Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանության ընտրանի
Հետևյալն ընտիր հատվածներ են Աստվածաշնչի՝ Հակոբ Թագավորի Տարբերակի Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունից (ՋՍԹ): Տերը ոգեշնչեց Մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ վերականգնի Աստվածաշնչյան ձեռագրի ճշմարտությունները, որոնք կորել կամ փոփոխվել էին բնագիր ձեռագրերը գրելուց հետո: Այդ վերականգնված ճշմարտությունները պարզեցնում են վարդապետությունը, և զարգացնում սուրբ գրքերի ըմբռնումը: Հատվածները, որոնք ընտրվել են Ուղեցույցի համար, կօգնեն ձեզ զարգացնել սուրբ գրքերի ըմբռնումը, անկախ այն բանից, թե որ լեզվով է թարգմանված:
Քանի որ Տերը Ջոզեֆին հայտնել է որոշակի ճշմարտություններ, որոնք մի ժամանակ գրել էին բնագրի հեղինակները, Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը նման չէ աշխարհում գոյություն ունեցող Աստվածաշնչյան որևէ այլ թարգմանության: Այդ իմաստով, թարգմանություն բառն օգտագործվում է սովորականից ավելի լայն և տարբեր իմաստով, քանզի Ջոզեֆի թարգմանությունն ավելի շատ հայտնություն էր, քան բառացի թարգմանություն մի լեզվից մյուսը: ՋՍԹ-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար, տե՛ս «Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն (ՋՍԹ)» բառահոդվածը՝ ուղեցույցի այբբենական կարգով թվարկված թեմաներում:
Հետևյալ լուսաբանումը ցույց է տալիս ՋՍԹ-ի ընտրանիի մի օրինակ.
© 2006 by Intellectual Reserve, Inc.
All rights reserved
Printed in the United States of America 4/2006
19932005
Translation of the Book of Mormon
Armenian (East)
ISBN: 978-1-59297-587-7 (Paperback 34406 201)