Եկ, հետևիր ինձ
Մայիսի 20-26-ը Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»


«Մայիսի 20-26-ը Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12. «Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս» «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մայիսի 20-26-ը Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Մարդը ծառի վրա է, երբ Հիսուսը մոտենում է

«Զաքեոսը ժանտաթզենու վրա», Ջեյմս Թիսոթ

Մայիսի 20-26-ը

Մատթեոս 21-23, Մարկոս 11, Ղուկաս 19-20, Հովհաննես 12

«Ահա քո թագաւորը քեզ մօտ է գալիս»

Նախքան կկարդաք այս համառոտ շարադրանքում տրված գաղափարները, կարդացեք Մատթեոս 21–23-ը, Մարկոս 11-ը, Ղուկաս 19–20-ը և Հովհաննես 12-ը: Գրանցեք տպավորությունները, որոնցով կարող եք կիսվել ձեր ընտանիքի հետ և Եկեղեցու դասերի ժամանակ:

Գրի առեք տպավորությունները

Երբ Փրկիչը Բեթանիայից հասավ Երուսաղեմ, Նա քաղցած էր և հեռվում երևացող թզենին նման էր ուտելիքի աղբյուրի: Բայց երբ Հիսուսը մոտեցավ ծառին, պարզեց, որ ծառի վրա պտուղ չկար (տես Մատթեոս 21.17–20, Մարկոս 11.12–14, 20): Որոշ իմաստով թզենին նման էր Երուսաղեմի կեղծավոր կրոնական առաջնորդներին. Նրանց դատարկ ուսմունքները և սրբության արտաքին ցուցադրությունները հոգևոր սնուցում չէին ապահովում: Փարիսեցիներն ու դպիրները, թվում էր, պահում էին պատվիրանները, սակայն բաց էին թողնում երկու ամենամեծ պատվիրանները. սիրել Աստծուն և սիրել մեր մերձավորին՝ ինչպես ինքներս մեզ (տես Մատթեոս 22.34–40, 23.23):

Ի տարբերություն դրա, շատ մարդիկ սկսել էին ճանաչել Հիսուսի ուսմունքների բարի պտուղը: Երբ Նա հասավ Երուսաղեմ, նրանք ողջունեցին Նրան, ծառերի ճյուղերով ծածկելով Նրա ճանապարհը, ուրախանալով, որ ի վերջո, ինչպես ասում էր հնադարյան մարգարեությունը՝ «Թագաւորը գալիս է քեզ մօտ» (Զաքարիա 9.9): Երբ կարդաք այս շաբաթ, մտածեք Փրկիչի ուսմունքների պտուղների և քավիչ զոհաբերության մասին ձեր կյանքում, նաև՝ ինչպես կարող եք «շատ պտուղ բերէ(լ)» (Հովհաննես 12.24):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 23, Ղուկաս 19.1–10, 20.45–47

Տերը չի դատում ըստ արտաքին տեսքի, այլ ըստ սրտի ցանկությունների:

Հիսուսի ժամանակներում շատ մարդիկ ենթադրում էին, որ մաքսավորները կամ հարկահավաքները անազնիվ էին և թալանում էին ժողովրդին: Ուստի, քանի որ Զաքեոսը՝ մաքսապետը, հարուստ էր, հնարավոր էր, ավելի շատ կասկած էր հարուցում: Բայց Հիսուսը նայում էր Զաքեոսի սրտին: Ղուկաս 19.1–10-ը ի՞նչ է բացահայտում Զաքեոսի սրտի մասին: Կարող եք նշումներ կատարել այս հատվածների բառերից, որոնք նկարագրում են, թե ինչ արեց Զաքեոսը, որպեսզի ցույց տա իր նվիրվածությունը Փրկիչին: Որո՞նք են քո սրտի ցանկությունները։ Դուք ի՞նչ եք անում, որպեսզի փնտրեք Փրկիչին, ինչպես Զաքեոսը փնտրեց:

Փրկիչի փոխազդեցությունը դպիրների և փարիսեցիների հետ ձևավորում է հետաքրքիր հակադրություն Զաքեոսի հետ նրա փոխազդեցության միջև: Ինչպես Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն է բացատրել. «Բայց Նրա արդար բարկությունը բորբոքվում էր կեղծավորների դեմ, ինչպիսիք էին դպիրները, փարիսեցիներն ու սադուկեցիները, նրանք, ովքեր փորձում էին արդար երևալ, որպեսզի նվաճեին գովասանքը, ազդեցությունը ու հարստությունն աշխարհի, այդ ընթացքում ճնշելով ժողովրդին, որին պիտի օրհնեին»: («Անկեղծ լինելու մասին» Ensign or Լիահոնա, մայիս 2015, 81)

Մատթեոս 23-ում Փրկիչն օգտագործեց մի քանի փոխաբերություններ կեղծավորությունը նկարագրելու համար: Թվարկեք այս փոխաբերությունները և նշեք, թե դրանք ինչ են սովորեցնում կեղծավորության մասին: Ոգեշնչում ստանալով, ուրիշ ի՞նչ կարող եք այլ կերպ անել Փրկիչի ուսմունքների շնորհիվ:

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88.62–63-ը, 137.9-ը, Աստվածաշնչի բառարան, «Կեղծավորություն»։

Մատթեոս 21.1–11, Մարկոս 11.1–11, Ղուկաս 19.29–44, Հովհաննես 12.12–16

Հիսուս Քրիստոսը իմ Թագավորն է։

Մատթեոս 21.1–11-ում, Մարկոս 11.1–11-ում, Ղուկաս 19.29–44-ում և Հովհաննես 12.12–16-ում նկարագրված պատմությունները ներկայացնում են Փրկիչի կյանքի վերջին շաբաթը, ներառյալ՝ Նրա հաղթական մուտքը Երուսաղեմ: Նրանք, ովքեր ընդունում էին Նրան որպես իրենց Թագավոր, ցույց էին տալիս իրենց նվիրվածությունը, օծելով Նրան (տես Հովհաննես 12.1–8), Երուսաղեմ տանող Նրա ճանապարհին փռելով հագուստներ և արմավենու ճյուղեր և աղաղակելով փառաբանության խոսքեր: Քննարկեք, թե հետևյալ աղբյուրներն ինչպե՞ս կարող են խորացնել հասկացողությունը այն իրադարձությունների, որոնցով սկսվեց Փրկիչի կյանքի վերջին շաբաթը:

Ինչպե՞ս կարող եք ընդունել Փրկիչին որպես ձեր Տեր և Թագավոր:

Տես նաև «Տիրոջ հաղթական մուտքը Երուսաղեմ» (տեսանյութ, LDS.org):

Մատթեոս 22․34–40

Երկու մեծագույն պատվիրաններն են՝ սիրել Աստծուն և սիրել ուրիշներին ինչպես ինքս ինձ:

Եթե դուք երբևէ ուժասպառ լինեք, երբ ջանում եք հետևել Քրիստոսին, օրենսգետին ուղղված Փրկիչի բառերը Մատթեոս 22-ում կարող են օգնել ձեզ պարզեցնել և կենտրոնացնել ձեր աշակերտությունը: Ահա մի եղանակ դա անելու համար. կազմեք Տիրոջ մի քանի պատվիրանների ցուցակը: Ձեր ցուցակի յուրաքանչյուր միավոր ինչպե՞ս է կապված երկու մեծ պատվիրանների հետ: Երկու մեծ պատվիրանների վրա կենտրոնանալով, ինչպե՞ս կարող եք օգնել ձեզ պահել մյուս պատվիրանները:

Մատթեոս 23.5

Ի՞նչ է գրպանակը:

Գրապանակը կաշվե տուփ է, որը պարունակում է մագաղաթի թերթիկներ, որոնց վրա գրված են սուրբ գրությունների հատվածներ: Հրեաները այս փոքր տուփերին փակցնում էին կաշվե ժապավեններ և կրում էին դրանք իրենց ճակատների կամ բազուկների շուրջը որպես պատվիրանները հիշելու եղանակ (տես Երկրորդ Օրինաց 6.6–8): Հպարտանալով, փարիսեցիները կրում էին անսովոր մեծության գրապանակներ, որպեսզի բոլորը տեսնեին, թե իրենք որքան շատ էին սիրում Աստծո խոսքը:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Հովհաննես 12․1-8

Մարիամն ինչպե՞ս արտահայտեց Փրկիչի հանդեպ իր սերը: Ինչպե՞ս ենք մենք արտահայտում մեր սերը Նրա հանդեպ:

Կինը իր մազերով մաքրում է Հիսուսի ոտքերը

«Լվանում է Հիսուսի ոտքերը», Բրայան Քոլ

Հովհաննես 12.42-43

Մենք ինչպե՞ս կարող ենք հարգանք ցուցաբերել ուրիշների հանդեպ, երբ նրանք արտահայտում և պաշտպանում են իրենց կրոնական համոզմունքները: Ինչպիսի՞ սոցիալական հետևանքներ են երբեմն խանգարում մեզ Քրիստոսի հանդեպ մեր հավատը արտահայտելու կամ պաշտպանելու համար: Որպեսզի գտնեք այն մարդկանց օրինակները, ովքեր տեղի չեն տալիս հասարակության ճնշմանը, կարդացեք՝ Դանիել 1.3–20, 3, 6, Հովհաննես 7.45–53, 9.1–38 և Մոսիա 17.1–4:

Մատթեոս 21.12–17

Ինչպե՞ս ենք ցույց տալիս մեր ակնածանքը և հարգանքը տաճարի հանդեպ: Մենք ի՞նչ կարող ենք «դուրս անել» մեր կյանքից, որը մեզ հեռու է պահում տաճարը որպես «աղօթքի տուն» (Մատթեոս 21.12–13) և հոգևոր բժշկման վայր դիտարկելուց: Կարող եք երգել «Ես սիրում եմ տեսնել տաճարը» Children’s Songbook, 95:

Մատթեոս 21.28-32

Մարդու և երկու որդիների մասին առակից ո՞ր դասերը կարող են օգնել ձեր ընտանիքին: Օրինակ, դուք կարող են օգտագործել այս պատմությունը, որպեսզի քննարկեք անկեղծ հնազանդության և ապաշխարության կարևորությունը: Ձեր ընտանիքը կարող է նաև սցենար գրել, բեմադրելով առակը և հերթով կատարելով տարբեր դերեր:

Մատթեոս 22․15-22

Որո՞նք են «Աստծո բաները» (հատված 21), որոնք մենք Նրան պիտի տանք:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք արվեստը ընտանիքի անդամներին ներգրավելու համար: « Ավետարանի պատկերագիրքը և LDS Media Library LDS.org պարունակում են շատ նկարներ և տեսանյութեր, որոնք կարող են օգնել (ձեր ընտանիքին) պատկերացում կազմել իրադարձությունների մասին» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 22): Օրինակ՝ այս համառոտ շարադրանքին ուղեկցող նկարը կարող է օգնել կյանքի կոչել դեպի Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի պատմությունը:

Քրիստոսի հաղթական մուտքը

«Հաղթական մուտքը», Ուոլթեր Ռեյն