Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 1-7-ը Գործք 1-5. «Իմ վկաները կլինիք»


Հուլիսի 1-7-ը Գործք Առաքելոց 1-5․ «Իմ վկաները կլինիք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 1-7-ը Գործք Առաքելոց 1-5, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Պենտեկոստեի օրը

«Պենտեկոստեի օրը»,Սիդնի Քինգ

Հուլիսի 1-7-ը

Գործք Առաքելոց 1-5

«Իմ վկաները կլինիք»

Սկսեք նախապատրաստվել՝ կարդալով Գործք Առաքելոց 1-5-ը: Աղոթքով ձգտեք հասկանալ երեխաների կարիքները, ում ուսուցանում եք:Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագիրը և այս համառոտ շարադրանքը նույնպես կարող են օգնել ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք Ո՞վ եմ ես: Մի քանի նախադասություն ասեք Պետրոսի մասին և հարցրեք երեխաներին, թե ում մասին են այդ նախադասությունները։ Ուրիշ ի՞նչ գիտեն նրանք Պետրոսի մասին։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Գործք Առաքելոց 1․1-11

Հիսուս Քրիստոսն առաջնորդում է Իր Եկեղեցին մարգարեների ու առաքյալների միջոցով:

Սովորելով այն մասին, թե ինչպես էր Փրկիչը ղեկավարում Իր Եկեղեցին առաքյալների միջոցով, երեխաները վկայություններ ձեռք կբերեն մեր օրերի մարգարեների և առաքյալների մասին։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի ամբողջ էջի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ծրագրից: Հարցրեք երեխաներին, թե իրենց կարծիքով, տղամարդիկ ինչու են նայում երկնքին։ Ամփոփեք Գործք Առաքելոց 1․1–11-ի պատմությունը։ Տես նաև «Գլուխ 55. Առաքյալները ղեկավարում են Եկեղեցին», Նոր Կտակարանի պատմություններ, 145-47, կամ համապատասխան տեսանյութը (LDS.org կայքում):

  • Երեխաներից մեկին հրավիրեք բարձր պահել ներկայիս Առաքյալների նկարը, մինչ դասարանի առջև ցուցադրվում է այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ծրագրից։ Ո՞վ է առաջնորդում Եկեղեցին, երբ Քրիստոսը Երկրի վրա չէ։ Ինչպե՞ս են նրանք առաջնորդում Եկեղեցին:

  • Խաղացեք համընկնումների խաղ ապրող Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների նկարների երկու հավաքածուներով։ Երբ համընկնումը հաջողվում է, կիսվեք Առաքյալի կամ Նախագահի անունով և մի քանի խոսք ասեք նրա մասին։

  • Հիսուսի նկարի հակառակ կողմում փակցրեք փոքրիկ նկարներ, որոնք ներկայացնում են այն, ինչ մարգարեն կարող է ուսուցանել մկրտության կամ տաճարի մասին։ Թույլ տվեք բոլոր երեխաներին հերթով նայել նկարներից մեկին և ասել դասարանին․ «Մարգարեն ուսուցանում է մեզ [նկարի թեման»]։

Գործք Առաքելոց 3․1-10

Երկնային Հայրը իմ միջոցով կարող է օրհնել ուրիշներին։

Ի՞նչ կարող եք անել, որ օգնեք երեխաներին գտնել այն ճանապարհները, որոնցով կարող են օրհնել իրենց շուրջը գտնվողներին: Օգնեք նրանց սովորել կաղ մարդուն բժշկելու Պետրոսի և Հովհաննեսի օրինակից։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հրավիրեք կատարել գործողություններ, որոնք համապատասխանում են Գործք Առաքելոց 3․1–10-ի պատմությանը, օրինակ՝ պարզել ձեռքերը փող վերցնել և ցատկել ուրախությունից։ Երկնային Հայրն ինչպե՞ս օրհնեց այն մարդուն, ով չէր կարողանում քայլել։

  • Դասարան բերեք մի տոպրակ, որում գտնվում են նկարներ, որոնք պատկերում են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք օրհնել և ծառայել մյուսներին։ Թող երեխաները հերթով տոպրակից նկարներ հանեն և ասեն, թե ինչպես կարող են օրհնել ուրիշներին այդ եղանակով։

  • Խնդրեք երեխաներին պատմել մի դեպքի մասին, երբ օգնել են որևէ մեկին:

Գործք Առաքելոց 5․1-11

Ես կարող եմ ազնիվ լինել:

Վաղ ժամանակների քրիստոնյաները կիրառում էին նվիրաբերման օրենքը աղքատների մասին հոգ տանելու համար։ Նրանք, ովքեր հող ունեին, վաճառում էին այն և փողը տալիս Առաքյալներին, որպեսզի բաժանեին Սրբերին՝ համաձայն նրանց կարիքների։ Անանիան և Սափիրան ազնիվ չէին իրենց նվիրատվությունների մեջ, մտածելով, թե կարող էին խաբել Տիրոջ ծառաներին։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին դերերով խաղալ Անանիայի և Սափիրայի պատմությունը։ Բացատրեք, որ թեև մենք չեն մահանա, եթե սուտ ասենք, սակայն այս պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է ազնվությունը Երկնային Հոր համար։

  • Միասին երգեք մի երգ ազնվության մասին, օրինակ I Believe in Being Honest (Children’s Songbook, 149)։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ ազնիվ լինել նշանակում է միշտ ասել ճշմարտությունը և չվերցնել ուրիշին պատկանող իրերը։

  • Թղթե տոպրակներից պատրաստված տիկնիկների օգնությամբ բեմադրեք պարզ իրավիճակներ, որոնցում մարդիկ իրենց ազնիվ կամ անազնիվ են պահում։ Խնդրեք երեխաներին կանգնել, եթե անձը ազնիվ է, կամ նստել հատակին, եթե անձը անազնիվ է։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Գործք Առաքելոց 1․8, 22-26

Հիսուս Քրիստոսն առաջնորդում է Իր Եկեղեցին մարգարեների ու առաքյալների միջոցով:

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, կարող են հասկանալ, որ այսօր Փրկիչի Եկեղեցին առաջնորդվում է մարգարեների և առաքյալների կողմից, ինչպես հին ժամանակներում։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը ղեկավարում Եկեղեցին, երբ Երկրի վրա չէ։ Հրավիրեք երեխաներին գտնել հարցի պատասխանները, մինչ դուք կկարդաք Առաքյալներին ուղղված Փրկիչի խոսքերը Գործք Առաքելոց 1․8-ում։

  • Միասին կարդացեք Գործք Առաքելոց 1.22-26 հատվածները: Դասարանով բացահայտեք, թե ինչպես են Առաքյալները նոր Առաքյալ կանչում:

  • Նախապես խնդրեք մի երեխայի կամ նրա ծնողին կարդալ վերջերս կանչված Առաքյալի մասին (հավանաբար LDS.org-ում)։ Հրավիրեք այդ երեխային կիսվել դասարանի հետ, թե նա ինչ սովորեց դասարանի հետ և, եթե հնարավոր է, ինչ է Առաքյալն ասել իր կոչման մասին գերագույն համաժողովի իր առաջին ուղերձում։

Նկար
Պետրոսը Առաքյալների հետ

Առաքյալները սկսեցին ղեկավարել Եկեղեցին, երբ Քրիստոսը համբարձվեց երկինք։

Գործք Առաքելոց 3․1-10

Երկնային Հայրը իմ միջոցով օրհնում է ուրիշներին, անգամ, եթե ես հարուստ չեմ։

Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին, որ իրենք կարող են օրհնել ուրիշներին, անգամ եթե չունեն արծաթ ու ոսկի։ (Գործք Առաքելոց 3․6) Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց տեսնել Աստծուն ծառայելու հնարավորությունները՝ ծառայելով ուրիշներին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին խնդրեք կարդալ Գործք Առաքելոց 3․1–10, մինչ մյուս երեխաները դերերով կատարում են այն։ (Օգնության համար տես նաև Գլուխ 56․ Պետրոսը բժշկում է տղամարդուն, Նոր Կտակարանի պատմություններ, 148–49, կամ համապատասխան տեսանյութը LDS.org-ում։) Կարող եք նաև ցույց տալ «Պետրոսը և Հովհաննեսը բժշկում են ի ծնե հաշմանդամ մարդուն» տեսանյութը (LDS.org): Այս մարդու ստացած օրհնությունն ինչո՞ւ էր ավելի մեծ, քան այն ողորմությունը, որը նա խնդրում էր։

  • Շրջանով փոխանցեք կոպեկներով լի մի փոքրիկ տոպրակ: Երբ երեխաները ձեռքի մեջ պահեն տոպրակը, հարցրեք նրանց, թե ինչ կարող են գնել այդ փողով։ Այնուհետև վերցրեք տոպրակը և հարցրեք երեխաներին, թե որ օրհնությունները նրանք չեն կարող գնել։ Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես կարող են ծառայել որևէ մեկին առանց փող օգտագործելու (Գործք Առաքելոց 3․6

Գործք Առաքելոց 2․36-47

Սուրբ Հոգին վկայություն է տալիս իմ սրտին ավետարանի ճշմարտությունների մասին։

Երբ երեխաները սովորում են հասկանալ, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում իրենց հետ, նրանք ոգեշնչվում են և սկսում են լսել հուշումները, որոնք ստանում են, և գործել ըստ դրանց։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Գործք Առաքելոց 2․36–37։ Ի՞նչ ենք զգում, երբ Սուրբ Հոգին ինչ-որ բան է ասում մեր սրտին։

  • Դասարանով մի պաստառ պատրաստեք, որի վերևում գրված կլինի Մենք ի՞նչ պետք է անենք։ Ամեն շաբաթ ցուցադրեք պաստառը և ավելացրեք այն ուղիները, որոնցով երեխաները կարող են գործել՝ ըստ ամեն շաբաթվա դասից իրենց սովորածի։

  • Հրավիրեք երեխաներին գտնել այն լավ գործերը, որ մարդիկ արեցին մկրտվելուց հետո Գործք Առաքելոց 2․41-47-ում։ Ի՞նչ լավ գործեր կարող ենք անել, որպեսզի ցույց տանք, որ շնորհակալ ենք Սուրբ Հոգու պարգևի համար, որը ստացանք, երբ մկրտվեցինք։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին ծրագրել մի եղանակ, որով կարող են ծառայել Երկնային Հորը՝ այս շաբաթ օգնելով իրենց ընտանիքից որևէ մեկին։

Բարելավել մեր ուսուցումը

Անգիր սովորեք սուրբ գրության որևէ հատված: Ընտրեք սուրբ գրության որևէ հատված, որն, ըստ ձեզ, կարող է օգնել ձեր դասարանի երեխաներին, օրինակ՝ Գործք Առաքելոց 2․38 կամ Գործք Առաքելոց 3․19, և օգնեք նրանց մտապահել մի նախադասություն այդ հատվածից։ Օժանդակ միջոցները, ձեռքերի շարժումները նույնպես կարող են օգնել երեխաներին մտապահել սուրբ գրությունները։

Տպել