«Հունիսի 10-16-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18. «Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Հունիսի 10-16-ը: Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.
Հունիսի 10-16-ը
Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, Հովհաննես 18
«Սակայն ոչ թէ ինչպէս ես եմ կամենում, այլ ինչպէս դու»
Երբ կարդաք այս հատվածներում նկարագրված իրադարձությունները՝ Մատթեոս 26, Մարկոս 14, Ղուկաս 22, և Հովհաննես 18, ուշադրություն դարձրեք ձեր ստացած տպավորություններին, հատկապես հուշումներին՝ ձեր կյանքում փոփոխություններ կատարելու համար:
Գրի առեք տպավորությունները
Միայն երեք մահկանացու էին վկա Գեթսեմանի պարտեզում Հիսուս Քրիստոսի տառապանքներին, իսկ նրանք ժամանակի մեծ մասը քնած էին: Այդ պարտեզում, իսկ ավելի ուշ խաչի վրա, Հիսուսն Իր վրա վերցրեց մեղքերը, ցավերը և տառապանքները բոլոր մարդկանց, որոնք երբևէ ապրել էին, չնայած գրեթե ոչ ոք այդ ժամանակ տեղյակ չէր, թե ինչ է կատարվում: Բայց այն ժամանակ հավերժության ամենակարևոր իրադարձությունները տեղի էին ունենում առանց աշխարհիկ ուշադրության: Հայր Աստվածը, սակայն, տեղյակ էր: Նա լսեց Իր հավատարիմ Որդու աղերսը. «Հայր, եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից. Սակայն ոչ թե իմ կամքը՝ բայց քո կամքը լինի: Եվ հրեշտակ երևեցավ նորան երկնքիցը, և զորացնում էր նորան» (Ղուկաս 22.42–43): Չնայած մենք ֆիզիկապես ներկա չէինք անձնազոհության և հնազանդության այս արարքին, բայց մենք, որոշ իմաստով, բոլորս էլ կարող ենք վկա լինել Հիսուս Քրիստոսի Քավությանը: Ամեն անգամ, երբ մենք ապաշխարում ենք և ներում ստանում, և ամեն անգամ, երբ զգում ենք Փրկիչի ամրացնող զորությունը, մենք կարող ենք վկայել այն մասին, ինչ պատահել է Գեթսեմանի պարտեզում:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Մատթեոս 26.17–30, Մարկոս 14.12–26, Ղուկաս 22.7–39
Հաղորդությունը հնարավորություն է հիշել Փրկիչին:
Դուք ի՞նչ եք անում, որպեսզի հիշեք մարդկանց, ովքեր կարևոր են ձեր կյանքում: Երբ Փրկիչը ներկայացրեց հաղորդությունը Իր աշակերտներին, Նա ասաց. «Այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22.19, տես նաև 3 Նեփի 18.7): Այս արարողության հացը, ջուրը և այլ տարրեըն ինչպե՞ս են ձեզ օգնում հիշել Նրան ու Նրա տառապանքները: Մտածեք այս հարցի շուրջ, երբ կարդում եք առաջին հաղորդության մասին: Նշեք նաև վերանայումները, որոնք գտնվում են Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունում (Տես ծանոթագրությունները և Bible appendix):
Ժամանակ տրամադրեք մտածելու այն փորձառության մասին, որ դուք ունեցել եք նախորդ շաբաթվա հաղորդության ժողովի ժամանակ: Ի՞նչ կարող եք անել այն ավելի իմաստալից դարձնելու համար: Կարող եք գրել մի քանի բան, որոնք դուք հիշում եք Փրկիչի մասին՝ Նրա ուսմունքները, Նրա սիրո դրսևորումները, ժամանակները, երբ դուք հատկապես մոտ եք զգացել Նրան կամ մեղքերն ու ցավերը, որոնք Նա վերցրեց Իր վրա ձեզ համար:
Տես նաև 3 Նեփի 18.1–13, Վարդապետություն և Ուխտեր 20.76–79, «Հաղորդություն» Ավետարանական թեմաներ, topics.lds.org; «Միշտ հիշեք նրան» (տեսանյութ, LDS.org).
Մատթեոս 26.36–46, Մարկոս 14.32–42, Ղուկաս 22.40–46
Փրկիչը ինձ համար տառապեց Գեթսեմանում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հրավիրել է մեզ «ժամանակ տրամադրել Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին սովորելու համար» (Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» Ensign or Լիահոնա, մայիս 2017, 40):
Մտածեք, թե ինչ կարող եք անել Նախագահ Նելսոնի հրավերն ընդունելու համար: Կարող եք սկսել, աղոթքով խորհելով Փրկիչի տառապանքների մասին Գեթսեմանում, ինչպես նկարագրված է այս հատվածներում և գրի առնել տպավորություններն ու հարցերը, որոնք գալիս են ձեր միտքը:
Փրկիչի և Նրա քավության մասին ավելի խորը ուսումնասիրելու համար փորձեք ուսումնասիրել այլ սուրբ գրություններ, որպեսզի պատասխանեք նմանատիպ հարցերին.
-
Ինչո՞ւ էր Փրկիչի քավությունն անհրաժեշտ: (Տես 2 Նեփի 2.5–10, 17–26, 9.5–26, Ալմա 34.8–16, 42.9–26:)
-
Փրկիչն ի՞նչ էր զգում, երբ տառապում էր։ (Տես Եսայիա 53.3–5, Մոսիա 3.7, Ալմա 7.11–13, ՎևՈւ 19.16–19:)
-
Քրիստոսի տառապանքն ինչպե՞ս է ազդում իմ կյանքի վրա: (Տես Հովհաննես 10.10–11, Եբրայեցիս 4.14–16, Ա Հովհաննես 1.7, Ալմա 34.31, Մորոնի 10.32–33, Դալին Հ. Օուքս, «Զորանալով Հիսուս Քրիստոսի Քավությամբ» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2015, 61–64:)
-
Իմ ունեցած այլ հարցերը.
Երբ դուք սովորեք, թե ինչ պատահեց Գեթսեմանում, հետաքրքիր կլինի իմանալ, որ Գեթսեմանը ձիթենիների այգի էր, որտեղ կար նաև ձիթապտղի մամլիչ, որն օգտագործում էին ձիթապտուղը ճզմելու և ձեթ քամելու համար, իսկ վերջինս օգտագործում էին լուսավորության, սննդի և բուժման համար (տես Ղուկաս 10.34): Ձիթայուղ քամելու համար օգտագործվող ծանր քարերը խորհրդանշում են մեղքի ծանրությունն ու ցավը, որը Փրկիչը տարավ մեր փոխարեն (Տես Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2016, 50–51).
Մարկոս 14.27–31, 66–72, Ղուկաս 22.31–32
Դարձը շարունակական գործընթաց է:
Մտածեք այն փորձառությունների մասին, որոնք Պետրոսն ունեցավ Փրկիչի հետ. հրաշքները, որոնց ականատեսը եղավ և վարդապետությունը, որը սովորեց: Այդ դեպքում ինչո՞ւ Փրկիչն ասաց Պետրոսին. «Դու երբոր դառնաս, եղբայրներիդ հաստատիր»: (Ղուկաս 22.32, շեղագիրն ավելացված է)։ Այն, ինչ ուսուցանել է Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, ցույց է տալիս տարբերությունը վկայություն ունենալու և իրապես դարձի գալու միջև: (տես «Դարձ դեպի Տերը» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2012, 106–9)։ Երբ կարդաք Պետրոսի փորձառությունների մասին Մարկոս 14.27–31, 66–72-ում, մտածեք ձեր սեփական դարձի մասին: Ի՞նչ դասեր կարող եք սովորել Պետրոսից: Երբ շարունակում եք կարդալ Նոր Կտակարանը, ի՞նչ վկայություն եք գտնում Պետրոսի դարձի և ուրիշներին ամրացնելու նրա ջանքերի մեջ: Սուրբ Հոգու պարգևի ստացումն ի՞նչ ներգործություն ունեցավ նրա դարձի վրա։ (տես Հովհաննես 15.26–27, Գործք 1.8, 2.1–4):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընտանիքով ընթերցում եք Փրկիչի կյանքի վերջին շաբաթվա մասին, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Ամեն շաբաթ հաղորդության ժողովի ժամանակ ձեր ընտանիքն ինչպիսի՞ փորձառություն է ունենում: Առաջին հաղորդության մասին ընթերցելիս, գուցե ոգեշնչվեք քննարկում սկսել հաղորդության կարևորության մասին և այն եղանակների մասին, որոնցով ձեր ընտանիքը կարող է երկրպագությունն ավելի իմաստալից դարձնել: Ցուցադրեք «Փոխանցել հաղորդությունը» նկարը (Ավետարանի պատկերագիրք, համար 108) և միմյանց հետ կիսվեք գաղափարներով այն մասին, թե ինչ կարող եք անել նախքան հաղորդությունը, դրա ընթացքում և դրանից հետո:
Երբ ձեր ընտանիքը կարդա այս հատվածները, նրանք կարող են կիսվել իրենց սովորածով, երբ ուսումնասիրում էին սուրբ գրությունները, որոնք առաջարկված են սուրբ գրությունների անհատական ուսումնասիրություն բաժնում՝ «Փրկիչը տառապեց ինձ համար Գեթսեմանում»:
Հիսուս Քրիստոսի մասին ի՞նչ ճշմարտություններ ենք սովորում այս փորձառությունից:
Ի՞նչ եք սովորում այս հատվածներում Փրկիչի խոսքերից:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: