Եկ, հետևիր ինձ
Հունիսի 3-9-ը Հովհաննես 13-17. «Կացէք իմ սէրի մէջ»


«Հունիսի 3-9-ը: Հովհաննես 13-17. «Կացէք իմ սէրի մէջ» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 3-9-ը: Հովհաննես 13-17» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Միության համար. 2019թ.

Վերջին Ընթրիքը

«Իմ հիշատակի համար», Վոլթեր Ռեյն

Հունիսի 3-9-ը

Հովհաննես13–17

«Կացէք իմ սէրի մէջ»

Հովհաննես 13–17 գլուխները կարդալիս աղոթեք, որպեսզի հասկանաք ձեր ուսուցանած երեխաների կարիքները: «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժինը և այս համառոտ շարադրանքը կարող են օգնել ձեզ հասկանալ վարդապետությունը և ձեր դասարանի երեխաներին ուսուցանելու մտքեր տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք երեխաներին կիսվել տանն իրենց սովորածով, իրար փոխանցեք թղթե սրտիկ և հրավիրեք յուրաքանչյուր երեխայի, երբ սրտիկը պահելու իր հերթը լինի, կիսվել ինչ-որ բանով, որը նա անում է ուրիշների հանդեպ սեր ցուցաբերելու համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հովհաննես 13․1-17

Հիսուսը ցանկանում է, որ ես ծառայեմ ուրիշներին:

Հիսուսի` Իր Առաքյալների ոտքերը լվանալու պատմությունը խոնարհ ծառայության օրինակ է: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին հետևել Հիսուսի օրինակին:

Հնարավոր վարժություններ

  • Օգտագործել այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնից, որը ձեզ կօգնի պատմել Հովհաննես 13.1–17 հատվածների պատմությունը: Հրավիրեք երեխաներին նշել որոշ մանրամասներ պատմությունից, որոնք ցուցադրված են նկարում:

  • Ցույց տվեք Հիսուսի նկարները, որտեղ Նա ծառայում է ուրիշներին (մտահղացումների համար տես Ավետարանի պատկերագիրքը կամ Եկեղեցու ամսագրերը): Թող երեխաները հերթով պահեն նկարները` մինչ դուք կպատմեք այդտեղ պատկերված պատմությունները (թող նրանք օգնեն ձեզ պատմությունները պատմել, եթե կարող են):

  • Հարցրեք երեխաներին, թե ինչպես են զգում, երբ ինչ-որ մեկն օգնում է իրենց: Թող երեխաները նկարեն, թե ինչպես կարող են հետևել Հիսուսի օրինակին՝ ինչ-որ մեկին ծառայելով:

Հովհաննես 13.34-35, 14.15

Ես ցույց եմ տալիս իմ սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ` պահելով Նրա պատվիրանները:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրենց հնազանդությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց սիրո նշանն է:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք թղթե սիրտ, որպեսզի զարդարի այն: Հրավիրեք նրանց բարձրացնել իրենց սրտիկներն ամեն անգամ «սեր» բառն ասելիս «Հիսուսն ասել է՝ սիրեք ամենքին» և «Սիրեք միմյանց» երգերը երգելիս Մանկական երգարանէջ 61, 136:

  • Օգնեք երեխաներին մտապահել Հովհաննես 14.15 հատվածը` բարձրացնելով իրենց թղթե սրտիկները, երբ ասեն «Եթէ ինձ սիրում էք», և բարձրացնելով քարե տախտակների նկարը, երբ ասեն «Իմ պատուիրանքները պահեցէք»:

  • Հրավիրեք երեխաներին հերթով ինչ-որ բարի գործողության շարժումներ կատարել, որը կարող են անել ինչ-որ մեկի համար, որպեսզի ցույց տան իրենց սերը Հիսուսի հանդեպ: Թող մյուս երեխաները կռահեն, թե ինչ են նրանք անում:

  • Երեխաների հետ լրացրեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը:

Հովհաննես 14.26-27, 15.26, 16.13–14

Սուրբ Հոգին օգնում է ինձ ավելի մոտ զգալ Հիսուսին:

Չնայած ձեր ուսուցանած երեխաները դեռ չեն ստացել Սուրբ Հոգու պարգևը, նրանք հիմա կարող են սովորել, թե ինչպես է Սուրբ Հոգու զորությունը գործում իրենց կյանքում:

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք «Վերջին Ընթրիքը» նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 54): Բացատրեք երեխաներին, որ Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուսն ուսուցանեց Իր առաքյալներին Սուրբ Հոգու մասին:

  • Հրավիրեք երեխաներին դնել իրենց ձեռքերն իրենց սրտին ու գլխին: Բացեք սուրբ գրությունները Վարդապետություն և Ուխտեր 8.2 հատվածը և բացատրեք, որ Սուրբ Հոգին կարող է խոսել մեզ հետ «[մեր] մտքում և [մեր] սրտում» կամ մեր մտքերի և զգացումների միջոցով:

  • Մարեք լույսերը և բարձր պահեք մի նկար: Այնուհետև լապտերի լույսը գցեք նկարի վրա: Հարցրեք երեխաներին, թե ինչո՞վ է լապտերը նման Սուրբ Հոգուն:

  • Երեխաների հետ միասին «մեղմ հանդարտ ձայնով» երգեք «Սուրբ Հոգին» երգը Մանկական երգարան,  էջ 105: Հրավիրեք նրանց ուշադրություն դարձնել այն բաներին, որ Սուրբ Հոգին անում է:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Հովհաննես 13.34–35, 14.15, 15.10–14

Ես ցույց եմ տալիս իմ սերը Հիսուս Քրիստոսի հանդեպ` պահելով Նրա պատվիրանները:

Մինչ ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ կարդաք այս հատվածները` մտածեք ձեր ուսուցանած երեխաների մասին: Ինչպե՞ս կօրհնվեն նրանք, երբ հասկանան, որ իրենց հնազանդությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած իրենց սիրո նշանն է:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտապահել Հովհաննես 13.34-35 հատվածները: Սա անելու եղանակներից մեկը «Իրար սիրեք» երգը երգելն է Մանկական երգարան էջ 136–37, ինչպես նաև օգնեք երեխաներին երգի բառերին համապատասխանող շարժումներ սովորել:

  • Հրավիրեք երեխաներին գրատախտակի վրա գրել, թե ինչպես է Հիսուսը ցույց տվել Իր սերը մեր հանդեպ: Կարող եք ցույց տալ նկարներ Փրկիչի կյանքից, որպեսզի օգնեք նրանց (մտահղացումների համար տես Ավետարանի պատկերագիրքը): Ինչպե՞ս կարող ենք մենք Նրա նման սեր ցուցաբերել ուրիշների հանդեպ: Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կանգնել ու կիսվել մի եղանակով, որ նա կօգտագործի «իրար սիրելու» համար (Հովհաննես 13.34):

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Հովհաննես 14.15 հատվածը: Թող երեխաները հերթով նկարեն նկարներ, որոնք ներկայացնում են ինչ-որ մեկին, ով պահում է պատվիրանները, մինչ մյուս երեխաները կգուշակեն, թե ինչ է նա նկարում: Պատվիրանների օրինակների համար տես «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը: Պահելով պատվիրանները, ինչպե՞ս ենք ցույց տալիս Փրկիչին, որ սիրում ենք Նրան:

Հովհաննես 14.26, 15.26, 16.13

Սուրբ Հոգին առաջնորդում է, մխիթարում է և վկայում է ճշմարտության մասին:

Այժմ, երբ երեխաներից շատերը ստացել են Սուրբ Հոգու պարգևը, ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ավելի լավ հասկանալ Սուրբ Հոգու դերը:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին հանձնարարեք զույգերով կարդալ հետևյալ հատվածները. Հովհաննես 14.26, 15.26 և 16.13: Խնդրեք նրանց գտնել բառեր, որոնք ուսուցանում են նրանց, թե ինչ է անում Սուրբ Հոգին: Այդ բառերը գրեք գրատախտակին:

  • Կիսվեք մի փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին ձեզ առաջնորդել է, մխիթարել է, զգուշացրել է կամ վկայել է ճշմարտության մասին: Հրավիրեք երեխաներին կիսվել Սուրբ Հոգու հետ ունեցած որևէ փորձառությունով: Նրանք ինչպե՞ս զգացին Սուրբ Հոգու ազդեցությունը:

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի նկարել իր դեմքը թղթե պարկի վրա: Լապտերի լույսը գցեք պարկերի մեջ, որը կխորհրդանշի Սուրբ Հոգին: Այնուհետև պարկերի մեջ դրեք իրեր, օրինակ՝ շարֆ կամ անձեռոցիկներ, որոնք կխանգարեն լույսին, որպեսզի ուսուցանեք, որ մեր սխալ ընտրությունները կարող են սահմանափակել Սուրբ Հոգու ազդեցությունը մեր կյանքում: Թող երեխաներն իրենց պարկերի միջից հանեն շարֆն ու անձեռոցիկները, որը կխորհրդանշի ապաշխարությունը:

Հովհաննես 15.1–8, 17.3

Երկնային Հայրը և Հիսուսը ցանկանում են, որ ես ճանաչեմ Իրենց:

Դուք հավերժ կօրհնեք երեխաների կյանքը` օգնելով նրանց գալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը:

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք մի բույս` մինչ երեխաները հերթով կկարդան Հովհաննես 15.1-8 հատվածները: Ինչո՞վ է Հիսուսը նման որթի: Ինչո՞վ ենք մենք նման ճյուղերին: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մոտ մնանք Փրկիչին:

  • Բարձրաձայն կարդացեք Հովհաննես 17.3 հատվածը: Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում նրանք, որպեսզի ճանաչեն Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին: Կիսվեք, թե ինչպես եք դուք ճանաչում Նրանց:

տղային գրկած Հիսուսը

Քրիստոսն ուսուցանել է. «Կացէք ինձանում» (Հովհաննես 15.4):

ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին հարցնել իրենց ընտանիքի անդամներից մեկին, թե ինչ կարող են անել նրան ծառայելու համար: Հաջորդ շաբաթվա դասի ընթացքում երեխաներին ժամանակ տվեք, որպեսզի կիսվեն, թե ինչ են արել:

Բարելավենք մեր ուսուցումը

Գործնական աշխատանքները կարող եք փոփոխության ենթարկել: Եթե ուսուցանում եք փոքրերեխաներին, կարող եք հավելյալ մտահղացումներ գտնել այս ծրագրի մեծ երեխաների բաժնից, որոնք ձեր դասարանի համար կարող եք ենթարկել փոփոխության: Նույն կերպ փոքր երեխաների համար նախատեսված գործնական աշխատանքներն անհրաժեշտության դեպքում կարող եք փոխել մեծ երեխաների համար:

գործնական աշխատանքի էջ. պահել պատվիրանները