«Մայիսի 6-12-ը: Ղուկաս 12-17, Հովհաննես 11. «Ուրախացէք ինձ հետ. Որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)
«Մայիսի 6-12-ը: Ղուկաս 12-17, Հովհաննես 11», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.
Մայիսի 6-12-ը
Ղուկաս 12–17, Հովհաննես 11
«Ուրախացէք ինձ հետ․ որովհետեւ իմ կորած ոչխարը գտայ»
Երբ կարդաք Ղուկաս 12–17-ը և Հովհաննես 11-ը, աղոթքով փնտրեք, թե Երկնային Հայրն ինչ է ցանկանում, որ դուք իմանաք և անեք: Այս գլուխների ուսումնասիրությունը կարող է բացել ձեր սիրտն այն ուղերձների համար, որոնք նախատեսված են հենց ձեզ համար:
Գրի առեք տպավորությունները
Իրավիճակների 100-ից 99-ը դեպքում դա գերազանց կհամարվի, բայց ոչ այն դեպքում, երբ այսպիսի թվերը վերաբերում են Աստծո սիրելի զավակներին (տես ՎևՈւ 18.10): Այդ դեպքում նույնիսկ մի հոգին արժանի է մանրազննին, հուսահատ փնտրտուքին, «մինչեւ որ գտնէ(նք) նորան»(Ղուկաս 15.4), ինչպես Փրկիչն է ուսուցանել կորած ոչխարի առակում: Հետո կսկսվի հրճվանքը, քանի որ «ուրախություն կլինի երկնքում մեկ մեղավորի համար, որ ապաշխարե, քան թե իննսունևինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկաս 15.7): Եթե դա անարդար է թվում, օգտակար է հիշել, որ, իրականում, չկա մեկը, ում «ապաշխարություն պետք չէ»: Մենք բոլորս փրկության կարիք ունենք: Եվ մենք բոլորս կարող ենք մասնակցել փրկության գործին, միասին հրճվելով յուրաքանչյուր հոգու համար, ով փրկվել է (տես ՎևՈւ 18.15–16):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ես իմ մտքերը պետք է կենտրոնացնեմ հավերժական կարևոր բաների վրա, այլ ոչ թե աշխարհիկ բաների վրա։
Աստված ինչո՞ւ պիտի «Ա՛նմիտ» ասի մի աշխատասեր, հաջողակ մարդու, ով ամբարներ էր կառուցել և լցրել դրանք իր աշխատանքի պտուղներով: (տես Ղուկաս 12.16-21): Ղուկասի ավետարանի այս գլուխներում Փրկիչն ուսուցանում է մի քանի առակներ, որոնք կարող են օգնել մեզ մեր հայացքը բարձրացնել անցողիկից դեպի հավերժականը: Այդ առակներից մի քանիսը թվարկված են այստեղ: Ինչպե՞ս կամփոփեք յուրաքանչյուր առակի ուղերձը: Ձեր կարծիքով, Տերն ի՞նչ է ասում ձեզ:
-
Հիմար հարուստը (Ղուկաս 12.13–21)
-
Մեծ ընթրիքը (Ղուկաս 14.12–24)
-
Անառակ որդին (Ղուկաս 15.11–32)
-
Անիրավ տնտեսը (Ղուկաս 16.1–12)
-
Հարուստ մարդը և Ղազարոսը (Ղուկաս 16.19–31)
Տես նաև Մատթեոս 6.19–34, 2 Նեփի 9.30, Վարդապետություն և Ուխտերը 25.10:
Երկնային Հայրը հրճվում է, երբ գտնվում են նրանք, ովքեր կորած էին:
Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե Երկնային Հայրն ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ովքեր մեղք են գործել կամ այլ կերպ ասած՝ «կորած» են: Փարիսեցիները և դպիրները քննադատում էին Փրկիչին հարկահավաքների և մեղավորների հետ շփվելու համար: Ի պատասխան, Հիսուսը պատմեց երեք առակ, որոնք տրված են Ղուկաս 15-ում՝ կորած ոչխարի, կորած դրամի և անառակ որդու առակները:
Երբ կարդում եք այս առակները, կազմեք դրանց միջև գոյություն ունեցող նմանությունների ու տարբերությունների ցուցակը: Օրինակ, կարող եք փնտրել, թե ինչը կորավ և ինչու կորավ, ինչպես այն գտան, և ինչպիսին էր մարդկանց վերաբերմունքը, երբ այն գտնվեց: Հիսուսը ի՞նչ ուղերձներ ուներ նրանց համար, ովքեր «կորած» են՝ ներառյալ նրանք, ովքեր չեն կարծում, թե իրենք կորած են: Նա ի՞նչ ուղերձներ ունի այն մարդկանց համար, ովքեր փնտրում են կորածներին:
Իհարկե, միշտ էլ ավելի լավ է, որ չկորենք: Ղուկաս 15.7-ի վերաբերյալ Երեց Ջեյմս Ի. Թալմիջը գրել է. «Արդարացում չկա այն հետևությանը, թե ապաշխարող մեղսավորին պիտի նախապատվություն տրվի այն արդարակյաց հոգու հանդեպ, ով դիմակայել էր մեղքին» (Հիսուս Քրիստոսը [1916], 461): Սակայն մենք բոլորս մեղավորներ ենք և փրկվելու կարիք ունենք, իսկ Փրկիչի առակի սփոփող ուղերձն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է ապաշխարել և վերադառնալ արդարակեցության, քանի որ Աստված ցանկանում է, որ ոչ մի հոգի չկործանվի:
Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 18.10–16, Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Մյուս անառակը» Ensign, May 2002, 62–64:
Փրկիչն ի՞նչ է ուսուցանում անիրավ տնտեսի առակում:
Երեց Ջեյմս Ի. Թալմիջը բացատրել է մի դաս, որը կարող ենք սովորել առակից. «Ջանասեր եղեք, քանի որ շուտով կանցնեն այն օրերը, որոնց ընթացքում դուք կարող եք օգտագործել ձեր աշխարհիկ հարստությունները: Դաս քաղեք նույնիսկ անազնիվներից ու չարերից. եթե նրանք այդքան շրջահայաց են, որպեսզի ապահովեն միակ ապագան, որը իրենք են մտածել, ապա որքան ավելի շատ կարող եք դուք, որ հավատում եք հավերժական ապագային, հետևաբար ապահովեք: Եթե դուք իմաստություն ու շրջահայացություն չեք սովորել, օգտագործելով «անիրավ մամոնային», ձեզ ինչպե՞ս կարող են վստահել հարատև հարստությունները»: (Հիսուս Քրիստոսը, 464):
Իմ օրհնությունների համար երախտագիտություն հայտնելով, ավելի կմոտենամ Աստծուն:
Եթե դուք լինեիք տասը բորոտներից մեկը, ձեր կարծիքով, կվերադառնայի՞ք շնորհակալություն հայտնելու Աստծուն: Ի՞նչ հավելյալ օրհնություններ ստացավ երախտապարտ բորոտը, քանի որ շնորհակալություն հայտնեց: Երախտագիտություն հայտնելն ինչպե՞ս է հոգևորապես ազդում ձեր վրա: Օգտակար կլիներ օրագրում գրառել այն բաները, որոնց համար դուք շնորհակալ եք, ինչպես Նախագահ Հենրի Բ. Այրինգն է նկարագրել իր ուղերձում «Օ, հիշիր, հիշիր» (Ensign or Liahona, Nov. 2007, 66–69).
Հիսուս Քրիստոսը Հարությունն ու Կյանքն է։
Ղազարոսին մեռելներից հարություն տալու հրաշքը հզոր ու անհերքելի վկայություն էր, որ Հիսուսը իսկապես Աստծո որդին էր և խոստացված Մեսիան: Ո՞ր բառերը, արտահայտություններն ու մանրամասներն են Հովհաննես 11.1–46-ում ամրացնում ձեր հավատը, որ Հիսուսը Քրիստոսն է «յարութիւնը եւ կեանքը»: Այս գիտելիքն ինչպե՞ս է ազդում ձեր կյանքի և ձեր ընտրությունների վրա:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Արդյո՞ք ձեր ընտանիքի անդամները հասկանում են, թե ինչպե՞ս կզգային ինչ-որ բան կորցնելիս կամ երբ իրենք կորսվեին: Նրանց փորձառությունների մասին զրույցը կարող է քննարկման սկիզբ հանդիսանալ մոլորված ոչխարի և կորած դրամի առակների համար: Կամ կարող եք որևէ խաղ խաղալ, երբ ինչ-որ մեկը թաքնվում է, իսկ ընտանիքի մյուս անդամները փորձում են գտնել նրան: Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում մեզ հասկանալ այս առակները:
Մենք ինչպե՞ս կարող ենք նմանվել հորը այս պատմության մեջ, երբ մենք սիրել ենք նրանց, ովքեր կորսվել են: Ի՞նչ կարող ենք սովորել ավագ որդու փորձառությունից, որը կարող է օգնել մեզ լինել ավելի Քրիստոսանման: Ինչո՞վ է հայրը այս առակում նման Երկնային Հորը:
Որպեսզի օգնեք ընտանիքի անդամներին կիրառել տասը բորոտների պատմությունը, կարող եք հրավիրել նրանց գրել երախտագիտության գաղտնի երկտողեր և տարածել դրանք տան մեջ: Կարող եք նաև միասին երգել «Օրհնություններդ հաշվիր» օրհներգը, Հիմներ, հմր. 241, և քննարկել ձեր ընտանիքի ստացած օրհնությունները:
Ընտանիքի անդամները կարող են դիտել «Ղազարոսը հարություն առավ մեռելներից» տեսանյութը (LDS.org) և կիսվել իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի մասին:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: