Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 8-14-ը Գործք 6-9. «Ի՞նչ ես կամենում որ անեմ»


Հուլիսի 8-14-ը Գործք 6-9. «Ի՞նչ ես կամենում որ անեմ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 8-14-ը Գործք 6-9, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2019

Նկար
Պողոսը դեպի Դամասկոս տանող ճանապարհին

«Թող մենք այդպես ապրենք», Սամ Լօլըր

Հուլիսի 8-14-ը

Գործք 6–9

«Ի՞նչ ես կամենում որ անեմ»։

Սկսեք՝ ընթերցելով Գործք 6–9-ը: Այս համառոտ շարադրանքի ուսումնասիրության գաղափարները կարող են օգնել ձեզ հայտնաբերել այս գլուխներում գտնվող որոշ կարևոր սկզբունքներ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Եթե կար մեկը, ով անհավանական թվացող թեկնածու էր դարձի գալու համար, դա հավանաբար Սավուղն էր՝ մի Փարիսեցի, ով քրիստոնյաներին հալածողի համբավ ուներ: Այսպիսով, երբ Տերը Անանիա անունով մի աշակերտի հանձնարարեց գտնել Սավուղին և նրան օրհնություն տալ, Անանիան բնականաբար տատանվեց: «Տէր,- ասաց նա,- ես այն մարդի համար շատերից լսեցի, թէ որչափ չարիք արաւ քո սուրբերին Երուսաղէմումը» (Գործք 9.13): Բայց Տերը գիտեր Սավուղի սիրտը և նրա ներուժը, և Նա իր մտքում մի առաքելություն ուներ Սավուղի համար. «Նա ինձ համար ընտրուած անօթ է, որ իմ անունը տանէ հեթանոսների, թագավորների եւ Իսրայէլի որդկանց առաջին» (Գործք 9.15): Այսպիսով, Անանիան հնազանդվեց, և երբ նա գտավ այս նախկին հալածողին, նրան կոչեց «Սաւուղ եղբայր» (Գործք 9.17): Եթե Սավուղը կարողացավ ամբողջությամբ փոխվել, և Անանիան կարողացավ նրան այդպես ազատ ողջունել, արդյո՞ք մենք պետք է որևէ մեկին փոխվելու համար անհավանական թեկնածու համարենք, անգամ ինքներս մեզ:

Նկար
անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք 6–8

Իմ սիրտը պետք է «ուղիղ լինի Աստծո աչքում»:

Աճող եկեղեցին նշանակում էր՝ արքայությունում ծառայելու համար անհրաժեշտ էր աշակերտների թվի աճ: Համաձայն Գործք 6.1–15-ի, ինչ հատկանիշներ էին Տասներկու Առաքյալները փնտրում նրանց մեջ, ովքեր ծառայելու էին իրենց հետ: Երբ կարդաք Գործք 6–8-ը, նշեք, թե ինչպես էին այդ հատկանիշները դրսևորվում այնպիսի մարդկանց մեջ, ինչպիսիք էին Ստեփաննոսը և Փիլիպպոսը: Ի՞նչ էր պակասում Սիմոնին, և ի՞նչ կարող ենք սովորել նրանից փոխվել կամենալու մասին:

Արդյոք կա՞ ինչ-որ բան, որ դուք ոգեշնչված եք զգում փոխել, հավաստիանալով, որ ձեր սիրտը «ուղիղ լինի Աստծո աչքում»: (Գործք Առաքելոց 8.21–22): Այդ փոփոխությունը կատարելով, ինչպե՞ս եք օրհնվել Աստծուն ծառայելիս։

Գործք 6–7

Սուրբ Հոգուն հակառակվելը կարող է հանգեցնել Փրկիչի և Նրա մարգարեների մերժմանը։

Չնայած հրեա առաջնորդներին հանձնարարված էր նախապատրաստել ժողովրդին Մեսիայի գալուստին, նրանք մերժեցին Հիսուս Քրիստոսին և պահանջեցին Նրա Խաչումը իրենց հպարտության և իշխանության ձգտման պատճառով: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Ստեփաննոսը հայտարարեց նրանց. «Դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում եք» (Գործք 7.51): Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում Սուրբ Հոգուն հակառակվել: Ինչո՞ւ Սուրբ Հոգուն հակառակվելը կարող է հանգեցնել Փրկիչի և Նրա մարգարեների մերժմանը։

Երբ կարդաք Գործք 6–7հատվածները, որոնեք այլ ուղերձներ, որոնք Ստեփաննոսն ուսուցանեց հրեաներին: Ո՞ր վարվելակերպի դեմ նա նախազգուշացրեց: Արդյո՞ք նկատում եք նմանատիպ վարվելակերպ ձեր մեջ: Ի՞նչ է ձեզ ուսուցանում Ստեփաննոսի խոսքերը Սուրբ Հոգուն հակառակվելու հետևանքների մասին: Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքում ավելի զգայուն և արձագանքող լինել Սուրբ հոգու հուշումներին:

Տես նաև «Ստեփաննոսի նահատակությունը» տեսաֆիլմը (LDS.org):

Գործք 7.54–60

Բացի Ստեփաննոսից, էլ ո՞վ է նահատակվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության համար:

Ստեփաննոսը հայտնի է որպես առաջին քրիստոնյա նահատակ (մեկը, ով սպանվում է իր համոզմունքների պատճառով) Հիսուսի հարությունից հետո: Շատ ուրիշ Սրբեր պատմության ընթացքում նույնպես սպանվեցին, որովհետև նրանք չկամեցան ուրանալ իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս: Նրանցից մի քանիսի մասին հիշատակվում է Բ Մնացորդաց 24.20–21, Մարկես 6.17–29, Գործք 12.1–2, Հայտնություն 6.9–11, Մոսիա 17.20, Ալմա 14.8–11, Հելաման 13.24–26, Վարդապետություն և Ուխտեր 109.47–49, 135.1–7, և Աբրահամ 1.11: Հավանաբար Փրկիչի Հարությունից հետո բոլոր Առաքյալները, բացի Հովհաննեսից, մահացան որպես նահատակներ:

Գործք 8․26–39

Սուրբ Հոգին կօգնի ինձ առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոս:

Ի՞նչ եք սովորում ավետարանով կիսվելու մասին Գործք 8.26–39հատվածների պատմությունից: Ինչպե՞ս Սուրբ Հոգին օգնեց Փիլիպպոսին: Ուրիշների հետ ավետարանով կիսվելը ինչո՞վ է նման ուղեկցորդ լինելուն: (տես Գործք 8.31):

Գործք 9.1–31

Երբ ենթարկվում եմ Տիրոջ կամքին, կարող եմ դառնալ գործիք Նրա ձեռքերում:

Սավուղի դարձը խիստ հանկարծակի է թվում. քրիստոնյաներին բանտարկելուց հետո նա «[անմիջապես]» գնաց ժողովարաններում Քրիստոսին քարոզելու (Գործք 9.20): Երբ կարդաք նրա պատմությունը, խորհեք, թե ինչու էր նա այդքան պատրաստակամ փոխվելու համար: (Իր դարձի մասին Սավուղի անձնական նկարագրությունը, տես Գործք 22.1–16 և 26.9–18: Ուշադրություն դարձրեք, որ այդ պատմությունների ժամանակ, Սավուղի անունը փոխվել էր՝ դառնալով Պողոս:)

Չնայած ճիշտ է, որ Սավուղի փորձառությունն անսովոր էր, սակայն մարդկանց մեծ մասի համար դարձը շատ ավելի երկար գործընթաց է.Սավուղի դարձի գալուց ի՞նչ կարող եք սովորել: Սավուղի դարձին Անանիայի և մյուս աշակերտների արձագանքելու ձևից ի՞նչ եք սովորում: Ի՞նչ կանեք դուք այս դասերը ձեր կյանքում կիրառելու համար: Կարող եք սկսել, խնդրելով աղոթքով, ինչպես Սավուղն արեց. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ»։ Կամ կարող եք գրել այս հարցը որպես վերնագիր ձեր օրագրում և արձանագրել տպավորություններ, որոնք գալիս են ձեզ ժամանակի ընթացքում:

Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Սպասելով Դամասկոս տանող ճանապարհին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 70 -77, «Ճանապարհ դեպի Դամասկոս» (տեսաֆիլմ, LDS.org):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Գործք 6․8–7․60

Համեմատեք Ստեփաննոսի մասին պատմությունները Գործք 6.8-ում և Գործք 7.51–60-ում Փրկիչի մասին պատմությունների հետ Ղուկաս 23.1–46-ում: Ինչպե՞ս Ստեփաննոսը հետևեց Փրկիչի օրինակին:

Գործք 7.51–60

Ինչպե՞ս Սուրբ Հոգին օրհնեց Ստեփաննոսին, երբ նրան հալածում էին: Ե՞րբ ենք ուժ ստացել Սուրբ Հոգուց դժվար ժամանակներում:

Գործք 9.5

Ձեր ընտանիքն արդյոք գիտի՞, թե ինչ է նշանակում «դժուար է քեզ՝ խթանին քացի տալ»: Խթանը սուր նիզակ էր, որն օգտագործվում էր կենդանիներին քշելու համար: Հաճախ կենդանիները քացի էին տալիս, երբ խթանում էին, որը ստիպում էր խթանին ավելի խորը մտնել կենդանու մսի մեջ: Ինչպե՞ս կարող է այս համանմանությունը վերաբերել մեզ:

Նկար
Պետրոսը վերկացնում է Տաբիթային մեռած տեղի:

«Տաբիթա, վեր կաց», Սանդի Ֆրեկլեթոն Գագոն

Գործք 9․32–43

Հրավիրեք ձեր ընտանիքի անդամներին Գործք 9.32–43-ի պատմությունների վերաբերյալ նկարներ նկարել: Ի՞նչ են սովորում նրանք Ենեայից, Տաբիթայից և Հոպպեի որբևայրիներից ճշմարիտ աշակերտության մասին: Ինչպե՞ս կարող է մեկը, ով «լիքն է բարի գործերով» օգնել մյուսներին հավատալ Տիրոջը: (տես Գործք 9.36, 42, «Գլուխ 60, Պետրոսը Տաբիթային ետ է բերում կյանք», Նոր Կտակարանի Պատմություններ, 156–57, կամ համապատասխան տեսաֆիլմը LDS.org-ում):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Համեմատեք սուրբ գրությունները ձեր կյանքի հետ Երբ կարդաք, մտածեք, թե պատմություններն ու ուսմունքները որքանով են առնչվում ձեր կյանքի հետ: Փորձությունների կամ հալածանքների ժամանակ երբևէ զգացե՞լ եք ձեզ «Սուրբ Հոգով լցված» (Գործք 7․55):

Նկար
Ստեփաննոսը քարկոծվելիս

«Ես տեսնում եմ Մարդու Որդուն Աստծո աջ կողմում կանգնած», Ուոլթեր Ռեյն

Տպել