Եկ, հետևիր ինձ
Մայիսի 13-19-ը Մատթեոս 19-20, Մարկոս10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:


«Մայիսի 13-19-ը: Մատթեոս 19-20, Մարկոս10, Ղուկաս 18. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019թ. (2019)

«Մայիսի 13-19-ը Մատթեոս 19-20, Մարկոս 10, Ղուկաս 18», «Ե՛կ, հետևիր ինձ» ուղերձը Անհատների և ընտանիքների համար. 2019թ.

Նկար
Մշակները այգում

Մայիսի 13-19-ը

Մատթեոս 19–20, Մարկոս 10, Ղուկաս 18

«Էլ ի՞նչ բանով եմ պակաս»:

Կարդացեք և խորհեք Մատթեոս 19–20-ի, Մարկոս 10-ի, և Ղուկաս 18-ի շուրջ, ուշադրություն դարձնելով ձեր ստացած հուշումներին: Գրառեք այդ հուշումները և որոշեք՝ ինչպես պիտի գործեք ըստ դրանց:

Գրի առեք տպավորությունները

Եթե դուք հնարավորություն ունենայիք Փրկիչին հարց ուղղելու, ի՞նչ հարց կտայիք: Երբ հարուստ երիտասարդն առաջին անգամ հանդիպեց Փրկիչին, հարցրեց. «Ի՞նչ բարի գործ գործեմ որ յաւիտենական կեանքն ունենամ»: (Մատթեոս 19.16) Փրկիչի պատասխանն արտահայտեց թե՛ գնահատանք այն բարի գործերի համար, որոնք երիտասարդ տղամարդն արդեն արել էր, թե՛ սիրալիր քաջալերանք ավելին անելու համար: Երբ մենք խորհում ենք հավերժական կյանքի հնարավորության մասին, նույն կերպ կարող ենք հետաքրքրվել՝ արդյոք ավելի շատ բան կա, որ մենք պետք է անենք: Երբ մենք հարցնենք, մեր ձևով պիտի հարցնենք. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս»։ (Մատթեոս 19.20), Տերը կարող է մեզ պատասխաններ տալ, որոնք այնքան անձնական են, որքան Նրա պատասխանը հարուստ երիտասարդին: Ինչ էլ որ Տերը խնդրի մեզ անել, գործելով ըստ Նրա պատասխանների, մեզանից միշտ կպահանջի, որ վստահենք Նրան ավելի շատ, քան մեր սեփական արդարակեցությանը (տես Ղուկաս 18.9–14), և ընդունենք «Աստուծոյ արքայութիւնը ինչպէս երեխայ» (Ղուկաս 18.17, տես նաև 3 Նեփի 9.22):

Նկար
անհատական ուսումնասիրություն

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Մատթեոս 19.1–9, Մարկոս 10.1–12

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից:

Այս փոխանակումը Փրկիչի և փարիսեցիների միջև այն մի քանի գրանցված օրինակներից է, որում Փրկիչը ուսուցանեց հատկապես ամուսնության մասին: Մատթեոս 19.1–9 և Մարկոս 10.1–12-ը կարդալուց հետո կազմեք այն մի քանի արտահայտությունների ցուցակը, որոնք, ձեր կարծիքով, արտահայտում են Տիրոջ տեսակետները ամուսնության մասին: Ապա ուսումնասիրեք «Ամուսնություն» թեման Ավետարանի թեմաներում, topics.lds.org-ում և ձեր ցուցակին ավելացրեք նոր հայտնաբերած հայտարարությունները: Հոր փրկության ծրագրի մասին գիտելիքը ինչպե՞ս է օգնում ձեզ հասկանալ, թե տղամարդու և կնոջ միջև ամուսնությունն ինչո՞ւ է կարգված Աստծո կողմից:

Նկար
տաճարի առջև կանգնած մեծահասակ զույգ

Հավերժական ամուսնությունը Աստծո ծրագրի մասն է:

Գուցե դուք ճանաչում եք մարդկանց, ովքեր տարակարծիք են կամ ընդդիմանում են ամուսնության վերաբերյալ Տիրոջ չափանիշներին: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք, թե ինչպես հարգալից զրույց ունենաք նրանց հետ, դիտեք «Ամենօրյա օրինակ. երբ կասկածի տակ են համոզմունքները» տեսանյութը (LDS.org):

Մատթեոս 19.3–9, Մարկոս 10.2–12

Արդյո՞ք Հիսուսն ուսուցանեց, որ ամուսնալուծությունը երբեք ընդունելի չէ, և ամուսնալուծված մարդիկ չպիտի կրկին ամուսնանան:

Ամուսնալուծությանը վերաբերող իր ելութում Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ ըստ Երկնային Հոր ծրագրի ամուսնական հարաբերությունները պետք է լինեն հավերժ: Այնուամենայնիվ, Աստված նաև հասկանում է, որ «(մեր) քարասրտութեան» պատճառով (Մատթեոս 19.8), ներառյալ սխալ ընտրությունների և զույգերից մեկի կամ երկուսի եսասիրության պատճառով, ամուսնալուծությունը երբեմն անհրաժեշտություն է:

Երեց Օուքսը բացատրել է, որ Տերը «թույլ է տալիս ամուսնալուծված անձանց կրկին ամուսնանալ առանց անբարոյականության բծի, որը սահմանված է բարձրագույն օրենքում: Եթե ամուսնալուծված անձնավորությունը չի գործել լուրջ օրինազանցություններ, նա (տղամարդը կամ կինը) կարող է համապատասխանել տաճարային երաշխավորագրին նույն արժանավորության չափանիշներով, որոնք վերաբերում են մյուս անդամներին» («Ամուսնալուծություն» Ensign or Լիահոնա, Մայիս 2007, 70):

Տես նաև «Ամուսնալուծություն» Gospel Topics, topics.lds.org:

Մատթեոս 19.16–22, Մարկոս 10.17–22, Ղուկաս 18.18–23

Եթե խնդրենք Տիրոջը, Նա կսովորեցնի մեզ, թե ինչ պետք է անենք, որպեսզի ժառանգենք հավերժական կյանքը։

Հարուստ երիտասարդի պատմությունը կարող է վարանելու առիթ տալ նույնիսկ հավատարիմ, ցմահ հետևորդին: Երբ կարդում եք Մարկոս 10.17-22-ը, ի՞նչ վկայություն եք գտնում երիտասարդի հավատարմության և անկեղծության մեջ:

Հարուստ երիտասարդի նման մենք բոլորս անկատար ու թերի ենք, ուստի, որպես աշակերտներ, մենք պիտի հարցնենք. «Էլ ի՞նչ բանով եմ պակաս» և պիտի տանք այս հարցը մեր ամբողջ կյանքում: Նկատեք, որ պատասխանը սիրով տրված է այն Մեկի կողմից, ով տեսնում է մեզ այնպիսին, ինչպիսին մենք իրականում կանք (տես Մարկոս 10.21): Ի՞նչ կարող եք անել, որպեսզի պատրաստվեք հարցնել Տիրոջը, թե ինչ բանով եք պակաս և ընդունեք Նրա պատասխանը:

Տես նաև Լարրի Ռ. Լոուրենս, «Էլ ի՞նչ բանով եմ պակաս» Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2015, 33–35, Ս. Մարկ Փալմեր, «Հիսուսն էլ նորան մտիկ տվավ՝ նորան սիրեց» Ensign or Լիահոնա, Մայիս 2017, 114–16:

Մատթեոս 20․1-16

Բոլորը կարող են ստանալ հավերժական կյանքի օրհնությունը, անկախ այն բանից, թե երբ են ընդունել ավետարանը:

Այգու մշակներից որևէ մեկի փորձառությունը առնչվո՞ւմ է ձեզ հետ: Այս հատվածում ի՞նչ դասեր գտաք ձեզ համար: Երեց Ջեֆրի Ռ. Հոլանդի ուղերձը «Այգու մշակները» (Ensign or Լիահոնա, մայիս 2012, 31–33) կարող է օգնել ձեզ տեսնել այս առակի կիրառման նոր եղանակներ: Ի՞նչ լրացուցիչ հուշումներ է Հոգին տալիս ձեզ:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Մատթեոս 19.1–9, Մարկոս 10.1–12

Արդյո՞ք ձեր ընտանիքը օգուտ կքաղի՝ քննարկելով Աստծո ուսմունքները ամուսնության և ընտանիքի մասին: Եթե այո, կարդացեք «Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագիրը (Ensign or Լիահոնա, նոյեմբեր 2010, 129): Հռչակագրի ուսմունքներն ինչպե՞ս են օգնում հստակեցնել խառնաշփոթն ու կեղծիքը ամուսնության և ընտանիքի վերաբերյալ աշխարհիկ ուղերձներում:

Մարկոս 10.23-27

Ո՞րն է տարբերությունը հարստություն ունենալ և հարստության վրա հույսը դնել արտահայտությունների միջև: (տես Մարկոս 10.23–24) Երբ կարդաք հատված 27-ը, կարող եք նշել Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը. «Մարդկանց կողմից, ովքեր հույսը դնում են հարստության վրա, դա անհնարին է, բայց անհնար չէ այն մարդկանց կողմից, ովքեր հույսը դնում են Աստծո վրա և հանուն ինձ թողնում ամեն բան, քանի որ նրա հետ բոլոր այս բաները հնարավոր են» (Մարկոս 10.27, ծանոթագրություն ա):

Մատթեոս 20․1-16

Մատթեոս 20․1–16-ում տրված սկզբունքները լուսաբանելու համար կարող եք մի փոքր մրցույթ անցկացնել, օրինակ՝ կարճ մրցավազք և խոստանալ, որ հաղթողը մրցանակ կստանա: Երբ մրցույթն ավարտվի, բոլորին տվեք նույն մրցանակը, սկսած այն մարդուց, ով վերջինն է ավարտել և վերջացրեք այն մարդով, ով առաջինն է ավարտել: Ի՞նչ է սա ուսուցանում մեզ այն մասին, թե ով է ստանում հավերժական կյանքի օրհնությունները Երկնային Հոր ծրագրում:

Մատթեոս 20.25–27, Մարկոս 10.42–45

Ո՞րն է այս արտահայտության իմաստը. «Եւ ձեզանից ով որ կամենայ առաջին լինել, թող ձեզ ծառայ լինի»: (Մատթեոս 20.27) Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է այս սկզբունքի օրինակը ծառայել: Մենք ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին մեր ընտանիքում, ծխում, ճյուղում և մեր շրջապատում:

Ղուկաս 18.1-14

Մենք ի՞նչ ենք սովորում աղոթքի մասին այս հատվածներում տրված երկու առակներից:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Ժամանակ գտեք, որը կաշխատի ձեր օգտին: Հաճախ հեշտ է սովորել, երբ դուք կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունները առանց ընդհատման: Ժամանակ գտեք, որը կաշխատի ձեր օգտին և ամեն օր այդ ժամին հնարավորինս հետևողական ուսումնասիրեք:

Նկար
Քրիստոսը և հարուստ երիտասարդը

«Քրիստոսը և հարուստ երիտասարդ կառավարիչը», Հեյնրիխ Հոֆման:

Տպել