Եկ, հետևիր ինձ
Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք Առաքելոց 22–28․ «Պաշտոնեա և վկա»


Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք Առաքելոց 22-28․ «Պաշտոնեա և վկա», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Գործք Առաքելոց 22-28, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Պողոսը բանտում

Հուլիսի 29-ից օգոստոսի  4-ը

Գործք Առաքելոց 22-28

«Պաշտոնեա և վկա»

Գործք Առաքելոց 22–28-ում Պողոս Առաքյալի ծառայության մասին պատմությունները կարդալիս, գտեք այն սկզբունքները, որոնք օգտակար կլինեն երեխաներին, որոնց ուսուցանում եք։

Գրի առեք ձեր տպավորությունները

sharing icon

Հրավիրեք կիսվել

Ցուցադրեք բանտախցի, նավակի և օձի նկարներ։ Հրավիրեք երեխաներին կիսվել Պողոսի մասին իրենց իմացած պատմություններով, որոնք առնչվում են այդ նկարների հետ։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Գործք Առաքելոց 23․10–11

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մտահոգվում են իմ մասին և կօգնեն ինձ դժվարին ժամանակներում։

Սովորելով այն մասին, թե ինչպես Փրկիչն օգնեց Պողոսին, երեխաները կիմանան, որ Երկնային Հայրը և Հիսուսը հոգ են տանում են իրենց մասին։

Հնարավոր վարժություններ

  • Կիսվեք Գործք Առաքելոց 23․10–11-ում Պողոսին բանտում այցելող Փրկիչի պատմությունով։ Կամ ցուցադրեք “Be of Good Cheer” տեսանյութը (LDS.org), որը ներկայացնում է այդ պատմությունը։ Պատմեք այն ժամանակի մասին, երբ դուք կանգնած էիք փորձության առաջ և ուղղություն ու սփոփանք եք ստացել Աստծո կողմից։ Խնդրեք երեխաներին պատմել այն ժամանակների մասին, երբ սփոփանք են ստացել Աստծո կողմից:

  • Օգնեք երեխաներին մտապահել Պողոսին ասված Հիսուսի խոսքերը․ «Քաջացեք»։ Հրավիրեք երեխաներին մտածել մեկի մասին, ում կարող են առաջարկել «քաջանալ», միգուցե մի մարդու, ով տխուր կամ մտահոգված է։

Գործք Առաքելոց 26․1-29

Ես կարող եմ կիսվել իմ վկայությամբ ուրիշների հետ:

Ագրիպպաս թագավորի առաջ Պողոսի վկայության վերանայումը կարող է օգնել երեխաներին սովորել, թե ինչպես կիսվել նրանով, ինչը, իրենք գիտեն, որ ճշմարիտ է։

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք մի թագ և տվեք մի երեխայի, որպեսզի այն դնի գլխին և ձևացնի, որ ինքը Ագրիպպաս թագավորն է։ Մեկ այլ երեխայի հրավիրեք կանգնել թագավորի առաջ և ներկայացնել Պողոսին, մինչ դուք կամփոփեք Պողոսի վկայությունը և Ագրիպպաս թագավորի արձագանքը Գործք Առաքելոց 26․1–29-ում (տես “Chapter 63: Paul Finishes His Mission,” New Testament Stories, 162–66, կամ համապատասխան տեսանյութը LDS.org-ում)։ Բացատրեք, որ մենք կարող ենք կիսվել մեր վկայություններով ուրիշների հետ, ինչպես անում էր Պողոսը:

  • Մինչ դուք երգում կամ կարդում եք վկայության մասին որևէ երգի բառերը, երեխաներին խնդրեք լսել օրինակ՝ տուն  2-ը, “Testimony” (Hymns, no. 137) կամ “I Know My Father Lives” (Children’s Songbook, 5)։ Խնդրեք երեխաներին բարձրացնել ձեռքերը, երբ լսեն ինչ-որ բան, որի մասին կարող են վկայություն բերել։ Կարող եք երգել երգը մի քանի անգամ։ Երբ երեխաները ծանոթանան բառերին, խնդրեք նրանց միանալ ձեզ և երգել։ Խնդրեք նրանց կիսվել ավետարանի մասին իրենց իմացած ճշմարտություններով։

  • Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը, որպեսզի օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են ասել, երբ բերում են իրենց վկայությունը։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց վկայությամբ ընտանիքում որևէ մեկի հետ:

Գործք Առաքելոց  27

Մարգարեները նախազգուշացնում են ինձ վտանգի մասին։

Մտածեք, թե նավաբեկության պատմությունը, որի մեջ հայտնվեց Պողոսը, ինչպես կարող է օգնել ուսուցանել երեխաներին այն մասին, որ մարգարեները տեսնում են վտանգը, որը մենք չենք կարող տեսնել։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք նավակի վրա են, որն ընկնում է փոթորկի մեջ։ Կարդացեք մարդկանց ուղղված Պողոսի նախազգուշացումը Գործք Առաքելոց 27․9–10-ում և պատմեք նավաբեկության պատմությունը, որը տեղի ունեցավ, որովհետև մարդիկ ուշադրություն չդարձրին նրա նախազգուշացմանը (տես հատվածներ 11, 39–44)։ Ցույց տվեք Եկեղեցու Նախագահի նկարը: Ինչպիսի՞ նախազգուշացումներ է նա տալիս մեզ:

  • Սենյակում տարբեր տեղեր նկարներ կամ առարկաներ տեղադրեք, որոնք ներկայացնում են այն, ինչ մարգարեներն ուսուցանում են մեզ, օրինակ՝ հաճախել եկեղեցի կամ մկրտվել։ Դասարանով քայլեք սենյակով, կանգ առնելով յուրաքանչյուր նկարի կամ առարկայի դիմաց և խոսեք այն մասին, թե ինչպես, հետևելով մարգարեի ուսմունքներին, մեզ ապահով ենք զգում:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Մարգարեի ուսմունքներին հետևելն օգնում է մեզ ապահով լինել։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Գործք Առաքելոց 23.10-11, 27․18-26, 28․1-6

Երբ ես փորձության եմ հանդիպում, Աստված ինձ մենակ չի թողնում։

Փորձությունների մեջ Պողոսը զգաց, որ Տերն իր հետ էր։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին նմանեցնել Պողոսի փորձառությունները իրենց սեփական կյանքին։

Հնարավոր վարժություններ

  • Օգտվելով Գործք Առաքելոց 23․10-ից, բացատրեք, որ Պողոսը բանտ նետվեց, որովհետև մարդկանց ուսուցանում էր Հիսուսի մասին։ Ապա երեխաների հետ կարդացեք Գործք Առաքելոց 23․11։ Կամ ցուցադրեք “Be of Good Cheer” տեսանյութը (LDS.org), որը ներկայացնում է այդ պատմությունը։ Ինչո՞ւ էր Պողոսը կարողանում «քաջանալ»՝ անգամ բանտում։

  • Գրատախտակին գրեք Գործք Առաքելոց 23․10–11, Գործք Առաքելոց 27․18–26 և Գործք Առաքելոց 28․1–6։ Ցույց տվեք բանտի, նավակի և օձի նկարները և խնդրեք երեխաներին վերանայել այս հատվածները ու համադրել դրանք նկարների հետ։ Այս պատմություններից յուրաքանչյուրի մեջ ինչպե՞ս է Տերը ցույց տալիս Պողոսին, որ Ինքը նրա հետ է:

  • Հրավիրեք ծխից որևէ մեկին կիսվել իր փորձառությամբ, երբ Տերը նրա հետ է եղել դժվար ժամանակ։ Դուք և երեխաները նույնպես կարող եք կիսվել փորձառություններով։

Գործք Առաքելոց 26․1-29

Ես համարձակ կարող եմ կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իմ վկայությամբ։

Վկայությամբ կիսվելու Պողոսի խիզախությունը կարող է օգնել երեխաներին համարձակ լինել իրենց վկայություններով կիսվելիս։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Գործք Առաքելոց 26.1-29 հատվածները և գտնել ավետարանի ճշմարտությունները, որոնք Պողոսն ուսուցանում էր Ագրիպպաս թագավորին։ Պողոսի համար ինչո՞ւ էր երկյուղալի այդ ամենով կիսվել թագավորի առաջ: Հրավիրեք երեխաներին թվարկել ավետարանի մի քանի սկզբունքներ, որոնք իրենք գիտեն, որ ճշմարիտ են: Խնդրեք նրանց մտածել որևէ ծանոթի մասին, ով կարիք ունի լսելու այդ ճշմարտությունների մասին նրանց վկայությունը։

  • Հրավիրեք երեխաներին օգտագործել այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը և գրել մի քանի տող այն մասին, թե ինչպես կարող են կիսվել իրենց վկայությամբ։

Գործք Առաքելոց  27

Մարգարեները նախազգուշացնում են ինձ վտանգի մասին։

Երեխաները կարող են լսել ժամանակակից մարգարեների ուղերձները և հասկանալ նրանց նախազգուշացումները։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին սովորել լսել և հետևել այդ նախազգուշացումներին։

Հնարավոր վարժություններ

  • Կտրատեք նավակի ուրվագիծ ունեցող թուղթը գլուխկոտրուկի մասերի։ Խնդրեք երեխաներին Գործք Առաքելոց 27․9–11-ից Պողոսի նախազգուշացումները գրել այդ կտորների վրա և հավաքել գլուխկոտրուկը։ Ինչո՞ւ մարդիկ չէին լսում Պողոսին: (տես հատված 11): Խնդրեք երեխաներին կարդալ հատվածներ 18-20 և 40-44 և գտնել, թե ինչ տեղի ունեցավ արդյունքում։ (Բացատրեք, որ քանի որ մարդիկ հետևեցին Պողոսի մյուս խորհրդին և մնացին նավակի վրա, ոչ ոք չտուժեց նավաբեկությունից, տես հատվածներ 30–32։) Ի՞նչ կարող ենք սովորել այդ փորձառությունից մարգարեին հետևելու մասին։

  • Ձեզ հետ բերեք Եկեղեցու Նախագահի վերջերս կայացած համաժողովի ուղերձներից մեկը և կիսվեք երեխաների հետ նրա տված նախազգուշացումներով կամ խորհուրդներով։ Հրավիրեք երեխաներին մտածել այն եղանակների մասին, որոնցով կարող են հետևել մարգարեին։

  • Ցուցադրեք “Blessed and Happy Are Those Who Keep the Commandments of God” տեսանյութը (LDS.org)։ Ինչո՞վ են մարգարեները նման հեռադիտակ ունեցող մարդուն։

  • Գրի առեք մի քանի վարժություն, որոնք երեխաներին կօգնեն սովորել մարգարեի դերի մասին, օրինակ՝ «Կարդալ Վարդապետություն և Ուխտեր 21․4–7» կամ «Երգել Follow the Prophet» (Children’s Songbook, 110–11, կամ մեկ այլ երգ մարգարեի մասին)։ Վարժությունների ցանկը փակցրեք դասարանից դուրս և հրավիրեք երեխաներից մեկին կանգնել դռան մոտ և կարդալ մեկ վարժություն մնացած երեխաներին, թույլ տալով կատարել վարժությունը հաջորդը կարդալուց առաջ։ Բացատրեք, որ ինչպես այդ մի երեխան է ուղղություն տալիս մնացածին, այնպես էլ մարգարեն է սովորեցնու մմեզ, թե ինչ է Աստված ցանկանում, որ մենք անենք։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ սովորեցին մարգարեների մասին այս վարժություններից։

learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք երեխաներին օգտագործել Պողոսի մասին իրենց սովորածը, որպեսզի խրախուսեն իրենց ընտանիքներին ուսումնասիրել մարգարեի վերջին ուղերձը և քննարկել, թե ինչպես կարող են հետևել նրա խորհրդին։

Բարելավել մեր ուսուցումը

Ներգրավեք զգայարանները: «Շատ երեխաներ (մեծահասակները նույնպես) ավելի լավ են սովորում, երբ ուսման գործում ներգրավված են մեկից ավելի զգայարաններ: Գտեք եղանակներ, թե ինչպես օգնել երեխաներին սովորելու ընթացքում օգտագործել տեսողության, լսողության և շոշափելիքի իրենց զգայարանները: Որոշ դեպքերում, դուք նույնիսկ կարող եք եղանակներ գտնել ներգրավելու նրանց հոտառության և համի զգայարանները»: («Ուսուցանել Փրկիչի ձևով», 25):