Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 15-21-ը Գործք 10–15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»


Հուլիսի 15–21-ը Գործք 10–15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 15–21-ը Գործք 10–15 Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019

Նկար
Կոռնելիոսը խոսում է Պետրոսի հետ

Հուլիսի 15-21-ը

Գործք 10-15

«Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»

Ուշադիր կարդացեք Գործք 10–15-ը՝ ժամանակ տրամադրելով Հոգուն, որ հուշի ձեզ մտքեր և զգացումներ: Այս գլուխներում ի՞նչ կա ձեզ համար սովորելու:

Գրի առեք ձեր տպավորությունները

Իր մահկանացու ծառայության ժամանակ Հիսուս Քրիստոսի ուսմունքները հաճախ մարտահրավեր էին նետում մարդկանց հնամյա ավանդույթներին և համոզմունքներին. սա կանգ չառավ, մինչև Նա երկինք համբարձվեց, այդ ամենից հետո Նա շարունակեց առաջնորդել Իր Եկեղեցին հայտնությամբ: Օրինակ, Հիսուսի կյանքի օրոք Նրա աշակերտները քարոզեցին ավետարանը միայն ընկերակից հրեաներին: Բայց շուտով, Փրկիչի մահից և Պետրոսը Եկեղեցու մարգարեն դառնալուց հետո, Հիսուս Քրիստոսը հայտնեց Պետրոսին, որ ճիշտ ժամանակն էր ավետարանը քարոզելու ոչ հրեաներին: Ավետարանը հեթանոսների հետ կիսվելու գաղափարը այսօր զարմանալի չի թվում, այսպիսով՝ այս պատմության մեջ ո՞րն է դասը մեզ համար: Հավանաբար դասերից մեկն այն է, որ փոփոխությունները քաղաքականության մեջ և գործնականում ինչպես հնադարյան, այնպես էլ ժամանակակից Եկեղեցում, Իր ընտրած ղեկավարներին գալիս են Տիրոջ կողմից հայտնության միջոցով (Ամովս 3.7, ՎՈւ 1.38): Շարունակվող հայտնությունը հիմնական բնորոշ հատկանիշ է Հիսուս Քրիստոսի ճշմարիտ և կենդանի Եկեղեցու համար: Պետրոսի նման մենք պետք է պատրաստակամորեն ընդունենք շարունակվող հայտնությունը և ապրենք «Աստծոյ ամեն խոսքովը» (Ղուկաս 4.4), ներառյալ «այն ամենը, ինչ [Նա] հայտնել է, այն ամենը, ինչ Նա այժմ է հայտնում, և շատ մեծ ու կարևոր բաներ», որոնք Նա դեռ կհայտնի «Աստծո Արքայության վերաբերյալ» (Հավատո Հանգանակ 1.9):

Նկար
անհատական ուսումնասիրության պատկերակ

գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Գործք 10

«Աստված անաչառ է»:

Սերունդներ շարունակ հրեաները հավատացել էին, որ «Աբրահամի սերունդ» կամ Աբրահամի անմիջական հետնորդ լինելը նշանակում էր, որ անձնավորությունը ընդունված էր (ընտրված) Աստծո կողմից (տես Ղուկաս 3.8): Ցանկացած մեկը համարվում էր «անմաքուր» հեթանոս, ով չէր ընդունվում Աստծո կողմից: Գործք 10-ումի՞նչ ուսուցանեց Տերը Պետրոսին այն մասին, թե ով «է ընդունվում նրա մոտ»: (Գործք 10․35): Ի՞նչ ապացույց եք գտնում այս գլխում, որ Կոռնելիոսն ապրում էր արդար կյանքով, որն ընդունելի էր Տիրոջ համար: Ինչո՞ւ էր կարևոր իմանալ, որ «Աստված աչառ չէ» (հատված 34), որը նշանակում է բոլոր մարդիկ կարող են ստանալ ավետարանի օրհնությունները, եթե նրանք ապրեն ավետարանով: (տես 1 Նեփի 17.35):

Հրեաների նման, ովքեր վերևից էին նայում նրանց, ովքեր Աբրահամի սերնդից չէին, արդյո՞ք դուք երբևէ անբարյացակամ կամ չհիմնավորված ենթադրություններ եք անում որևէ մեկի մասին, ով տարբերվում է ձեզանից: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այս միտումը: Հետաքրքիր կլինի մի հասարակ վարժություն փորձել հաջորդ մի քանի օրերի ընթացքում. Երբ որևէ մեկի հետ շփվում եք, փորձեք մտածել. «Այս մարդը Աստծո զավակն է»: Երբ այդ անեք, ինչ փոփոխություններ կնկատեք ձեր մտածելակերպի մեջ և ուրիշների հետ փոխհարաբերվելիս:

Տես նաև Դ. Թոդ Քրիսթոֆերսոն, «Կացեք իմ սիրո մեջ», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 48–51, Ա Թագավորաց 16.7, «Ավետարանը հեթանոսներին տանելու Պետրոսի հայտնությունը» (տեսաֆիլմ, LDS.org):

Գործք 10, 11.1–1815

Երկնային Հայրն ուսուցանում է ինձ տող առ տող հայտնության միջոցով:

Երբ Պետրոսը տեսավ տեսիլքը, որը նկարագրված է Գործք 10-ում, նա սկզբում ջանաց հասկանալ այն և «զարմացած էր իր մտքումը, թէ ինչ պիտի [նշանակի այն]» (հատված 17): Սակայն Տերը Պետրոսին տվեց ավելի մեծ հասկացողություն, երբ Պետրոսը որոնեց այն: Երբ կարդաք Գործք 10-ը, 11-ը, և 15-ը, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Պետրոսի հասկացողությունը իր տեսիլքի վերաբերյալ խորանում ժամանակի ընթացքում: Ինչպե՞ս եք որոնել և ստացել ավելի մեծ հասկացողություն Աստծուց, երբ հարցեր եք ունեցել:

Գործք 10-ը, 11-ը, և 15-ը պատմում են դեպքերի մասին, որոնց ժամանակ Տերն ուղղորդեց Իր ծառաներին հայտնության միջոցով: Երբ կարդում եք այս գլուխները, գրի առեք այն, ինչ կգտնեք հայտնության վերաբերյալ: Ինչպե՞ս է Հոգին խոսում ձեզ հետ:

Տես նաև «Հայտնություն», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org, Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Թող Սուրբ Հոգին առաջնորդի», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 93–96, «Երուսաղեմի Համաժողովը» (տեսաֆիլմ, LDS.org):

Գործք Առաքելոց 11․26

Ես Քրիստոնյա եմ, որովհետև հավատում ու հետևում եմ Հիսուս Քրիստոսին:

Ի՞նչն է կարևոր այն մարդու համար, որը կոչվում է քրիստոնյա: (Sես Գործք 11.26): Ի՞նչ է նշանակում ձեզ համար՝ ճանաչվել որպես քրիստոնյա կամ վերցնել ձեր վրա Հիսուս Քրիստոսի անունը: (տես ՎՈւ 20.77): Քննարկեք անունների կարևորությունը: Օրինակ, ի՞նչ է ձեզ համար նշանակում ձեր ազգանունը: Ինչո՞ւ է Եկեղեցու անունը այսօր կարևոր (տես ՎՈւ 115.4):

Տես նաև Մոսիա 5.7–15, Ալմա 46.13–15, 3 Նեփի 27,3–8, Մ. Ռասսել Բալլարդ, «Անվան կարևորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 79–82:

Նկար
ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Գործք 10.17, 20

Արդյո՞ք երբևէ ունեցել ենք հոգևոր փորձառություններ, իսկ հետո կասկածներ ունեցել նրա վերաբերյալ, ինչ զգացել ենք կամ իմացել: Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ միմյանց, որը կօգներ մեզ հաղթահարել մեր կասկածները: (Տես Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Զգույշ կաց միգուցե մոռանաս», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 113–15:)

Գործք 12․1–17

Երբ Պետրոսը բանտ նետվեց, Եկեղեցու անդամները հավաքվեցին միասին և աղոթեցին նրա համար: Կա՞ որևէ մեկը ձեր ընտանիքում, ով ոգեշնչված է զգում աղոթել, ինչպես օրինակ Եկեղեցու ղեկավարի կամ սիրելիի համար: Ի՞նչ է նշանակում «անդադար» աղոթել (Գործք 12.5):

Նկար
Բանտից ազատված Պետրոսը

Բանտից ազատված Պետրոսը, Ա. Լ. Նոքս

Գործք 14

Երբ դուք կարդաք այս գլուխը միասին, ընտանիքի որոշ անդամներ կարող են նշումներ կատարել օրհնությունների վերաբերյալ, որոնք եկան աշակերտներին և Եկեղեցուն, մինչ ընտանիքի մյուս անդամները կարող են նշել ընդդիմության կամ փորձությունների մասին, որոնք տարան աշակերտները: Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ դժվար բաներ պատահեն արդարակյաց մարդկանց հետ:

Գործք 15․1-21

Այս հատվածները նկարագրում են մի անհամաձայնություն Եկեղեցում այն բանի վերաբերյալ, թե հեթանոս (ոչ հրեա) նորադարձներից՝ որպես իրենց ուխտի նշան, պե՞տք է արդյոք պահանջվի թլփատվել: Անհամաձայնությունը լուծվեց հետո, երբ Առաքյալները հանդիպեցին միասին քննարկելու այդ նյութը և ստացան ոգեշնչված պատասխան: Սա կարող է նաև լավ ժամանակ լինել ձեր ընտանիքին ուսուցանելու, որ նույն ձևը կիրառվում է այսօր: Ընտանիքով ընտրեք մի հարց ավետարանի մասին, որի պատասխանը դուք ուզում եք միասին գտնել: Միասին փնտրեք գաղափարներ սուրբ գրություններում և ժամանակակից մարգարեների ու առաքյալների ուսմուքներում: ( Թեմատիկ Ուղեցույցը և Եկեղեցու ամսագրերի համաժողովի թողարկման թեմատիկ ցանկը կարող է օգնել:)

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Նկարեք մի նկար: Նկարները կարող են օգնել ընտանիքի անդամներին պատկերացնել սուրբգրային ուսմունքներն ու պատմությունները: Ընտանիքով կարդացեք մի քանի հատվածներ, իսկ հետո ժամանակ տրամադրեք ընտանիքի անդամներին նկարել ինչ-որ բան, որն առնչվում է ձեր կարդացածի հետ: Օրինակ, ընտանիքի անդամները կարող են բավականություն ստանալ՝ նկարելով Պետրոսի տեսիլքի վերաբերյալ նկարներ Գործք 10-ից:

Նկար
Կոռնելիոսը և Պետրոսը

Հարյուրապետ Կոռնելիոսի հրաշափառ տեսիլքը և ճամփորդությունը Պետրոսին հանդիպելու համար, ցույց է տալիս, որ «Աստված աչառ չէ» (Գործք 10.34):

Տպել