«Մայիսի 20-26-ը: Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս» «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Մայիսի 20-26-ը: Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12», «Եկ, հետևիր ինձ» ուղերձը Երեխաների Խմբի համար. 2019թ.
Մայիսի 20-26-ը
Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12
«Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»
Մատթեոս 21–23, Մարկոս 11, Ղուկաս 19–20 և Հովհաննես 12 գլուխները կարդալիս ուշադրություն դարձրեք Սուրբ Հոգուց ստացած տպավորություններին: Նայեք «Հոգանք փոքր երեխաների կարիքները» բաժինը այս ձեռնարկի սկզբում, որպեսզի հիշեք որոշ բաներ այս սկզբունքներն ուսուցանելիս:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքում գտնվող նկարը «Եկ, հետևիր ինձ» ուղերձի - Անհատների ու ընտանիքների համար բաժնից և հրավիրեք երեխաներին կիսվել իրենց իմացածով այն մասին, թե ինչ է տեղի ունենում նկարում:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Երկնային Հայրը և Հիսուսը ճանաչում են ինձ անունով:
Փրկիչի ու Զաքեոսի փոխգործակցության մասին կարդալիս, ի՞նչ ուղերձներ եք տեսնում, որոնք կարող են օրհնել ձեր ուսուցանած երեխաների կյանքը:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք «Զաքեոսը ժանտաթզենու վրա» նկարը (LDS.org): Օգնեք երեխաներին ճանաչել Զաքեոսին ու ասել նրա անունը: Երեխաների համար շարժումներ հորինեք, որ կարող են անել, մինչ կպատմեք Զաքեոսի ու Հիսուսի մասին պատմությունը` օրինակ, նրանք կարող են կանգնել ոտնաթաթերի վրա, որպեսզի տեսնեն ամբոխի միջից կամ ձևացնեն, իբրև մագլցում են ծառը: Բացատրեք, որ Փրկիչը տեսավ Զաքեոսին ու նրան անունով կոչեց: Վկայեք, որ Փրկիչը նաև գիտի բոլոր երեխաներին ու նրանց անունները:
-
Դասարան բերեք նկարի դատարկ շրջանակ կամ թղթից պատրաստեք: Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի հերթով պահել շրջանակն իրենց դեմքին` մինչ մյուսները կասեն. «Երկնային Հայրը և Հիսուսը ճանաչում են [երեխայի անունը]»:
-
Հրավիրեք երեխաներին հերթով ձևացնել, իբրև Զաքեոսի նման ծառ են մագլցում: Թող մյուսներն ասեն. «Երկնային Հայրը և Հիսուսը ճանաչում են [երեխայի անունը]»:
-
Միասին երգեք «Աստծո զավակն եմ» երգը Մանկական երգարան 2–3, և օգնեք երեխաներին ուշադրություն դարձնել այն բաներին, որոնք օգնում են նրանց հասկանալ, որ Երկնային Հայրը սիրում է իրենց:
Տաճարը սրբազան վայր է:
Տաճարի մասին ձեր վկայությունը կարող է օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ, որ տաճարը սրբազան վայր է:
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք «Հիսուսը մաքրում է տաճարը » նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 51) և պատմեք պատմությունը, ինչպես որ այն հիշատակված է Մատթեոս 21.12–14 հատվածներում: Օգնեք երեխաներին նկարի մեջ փնտրել փողի ու կենդանիների պատկերներ: Այնուհետև քննարկեք, թե ինչու էր Փրկիչը ցանկանում, որ դրամափոխներն ու կենդանիներ վաճառողները հեռանային տաճարից:
-
Ցույց տվեք տաճարների նկարները (օրինակ, տես Ավետարանի պատկերագիրք117-21) և խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում, երբ տեսնում են տաճար: Ասացեք երեխաներին, որ այդ զգացումները Սուրբ Հոգին է բերում, երբ ասում է մեզ, որ տաճարը հատուկ վայր է: Խնդրեք երեխաներին իրենց պահել այնպես, ինչպես կպահեին, եթե լինեին տաճարի ներսում: Օրինակ` նրանք կարող են շշնջալ կամ ակնածալից նստել: Միասին երգեք «Տեսնում եմ ես տաճարը» երգը Մանկական երգարան էջ 95, և հրավիրեք երեխաներին մի օր տաճարից ներս մտնելու համար նպատակ դնել:
Ես կարող եմ հնազանդ լինել:
Երկնային Հայրն ուզում է, որ մենք հնազանդ լինենք: Երկու որդիների մասին առակը լավ հնարավորություն է հնազանդության կարևորության մասին ուսուցանելու համար:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին նկարեք երկու որդիների նկարը և օգտագործեք նկարները Մատթեոս 21.28-32 հատվածների առակը պատմելու համար: Ո՞ր որդին ճիշտ վարվեց վերջում: Խնդրեք երեխաներին անվանել այն բաները, որ կարող են անել տանը հնազանդ լինելու համար: Թող նրանք իրենց նկարեն այդ բաներից մեկն անելիս:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ իրենք հնազանդ են եղել իրենց ծնողներին, խնամակալին կամ ղեկավարին: Ինչպե՞ս են օրհնվել հնազանդ լինելու համար: Ինչպե՞ս կարող են ապագայում ավելի հնազանդ լինել:
Ուսուցանեք վարդապետությունը
Մեծ երեխաներ
Երբ փնտրում եմ Փրկիչին, գտնում եմ Նրան:
Կարող եք օգտագործել Զաքեոսի պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել այն բաների մասին, որ կարող են անել Փրկիչին ավելի մոտենալու համար:
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք Ղուկաս 19.1-10 հատվածները` ամեն մի քանի հատվածից հետո դադար տալով, որպեսզի քննարկեք, թե ինչ ենք սովորում Զաքեոսի մասին: Զաքեոսն ի՞նչ արեց, որպեսզի կարողանար տեսնել Հիսուսին: Նա ինչպե՞ս պատասխանեց, երբ Հիսուսը խնդրեց նրան ծառից վայր իջնել: Խնդրեք յուրաքանչյուր երեխայի կիսվել որևէ պատճառով, ինչի համար կուզենային տեսնել Հիսուսին: Եթե Փրկիչը գար ձեր քաղաք, ի՞նչ կանեիք նախապատրաստվելու համար:
-
Հրավիրեք երեխաներին մտածել իրենց ծանոթ մարդկանց մասին, ովքեր, Զաքեոսի նման, գուցե փնտրում էին Փրկիչին: Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել, որպեսզի օգնեն ինչ-որ մեկին սովորել Փրկիչի մասին:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել այն փորձառություններով, երբ զգացել են, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը տեղյակ են իրենց մասին ու սիրում են իրենց:
Տաճարը սրբազան վայր է, որը ես պետք է հարգեմ:
Ինչպե՞ս կարող է Փրկիչի` տաճարը մաքրելու մասին պատմությունն օգնել ձեզ ուսուցանել երեխաներին տաճարների սրբության մասին:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 21:12-17 հատվածները։ Ցույց տվեք «Հիսուսը մաքրում է տաճարը » նկարը (Ավետարանի պատկերագիրք, էջ 51) և հարցրեք նրանց, թե որ հատվածն է պատկերված այդ նկարում: Խնդրեք նրանց նկարել, թե ինչպիսի տեսք կունենար տաճարը՝ նախքան Հիսուսի մաքրելը և մաքրելուց հետո:
-
Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգացել, երբ տաճարի ներսում են եղել, այցելել են տաճարային հրապարակ կամ նայել են տաճարների նկարներ: Ի՞նչն է օգնել նրանց իմանալ, որ տաճարը սրբազան վայր է:
-
Խնդրեք երիտասարդներից մեկին կամ մի քանիսին գալ դասին ու խոսել այն մասին, թե ինչպես են նախապատրաստվել տաճար մտնելու համար: Եթե նրանք եղել են տաճարում, խնդրեք նրանց խոսել այն մասին, թե ինչ են զգացել, երբ այնտեղ էին:
-
Տաճարի նկարը կտրեք մի քանի մասի, որ ստացվի գլուխկոտրուկ, և յուրաքանչյուր երեխայի տվեք մի մասը: Խնդրեք երեխաներին իրենց մասի դարձերեսին գրել մի բան, որ կարող են անել, որպեսզի պատրաստվեն տաճար մտնելու համար: Երբ յուրաքանչյուր երեխա կիսվի մի մտքով, ավելացրեք նրա մասը գլուխկոտրուկին:
Ես պետք է արդար լինեմ իմ գործերի ու ցանկությունների մեջ:
Հիսուսն ուսուցանել է դպիրներին ու փարիսեցիներին, թե որքան կարևոր է իսկապես ապրել համաձայն ավետարանի, այլ ոչ թե արդարակյաց ձևանալ: Ի՞նչը կօգներ երեխաներին հասկանալ այս ճշմարտությունը:
Հնարավոր վարժություններ
-
Երեխաների հետ Մատթեոս 23.25-28 հատվածները կարդալիս, կարող եք կիսվել կեղծաւորներ բառի բացատրությամբ, որը գտնվում է Bible Dictionary-ում. «Մեկը, ով ձևացնում է, որ կրոնասեր է, երբ այդպիսին չէ»: Ինչո՞ւ է վատ կեղծավոր լինելը:
-
Երեխաներին ցույց տվեք մի բաժակ, որը մաքուր է դրսից, բայց կեղտոտ է ներսում, որը կօգնի պարզաբանել Մատթեոս 23.25 հատվածի փոխաբերությունը: Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ մենք մաքուր ու անմեղ ենք ներսից:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Օգնեք երեխաներին դասից ընտրել մեկ սկզբունք կամ վարժություն տանը իրենց ընտանիքի անդամների հետ կիսվելու համար: