Եկ, հետևիր ինձ
Հունիսի 3-9-ը Հովհաննես 13-17. «Կացէք իմ սէրի մէջ»


«Հունիսի 3-9-ը: Հովհաննես 13-17. «Կացէք իմ սէրի մէջ» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 3-9-ը: Հովհաննես 13-17», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2019թ.

Վերջին ընթրիքը

«Իմ հիշատակի համար», Ուոլթեր Ռեյն

Հունիսի 3-9-ը

Հովհաննես13–17

«Կացէք իմ սէրի մէջ»

Երբ կարդաք Փրկիչի ուսմունքները Հովհաննես 13–17-ում, Սուրբ հոգին կօգնի ձեզ ուղերձներ գտնել ձեզ համար: Գրի առեք ստացած տպավորությունները:

Գրի առեք տպավորությունները

Հիմա մենք այն կոչում ենք «Վերջին ընթրիքը», բայց չգիտենք, արդյո՞ք Հիսուսի աշակերտները, երբ հավաքվեցին Զատիկի տարեկան խնջույքին, լիովին գիտակցում էին, որ սա լինելու էր նրանց վերջին ընթրիքը իրենց Տիրոջ հետ, նախքան Նրա մահը: Սակայն Հիսուսը գիտեր որ «որ իր ժամը հասել է» (Հովհաննես 13:1): Նա շուտով պիտի դեմ առ դեմ կանգներ Գեթսեմանի տառապանքներին, դավաճանությանն ու Իր մոտ ընկերների ուրացությանը և խաչի վրա տանջալից մահվան: Սակայն, նույնիսկ իմանալով այս ամենը, Հիսուսը կենտրոնացավ ոչ թե Իր վրա, այլ Իր աշակերտներին ծառայելու վրա: Նա խոնարհությամբ լվաց նրանց ոտքերը: Նա ուսուցանեց նրանց սիրո մասին: Եվ Նա հավաստիացրեց նրանց, որ որոշ իմաստով, Ինքը երբեք չի լքի նրանց և նրանք երբեք չպիտի լքեն Իրեն: Աշակերտները, հիմա և այն ժամանակ սփոփանք են գտնում Նրա խոսքերում. «Ձեզ որբ չեմ թողիլ» (Հովհաննես 14.18): «Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք» (Հովհաննես 15.10):

անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հովհաննես 13-15

Ես ցույց եմ տալիս իմ սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները:

Հիսուսն արդեն ուսուցանել էր, որ երկու մեծ պատվիրանները կապված են սիրո հետ (տես Մատթեոս 22.34–40): Այս շեշտադրմամաբ, Իր Առաքյալներին տված վերջնական հրահանգների գլխավոր թեման սերն էր: Երբ կարդաք Հովհաննես 13-15-ը, նշեք սեր բառի յուրաքանչյուր օրինակը:

Կարող եք նկատել, որ այս գլուխներում պատվիրաններ բառը հաճախակի կրկնվում է սեր բառի հետ մեկտեղ: Փրկիչի ուսմունքներից դուք ի՞նչ կարող եք սովորել սիրո և պատվիրանների միջև եղած կապի մասին: Այս գլուխներում ուրիշ ի՞նչ բառեր են հաճախակի կրկնվում սեր բառի հետ: Հիմնվելով ձեր սովորածի վրա, գրեք սիրո մասին Փրկիչի ուսմունքների համառոտ ամփոփումը:

Տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2016, 48–51:

Հովհաննես 14–16

Սուրբ Հոգին օգնում է ինձ կատարել իմ նպատակը՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ:

Հիսուս Քրիստոսը գիտեր, որ Ինքը շուտով լքելու է Իր աշակերտներին, և Նա գիտեր, որ նրանք հոգևոր աջակցության կարիք էին ունենալու, երբ Ինքը գնա: Որպեսզի օգներ նրանց հասկանալ, թե նրանք ինչպես կստանային այս աջակցությունը, Նա ուսուցանեց նրանց Սուրբ Հոգու մասին: Հետևյալ հատվածներում տրված Փրկիչի խոսքերից ի՞նչ եք սովորում Սուրբ Հոգու դերերի մասին:

Աշակերտներն ինչո՞ւ Սուրբ Հոգուց այսպիսի օգնության կարիք ունեին։ Սուրբ Հոգին ինչպե՞ս է կատարել այս դերերը ձեր կյանքում։ Երբ շարունակեք ուսումնասիրել Նոր Կտակարանը, փնտրեք այն եղանակները, որոնցով Սուրբ Հոգին օրհնեց Հիսուսի աշակերտներին: Ձեր կյանքը ինչպե՞ս կփոխվեր, եթե դուք հրավիրեիք Սուրբ Հոգուն ավելի խորը ազդեցություն ունենալ ձեր վրա:

Տես նաև Մոսիա 3.19, 5.1–3, 3 Նեփի 27.20, Մորոնի 8.25–26, 10.5, Վարդապետություն և Ուխտեր 11.12–14, Մովսես 6.61, «Սուրբ Հոգի» Ավետարանական թեմաներ, topics.lds.org:

Հովհաննես 15․1-8

Երբ ես հաստատուն մնամ Քրիստոսում, ես լավ պտուղ կտամ:

Ի՞նչ է նշանակում «կենալ (Քրիստոսում)»: (Հովհաննես 15.4) Ո՞ր «պտուղն» է ցույց տալիս, որ դուք կպած եք որթին, որը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին:

Հովհաննես 17

Հիսուս Քրիստոսը բարեխոսում է Իր աշակերտների համար:

Հիսուսի խոսքերը, որոնք գրանցված են Հովհաննես 17-ում հայտնի են որպես Միջնորդական աղոթք: Այս աղոթքում Հիսուսը աղոթեց Իր Առաքյալների համար և «նորանց համար էլ, որ նորանց խօսքովը կ’հաւատան ինձ» (Հովհաննես 17.20): Դա նշանակում է, որ Նա աղոթում էր քեզ համար: Հիսուսն ի՞նչ էր խնդրում Իր Հորից ձեր և մնացած բոլոր հավատացյալների համար:

Այս աղոթքն ուսուցանում է նաև հիմնարար, հավերժական ճշմարտություններ: Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում, երբ կարդում եք այն:

Հովհաննես 17.11, 21-23

Ինչպե՞ս են Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրը մեկ:

Իր աղոթքում Հովհաննես 17-ում, Հիսուսը շեշտեց Իր միասնությունը Հոր հետ, բայց դա չի նշանակում, որ Նա և Նրա Հայրը նույն էակն են: Երբ Փրկիչը աղոթում էր, որ Իր աշակերտները կարող են լինել մեկ «ինչպէս մենք», կամ նույն ձևով, ինչպես Նա և Նրա Հայրն են մեկ (Հովհաննես 17.22), Նա չէր խնդրում, որ աշակերտները դառնան մի էակ: Ավելի շուտ Նրա ցանկությունն այն էր, որ նրանք վայելեին նույն միասնությունը, որ Ինքն ուներ Հոր հետ՝ նպատակի, սրտի և մտքի կատարյալ միասնություն:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Հովհաննես 13․1-17

Մեր ընտանիքն ի՞նչ է սովորում այս հատվածներում տրված Փրկիչի օրինակից։ Մենք ի՞նչ եղանակներով կարող ենք հետևել Նրա օրինակին:

Հովհաննես 13.34–35, 15.9–14

Երբ քննարկում եք Փրկիչի ուսմունքները սիրո մասին, ընդգրկեք նաև Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խոսքերը. «Ժամանակակից աշխարհում չկա որևէ վայր, որտեղ սիրո այս քարակոփ հիմքի կարիքը այդքան զգացվի, որքան տանը: Եվ ինչպես կարող է աշխարհը գտնել այդ ուժի ավելի լավ օրինակ, քան Վերջին Օրերի Սրբերի տներում, ովքեր սերը դարձնում են իրենց ընտանեկան կյանքի սիրտը։ … Սերը ավետարանի իսկական էությունն է, մարդկային հոգու ազնվագույն հատկանիշը» («Ինչպես ես սիրեցի ձեզ» Ensign or Լիահոնա, փետրվար 2017, 4–5):

Ձեր ընտանիքի անդամները կարող են նկարներ նկարել կամ թղթից կտրված սրտիկների վրա գրել՝ ինչ է իրենց դուր գալիս միմյանց մեջ: Նրանք կարող են սրտիկները տարածել տանը՝ որպես միմյանց մասին սիրո հիշեցում:

Հովհաննես 15․1-8

Ուրախ կլինի կարդալ այս հատվածները դրսում՝ խաղողի վազի, որևէ ծառի կամ մեկ այլ բույսի մոտ: Այս միջոցառումն ինչպե՞ս է օգնում ձեր ընտանիքի անդամներին հասկանալ Փրկիչի ուսմունքները:

Խաղողը վազի վրա

Հիսուսն ուսուցանեց. «Ես որթն եմ՝ դուք ճիւղերը» (Հովհաննես 15.5):

Հովհաննես 15.17–27, 16.1–7

Ձեր կարծիքով, Հիսուս Քրիստոսն ինչո՞ւ նախազգուշացրեց Իր աշակերտներին հալածանքի մասին: Հիսուսի աշակերտներն ինչպե՞ս են հալածվում այսօր: Փրկիչի խորհուրդն այս հատվածներում ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մենք բախվում ենք հալածանքի:

Հովհաննես 16.33

Քրիստոսն ինչպե՞ս հաղթեց աշխարհին: Նրա Քավությունն ինչպե՞ս մեզ խաղաղություն և ուրախություն կբերի: (Տես նաև ՎևՈւ 68.6):

Հովհաննես 17.21-23

Մեր ընտանիքն ինչպե՞ս կարող է ավելի միասնական լինել, ինչպես Հիսուս Քրիստոսն ու Երկնային Հայրն են միասնական: Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք միասնական լինենք: (Տես նաև ՎևՈւ 38.27

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք ձայնագրություններ: Երբ ձեր ընտանիքին ուսուցանեք սուրբ գրությունները, ունկնդրեք սուրբ գրությունների լսողական տարբերակը, որոնք կարող եք գտնել LDS.org կամ Gospel Library հավելվածում: Հովհաննես 13–17-ի լսողական տարբերակը կարող է հատկապես հզոր լինել, քանի որ այս գլուխները պարունակում են Փրկիչի շատ խոսքեր:

Քրիստոսը լվանում է Առաքյալների ոտքերը

«Տեր Ծառան», Դել Փարսոն