«Մայիսի 27-ից հունիսի 2-ը Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12-13, Ղուկաս 21. «Մարդի Որդին իր փառքովը կգայ»«Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Մայիսի 27-ից հունիսի 2-ը Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12-13, Ղուկաս 21», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Մայիսի 27-ից հոկտեմբերի 2-ը
Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12-13, Ղուկաս 21
«Մարդի Որդին իր փառքովը կգայ»
Մտածեք, թե ձեր ուսուցանած երեխաները ինչ պետք է սովորեն Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1, Մատթեոս 25, Մարկոս 12-13 և Ղուկաս 21 գլուխներից: Այս նախագծում տարիքով ավելի մեծ երեխաների համար նախատեսված մտահղացումները կարող եք փոխել փոքր երեխաների համար և հակառակը:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք մի նկար, որն առնչվում է այս շաբաթվա ընթերցանության համար նախատեսված պատմություններից մեկի հետ (ինչպես օրինակ` տասը կույսերի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից «Եկ, հետևիր ինձ» ուղերձի Անհատների և ընտանիքների համար բաժնում): Խնդրեք երեխաներին կիսվել այդ պատմության մասին իրենց իմացածով:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Նախքան Հիսուսի Երկրորդ Գալուստը ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում:
Հիսուսն ասել է, որ նախքան Իր գալուստը ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում: Երեխաները կարող են օգնել այս մարգարեության իրականացմանը՝ կիսվելով ավետարանով:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք քարտեզ, գլոբուս կամ երկրագնդի նկարը (տես Ավետարանի պատկերագիրքէջ 3) և օգնեք երեխաներին ասել. «Ավետարանը … կքարոզվի ողջ աշխարհում» (Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.31): Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ Իր բոլոր զավակները լսեն Իր ավետարանի մասին:
-
Հրավիրեք երեխաներին տեղում քայլել, մինչ կերգեք «Ես ուզում եմ միսիոներ լինել հիմա» և «Կանչված ենք ծառայելու»Մանկական երգարան էջ 168, 174: Հրավիրեք լիաժամկետ կամ վերջերս վերադարձած միսիոներներին կիսվել ավետարանով կիսվելու իրենց փորձառությունների մասին և օգնել երեխաներին մտածել, թե ինչպիսի եղանակներով կարող են կիսվել ավետարանով:
Ես կարող եմ օգտագործել այն պարգևները, որոնք Աստված տվել է ինձ:
Փոքր երեխաները բացահայտում են իրենց պարգևներն ու ունակությունները: Օգնեք նրանց հասկանալ, որ այդ պարգևներն ու ունակությունները գալիս են Երկնային Հորից:
Հնարավոր վարժություններ
-
Մի քանի մետաղադրամ բերեք, որպեսզի օգտագործեք դրանք տաղանդների մասին առակը պատմելիս, որը գտնվում է Մատթեոս 25.14–30 հատվածներում: Կարող եք խնդրել երեք երեխայի ներկայացնել երեք ծառաներին: Բացատրեք, որ Հիսուսի օրոք տաղանդները վերագրվում էին փողին, սակայն այսօր տաղանդները կարող են նշանակել մեր շնորհներն ու ունակությունները:
-
Խնդրեք երեխաներին ասել, թե ինչպես են իրենց ծնողները, քույրերն ու եղբայրները, ուսուցիչները կամ ընկերներն օգնել իրենց: Այս մարդիկ ինչպիսի՞ ունակություններ ունեն, որ կարողանում են ծառայել ուրիշներին:
-
Երեխաների համար մի փոքր երկտող գրեք` նրանցից յուրաքանչյուրին ասելով իրենց շնորհների կամ ունակությունների մասին, որ նկատել եք նրանց մեջ: Ամեն մի երկտողը փաթեթավորեք նվերի նման ու հրավիրեք երեխաներին բացել իրենց «նվերները»: Խրախուսեք նրանց բարելավել իրենց պարգևները և օգտագործել դրանք ուրիշներին ծառայելու համար:
Հիսուսը ցանկանում է, որ ես ծառայեմ ուրիշներին:
Մենք ծառայում ենք Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին` ծառայելով մեր շրջապատում գտնվող մարդկանց: Նույնիսկ փոքր երեխաները կարող են ծառայել ուրիշներին:
Հնարավոր վարժություններ
-
Ամփոփեք Մատթեոս 25․34-46 հատվածներում տրված առակը։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ երբ մենք ծառայում ենք ուրիշներին, մենք ծառայում ենք Հիսուսին:
-
Պահեք ձեր դասարանի երեխաներից մեկի նկարը` դրա հետևում թաքցնելով Հիսուսի նկարը: Ի՞նչ կարող ենք անել այս երեխային ծառայելու համար: Հեռացրեք երեխայի նկարը և բացատրեք, որ երբ մենք ծառայում ենք միմյանց, մենք ծառայում ենք Հիսուսին:
-
Հրավիրեք երեխաներին նկարել իրենց նկարներն ուրիշներին ծառայելիս այնպես, ինչպես Փրկիչն է նկարագրել Մատթեոս 25.35-36 հատվածներում: Խնդրեք մյուս երեխաներին գուշակել, թե ինչ են նկարում:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ ինչ-որ մեկը ցուցաբերել է Քրիստոսանման ծառայություն իրենց կամ իրենց ընտանիքի անդամների հանդեպ:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Նախքան Հիսուսի Երկրորդ Գալուստը ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում:
Ձեր ուսուցանած երեխաները կարող են օգնել ամբողջ աշխարհում քարոզել ավետարանը՝ նախքան Փրկիչի Երկրորդ Գալուստը:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կիսվել օրհնություններով, որ ստացել են կամ ստանալու են, որովհետև Քրիստոսի Եկեղեցու անդամ են: Միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ - Մատթեոս 1.31 հատվածը և հարցրեք երեխաներին, թե ինչպես է ավետարանն օրհնելու Աստծո զավակներին աշխարհով մեկ:
-
Երեխաներին ցույց տվեք աշխարհի կամ ձեր երկրի քարտեզը և օգնեք նրանց գտնել որոշ վայրեր, որտեղ իրենց ընտանիքի անդամներից մեկը կամ ընկերը միսիայի ընթացքում քարոզել է ավետարանը:
-
Հրավիրեք երեխաներից մի քանիսին նախապատրաստված գալ, որպեսզի կիսվեն, թե ինչպես են իրենց ընտանիքի անդամները կամ նախնիները ծանոթացել ավետարանին: Հնարավորության դեպքում խնդրեք ծխի անդամներից մեկին, ով ծառայել է լիաժամկետ միսիայում, կիսվել ավետարանով կիսվելու մասին մի փորձառությամբ:
-
Խնդրեք յուրաքանչյուր երեխայի գրել ինչ-որ մեկի անունը, ում հետ կարող է խոսել ավետարանի մասին կամ հրավիրել եկեղեցի: Նաև խնդրեք երեխաներին թվարկել այն բաները, որ կարող են անել հիմա միսիոներ լինելու համար:
Ես պատասխանատու եմ դեպի ավետարանն իմ դարձի համար:
Տասը կույսերի մասին առակն ուսուցանում է, որ մենք չենք կարող ուրիշներից պարտքով վերցնել մեր դարձը դեպի ավետարանը: Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին պատասխանատվություն վերցնել իրենց անձնական դարձի համար:
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներից մեկին ու նրա ծնողներին գալ նախապատրաստված, որպեսզի կիսվեն, թե ինչպես այս շաբաթ տանը սովորեցին տասը կույսերի մասին առակը:
-
Գրատախտակին նկարեք յուղով վառվող լապտեր և այն կոչեք վկայություն: Յուրաքանչյուր երեխայի տվեք մի թերթիկ, որն ունի յուղի կաթիլի տեսք, ու խնդրեք, որ ամեն մի երեխա վրան գրի ինչ-որ բան, որ նա կարող է անել դեպի ավետարանն ավելի շատ դարձի գալու համար: Նրանց կաթիլները փակցրեք գրատախտակին` լապտերի շուրջը:
-
Հրավիրեք երեխաներին օգնել ձեզ կազմել գործողությունների ցանկ, որ անում են, որ պատրաստվեն հատուկ այցելուին դիմավորելու համար: Այս գործողություններն ինչո՞վ են նման կամ տարբեր այն գործերից, որ մենք կարող ենք անել Փրկիչի Երկրորդ Գալուստին հոգևորապես նախապատրաստվելու համար:
-
Հինգ թերթիկների վրա գրեք բաներ, որոնք հնարավոր չէ պարտքով վերցնել: Ուրիշ հինգ թերթիկների վրա գրեք բաներ, որոնք հնարավոր է պարտքով վերցնել: Խառնեք թերթիկները և խնդրեք երեխաներին տեսակավորել դրանք այդ երկու խմբի մեջ: Միասին կարդացեք Մատթեոս 25.1-13 հատվածները: Ինչո՞ւ է կարևոր ուրիշներին չապավինել դեպի ավետարանը մեր դարձի գործընթացում:
Վերջին դատաստանի ժամանակ մենք Տիրոջը տալու ենք մեր կյանքի հաշվետվությունը:
Հարությունից հետո Աստված կդատի մեզ համաձայն այն բանի, թե որքան հնազանդ ենք եղել Իր պատվիրաններին, և արդյոք ընդունել ենք Փրկիչի քավիչ զոհաբերությունը: Տաղանդների մասին առակը, ինչպես նաև ոչխարների ու այծերի մասին առակը ուսուցանում են մեզ այդ Վերջին Դատաստանի մասին:
Հնարավոր վարժություններ
-
Դասարանի մի կեսին հրավիրեք կարդալ Մատթեոս 25.14–30 հատվածները, իսկ մյուս կեսին կարդալ Մատթեոս 25.31-46 հատվածները: Խմբերին խնդրեք դասարանի համար բեմականացնել առակները:
-
Հրավիրեք երեխաներին զույգերով կարդալ Մատթեոս 25.35–36 հատվածները և կազմել որոշ գործողությունների ցանկ, որ կարող են անել Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց սերը ցույց տալու համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խնդրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել, թե ինչպես կարող են ավելի լավ միսիոներներ լինել, և խոսել իրենց ընտանիքի անդամների հետ այն մարդկանց մասին, ում հետ կարող են կիսվել ավետարանով: