացուցում, որ Հիսուս Քրիստոսի վկան է։ Խրախուսեք մեկ կամ երկու երեխայի խաղալ Ստեփանոսի դերը և կիսվել նրանով, թե ինչին են հավատում, բացատրելով, թե ինչու։

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Գործք Առաքելոց 6․3–10-ը, գտնելով Ստեփանոսի այն հատկանիշները, որոնք օգնեցին նրան ծառայել:

  • Խնդրեք երեխաներին օգնել ձեզ մտածել մի քանի իրավիճակների մասին, երբ նրանք կարողացել են լինել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վկաները։ Օգնեք նրանց դերախաղով ներկայացնել այդ իրավիճակները։ Խնդրեք երեխաներին կարդալ Մոսիա 18.9: Շեշտեք, որ Հիսուս Քրիստոսի վկան լինելը նշանակում է նաև պահել այն խոստումները, որոնք մենք տվել ենք մկրտության ժամանակ։

  • Գրատախտակին գրեք Ստեփանոս և Փիլիպպոս անունները: Ստեփանոսի անվան տակ գրեք այն եղանակները, որոնցով կարող ենք օրինակ լինել մյուսների համար։ Փիլիպպոսի անվան տակ գրեք այն եղանակները, որոնցով մենք կարող ենք ավետարանով կիսվել մյուսների հետ: Ինչպե՞ս կարող է Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու օրինակը օգնել մեզ կիսվել ավետարանով:

Գործք Առաքելոց 8․5-24

Քահանայությունը անգին պարգև է Աստծուց:

Սատանան առաջ է տանում այն գաղափարը, որ նյութականը մեզ երջանկություն է բերում։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Սիմոնի պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին գնահատել հոգևոր բաները, ինչպիսին են՝ քահանայությունը և դրա օրհնությունները:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Սիմոնի պատմությունը Գործք Առաքելոց 8․5–24-ում (տես նաև Chapter 58: Simon and the Priesthood, New Testament Stories, 152–53, կամ համապատասխան տեսանյութը LDS.org)։ Ինչո՞ւ մենք չենք կարող ստանալ քահանայությունը, գնելով այն։ Ինչպե՞ս է որևէ մեկն իրականում ստանում քահանայությունը: (Տես Հավատո Հանգանակներ 1.5)

  • Երեխաներին տվեք կեղծ փող և ցուցադրեք նկարներ, որոնց վրա պատկերված են իրեր, որոնք կարելի է գնել փողով: Երեխաներին հարցրեք՝ իրենց կեղծ փողից որքանն են պատրաստ տալ այդ իրերի համար։ Այնուհետև ցուցադրեք հաղորդության, աաճարի (տաճարային օրհնությունները), մկրտության և այլ օրհնությունների նկարներ, որոնք ստանում ենք քահանայության միջոցով։ Բացատրեք, որ Աստծուց ստացած այդ պարգևներն անգին են, և փողով չի կարելի գնել դրանք։

Գործք Առաքելոց 9.1-20

Երբ ես սխալ եմ գործում, Երկնային Հայրը հրավիրում է ինձ ապաշխարել ու փոխվել:

Երբ Հիսուսը Սողոսին հորդորեց այլևս չհալածել Տիրոջ Եկեղեցին, Սողոսն անմիջապես ապաշխարեց և փոխվեց։ Ինչպե՞ս կարող է այս պատմությունը երեխաների մոտ արագ փոխվելու ցանկություն առաջացնել, երբ սխալ են կատարում:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին թուղթը ծալել երկու մասի։ Խնդրեք նրանց գրել Առաջ մի մասի վրա, և Հետո՝ մյուս կեսի վրա։ Երեխաների հետ միասին կարդացեք Գործք Առաքելոց 8․1–3, 9․1–2 և 9․17–22, գտնելով բառերը կամ արտահայտությունները, որոնք նկարագրում են Սողոսին Տիրոջը տեսնելուց առաջ և հետո։

  • Հրավիրեք ծխի անդամներից մեկին երեխաների հետ կիսվել իր դարձի գալու մասին պատմությամբ և ասել, թե ինչպես է Եկեղեցու անդամ լինելը փոխել նրա կյանքը, ինչպես այն փոխեց Սողոսի կյանքը։

  • Գրատախտակին նկարեք «Դամասկոս տանող ճանապարհը»: Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 9․6, 11, 18, 20–22, գտնելով, թե ինչ արեց Սողոսը՝ ապաշխարելու և դեպի Քրիստոսը շրջվելու համար, և գրեք դա գրատախտակին։ Ի՞նչ ենք սովորում Սողոսից այն մասին, թե ինչպես կարող ենք նմանվել Քրիստոսին:

  • Հրավիրեք երեխաներին նկարել Սողոսի դարձի պատմությունից իրենց սիրած դրվագը և նկարով կիսվել դասարանի հետ:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել դասարանում այդ օրը իրենց դուր եկած վարժությունով և նրանով, ինչ դրանից սովորեցին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք փոքր երեխաներին սովորել սուրբ գրություններից: Փոքր երեխաները, հնարավոր է, չկարողանան շատ կարդալ, բայց դուք, այնուամենայնիվ, կարող եք ընդգրկել նրանց սուրբ գրություններից սովորելու գործում: Օրինակ, երբ բարձրաձայն կարդաք սուրբ գրության որևէ հատված, կարող եք հրավիրել նրանց ոտքի կանգնել կամ ձեռքերը բարձրացնել, երբ լսեն որևէ հատուկ բառ կամ արտահայտություն, որի վրա ցանկանում եք կենտրոնանալ (տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 20):

Տպել