Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 5-11-ը Հռովմայեցիս 1-6․ «Աստծո զորությունը ի փրկություն»


Օգոստոսի 5-11-ը Հռովմայեցիս 1-6․ «Աստծո զորությունը ի փրկություն» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 5-11-ը Հռովմայեցիս 1-6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Պողոսը նամակ գրելիս

Օգոստոսի 5-11-ը

Հռովմայեցիս 1-6

«Աստծո զորությունը ի փրկություն»

Ի՞նչ հուշումներ եք ստանում, երբ կարդում եք Հռովմայեցիս 1–6-ը։ Այդ հուշումները կարող են օգնել ձեզ ընտրություն կատարել ուսուցման հետևյալ մտքերից։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել նրանով, ինչ արել են ի պատասխան ձեր հանձնարարությունների, որոնք տվել եք նրանց անցած շաբաթ: Օրինակ, արդյո՞ք նրանք խոսել են իրենց ընտանիքների հետ նավաբեկության մասին Գործք Առաքելոց  27-ից և մարգարեին հետևելու մասին։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հռովմայեցիս 1․16-17

Ես կարող եմ ցույց տալ իմ հավատը Հիսուսի Քրիստոսի հանդեպ` հետևելով Նրան:

Պողոսը սովորեցնում էր, որ ավետարանը զորություն ունի փրկություն բերելու յուրաքանչյուրին, ով ապրում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին, որ ցույց տան իրենց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ՝ հետևելով Նրան։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին քարտեզի վրա գտնել Հռոմը։ Բացատրեք, որ Հռովմայեցիս գիրքը պարունակում է մի նամակ, որը Պողոսը գրեց Հռոմի Սրբերին՝ օգնելու նրանց հասկանալ ավետարանի սկզբունքները, ինչպես օրինակ՝ հավատքը։

  • Կարդացեք Հռովմայեցիս 1․17-ը և օգնեք երեխաներին մտապահել «Արդարը հավատքից կապրի» արտահայտությունը։ Կարող եք յուրաքանչյուր երեխայի այս արտահայտությունից մի բառ հանձնարարել և խնդրել արտասանել այդ բառը, երբ մատնացույց անեք նրան։ Բացատրեք, որ այս արտահայտությունը նշանակում է, որ մենք ամեն օր պետք է ապրենք Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով: Արդյո՞ք երեխաները գիտեն, թե ինչ է հավատքը: Ցույց տվեք Հիսուս Քրիստոսի նկարը և բացատրեք, որ մենք հավատում ենք, որ Նա իրական է, թեև չենք տեսել Նրան։ Դա հավատք է․ հավատալ մի բանի, որն անգամ չենք տեսել։

  • Բացատրեք, որ մենք ցույց ենք տալիս մեր հավատքը Հիսուսի Քրիստոսի հանդեպ` հնազանդվելով Նրան: Սենյակում տարբեր տեղեր նկարներ թաքցրեք, որոնք պատկերում են մարդկանց, ովքեր անում են այն, ինչ Հիսուսն է խնդրում նրանց անել։ Թող երեխաները հերթով գտնեն և նկարագրեն նկարները: Մենք ի՞նչ կարող ենք անել Հիսուսին հետևելու համար։

  • Կապեք երեխաներից մեկի աչքերը և ուղղորդեք սենյակով՝ դեպի Հիսուսի նկարը: Թույլ տվեք բոլոր երեխաներին հերթով մասնակցել։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք պետք է հետևեն Հիսուսի ուսմունքներին այնպես, ինչպես հետևեցին ձեր ցուցումներին։

Հռովմայեցիս 6.1-11

Մկրտվելը նման է նոր մարդ դառնալուն:

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, պատրաստվում են մկրտության։ Նրանք ի՞նչ կարող են սովորել մկրտության մասին Պողոսի հրահանգից՝ «կեանքի նորոգութեան մէջ ման գանք»։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին կրկնել «կյանքի նորոգության մեջ ման գանք» արտահայտությունը (Հռովմայեցիս 6․4): Բացատրեք, որ երբ մկրտվում ենք, մեր մեղքերը ներվում են: Մենք հնարավորություն ունենք առաջ գնալ՝ լավ ընտրություններ կատարելով, ապաշխարելով, երբ սխալներ ենք գործում, և ձգտելով նմանվել Հիսուսին։ Օգտագործեք այս շաբաթվա գործնական աշխատանքների էջը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ մկրտությունն օգնում է մեզ դառնալ նոր մարդ։

  • Երեխաներին պատմեք, թե ինչպես եք ձեզ զգացել, երբ մկրտվել եք, և խնդրեք նրանց կիսվել մկրտության արարողությանը ներկա գտնվելու իրենց փորձառությամբ։ Հրավիրեք երեխաներին, որ իրենց նկարեն իրենց ապագա մկրտության օրը, և կիսվեն, թե ինչ կարող են անել իրենց մկրտությանը պատրաստվելու համար։

  • Երեխաների հետ միասին երգեք մկրտության մասին մի երգ, օրինակ՝ “When I Am Baptized” (Children’s Songbook, 103)։ Ի՞նչ ենք սովորում մկրտության մասին այս երգից։

Նկար
մկրտվող տղան

Մկրտությունը խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը՝ որպես Քրիստոսի աշակերտ:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Հռովմայեցիս 1․16-17

Ես կարող եմ ցույց տալ իմ հավատը Հիսուսի Քրիստոսի հանդեպ` հետևելով Նրան:

Պողոսը սովորեցնում էր, որ ավետարանը զորություն ունի փրկություն բերելու յուրաքանչյուրին, ով ապրում է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատով։ Հավատքը ավետարանի առաջին սկզբունքն է։ Այն ոգեշնչում է մեզ հնազանդվել պատվիրաններին։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է հավատքը։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներից մեկին խնդրեք քարտեզի վրա գտնել Հռոմը։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում նրանք սովորելու են Պողոսի նամակների մասին՝ գրված տարբեր վայրերում գտնվող Եկեղեցու անդամներին։ Առաջինը կլինի հռովմեացիներին ուղղված նամակը։

  • Գրատախտակին գրեք Հռովմայեցիս 1․16-ի տեքստը, մի քանի բառերի տեղերը դատարկ թողնելով։ Խնդրեք երեխաներին գտնել սուրբ գրություններից համապատասխան բառերը և լրացնել բացթողումները: Շեշտեք «Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում» արտահայտությունը և հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ է այդ արտահայտությունը նշանակում իրենց համար։

  • Երեխաներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Հռովմայեցիս 1․17-ը, իսկք մյուսներին լսել, թե որ բառն է կրկնվում։ Ի՞նչ է նշանակում «հավատքից կապրի»: Օգնեք գտնել հավատքի սահմանումը որևէ աղբյուրից, օրինակ՝ Սուրբ գրքերի ուղեցույցում, «Հավատք», scriptures.lds.org: Ինչո՞վ կտարբերվեր մեր կյանքը, եթե մենք հավատք չունենայինք Հիսուս Քրիստոսի հանդեպ:

  • Երեխաներին ցույց տվեք մի բույս կամ սերմ և հարցրեք, թե ինչպես ենք մենք օգնում, որ սերմը բույս դառնա։ Բացատրեք, որ եթե մենք ցանենք սերմը և ջրենք այն, մենք ցույց կտանք, որ հավատք ունենք, որ այն կաճի։ Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ հավատք ունենք Հիսուս Քրիստոսի հանդեպ: Կարող եք հավատքի մասին մի երգ երգել, օրինակ՝ “Faith” (Children’s Songbook, 96)։

Հռովմայեցիս 3․23–24

Մենք բոլորս ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը, որպեսզի մեր մեղքերը ներվեն։

Պողոսն ուզում էր, որ հռովմեացիները հասկանային, որ փրկությունը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի և Նրա շնորհի միջոցով։ Խորհեք, թե ինչպես կարող եք ուսուցանել երեխաներին այդ ճշմարտությունը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Հռովմայեցիս 3․23–24։ Ըստ երեխաների՝ ի՞նչ են այս հատվածները մեզ ուսուցանում: Բացատրեք, որ «շնորհք» բառը հատված 24-ում նշանակում է սիրո և ողորմածության Փրկիչի պարգևը, որը մեզ թույլ է տալիս ստանալ մեր մեղքերի թողությունը։

  • Մի հյուրասիրություն կամ որևէ նկար կախեք պատին՝ բարձր տեղում, կամ մեկ այլ տեղում, որտեղ երեխաների ձեռքը չի հասնի։ Խնդրեք նրանց փորձել հասնել դրան և համեմատեք այդ ջանքերը Հռովմայեցիս 3․23-ում Պողոսի ուսուցանածի հետ։ Այնուհետև օգնեք նրանց հասնել դրան։ Ի՞նչ է Փրկիչն արել մեզ համար, որ մենք ինքներս չէինք կարող անել մեզ համար: Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են զգում Փրկիչի մասին, երբ մտածում են, թե ինչ է Նա արել իրենց համար։

Հռովմայեցիս 6.1-11

Մկրտվելը նման է նոր մարդ դառնալուն:

Պողոսն ուսուցանում էր, որ մկրտությունը խորհրդանշում է Քրիստոսի մահը և հարությունը: Այն նաև խորհրդանշում է մեր մեղավոր անձի «մահը» և «կյանքի նորոգության մեջ քայլելու» համար վերակենդանացումը (Հռովմայեցիս 6.4): Մենք նորոգում ենք կյանքի նորոգության մեջ քայլելու մեր պարտավորվածությունը, երբ ճաշակում ենք հաղորդությունից:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Հռովմայեցիս 6․3-6 հատվածը։ Պողոսը ինչի՞ է նմանեցնում մկրտությունը։

  • Քննարկեք, թե ինչպես է մկրտությունը խորհրդանշում մահը և հարությունը: Կարող եք ցուցադրել “The Baptism of Jesus” տեսանյութը (LDS.org)։ Ինչո՞ւ են մահը և հարությունը բարի խորհրդանիշեր այն բանի, ինչ տեղի է ունենում, երբ մենք մկրտվում ենք։

  • Միասին կարդացեք հաղորդության աղոթքները (տես ՎևՈւ 20.77, 79):  Հիշեցրեք երեխաներին, որ երբ հաղորդություն ենք ընդունում, մենք նորոգում ենք Հիսուս Քրիստոսին հետևելու մեր պարտավորվածությունը, որը ստանձնել ենք, երբ մկրտվել ենք: Ինչպե՞ս է հաղորդությունն օգնում մեզ «կյանքի նորոգության մեջ քայլել»։

  • Խնդրեք երեխաներին պաստառներ պատրաստել, որոնք բացատրում են, թե ինչ է նշանակում «կյանքի նորոգության մեջ քայլել»։ Երեխաները կարող են կախել այն իրենց սենյակում՝ որպես լավ ընտրություններ կատարելու հիշեցում։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք, որ երեխաները ընտանիքի անդամներին խնդրեն իրենց հայտնել այն մասին, երբ իրենք մի գործ են անում, որով հավատք են ցույց տալիս։

Բարելավել մեր ուսուցումը

Կառուցեք երեխաների վստահությունը Որպեսզի օգնեք երեխաներին վստահություն ձեռք բերել, որ կարող են ինքնուրույն սովորել ավետարանը, գովեք նրանց, երբ մասնակցում են դասին։

Տպել