Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 1–7-ը Գործք 1–5. «Իմ վկաները կլինիք»


Հուլիսի 1–7-ը Գործք 1–5. «Իմ վկաները կլինիք», «Ե՛կ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 1–7-ը Գործք 1–5, «Եկ, հետևիր ինձ». Անհատների և ընտանիքների համար. 2019

Նկար
Պենտեկոստեի օրը

«Պենտեկոստեի օրը», Սիդնի Քինգ:

Հուլիսի 1–7-ը

Գործք 1–5

«Իմ վկաները կլինիք»

Երբ ուսումնասիրեք Գործք 1–5-ը, Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել ձեզ գտնել ճշմարտություններ, որոնք կարևոր են ձեր կյանքի համար: Նշումներ կատարեք այն հատվածների վերաբերյալ, որոնք տպավորում են ձեզ և փնտրեք հնարավորություններ ձեր սովորածով կիսվելու համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբևէ ձեզ հետաքրքրե՞լ է, թե ինչ կարող էր Պետրոսը մտածել և զգալ, երբ նա մյուս Առաքյալների հետ «աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը», երբ Հիսուսը համբարձվեց Իր Հոր մոտ (Գործք Առաքելոց 1․10) Եկեղեցին, որը հիմնադրվեց Աստծո Որդու կողմից, այժմ ղեկավարվում էր Հիսուսի կողմից Պետրոսի՝ Աստծո մարգարեի միջոցով: «Բոլոր ազգերին ուսուցանելու» ջանքերի ղեկավարման առաջադրանքն այժմ դրված էր Պետրոսի վրա (Մատթեոս 28.19): Բայց արդյո՞ք նա վախ էր զգում կամ իրեն համապատասխան չէր համարում, մենք չենք գտնում որևէ ապացույց դրա վերաբերյալ Գործք Առաքելոց գրքում: Այն, ինչ մենք ենք գտնում, աներկյուղ վկայության և դարձի, հրաշագործ բժշկությունների, հոգևոր դրսևորումների և Եկեղեցու նշանակալի աճի օրինակներ էին: Այժմ Սուրբ Հոգու պարգևով Պետրոսն այլևս այն անուսում ձկնորսը չէր, ում Հիսուսը գտավ Գալիլեա ծովի ափերին: Ոչ էլ այն խելահեղ մարդն էր, ով ընդամենը շաբաթներ առաջ դառնորեն արտասվում էր, որովհետև նա նույնիսկ հերքել էր, որ ճանաչում էր Նազարեթցի Հիսուսին:

Գործք Առաքելոց գրքում դուք կկարդաք հզոր հայտարարություններ Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին: Դուք կտեսնեք նաև, թե ավետարանն ինչպես է վերափոխում մարդկանց՝ ներառյալ ձեզ, դարձնելով քաջարի աշակերտներ, ինչպիսիք Աստված գիտի, որ կարող են դառնալ:

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք 1.1–8, 15–26, 2.1–42, 4.1–13, 31–33

Հիսուս Քրիստոսը ղեկավարում է Իր Եկեղեցին Սուրբ Հոգու միջոցով:

Գործք Առաքելոց գիրքը արձանագրել է Փրկիչի Համբարձումից հետո Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հաստատելու Առաքյալների ջանքերը: Չնայած Հիսուս Քրիստոսն այլևս Երկրի վրա չէր, Նա ղեկավարում էր Եկեղեցին հայտնությամբ՝ Սուրբ Հոգու միջոցով: Քննարկեք, թե ինչպես էր Սուրբ Հոգին առաջնորդում Քրիստոսի Եկեղեցու նոր ղեկավարներին, երբ վերանայեք հետևյալ հատվածները. Գործք 1.1–8, 15–26, 2.1–42, 4.1–13, 31–33:

Որո՞նք են այն հանձնարարությունները, կոչումները կամ պարտականությունները, որոնք Տերը տվել է ձեզ: Ի՞նչ եք սովորում այս վաղ շրջանի Առաքյալների փորձառություններից այն մասին, թե դուք ինչպես կարող եք ապավինել Սուրբ Հոգուն ձեզ առաջնորդելու համար:

(Տես նաև Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Սուրբ Հոգի»։)

Գործք Առաքելոց 2․1–18

Ո՞րն է լեզուների պարգևի նպատակը:

Լեզուների պարգևը երբեմն բնութագրվում է որպես մի միջոց, երբ խոսում են մի լեզվով, որը ոչ ոք չի հասկանում: Այնուամենայնիվ Մարգարե Ջոզեֆ Սմիթն անդրադառնում է Գործք 2-ի իրադարձություններին՝ պարզաբանելով, որ Հոգու այս պարգևը «տրվում է [ավետարանը] քարոզելու նպատակով նրանց մեջ, ում լեզուն չի հասկացվում, ինչպես օրինակ՝ Պենտեկոստեի օրերում: … Լեզուների [պարգևի] վերջնական մտադրությունը օտարականների հետ խոսելն է» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2008], 383–84): Պենտեկոստեի Տոնը հրեական մի գլխավոր տոնակատարություն էր, որը Երուսաղեմ էր բերում բազմաթիվ ազգերի մեջ ապրող հրեաներին: Լեզուների պարգևը թույլ էր տալիս այդ այցելուներին հասկանալ Առաքյալների խոսքերը իրենց մայրենի լեզվով:

Գործք 2.36–47, 3.13–21

Ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողություններն օգնում են ինձ գալ դեպի Քրիստոս։

Երբևէ զգացե՞լ եք «զղջում [ձեր] սրտում», ինչպես հրեաները Պենտեկոստեի օրը: (Գործք Առաքելոց 2.37) Գուցե դուք արել եք մի բան, որի համար զղջում եք կամ միգուցե դուք ուղղակի ուզում եք փոխել ձեր կյանքը: Ի՞նչ պետք է անեք, երբ ունենում եք այս զգացումները: Հրեաներին ուղղված Պետրոսի խորհուրդը գտնվում է Գործք 2.38-ում: Նշեք, թե ինչպես են ավետարանի առաջին սկզբունքներն ու արարողությունները (ներառյալ հավատքը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու պարգևը կամ այն, ինչ երբեմն հիշատակվում է որպես Քրիստոսի վարդապետություն) ներգործում այդ նորահավատների վրա, ինչպես գրված է Գործք 2.37–47-ում:

Դուք գուցե արդեն մկրտվել եք և ստացել Սուրբ Հոգու պարգևը, այսպիսով ինչպես եք շարունակում կիրառել Քրիստոսի վարդապետությունը: Քննարկեք Երեց Դեյլ Գ. Ռենլանդի այս խոսքերը․ «Մենք կարող ենք կատարելագործվել՝ անընդհատ … գործադրելով հավատք [Քրիստոսի] հանդեպ, ապաշխարելով, ճաշակելով հաղորդությունից, նորոգելով մկրտության ուխտերն ու օրհնությունները, և ավելի մեծ չափով ստանալով Սուրբ Հոգին` որպես մշտական ուղեկից։ Երբ այդպես ենք վարվում, մենք ավելի ենք նմանվում Քրիստոսին և կարողանում ենք համբերել մինչև վերջ՝ այն ամենով հանդերձ, ինչի որ այն հանգեցնում է» («Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 56):

Տես նաև 2 Նեփի 31, 3 Նեփի 11.31–4127, Բրայըն Կ. Աշթոն, «Քրիստոսի վարդապետությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 106–9:

Գործք Առաքելոց 3․19–21

Որո՞նք են «հանգստանալու ժամանակները» կամ «բոլոր բաների հաստատուելու ժամանակները»:

«Հանգստանալու ժամանակները» վերաբերում է Հազարամյակին, երբ Հիսուս Քրիստոսը երկիր կվերադառնա: «Ամեն բաների հաստատուելու ժամանակները» վերաբերում է ավետարանի Վերականգնմանը:

Գործք 3, 4.1–31, 5.12–42

Հիսուս Քրիստոսի աշակերտներին զորություն է տրվում՝ Նրա անունով հրաշքներ գործել:

Կաղ մարդը հուսով էր փող ստանալ նրանցից, ովքեր գալիս էին տաճար: Բայց Տիրոջ ծառաները նրան շատ ավելին առաջարկեցին: Երբ կարդաք Գործք 3-ը, 4.1–31-ը, և 5.12–42-ը, քննարկեք թե ինչպես հրաշքը, որը հետևեց, ազդեցություն գործեց.

Կաղ մարդու վրա

Պետրոսի և Հովհաննեսի վրա

Տաճարում ականատեսների վրա

Քահանայապետերի և կառավարիչների վրա

Մյուս Սրբերի վրա

Տես նաև «Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են ի ծնե հաշմանդամ մարդուն», «Պետրոսը քարոզում է և ձերբակալվում» տեսաֆիլմերը (LDS.org-ում):

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի բավարարեք ձեր ընտանիքի կարիքները: Ահա մի քանի առաջարկներ․

Գործք Առաքելոց 2.37

Ե՞րբ ենք զգացել «զղջում [մեր] սրտում», երբ որ ինչ-որ մեկն ուսուցանել է ավետարանը: Ի՞նչ է նշանակում այդ զգացումը: Ինչո՞ւ է կարևոր ասել՝ «Ի՞նչ անենք», երբ մենք այդպիսի զգացումներ ենք ունենում:

Գործք Առաքելոց 3․1-8

Տաճարում գտնվող մարդը ինչպե՞ս օրհնվեց ոչ այն ձևով, ինչի ակնկալիքն ուներ: Ինչպե՞ս ենք տեսել անսպասելի ուղիներով մեզ եկող Երկնային Հոր օրհնությունները:

Նկար
Պետրոսը բուժում է մի մարդու

Այն ինչ ունեմ, քեզ կտամ, Ուոլթեր Ռեյն

Գործք 3.12–26, 4.1–21, 5.12–42

Պետրոսի և Հովհաննեսի հավատարմության հետ կապված ի՞նչը ձեզ վրա տպավորություն գործեց: Ինչպե՞ս կարող ենք համարձակ լինել Հիսուս Քրիստոսի մասին մեր վկայության մեջ:

Գործք Առաքելոց 4.32–5.11

Ձեր ընտանիքը գուցե բավականություն ստանա՝ հասարակ հագուստներով և մի քանի մետաղադրամներով բեմադրելով Անանիայի և Սափիրայի պատմությունը: Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս պատմությունից: Ելնելով ձեր ընտանիքի կարիքներից, կարող եք քննարկել ազնվություն, Եկեղեցու ղեկավարների հաստատում կամ նվիրաբերում թեմաները:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Ընտրեք որևէ թեմա: Խնդրեք ընտանիքի անդամներին հերթով ընտրել որևէ թեմա Գործք 1–5-ից միասին ուսումնասիրելու համար:

Նկար
Հիսուսի Համբարձումը

«Տիրոջ Համբարձումը», Վիլյամ Հենրի Մարգեթսոն

Տպել