«Հունիսի 24-30-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21. «Որովհետեւ յարութիւն առաւ» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Հունիսի 24-30-ը: Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20-21», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.
Հունիսի 24-30-ը
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20–21
«Որովհետեւ յարութիւն առաւ»
Աղոթքով կարդացեք Մատթեոս 28-ը, Մարկոս 16-ը, Ղուկաս 24-ը, և Հովհաննես 20–21-ը, արձագանքելով ուրախությանը, որը դուք ունեք Քրիստոսի Հարության շնորհիվ: Մտածեք, թե դուք ինչպես կարող եք ուրիշների հետ կիսվել այս իրադարձության մասին վկայությամբ:
Գրի առեք տպավորությունները
Շատ ականատեսների համար Նազովրեցի Հիսուսի մահը կարող է թվալ նշանավոր կյանքի հեգնական ավարտ: Մի՞թե սա այն մարդը չէր, ով մեռելներից կենդանացրեց Ղազարոսին։ Մի՞թե Նա չէր ընդդիմանում ժամանակ առ ժամանակ փարիսեցիների կողմից արվող մահացու սպառնալիքներին: Նա ցուցադրել էր կույրերին, բորոտներին և անդամալույծներին բժշկելու զորություն: Քամիներն ու ծովերն էին հնազանդվում Նրան: Եվ սակայն Նա այստեղ էր, խաչի վրա կախված, հայտարարելով՝ «Կատարուած է» (Հովհաննես 19.30): Ծաղրական խոսքերի մեջ կարող էր անկեղծ զարմանք լինել. «Ուրիշներին ազատեց, ինքն իրան չէ կարողանում ազատել» (Մատթեոս 27.42): Բայց մենք գիտենք, որ Հիսուսի մահը պատմության ավարտը չէր: Մենք գիտենք, որ գերեզմանի լռությունը ժամանակավոր էր, և Քրիստոսի փրկարար աշխատանքը դեռ նոր էր սկսվելու: Այսօր նա գտնվում է ոչ թե «մեռելների մէջ», այլ ապրողների մեջ (Ղուկաս 24.5): Նրա ուսմունքները չէին կարող լռեցնել, քանի որ Նրա հավատարիմ աշակերտները պիտի քարոզեին «բոլոր ազգերին», վստահելով Նրա խոստումին՝ «ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը» (Մատթեոս 28.19–20):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Մատթեոս 28, Մարկոս 16, Ղուկաս 24, Հովհաննես 20
Քանի որ Հիսուսը հարություն առավ, ես նույնպես հարություն կառնեմ:
Այս հատվածներում դուք կկարդաք մարդկության պատմության մեջ ամենակարևոր իրադարձություններից մեկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության մասին: Երբ կարդում եք, պատկերացրեք ձեզ այն մարդկանց փոխարեն, ովքեր ականատես էին Հարությանը ուղեկցող իրադարձություններին: Ի՞նչ էին զգում այդ վկաները: Ի՞նչ եք դուք զգում, երբ կարդում եք Փրկիչի Հարության մասին: Մտածեք, թե այն ինչպե՞ս է ազդել ձեր վրա. կյանքի հանդեպ ձեր հայացքի վրա, ուրիշների հետ ձեր ունեցած հարաբերությունների վրա, Քրիստոսի և ավետարանի մյուս ճշմարտությունների հանդեպ ունեցած հավատի վրա:
Տես նաև Աստվածաշնչի բառարան՝ «Հարություն», «Հարություն» Ավետարանական թեմաներ, topics.lds.org:
Մենք կարող ենք հրավիրել Փրկիչին և ասել. «Մնա մեզ հետ»։
Երկու ճամփորդող առաքյալների փորձառությունը, ովքեր հանդիպեցին հարություն առած Փրկիչին, կարող է համապատասխանություն ունենալ ձեր աշակերտության ճանապարհի հետ: Ի՞նչ կապ եք տեսնում այս պատմության և որպես Քրիստոսի հետևորդ՝ ձեր փորձառության միջև: Դուք ինչպե՞ս կարող եք քայլել Նրա հետ այսօր և հրավիրել Նրան՝ «մնայ» մի քիչ երկար: (Ղուկաս 24.29): Դուք ինչպե՞ս եք ճանաչում Նրա ներկայությունը ձեր կյանքում: Ինչպե՞ս է Սուրբ Հոգին վկայել ձեզ Հիսուս Քրիստոսի աստվածայնության մասին:
Արդյո՞ք Հիսուս Քրիստոսը մարմին ունի:
Մարիամ Մագդաղենացուն հայտնվելու հարություն առած Հիսուս Քրիստոսի պատմությունից, իսկ ավելի ուշ Իր առաքյալների հետ հաղորդակցությունից մենք սովորում ենք, որ Հիսուսի Հարությունը իսկական էր և ֆիզիկական: Իր հարություն առած, փառավորված մարմնով Նա քայլեց, խոսեց և կերավ Իր հետևորդների հետ: Այլ սուրբ գրություններ նույնպես վկայում են, որ Հիսուս Քրիստոսը ունի ոսկորից ու մսից մարմին. Փիլիպպեցիս 3.20–21, 3 Նեփի 11.13–15, Վարդապետություն և Ուխտեր 110.2–3, 130.1, 22:
«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»:
Հնարավոր է, դժվար լինի հավատալ, որ ինչ-որ բան ճիշտ է առանց ֆիզիկական ապացույցը տեսնելու: Դուք երբեմն կարող եք զգալ, ինչպես Թովմասը, ով ասաց. «Եթէ չ’տեսնեմ … չեմ հաւատալ» (Հովհաննես 20.25): Փոխարենը, Փրկիչն ասաց Թովմասին, «Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են» (Հովհաննես 20.29): Ինչպե՞ս եք օրհնվել՝ հավատալով հոգևոր բաներին, որոնք չէիք տեսել: Ի՞նչն է օգնում ձեզ հավատ ունենալ Փրկիչի հանդեպ, նույնիսկ եթե չեք կարող տեսնել Նրան: Ուրիշ ի՞նչ ճշմարտությունների եք հավատում, նույնիսկ առանց ֆիզիկական ապացույցի: Դուք ինչպե՞ս կարող եք շարունակել ամրացնել ձեր հավատը «բաների համար, որոնք տեսանելի չեն, որոնք ճշմարիտ են»: (Ալմա 32.21, տես նաև Եթեր 12.6): Օրագրում գրանցեք փորձառությունները, որոնք օգնել են ձեզ հավատալ Հիսուս Քրիստոսին կամ դրանցով կիսվեք ձեր ծանոթի հետ:
Փրկիչը հրավիրում է մեզ արածեցնել Իր ոչխարներին:
Հետաքրքիր կարող է լինել համեմատել Փրկիչի շփումը Իր Առաքյալների հետ Հովհաննես 21-ում այն դեպքի հետ, երբ Նա առաջին անգամ պատվիրեց նրանց թողնել իրենց ձկնորսական ուռկանները Ղուկաս 5.1–11-ում: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ գտաք: Աշակերտության մասին ի՞նչ գաղափարներ գտաք:
Խորհեք, թե Փրկիչի խոսքերը Պետրոսին Հովհաննես 21.15–17-ում որքանով են վերաբերում ձեզ: Կա՞ ինչ-որ բան, որը ձեզ հետ է պահում Տիրոջ ոչխարներին ծառայելուց: Ինչպիսի՞ն կլիներ ձեր պատասխանը, եթե Տերը հարցներ ձեզ. «Սիրո՞ւմ ես ինձ»: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր սերը Տիրոջ հանդեպ:
Տես նաև Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Առաջին մեծ պատվիրանը» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2012, 83–85.
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ավարտեք ավետարանների ընթերցումն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
«Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ». Այս խոսքերն ինչո՞ւ են համարվում երբևէ ասված ամենահուսադրող և կարևոր խոսքերից մեկը:
Երբ ձեր ընտանիքը կարդում է այս գլուխները, ուշադրություն դարձրեք այն մարդկանց, ովքեր հաղորդակցվում էին Հիսուսի հետ յուրաքանչյուր պատմության մեջ: Օրինակ՝ ինչ-որ պահի կարող եք կենտրոնանալ մարդկանց վրա, ովքեր այցելեցին Փրկիչի գերեզմանին: Մեկ ուրիշ անգամ կարող եք ուշադիր ուսումնասիրել Առաքյալների կամ աշակերտների գործողությունները Էմմաուսի ճանապարհին:
Ընտանիքով քննարկեք աշխատանքը, որը Հիսուսը խնդրում էր Առաքյալներին անել: Ինչպե՞ս կարող ենք օգնել կատարել այս աշխատանքը: Կարո՞ղ եք կիսվել մի ժամանակի մասին, երբ դուք զգացել եք, որ «Տէրը գործակցում էր (ձեզ) հետ», օգնելով, որ դուք իրագործեք Նրա նպատակները: (Մարկոս 16.20)։
Կարդացեք այս հատվածները, մինչ ճաշում եք միասին: Սա որոշ իմաստ կարող է ավելացնել Փրկիչի խոսքերին՝ «Արածեցրու իմ ոչխարները»։ Հիմնվելով այն խոսքերի վրա, որոնք Հիսուսն ուսուցանեց ոչխարների մասին Նոր Կտակարանում (տես օրինակ՝ Մատթեոս 9.35–36, 10.5–6, 25.31–46, Ղուկաս 15.4–7, Հովհաննես 10.1–16), ոչխարներին արածեցնելն ինչո՞ւ է լավ փոխաբերություն Աստծո զավակներին սնուցելու և նրանց մասին հոգ տանելու համար: Այս փոխաբերությունն ի՞նչ է ուսուցանում այն մասին, թե Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս են վերաբերվում մեզ:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: