Եկ, հետևիր ինձ
Հունիսի 24-30-ը Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Նա յարութիւն առաւ»


«Հունիսի 24-30-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Նա յարութիւն առաւ» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբիհամար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 24-30-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Հիսուսը խոսում է Պետրոսի հետ

«Արածեցրու իմ ոչխարները»,ըստ Կամիլ Քորրիի

Հունիսի 24-30-ը

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21

«Նա հարություն առավ»

Նախապատրաստվեք՝ կարդալով Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24 և Հովհաննես 20-21 գլուխները: «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը և այս համառոտ շարադրանքը կարող են օգնել ձեզ ընտրել սկզբունքներ այս գլուխներից, որոնք իմաստալից կլինեն ձեր դասարանի երեխաների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Նկարին նայելով,երեխաները կարող են հիշել բաներ, որ նրանք սովորել են տանը կամ այլ վայրում: Թերևս կարող եք ցույց տալ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար ծրագրից և խնդրել երեխաներին կիսվել, թե ինչ գիտեն այդ նկարում պատկերված պատմության մասին:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20.1–23

Մահից հետո ես նորից կապրեմ, ինչպես Հիսուսը:

Հիսուս Քրիստոսի Քավությունը, ինչպես նաև Նրա Հարությունը պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունն է և Քրիստոնեական հավատքի հիմքը: Երբ կարդաք Հարության մասին, մտածեք, թե ինչպես պետք է օգնեք երեխաներին կառուցել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր սեփական բառերով պատմեք Հիսուսի Հարության պատմությունը: Խնդրեք երեխաներին հերթով կրկնել պատմությունը: Կարող եք օգտվել «Գլուխ 54-ից. Հիսուսը հարություն առավ» Նոր Կտակարանի պատմություններ,էջ 139-44, կամ դիտել համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում): Բացատրեք, որ երբ Հիսուսը մահացավ, Նրա հոգին լքեց Իր մարմինը: Երբ Նա հարություն առավ, Նրա հոգին ու մարմինը կրկին միացան:

  • Հրավիրեք ծխի անդամներից մի քանիսին կատարել զինվորների, հրեշտակների, Մարիամ Մագդաղենացու, Պետրոսի, Հովհաննեսի, առաքյալների և Թովմասի դերերը և ասել, թե ինչի ականատես եղան Հիսուսի Հարությունից հետո:

  • Ցույց տվեք «Ի՞նչ է տեղի ունենում մեր մահանալուց հետո» տեսանյութը (LDS.org կայք) և պատմեք ձեզ ծանոթ ինչ-որ մեկի մասին, ով մահացել է: Կիսվեք ձեր վկայությամբ, որ բոլորը մի օր հարություն կառնեն: Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց վկայություններով:

  • Երեխաների հետ կարող եք երգել «Արդյո՞ք Հիսուսը ապրում է կրկին» և «Երբ Նա կրկին գա» երգերը Մանկական երգարան,էջ 64, 82: Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե ինչ կզգային, եթե տեսնեին հարություն առած Հիսուսին: Թող դասարանի հետ կիսվեն իրենց մտքերով:

Հովհաննես 20.24-29

Ես կարող եմ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած չեմ կարող տեսնել Նրան:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է հավատքը, և ինչպես կարող են հավատք գործադրել Փրկիչի հանդեպ:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք «Քրիստոսը մոտենում է Թովմասին»նկարը (LDS.org կայք), մինչ կպատմեք Թովմասի փորձառության մասին, որը գտնվում է Հովհաննես 20.24-29 հատվածներում: Դասի ընթացքում ավելի ուշ կրկնեք պատմությունը, սակայն այս անգամ խնդրեք երեխաներին ասել որոշ մանրամասները:

  • Ցույց տվեք մի տուփ, որի մեջ կա ինչ-որ առարկա, որ երեխաները չեն կարողանում տեսնել, և նկարագրեք առարկան երեխաներին: Հարցրեք նրանց, թե արդյոք հավատում են, որ այդ առարկան իրականում տուփի մեջ է, և ինչու են հավատում: Այնուհետև ցույց տվեք առարկան և բացատրեք, որ հավատքը հավատալն է այն բաներին, որոնք մենք չենք կարող տեսնել: Ամենակարևոր հավատքը, որ մենք կարող ենք ունենալ, Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն է:

Հիսուսը ցույց է տալիս ձեռքերն Առաքյալներին

«Նայեցեք իմ ձեռքերը», ըստ Ջեֆ Վորդի:

Հովհաննես 21.15–17

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Հիսուսի հանդեպ` ծառայելով ուրիշներին:

Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին սիրել ու օգնել իրենց շրջապատող մարդկանց:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Հովհաննես 21.15-17 հատվածները կամ ցույց տվեք «Արածեցրու իմ ոչխարները» տեսանյութը (LDS.org կայք): Հիսուսը չէր ուզում, որ Պետրոսն իր ողջ ժամանակն անցկացներ ձուկ որսալով: Փոխարենը, Նա ուզում էր, որ Պետրոսը կիսվեր ավետարանով ու բոլորին հրավիրեր գալ Իր մոտ: Յուրաքանչյուր երեխայի տվեք մեկական թղթե ոչխար և խնդրեք նրանց դրա վրա գրել ինչ-որ բան, որ իրենք կարող են անել, որպեսզի օգնեն կերակրել Հիսուսի ոչխարներին:

  • Երեխաներից մի քանիսին նախապես խնդրեք կիսվել այն բաներով, որ իրենք անում են ուրիշներին սիրելու և ծառայելու համար, կամ ինչպես են ուրիշները ծառայել իրենց:

  • Գրեք ձեր դասարանի բոլոր երեխաների անունները թերթիկների վրա, կտրեք դրանք ոչխարի կաղապարով և տարածեք այդ ոչխարները սենյակով մեկ: (Ներառյալ այն երեխաների անունները, ովքեր պարբերաբար չեն հաճախում): Հրավիրեք երեխաներին հավաքել ոչխարներին` գտնելով այն մեկը, որի վրա իրենց անունն է: Ի՞նչ կարող ենք անել մեր ճանաչած որևէ կորած ոչխարի ծառայելու համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20.1–23

Քանի որ Հիսուսը հարություն է առել, բոլորը հարություն կառնեն:

Բնական է, որ երեխաներին կհետաքրքրի, թե ինչ է տեղի ունենում մեր մահից հետո։ Մտածեք, թե ինչպես կարող եք ուսուցանել Հարության մասին այնպես, որ կամրացնի նրանց հավատքը:

Հնարավոր վարժություններ

  • Մինչ կկարդաք Հովհաննես 20.1–17 հատվածները, հրավիրեք երեխաներին փակել իրենց աչքերը և պատկերացնել, որ նստած են Հիսուսի գերեզմանի մոտ, կամ ամփոփեք Նրա Հարության պատմությունը (տես նաև «Գլուխ 54: Հիսուսը հարություն է առել» Նոր Կտակարանի պատմություններում, էջ 139–44, կամ դիտեք համապատասխան տեսանյութը LDS.org կայքում): Ի՞նչ զգացում կունենայիք` տեսնելով հարություն առած Փրկիչին:

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի ուսումնասիրել ինչ-որ մեկի փորձառությունը, ով տեսել է հարություն առած Փրկիչին, և կիսվել դասարանի հետ իր սովորածով:

  • Երեխաների հետ դիտեք այս տեսանյութերից մեկը կամ մի քանիսը. “Jesus Is Laid in a Tomb,” “Jesus Is Resurrected,” “Christ Appears on the Road to Emmaus,” և “The Risen Lord Appears to the Apostles” (LDS.org կայք):

Հովհաննես 20.24-29

Ես կարող եմ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ, չնայած չեմ կարող տեսնել Նրան:

Ի՞նչ են անում այն երեխաները, ում դուք ուսուցանում եք, որպեսզի զորացնեն Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մի քանիսին հերթով կարդալ Հովհաննես 20:24-29 հատվածները: (Տես նաև «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» տեսանյութը LDS.org կայքում):

  • Առանձին թերթիկների վրա գրեք «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» արտահայտության բառերը: Հրավիրեք երեխաներին բառերը հերթականությամբ դասավորել: Հրավիրեք նրանց պատմել այն փորձառությունների մասին, երբ զգացել են Փրկիչի սերը, նույնիսկ եթե չեն տեսել Նրան:

  • Հրավիրեք երեխաներին նկարել որոշ գործողությունների նկարներ, որ կարող են կատարել իրենց հավատքը զորացնելու համար: Մինչ նրանք կնկարեն, պատմեք, թե ինչ եք արել դուք, որպեսզի զորացնեք Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր հավատքը:

Հովհաննես 21․1-17

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Հիսուսի հանդեպ` կերակրելով Նրա ոչխարներին:

Երեխաները մեծապես կարող են ազդել իրենց շրջապատում գտնվողների վրա: Ինչպե՞ս կարող եք խրախուսել նրանց զորացնել ուրիշներին ավետարանում:

Հնարավոր վարժություններ

  • Նախքան միասին Հովհաննես 21.1-17 հատվածները կարդալը, հարցրեք երեխաներին, թե երբևէ ձկնորսության գնացել են: Ինչի՞ էր դա նման: Հարցրեք, արդյոք որևէ մեկը որսացել է «[շատ ձկներ]» միանգամից (Հովհաննես 21.6):

  • Կարդացեք Հովհաննես 21.15-17 հատվածները, սակայն Սիմոնի անունը փոխարինեք երեխաների անունով: Ովքե՞ր են Հիսուսի ոչխարները: Ինչպե՞ս կարող ենք կերակրել նրա ոչխարներին:

  • Երեխաների հետ կիսվեք փոքր խորտիկներով: Մինչ նրանք ուտում են, հարցրեք, թե ինչ-որ մեկի հետ ավետարանով կիսվելը ինչով է նման նրանց կերակրելուն:

ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը իրենց ընտանիքի անդամներին Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա մասին ուսուցանելու համար:

Բարելավենք մեր ուսուցումը

Հետևողական եղեք և հրավիրեք գործել: Երբ երեխաներին հրավիրում եք գործել համաձայն իրենց սովորածի, հաջորդ դասի ընթացքում հետևեք ձեր հրավերին: Սա ցույց է տալիս երեխաներին, որ դուք հոգ եք տանում այն մասին, թե ինչպես է ավետարանն օրհնում նրանց կյանքը: Երբ կիսվեն իրենց փորձառություններով, նրանք կզորանան ու կօգնեն միմյանց ապրել համաձայն ավետարանի:

գործնական աշխատանքի էջ. բոլորը հարություն կառնեն