Ուսումնասիրման օժանդակ նյութեր
ՋՍԹ, Թուղթ Պողոսի առ Գաղատացիս 3


ՋՍԹ, Գաղատացիս 3.19–20 (համեմատի՛ր Գաղատացիս Գ.19–20)

[Քրիստոսը նոր ուխտի միջնորդն է: Համեմատվում են Մովսեսի օրենքը (հին ուխտը) և հավիտենական ավետարանը (նոր ուխտը)]:

19 Արդ, ուրեմն օրենքը տրվել էր օրինազանցությունների պատճառով, մինչև որ գա սերունդը, որին տրվել էր խոստումը Մովսեսի օրենքում, որը հրեշտակների ձեռքով կարգված էր՝ միջնորդ լինելու այս առաջին ուխտի (օրենքի) համար:

20 Արդ այդ միջնորդը միջնորդ չէր նոր ուխտի համար. այլ կա մեկ այլ միջնորդ նոր ուխտի համար, որը Քրիստոսն է, ինչպես գրված է օրենքում՝ Աբրահամի և նրա սերնդին արված խոստումի մասին: Արդ, Քրիստոսն է կյանքի միջնորդը. որովհետև սա է այն խոստումը, որն Աստված տվեց Աբրահամին: