Եկ, հետևիր ինձ
Հունիսի 10-16-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22 Հովհաննես 18. «Ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»


«Հունիսի 10-16-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18. «Ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Հունիսի 10-16-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.

Նկար
Վերջին Ընթրիքը

«Եվ գիշեր էր», Բենջամին ՄաքՖերսոն

Հունիսի 10-16-ը

Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18

«Ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»

Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22 և Հովհաննես 18 գլուխները կարդալիս ուշադրություն դարձրեք այն սկզբունքներին, որոնք ձեր կարծիքով երեխաները պետք է հասկանան:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս գլուխներում տեղի ունեցող իրադարձությունների նկարները, ինչպես օրինակ` Ավետարանի պատկերագիրքից էջ 54, 55 և 56, և հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ է պատկերված նկարներում:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մարկոս 14.22–25, Ղուկաս 22.19-20

Հաղորդությունն օգնում է ինձ մտածել Հիսուսի մասին:

Օգնեք երեխաներին հասկանալ, որ հաղորդությունից ճաշակելը հնարավորություն է մտածել Հիսուսի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք Հիսուսի կողմից հաղորդությունը ներկայացնելու պատմությունը: Կարող եք օգտվել «Գլուխ 49-ից. Առաջին հաղորդությունը» Նոր Կտակարանի պատմություններ,էջ 124-26, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը (LDS.org կայքում): Տես նաև “Sacrament” տեսանյութը (LDS.org): Օգնեք երեխաներին հասկանալ, որ մենք հաղորդության ընթացքում հիշում ենք Հիսուսին:

  • Հարցրեք երեխաներին, արդյոք նրանք գիտեն, թե ինչ են ներկայացնում հաղորդության հացն ու ջուրը: Բացատրեք, որ այս խորհրդանիշերն օգնում են մեզ հիշել, որ Հիսուսը մեզ համար մահացավ ու մեռելներից հարություն առավ: Մինչ կօգնեք երեխաներին մտապահել «[Իր] յիշատակի համար» արտահայտությունը (Ղուկաս 22.19), ցույց տվեք մի կտոր հաց ու մի բաժակ ջուր:

  • Խնդրեք երեխաներին փակել իրենց աչքերը և մտածել ինչ-որ մեկի մասին, ում սիրում են, ու այնուհետևպատմեն ձեզ այդ մարդու մասին: Խնդրեք նրանց կրկին փակել աչքերը, մտածել Փրկիչի մասին և այնուհետև կիսվել՝ ինչ գիտեն Նրա մասին: Խրախուսեք նրանց ամեն շաբաթ հաղորդության ժամանակ մտածել Հիսուսի մասին:

  • Հրավիրեք երեխաներին ցույց տալ, թե ինչ կարող են անել, որպեսզի հիշեն Հիսուսին և ակնածալից լինեն հաղորդության ժամանակ:

  • Օգնեք երեխաներին պատրաստել գրքույկ, որը նկարագրված է այս շաբաթվա գործնական աշխատանքի էջում: Որպեսզի օգնեք նրանց մտածել Հիսուսի մասին հաղորդության ընթացքում, առաջարկեք, որ օգտագործեն այն:

  • Օգնեք երեխաներին Եկեղեցու ամսագրերում փնտրել Հիսուսի նկարներն ու կոլաժ ստեղծել, որին կարող են նայել հաղորդության ժողովի ժամանակ:

Մատթեոս 26․36-46

Հիսուսը տանջվել է ինձ համար, որովհետև Նա սիրում է ինձ:

Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին զգալ Հիսուսի սերն իրենց հանդեպ, երբ քննարկեք Գեթսեմանիում Նրա տանջանքների մասին պատմությունը:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին մտածել մի ժամանակի մասին, երբ տխուր են եղել կամ վիրավորված: Եթե հարմար է, հրավիրեք երեխաներից մի քանիսին կիսվել: Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնից: Բացատրեք, որ Հիսուսը մեզ համար ոչ լիովին ըմբռնելի ձևով զգացել է ողջ ցավն ու տխրությունը, որ բոլորս երբևէ զգացել ենք: Սա նշանակում է, որ Նա կարող է օգնել մեզ ավելի լավ զգալ, եթե մենք տխուր ենք, վիրավորված կամ վշտացած:

  • Երեխաների հետ երգեք «Ես զգում եմ իմ Փրկիչի սերը», Մանկական երգարան, էջ 74–75: Հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են զգացել Հիսուսի սերը:

Նկար
Քրիստոսը Գեթսեմանիում աղոթելիս

«Քրիստոսը Գեթսեմանիում աղոթելիս», Հերման Քլեմենտս

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մեծ երեխաներ

Մարկոս 14.22-24

Հաղորդությունն օգնում է ինձ հիշել Հիսուս Քրիստոսին ու ինձ համար կատարած Իր զոհաբերությունը:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հաղորդության հետ կապված ավելի իմաստալից փորձառություն ունենալ:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Մարկոս 14.22–24 (տես նաև Ջոզեֆ Սմիթի թարգմանություն, Մարկոս 14.20–24 [Աստվածաշնչի հավելվածում]) և Վարդապետություն և Ուխտեր 20.75–79 հատվածները: Ո՞ր բառերն ու մտահղացումներն են նման այդ երկու հատվածներում:

  • Հարցրեք երեխաներին, թե ինչ են անում, որն օգնում է իրենց հաղորդության ընթացքում մտածել Հիսուսի մասին: Օգնեք նրանց գտնել սուրբ գրային հատվածներ կամ բառեր հաղորդության օրհներգերից, որ կարող են կարդալ հաղորդության ընթացքում, և այնուհետև նշեք դրանք քարտերի վրա, որպեսզի երեխաները կարողանան նայել դրանք հաջորդ անգամ, երբ ճաշակեն հաղորդությունից: Այս երգերից մի քանիսը երգեք երեխաների հետ (տես Հիմներ,էջ 169-97):

  • Գրատախտակին գրեք հաղորդության աղոթքի կարևոր նախադասությունները և օգնեք երեխաներին մտապահել դրանք: Ի՞նչ են նշանակում այդ արտահայտությունները: Ինչո՞ւ ենք երախտապարտ, որ ամեն շաբաթ նորոգում ենք մեր մկրտության ուխտերը:

  • Հրավիրեք Ահարոնյան Քահանայություն կրող մեկին, որպեսզի նա պատմի հաղորդությանը նախապատրաստվելու, այն օրհնելու կամ բաժանելու իր փորձառության մասին: Ի՞նչն է օգնում նրան պատրաստվել դրան : Ինչպե՞ս է նա զգում իրեն պատրաստվելիս: Ինչպե՞ս են հացն ու ջուրը հիշեցնում նրան Փրկիչի մասին:

  • Խնդրեք մկրտված երեխաներին կիսվել, թե ինչ են հիշում իրենց մկրտությունից: Ինչպե՞ս են իրենց զգացել: Ի՞նչ ուխտեր են կապել: (Տես Մոսիա 18.8–10 հատվածները): Ասացեք նրանց, որ ամեն շաբաթ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունից, դա նման է նորից մկրտվելուն` մենք ներում ենք ստանում մեր մեղքերից և նորոգում ենք մեր ուխտերը:

Մատթեոս 26․36-42

Գեթսեմանիում Հիսուս Քրիստոսն Իր վրա վերցրեց իմ մեղքն ու ցավը:

Իմանալով այն մասին, թե Հիսուսն ինչ է արել մեզ համար Գեթսեմանիում, երեխաները կարող են ապաշխարել իրենց մեղքերից ու դառնալ դեպի Փրկիչը` դժվարին փորձությունների հանդիպելիս:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 26.36–42 հատվածները` ուշադրություն դարձնելով այն բառերին կամ արտահայտություններին, որոնք նկարագրում են, թե ինչպես է Հիսուսը զգացել Գեթսեմանիում: Ի՞նչ էր տեղի ունենում Հիսուսի հետ, որի պատճառով Նա այդպես էր զգում Իրեն: Երեխաներին հնարավորություն տվեք կիսվել Հիսուսի և մեզ համար կատարած Իր զոհաբերության մասին իրենց զգացումներով:

  • Հրավիրեք երեխաներին կիսվել մի ժամանակի մասին, երբ տխուր են եղել կամ ցավ են զգացել: Հարցրեք երեխաներին, արդյոք գիտեն ինչ-որ մեկին, ով զգացել է նույնը: Բացատրեք, որ Գեթսեմանիում Հիսուսը զգացել է այն ողջ ցավն ու տխրությունը, որ յուրաքանչյուր ոք երբևէ զգացել է: Նա արեց այդ, որպեսզի կարողանար մխիթարել մեզ, երբ մենք ունենայինք դրա կարիքը (տես Ալմա 7.11–12):

  • Երեխաներից մեկին տվեք մի բարակ ձող, որն ավելի երկար է, քան դասարանի դռան լայնությունը, և խնդրեք նրան պահել այն հորիզոնական դիրքով ու փորձել անցնել դռնով: Բացատրեք, որ ձողը ներկայացնում է մեր մեղքերը, որոնք թույլ չեն տալիս մեզ մտնել Աստծո արքայությունը: Հեռացրեք ձողը, որպեսզի ցույց տաք, որ Հիսուսն Իր վրա վերցրեց մեր մեղքերը, որպեսզի երբ ապաշխարենք, կարողանանք ներում ստանալ:

Ղուկաս 22.39-44

Ես կարող եմ հետևել Հիսուսի օրինակին` լինելով հնազանդ Երկնային Հորը:

Հիսուսը Հորը հնազանդություն ցույց տվեց, երբ Նա ասաց. «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42): Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել Հիսուսի օրինակից:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաների հետ մտապահեք «Ոչ թէ իմ կամքը՝ բայց քո կամքը լինի» (Ղուկաս 22.42) արտահայտությունն ու քննարկեք, թե ինչ է դա նշանակում: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հնազանդվենք Երկնային Հոր կամքին:

  • Օգնեք երեխաներին բացահայտել որոշ պատվիրաններ, որոնց հնազանդվել են: Հարցրեք. ի՞նչ օրհնություններ եք ստացել Երկնային Հորը հնազանդվելով, նույնիսկ երբ դա դժվար է եղել: Հրավիրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով և վկայությամբ:

Ղուկաս 22.41-43

Ես կարող եմ օգնություն ստանալ, երբ աղոթում եմ:

Երբ Հիսուսը աղոթեց Գեթսեմանիում, մի հրեշտակ եկավ Նրան ուժ տալու համար: Ձեր ուսուցանած երեխաները հասկանո՞ւմ են, որ նրանք նույնպես կարող են աղոթել Երկնայի Հորը ուժ ստանալու համար:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին պատմեք Ղուկաս 22.41–43 հատվածների պատմությունը (գուցե օգտագործելով «Գլուխ 51. Հիսուսը տառապում է Գեթսեմանի այգում» Նոր Կտակարանի պատմություններ,էջ 129-32, կամ դիտեք համապատասխան տեսանյութերը LDS.org կայքում): Բացատրեք, որ երբ Հիսուսն աղոթեց, Երկնային Հայրը հրեշտակ ուղարկեց, որպեսզի ուժ տար Նրան: Երկնային Հայրն ո՞ւմ է ուղարկում, որպեսզի ուժ տա մեզ:

  • Ցույց տվեք Հիսուսին մխիթարող հրեշտակի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնից և կիսվեք մի փորձառությամբ, երբ զգացել եք, որ Երկնային Հայրը ուժ է տվել ձեզ:

Նկար
ուսուցման պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ, թե ինչ են անելու հաղորդության ընթացքում Հիսուսին հիշելու համար:

Բարելավենք մեր ուսուցումը

Դասարանի հետ կիսվեք ձեր վկայությամբ: Վկայությունը կարող է լինել այնքան պարզ, որքան «ես գիտեմ, որ Երկնային Հայրը սիրում է ձեզանից յուրաքանչյուրին», կամ «ես ներքուստ լավ եմ զգում, երբ սովորում եմ Հիսուս Քրիստոսի մասին»:

Նկար
գործնական աշխատանքի էջ. հաղորդությունը

Տպել