Եկ, հետևիր ինձ
Մայիսի 6-12-ը Ղուկաս 12-17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»


Մայիսի 6-12-ը Ղուկաս 12–17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Մայիսի 6-12-ը Ղուկաս 12–17, Հովհաննես 11, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար 2019

Նկար
Տղամարդը գրկել է իր որդուն

«Անառակ որդին», Լիզ Լեմոն Սվինդլ

Մայիսի 6-12-ը

Ղուկաս 12–17, Հովհաննես 11

«Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»

Աղոթքով կարդացեք Ղուկաս 12-17 և Հովհաննես 11 գլուխները` մտածելով, թե ինչպես կարող եք օգնել ձեր ուսուցանած երեխաներին հասկանալ այս գլուխների ճշմարտություններն ու զգալ Երկնային Հոր սերը:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Երեխաներին հիշեցրեք Ղուկաս 12-17 և Հովհաննես 11 գլուխների առակներից մի քանիսը, հրավիրեք նրանց ընտրել մեկը և նկարել այն:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Ղուկաս 15

Երկնային Հայրը ցանկանում է, որպեսզի Իր բոլոր զավակները վերադառնան Իր մոտ:

Ձեր դասարանում կարող են լինել երեխաներ, ովքեր պարբերաբար չեն հաճախում Երեխաների միություն: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել երեխաներին սիրով ձեռք մեկնել նրանց:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին տվեք մետաղադրամ, մյուսին տվեք ոչխարի նկար, իսկ մեկ ուրիշին տվեք անառակ որդու նկարը (LDS.org): Պատմեք Ղուկաս 15 գլխի երեք առակները և հրավիրեք երեխաներին բարձրացնել իրենց մետաղադրամը կամ նկարը, երբ դուք նշեք այն: Կարող եք օգնել երեխաներին իրենց սեփական բառերով միմյանց վերապատմել առակները:

  • Խնդրեք երեխաներին կիսվել մի դեպքի մասին, երբ կորցրել են ինչ-որ բան: Բացատրեք, որ մարդիկ կարող են հոգեպես կորսվել, երբ չեն զգում Աստծո սերը, կամ երբ հեռանում են Նրանից: Վկայեք, որ այս երեք առակներն ուսուցանում են, որ Աստված ուզում է, որ մենք օգնենք կորած մարդկանց վերադառնալ Իր մոտ:

  • Խնդրեք երեխաներին մտածել մյուս երեխաների մասին, ովքեր չեն հաճախում Երեխաների Խումբ: Օգնեք նրանց գրել երկտող` հրավիրելով երեխաներին հաճախել Երեխաների Խումբ կամ Երեխաների Խմբի որևէ միջոցառման: Ինչպե՞ս կարող ենք օգնել այս երեխաներին զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ:

Ղուկաս 17.11–19

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր հանդեպ` երախտագետ լինելով իմ օրհնությունների համար:

Ինչպե՞ս կարող է տասը բորոտների մասին պատմությունը խրախուսել երեխաներին լինել երախտագետ:

Հնարավոր վարժություններ

  • Պատմեք տասը բորոտների մասին պատմությունը, ում բուժեց Հիսուսը: Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ծրագրից և հրավիրեք երեխաներին իրենց մատների վրա հաշվել մինչև տասը: Այնուհետև խնդրեք նրանց ծալել ինը մատները` ցույց տալով մեկ բորոտին, ով շնորհակալություն հայտնեց Հիսուսին: Ե՞րբ են երեխաներն արտահայտել իրենց երախտագիտությունն ընկերներից մեկին կամ իրենց սիրելի մարդուն:

  • Խնդրեք յուրաքանչյուր երեխայի շարժումներով ցույց տալ, թե ինչի համար է նա երախտագետ, և թող մյուս երեխաները կռահեն, թե ինչ է դա: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կարող ենք ցույց տալ Երկնային Հորը, որ շնորհակալ ենք մեր օրհնությունների համար:

Հովհաննես 11․1-46

Մենք հավատում ենք, որ Հիսուսը Աստծո Որդին է։

Մարթան` Ղազարոսի քույրը, ասաց Հիսուսին. «Ես հաւատացել եմ, թէ դու ես Քրիստոսն` Աստուծոյ Որդին» (Հովհաննես 11.27): Մարիամի, Մարթայի ու Ղազարոսի մասին պատմությունը կարող է ամրացնել երեխաների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին:

Հնարավոր վարժություններ

  • Ամփոփեք այն պատմությունը, երբ Հիսուսը կենդանացրեց Ղազարոսին (տես նաև «Գլուխ 43. Հիսուսը կենդանացնում է Ղազարոսին» Նոր Կտակարանի պատմություններ, 107–9, կամ դիտեք համապատասխան տեսանյութը LDS.org կայքում) և ցույց տվեք մի չորացած ճյուղ ու թարմ բույս: Կիսվեք ձեր վկայությամբ, որ Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ մահացած մարդիկ հարություն կառնեն ու հավերժ կապրեն:

  • Օգնեք երեխաներին մտապահել այն արտահայտությունը, որ Հիսուսն ասաց Մարթային «Ես եմ յարութիւնը եւ կեանքը» (Հովհաննես 11.25): Բացատրեք, որ Փրկիչի հարության շնորհիվ մենք կրկին կտեսնենք մեր սիրելիներին, ովքեր մահացել են:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Ղուկաս 15

Ես կարող եմ օգնել Հիսուսին գտնել Իր կորած ոչխարներին:

Երեխաները գուցե չգիտեն, որ դասարանում կան երեխաներ, ովքեր չեն հաճախում Երեխաների Խումբ: Ինչպե՞ս կարող եք ոգեշնչել նրանց ձեռք մեկնել այդ երեխաներին:

Հնարավոր վարժություններ

  • Յուրաքանչյուր երեխայի հանձնարարեք ցածրաձայն կարդալ կորած ոչխարի կամ կորած մետաղադրամի մասին պատմությունը, որոնք գտնվում են Ղուկաս 15.1-10 հատվածներում, և կիսվել իրենց սովորածով:

  • Գրատախտակին գրեք այս անունները. հայր, ավագ որդի և կրտսեր որդի: Ցույց տվեք «Անառակ որդին» տեսանյութը (LDS.org կայքում) և հաճախակի դադար տվեք, որպեսզի երեխաները կարողանան գրատախտակին գրել թվարկված մարդկանց զգացումները:

  • Երեխաներից մեկին խնդրեք դուրս գալ սենյակից, մինչ մյուսները կթաքցնեն մետաղադրամը կամ թղթե ոչխարը: Թող երեխան վերադառնա ու փնտրի մետաղադրամը կամ ոչխարը: Հիշեցրեք երեխաներին, որ մարդիկ կարող են մոլորվել` բաց թողնելով ավետարանի օրհնությունները: Խնդրեք նրանց առաջարկել եղանակներ, որոնց միջոցով նրանք կարող են ձեռք մեկնել նման մարդկանց: Երեխաների հետ միասին երգեք “Dear to the Heart of the Shepherd,” Հիմներ, էջ 221, և վկայեք այն ուրախության մասին, որը գալիս է, երբ մարդիկ վերադառնում են Աստծո մոտ:

  • Բացատրեք, որ Հիսուսն օգտագործեց կորած ոչխարը, կորած մետաղադրամը ու անառակ որդուն, որպեսզի ներկայացներ այն մարդկանց, ովքեր «կորել» են, որովհետև չունեն ավետարանի օրհնությունները: Հրավիրեք երեխաներին մտածել իրենց ծանոթ այն մարդկանց մասին, ովքեր չեն գալիս եկեղեցի: Ի՞նչ կարող են անել, որպեսզի օգնեն այդ մարդկանց զգալ Երկնային Հոր սերն իրենց հանդեպ:

Նկար
Հիսուսը՝ գառը ուսերին դրած

Կորած ոչխարները, Լիզ Լեմոն Սվինդլ

Ղուկաս 17.11–19

Ես կարող եմ ցույց տալ իմ սերը Երկնային Հոր հանդեպ` երախտագետ լինելով իմ օրհնությունների համար:

Տասը բորոտների մասին պատմությունը լավ եղանակ է, որ ոգեշնչեք երեխաներին երախտագիտություն հայտնել Երկնային Հորը իրենց օրհնությունների համար:

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք տասը բորոտների մասին պատմությունը: Ինչպե՞ս օրհնվեց շնորհակալություն հայտնող բորոտը իր երախտագիտության համար: Ինչո՞ւ է կարևոր շնորհակալություն հայտնել Աստծուն մեր օրհնությունների համար:

  • Հրավիրեք երեխաներին թվարկել իրենց անվան տառերով սկսվող այն բաները, որոնց համար շնորհակալ են:

  • Խնդրեք երեխաներին Երկնային Հորը շնորհակալական երկտող գրել այն օրհնությունների համար, որ Նա տալիս է իրենց: Երկտողը նրանք կարող են կախել իրենց անկողնու մոտ, որպեսզի աղոթելիս հիշեն երախտագիտություն արտահայտել:

Հովհաննես 11․1-46

Մենք հավատում ենք, որ Հիսուսը Աստծո Որդին է։

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մարիամի, Մարթայի ու Ղազարոսի մասին պատմությունը, որպեսզի օգնեք երեխաներին Մարթայի նման գիտենալ, որ Հիսուսը «Քրիստոսն` Աստծոյ Որդին է» (Հովհաննես 11․27):

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք մի քանի պնդումներ, որոնց մասին խոսում են մարդիկ Հովհաննես 11 գլխում: Խրեք երեխաներին գուշակել, թե ով հայտարարեց յուրաքանչյուր պնդումը, և իրենց կռահումները ստուգելու համար խնդրեք ուսումնասիրել Հովհաննես 11 գլուխը: Ի՞նչ կզգային, եթե լինեին Հիսուսի, Մարթայի, Մարիամի կամ Ղազարոսի փոխարեն: Հիսուսի հանդեպ հավատքն ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ տխուր ենք կամ վախեցած:

  • Կարդացեք Մարթայի վկայությունը, որը գտնվում է Հովհաննես 11.20-27 հատվածներում: Խնդրեք երեխաներին ուշադրություն դարձնել այն բառերին ու արտահայտություններին, որոնք ցույց են տալիս, որ Մարթան հավատք ուներ: Ի՞նչ կարող ենք անել հավատք ունենալու համար, երբ դժվար է:

  • Օգնեք երեխաներին մտապահել Հովհաննես 11.25 հատվածը: Բացատրեք, որ բոլորը հարություն կառնեն, սակայն միայն արդարները կունենան հավերժական կյանք ու կրկին կապրեն Երկնային Հոր ու Հիսուս Քրիստոսի հետ:

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Երեխաներին տվեք թուղթ կամ փոքր նոթատետր, որը շաբաթվա ընթացքում կարող են օգտագործել, որպեսզի գրեն կամ նկարեն այն բաները, որոնց համար շնորհակալ են:

Բարելավել մեր ուսուցումը

Կրկնությունը սովորելու գրավականն է: Երեխաների համար օգտակար էմեկ անգամից ավել լսել ավետարանի սկզբունքի մասին կամ գործնական աշխատանք կատարել: Փորձեք կրկնել գործողությունները տարբեր եղանակներով:

Տպել