Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 12-18-ը Հռովմայեցիս 7-16․ «Բարիովը հաղթիր չարին»


Օգոստոսի 12-18-ը Հռովմայեցիս 7-16․ «Բարիովը հաղթիր չարին» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 12 -18-ը Հռովմայեցիս 7-16, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Հռոմ

Օգոստոսի 12-18-ը

Հռովմայեցիս 7-16

«Բարիովը հաղթիր չարին»

Հռովմայեցիս 7–16 կարդալիս գրի առեք ձեր տպավորությունները, որոնք հուշում են, թե ինչպես կարող եք ուսուցանել երեխաներին այս գլուխներում տրվող ճշմարտությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հարցրեք երեխաներին, արդյոք իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել են Երեխաների Միությունում անցած շաբաթ իրենց սովորածով։ (Նրանց հետ կարող եք արագ վերանայել անցած շաբաթվա դասը:) Այդ դեպքում ինչի՞ մասին են խոսել:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հռովմայեցիս 8.35-39:

Իմ Երկնային Հայրը սիրում է ինձ

Ինչպե՞ս կարող եք օգտագործել Պողոսի խոսքերը, որպեսզի ուսուցանեք երեխաներին, որ Երկնային Հայրը միշտ սիրելու է իրենց:

Նկար
Դստեր հետ պարող հայրը

Երկնային Հայրը սիրում է Իր զավակներից յուրաքանչյուրին:

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտապահել այս արտահայտությունը․ «[Ոչինչ չի կարող] մեզ բաժանել Աստուծոյ սերիցը» (Հռովմայեցիս 8․39)։ Այս ճշմարտությունը ցուցադրելու համար, երկու տախտակ մեխեք իրար, մեկի վրա գրեք «մենք», իսկ մյուսի՝ «Աստծո սերը»։ Թող երեխաները փորձեն իրարից առանձնացնել տախտակները:

  • Երեխաներին դուրս հանեք շենքից, որպեսզի զգան արևի ջերմությունը, կամ ցույց տվեք արևի նկարը։ Ինչո՞վ է արևը նման Երկնային Հոր սիրուն: Օգնեք նրանց հասկանալ, որ թեև արևը շատ հեռու է, մենք զգում ենք դրա ջերմությունը։ Մենք կարող ենք զգալ Երկնային Հոր սերը անընդհատ, անգամ, երբ Նա ֆիզիկապես մեր կողքին չէ։ Կարող եք միասին երգել “My Heavenly Father Loves Me” (Children’s Songbook, 228–29)։

Հռովմայեցիս 10.17

Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց:

Երբ երեխաները լսում են Աստծո խոսքը և ուշադիր հետևում դրան, նրանց հավատքը Աստծո հանդեպ աճում է։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց հասկանալ Աստծո խոսքին հետևելու կարևորությունը:

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք երեխաներին Հռովմայեցիս 10․17 և ցույց տվեք նրանց նկարներ, որոնք պատկերում են իրավիճակներ, որոնցում գտնվելիս նրանք կարող են լսել Աստծո խոսքը (օրինակ՝ ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, եկեղեցում կամ գերագույն համաժողովին, տես նաև այս շաբաթվա գործնական աշխատանքի էջը)։ Հարցրեք երեխաներին, երբ են լսել Աստծո խոսքին:

  • Պատմեք մի պատմություն երեխայի մասին, որը լսում է Աստծո խոսքին տարբեր ճանապարհներով։ Պատմելիս աստիճանաբար մի փուչիկ փչեք, ցույց տալով, թե ինչպես է աճում երեխայի հավատքը ամեն անգամ, երբ նա լսում է Աստծո խոսքին։

  • Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ իրենց հավատքը կարող է աճել, օգնեք նրանց երգել “Faith” (Children’s Songbook, 96–97)։ Երգելիս՝ խնդրեք նրանց կռանալ և սերմեր ձևանալ։ Ամեն անգամ, երբ կերգեն հավատք բառը, խնդրեք նրանց մի փոքր ուղղվել աճող սերմի նման։

  • Դասարանում պահեք սուրբ գրությունների մի հավաքածու, Եկեղեցու Նախագահի նկարը և Friend կամ Լիահոնա ամսագրի մեկ օրինակ։ Խնդրեք երեխաներին գտնել այդ առարկաները և ասել, թե ինչպես է յուրաքանչյուրը հնարավոր է դարձնում մեզ համար լսել Աստծո խոսքը։

Հռովմայեցիս 16.1-4

Ես կարող եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են ինձ։

Պողոսը երախտապարտ էր այն մարդկանց, ովքեր օգնում էին իրեն։ Դուք կարող եք օգնել երեխաներին նկատել այն բաները, որոնք ուրիշները անում են իրենց համար, և հիշել շնորհակալություն հայտնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Բացատրեք, որ Պողոսը շնորհակալ էր այն օգնության համար, որը ստացավ Փիբե անունով կնոջից և Պրիսկիղա ու Ակիղաս ամուսիններից (տես Հռովմայեցիս 16․1–4)։ Հրավիրեք երեխաներին նկարել Պողոսի և այդ մարդկանց նկարները, մինչ դուք կհնչեցնեք այդ հատվածների բառերը և արտահայտությունները։

  • Հրավիրեք երեխաներից մեկին կիսվել, թե ինչ լավ բան է որևէ մեկը վերջերս արել իր համար։ Օգնեք երեխաներին պատրաստել շնորհակալական քարտեր այդ մարդկանց համար։

  • Օգնեք երեխաներին սովորել շնորհակալություն ասել մի քանի տարբեր լեզուներով: Կարող եք երգել “Children All Over the World” (Children’s Songbook, 16–17)։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Հռովմայեցիս 8.16-18

Երկնային Հայրն ուզում է, որ ես պատրաստվեմ ստանալ այն ամենը, ինչ Նա ունի:

Երկնային Հոր ծրագիրը հնարավոր է դարձնում մեզ համար դառնալ Իր նման և ժառանգել այն ամենը, ինչ Նա ունի։ Այս ճշմարտությունը կարող է ոգեշնչել երեխաներին հավատարմորեն ապրել ավետարանով։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հռովմայեցիս 8․16-18։ Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ովքեր ենք և ով կարող ենք դառնալ: Բացատրեք, որ ժառանգն այն մարդն է, ով ժառանգում կամ ստանում է այն, ինչ պատկանում է իր ծնողներին։ Գրատախտակին գրեք Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ժառանգենք այն ամենը, ինչ ունի մեր Երկնային Հայրը։ Միասին երգեք հնազանդության մասին մի երգ, օրինակ՝ “I Will Follow God’s Plan for Me” (Children’s Songbook, 164–65), փնտրելով պատասխանները։ Ուրիշ ի՞նչ պատասխաններ կարող են երեխաները տալ։

  • Խնդրեք երեխաներին մտածել թագավորի մասին, ով ուզում է, որ մի օր իր որդիներն ու դուստրերը կառավարեն իր թագավորությունը։ Բացատրեք, որ Երկնային Հայրը նման է թագավորի, իսկ մենք Նրա թագավորական որդիներին և դուստրերին։ Կարող եք կիսվել Ֆրանսիայի թագավոր Լուի XVI-ի մասին պատմությունով, որը պատմել է Քույր Էլեյն  Ս. Դալտոնը՝ “Remember Who You Are!” իր ելույթում (Ensign կամ Liahona, May 2010, 121)։ Հիշելով, որ մենք Երկնային Հոր զավակներն ենք և ծնվել ենք, որ մի օր Նրա նման դառնանք, ինչպե՞ս կարող ենք օգնել մեզ արդարակյաց ապրել Երկրի վրա։ (Լրացուցիչ տեղեկության համար՝ տես «Հավատքին հավատարիմ», 74–76։)

Հռովմայեցիս 10.17

Հավատքը գալիս է Աստծո խոսքը լսելուց:

Երեխաները բազում հնարավորություններ կարող են ունենալ լսելու Աստծո խոսքը: Օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես կարող են Աստծո խոսքին հետևելով ամրացնել իրենց հավատքը։

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը․ Ուրեմն , և խոսքիցը ։ Խնդրեք երեխաներին լրացնել բացթողումները Հռովմայեցիս 10․17 կարդալուց հետո։ Պատմեք մի դեպքի մասին, երբ ինչ-որ մեկը ուսուցանել է ավետարանի որևէ ճշմարտություն, որն օգնել է ամրացնել ձեր հավատքը։ Կարող եք կիսվել ձեր սիրած սուրբ գրության հատվածով կամ մեջբերումով գերագույն համաժողովից։ Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց անձնական փորձառություններով:

  • Ջրով լցված մի քանի բաժակների վրա փակցրեք պիտակներ, որոնք նկարագրում են, թե որտեղ կարող ենք գտնել Աստծո խոսքը (օրինակ՝ սուրբ գրությունները, եկեղեցու ժողովները և գերագույն համաժողովը)։ Քննարկեք, թե ինչպես է Աստծո խոսքը մեծացնում մեր հավատքը, միաժամանակ լցնելով յուրաքանչյուր բաժակի պարունակությունը «Հավատք» պիտակով տարայի մեջ։

  • Երեխաներից մեկին տվեք մի նկար, որում Փրկիչը բուժում է մեկին, առանց թույլ տալու, որ մնացած երեխաները տեսնեն այն։ Խնդրեք այդ երեխային հուշումներ տալ մյուսներին, օգնելով կռահել, թե ինչ է պատկերված նկարի վրա: Ինչպե՞ս կարող ենք կիսվել ուրիշների հետ նրանով, ինչ գիտենք Փրկիչի մասին, որպեսզի նրանք կարողանան հավատք ունենալ Նրա հանդեպ։

Հռովմայեցիս 14․10, 13

«Այլևս իրար չդատենք»

Երբ երեխաները շփվում են մյուսների հետ, ովքեր այլ տեսակի ընտրություններ են կատարում, նրանք կարող են դատելու կամ քննադատելու գայթակղություն զգալ։ Մտածեք, թե հռոմեացիներին տրված Պողոսի խորհուրդը ինչպես կարող է օգնել նրանց խուսափել նման դատողությունից։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Հռովմայեցիս 14:10,  13 հատվածը։ Խնդրեք մյուս երեխաներին հաշվել, թե քանի անգամ Պողոսն օգտագործեց դատել բառը։ Ի՞նչ է նշանակում մեկին դատել: Ինչո՞ւ պետք է խուսափենք ուրիշներին դատելուց:

  • Ցույց տվեք որևէ մեկի նկարը և խնդրեք երեխաներին ասել, թե ինչ ենք իմանում այս անձի մասին՝ միայն նրա նկարին նայելով: Որո՞նք են այն բաները, որոնք մենք չգիտենք նրա մասին։ Ինչու՞ է Տերը լավագույն անձը, ով կարող է դատել այդ մարդուն (Տես Ա Թագավորաց 16․7

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խնդրեք ընտրել դասարանով միասին կատարած ձեր վարժություններից մեկը և անել դա իրենց ընտանիքների հետ։ Ասացեք նրանց, որ հաջորդ շաբաթ կկիսվեն նրանով, ինչ արել են:

Բարելավել մեր ուսուցումը

Ներգրավեք երեխաներին ավետարանի շուրջ քննարկումների մեջ։ Դուք կարող եք ստեղծագործել, մտածելով եղանակներ փոքր երեխաներին ավետարանի շուրջ քննարկումների մեջ ներգրավելու համար։ Երբեմն կարող եք մի պարզ փոփոխություն կատարել, օրինակ՝ հրավիրել երեխաներին շրջանով նստել հատակին, ոչ թե աթոռներին։

Տպել