ՋՍԹ, Եսայիա 42.19–23 (համեմատի՛ր Եսայիա ԽԲ.19–22)
(Տերն իր ծառային կուղարկի նրանց մոտ, ովքեր կույր են):
19 Քանզի ես իմ ծառային կուղարկեմ ձեզ մոտ, որ կույր եք. այո՛, մի սուրհանդակ, որ բացի կույրերի աչքերը, և արձակի խուլերի ականջները.
20 Եվ նրանց կատարյալ կդարձնեմ, չնայած նրանց կուրությանը, եթե ականջ դնեն այն սուրհանդակին՝ Տիրոջ ծառային:
21 Դուք ժողովուրդ եք, որ շատ բաներ եք տեսնում, բայց չեք պահում. բացելով ականջները, որ լսեք, բայց չեք լսում:
22 Տերը չի հավանում այդպիսի մարդկանց, բայց հանուն իր արդարության, նա կմեծարի օրենքը և պատվական կդարձնի այն:
23 Դուք կողոպտված ու թալանված ժողովուրդ եք. ձեր թշնամիները՝ բոլորը ձեր համար որոգայթ են դրել փոսերում և ձեզ թաքցրել են կալանքի տներում. նրանք վերցրել են ձեզ որպես որս, և ոչ ոք չի ազատում. որպես թալան, և ասող չկա՝ Վերականգնի՛ր: