Եկ, հետևիր ինձ
Հունիսի 17-23-ը Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է»


«Հունիսի 17-23-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19. «Կատարուած է» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 17-23-ը: Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Քրիստոսը Պիղատոսի առաջ

«Ահա այն մարդը», Անտոնիո Սիզերի

Հունիսի 17-23-ը

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

«Կատարուած է»

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, և Հովհաննես 19 ներառում են Փրկիչի մահկանացու կյանքի վերջին ժամերի նկարագրությունը: Ջանացեք փնտրել Նրա սերը ձեր հանդեպ, երբ ուսումնասիրեք Նրա զոհաբերությունն ու մահը:

Գրի առեք տպավորությունները

Ամեն բառի և արարքի մեջ Հիսուս Քրիստոսը մաքուր սիրո օրինակ ծառայեց՝ այն, ինչ Պետրոս Առաքյալը կոչում էր գթություն (տես Ա Կորնթացիս 13): Այն երբեք այդքան ակնհայտ չէր, որքան Փրկիչի մահկանացու կյանքի վերջին ժամերին: Նրա արժանապատիվ լռությունը կեղծ մեղադրանքներին դեմ հանդիման ցույց տվեց, որ Նա «չէ գրգռվում» (Ա Կորնթացիս 13.5): Նրա հոժարակամ հնազանդությունը խարազանումին, ծաղրին ու խաչելությանը, մինչ զսպում էր Իր տանջանքներին վերջ դնելու Իր զորությունը, ցույց տվեց, որ Նա «երկայնամիտ է» և «ամեն բանի դիմանում է» (Ա Կորնթացիս 13.4, 7): Նրա ողորմածությունը Իր մոր նկատմամբ և Նրա կարեկցանքը Իրեն խաչողների հանդեպ՝ նույնիսկ Իր սեփական անօրինակ տառապանքի ժամանակ, բացահայտեց, որ Նա «իրը չէ որոնում» (Ա Կորնթացիս 13.5): Երկրի վրա Իր վերջին պահերին Հիսուսն անում էր այն, ինչ Նա արել էր Իր մահկանացու ծառայության ողջ ընթացքում՝ ուսուցանում էր մեզ՝ ցույց տալով մեզ: Իրոք, գթությունը «Քրիստոսի մաքուր սերն է» (Մորոնի 7.47):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 27, Մարկոս 15, Ղուկաս 23, Հովհաննես 19

Հիսուս Քրիստոսի տառապելու պատրաստակամությունը ցույց է տալիս Նրա սերը Հոր հանդեպ և մեր բոլորի հանդեպ:

Չնայած Փրկիչը իշխանություն ուներ երկնքից իջեցնելու «տասնեւերկու գունդ հրեշտակներ» (Մատթեոս 26.53), Նա կամավոր ընտրեց համբերությամբ տանել անարդար փորձությունները, դաժան ծաղրը և աներևակայելի ֆիզիկական ցավը: Ինչո՞ւ Նա արեց այդ: «Մարդկանց զավակների հանդեպ իր ողորմության», Նեփին վկայել է, «և երկայնամտության պատճառով»(1 Նեփի 19.9):

Կարող եք սկսել ձեր ուսումնասիրությունը Փրկիչի վերջին ժամերի մասին, կարդալով 1 Նեփի 19.9: Մատթեոս 27-ում, Մարկոս 15-ում, Ղուկաս 23-ում և Հովհաննես 19-ում որտե՞ղ եք դուք գտնում յուրաքանչյուր օրինակը, որոնցից, ըստ Նեփիի, Հիսուսը կտառապեր:

«(Նրանք) կդատեն նրան՝ որպես ոչ պիտանի մի բանի»

«Նրանք կխարազանեն նրան»

«Նրանք կզարկեն նրան»

«Նրանք կթքեն նրա վրա»

Ո՞ր հատվածներն են օգնում ձեզ զգալ Երկնային Հոր և Հիսուսի «ողորմությունը» ձեր հանդեպ: Փրկիչի դրսևորած ո՞ր հատկանիշները կցանկանայիք լիարժեք զարգացնել:

Տես նաև «Հիսուսին դատում են Պիղատոսի առաջ» և «Հիսուսին խարազանում են և խաչում» (տեսանյութեր, LDS.org):

Մատթեոս 27.27–49, 54, Մարկոս 15.16–32, Ղուկաս 23.11, 35–39, Հովհաննես 19.1–5

Երբ ուրիշները ծաղրում են Աստծո ճշմարտությունը, դա չպիտի թուլացնի իմ հավատը:

Իր ծառայության ընթացքում Հիսուսը համբերությամբ տանում էր ծաղրը, որն ավելի ուժեղացավ Նրա խարազանման և խաչելության ժամանակ: Բայց այդ ծաղրը չէր կարող փոխել ճշմարտությունը. Հիսուսն Աստծո Որդին է։ Երբ կարդաք այն նվաստացման մասին, որը Հիսուսը տարավ համբերությամբ, մտածեք ընդդիմության և ծաղրի մասին, որին նրա գործը բախվում է այսօր: Ի՞նչ հասկացողություն եք ձեռք բերում երկարատև ընդդիմության մասին: Ի՞նչն է ձեզ տպավորում հարյուրապետի խոսքերի մեջ Մատթեոս 27.54-ում:

Մատթեոս 27.46, Մարկոս 15.34

Արդյո՞ք Երկնային Հայրը լքել էր Հիսուսին խաչի վրա։

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը առաջարկել է հետևյալ գաղափարը. «Ես վկայում եմ, … որ կատարյալ Հայրը չէր լքել Իր Որդուն այդ ժամին: Այնուամենայնիվ, որպեսզի Իր Որդու մեծագույն զոհաբերությունը կարողանար լինել այնքան ամբողջական, որքան կամավոր և միայնակ էր, Հայրը կարճ ժամանակով Հիսուսից հեռացրեց Իր Հոգու սփոփանքը, Իր անձնական ներկայության աջակցությունը: … Որպեսզի (Փրկիչի) Քավությունը լիներ անսահման և հավերժական, Նա պետք է զգար, թե ինչ է նշանակում մահանալ ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես, զգար, թե ինչ է նշանակում, երբ աստվածային Հոգին հեռանում է, թողնելով մարդուն զգալ ամբողջովին նվաստացած, անհուսորեն միայնակ» («Ոչ ոք Նրա հետ չէր» Ensign or Լիահոնա, մայիս 2009, 87-88):

Ղուկաս 23.34

Փրկիչը մեզ համար ներման օրինակ է:

Ի՞նչ եք զգում, երբ կարդում եք Փրկիչի խոսքերը Ղուկաս 23.34-ում: (տես գաղափարը, որը տրված է Ջոզեֆ Սմիթի Թարգմանության ծանոթագրություն գ-ում): Փրկիչի խոսքերին հղում կատարելով, Նախագահ Հենրի Բ. Այրինգը ուսուցանել է. «Մենք պիտի ներենք և ոխ չպահենք նրանց հանդեպ, ովքեր վիրավորում են մեզ: Փրկիչը օրինակ ծառայեց՝ խաչին գամված լինելով. … Մենք չգիտենք նրանց սրտերը, ովքեր վիրավորում են մեզ» (“That We May Be One,” Ensign, May 1998, 68): Այս հատվածն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ, եթե դուք դժվարանում եք ներել ինչ-որ մեկին:

Ղուկաս 23.39-43

Ո՞րն է «դրախտում» բառի իմաստը չարագործին ուղղված Փրկիչի հայտարարության մեջ։

Սուրբ գրություններում դրախտ բառը սովորաբար նշանակում է «խաղաղության ու երջանկության վայր հետմահկանացու հոգիների աշխարհում». մի վայր, որը պահված է արդարների համար: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ դրախտ բառը սխալ է թարգմանված, Տերը փաստորեն ասաց, որ չարագործը Իր հետ կլինի հոգիների աշխարհում» Ղուկաս 23.43-ում («Հավատքին հավատարիմ», 111, տես նաև Ջոզեֆ Սմիթ, Օրագիր, Հունիս 11, 1843, josephsmithpapers.org): Հոգիների աշխարհում չարագործը կլսեր ավետարանի քարոզը:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի ընդհանուր խորհուրդներ․

Մատթեոս 27․3-10

Չնայած Հուդան անձամբ էր ճանաչում Հիսուսին, նա «շրջվեց (Հիսուսից) և վիրավորված էր Նրա խոսքերից» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մարկոս 14.31 [Մարկոս 14.10, ծանոթագրություն ա]): Ո՞րն է պատճառը, որ մարդիկ, ովքեր ուժեղ վկայություն ունեն, շրջվում են Քրիստոսից։ Մենք ինչպե՞ս կարող ենք հավատարիմ մնալ Հիսուս Քրիստոսին:

Մատթեոս 27.11–26, Մարկոս 15.1–15, Ղուկաս 23.12–24, Հովհաննես 19.1–16

Ինչո՞ւ Պիղատոսը Հիսուսին խաչելության հանձնեց, չնայած նա գիտեր, որ Հիսուսն անմեղ էր: Մենք ի՞նչ դասեր ենք սովորում Պիղատոսի փորձառությունից այն մասին, որ պիտի պաշտպանենք այն, ինչը գիտենք, որ ճիշտ է: Ձեր ընտանիքի համար օգտակար կլինի դերախաղով բեմադրել սցենարներ, որոնցում նրանք կկարողանան պաշտպանել այն, ինչը ճիշտ է:

Քրիստոսը տանում է խաչը

«Եւ խաչափայտն ինքը վերկալած դուրս գնաց … Գողգոթա » (Հովհաննես 19.17):

Մատթեոս 27.46; Ղուկաս 23.34,43,46, Հովհաննես 19.26-28, 30

Կարող եք ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանձնարարել այս հատվածներից մեկ կամ երկու հայտարարություն, որոնք Փրկիչն արեց խաչի վրա և խնդրել նրանց կիսվել այն մասին, թե ինչ սովորեցին Փրկիչի և Նրա առաքելության վերաբերյալ:

Մարկոս 15.39

Խաչելության մասին կարդալով, ինչպե՞ս ենք ամրացնում մեր վկայությունը, որ Հիսուսն «Աստծո Որդին է»։

Հովհաննես 19.25-27

Այս հատվածներից ի՞նչ եք սովորում այն մասին, թե մենք ինչպես պիտի սիրենք և աջակցենք ընտանիքի անդամներին:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Ընդօրինակեք Փրկիչի կյանքը: «Օգտակար է ուսումնասիրել, թե ինչպես էր Փրկիչն ուսուցանում՝ Նրա օգտագործած մեթոդները, Նրա ասած բաները: Բայց Փրկիչի ուսուցանելու և մյուսներին բարձրացնելու զորությունը գալիս էր Նրա ապրելաձևից և անհատականությունից: Որքան ջանասիրաբար փորձեք ապրել Հիսուս Քրիստոսի նման, այնքան ավելի շատ կկարողանաք ուսուցանել Նրա նման» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 13):

Քրիստոսը խաչի վրա

«Լեռան Քարոզը», Կառլ Հեյնրիխ Բլոխ