ՋՍԹ, Ա Թագավորաց 16.14–16, 23 (համեմատի՛ր Ա Թագավորաց ԺԶ.14–16, 23. նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ա Թագավորաց ԺԸ.10-ում և ԺԹ.9-ում)
(Չար ոգին, որը համակում էր Սավուղին, Տիրոջից չէր):
14 Բայց Տիրոջ Հոգին հեռացավ Սավուղից, և մի չար ոգի, որը Տիրոջից չէր, նեղում էր նրան:
15 Եվ Սավուղի ծառաները նրան ասացին. Ահա, մի չար ոգի, որն Աստծուց չէ, նեղում է քեզ:
16 Թող մեր տերն այժմ հրամայի իր առաջ գտնվող ծառաներին, որ մի մարդ փնտրեն, որը լավ քնարահար է. և կլինի այնպես որ, երբ այն չար ոգին, որն Աստծուց չէ, քեզ վրա գա, նա կնվագի իր ձեռքով, և դու լավ կզգաս քեզ:
23 Եվ եղավ այնպես, երբ այն չար ոգին, որն Աստծուց չէր, գալիս էր Սավուղի վրա, Դավիթը վերցնում էր քնարը և նվագում էր իր ձեռքով. և Սավուղը հանգստանում և լավանում էր, և չար ոգին հեռանում էր նրանից: