Եկ, հետևիր ինձ
Օգոստոսի 19–25-ը Ա Կորնթացիս 1–7․ «Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք»


Օգոստոսի 19-25-ը Ա Կորնթացիս 1-7․ «Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Օգոստոսի 19–25-ը Ա Կորնթացիս 1–7, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019

Կորինթ

Կորինթ, հարավային Հունաստան, Ֆորում և Քաղաքացիական Կենտրոն, կտավ, Բալիջ Բալո

Օգոստոսի 19-25-ը

Ա  Կորնթացիս 1-7

«Միևնուն մտքի և միևնույն կարծիքի մեջ հաստատված լինիք»

Սուրբ Հոգին կօգնի ձեզ իմանալ, թե Ա Կորնթացիս 1–7-ից ավետարանական որ սկզբունքները կօգնեն ձեզ ուսուցանել երեխաներին։ Աղոթքով կարդացեք այս գլուխները և գրի առեք այն մտքերն ու զգացումները, որոնք գալիս են Հոգուց։

Գրի առեք ձեր տպավորությունները

sharing icon

Հրավիրեք կիսվել

Մի քանի օր առաջ մեկ կամ մի քանի երեխաների խնդրեք Ա Կորնթացիս 1–7-ում գտնել մի հատված, որով կարող են կիսվել դասարանի հետ։ Անհրաժեշտության դեպքում, կարող եք խնդրել նրանց ծնողներին օգնել։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Ա Կորնթացիս 2․11–14

Սուրբ Հոգին ուսուցանում է ինձ ավետարանի ճշմարտությունները։

Սուրբ Հոգու դերերից մեկը մեզ ճշմարտությունն ուսուցանելն է։ Ինչպիսի՞ փորձառություններով կարող եք կիսվել երեխաների հետ, որպեսզի օգնեք նրանց հասկանալ այդ սկզբունքը։

Հնարավոր վարժություններ

  • Ցույց տվեք առարկաներ կամ նկարներ, որոնք ներկայացնում են այն միջոցները, որոնցով մենք սովորում ենք աշխարհի մասին (օրինակ՝ դպրոց, գիրք կամ բջջային հեռախոս)։ Ի՞նչ կարող ենք մենք սովորել, երբ օգտվում ենք այդ առարկաներից կամ վայրերից։ Բացատրեք, որ Ա Կորնթացիս 2․11, 14-ում Պողոսն ուսուցանում է, որ մենք կարող ենք սովորել Աստծո մասին միայն Աստծո Հոգու միջոցով, որը Սուրբ Հոգին է։ Ի՞նչ կարող ենք անել «Աստծո բաները» սովորելու համար։

  • Ծափ տվեք ամեն անգամ, երբ արտասանում եք ձայնավոր հնչյունը «Սուրբ Հոգին ուսուցանում է մեզ ճշմարտությունը» նախադասության մեջ։ Խնդրեք երեխաներին ծափ տալ և կրկնել արտահայտությունը: Երեխաների հետ կիսվեք փորձառությամբ, երբ Սուրբ Հոգին օգնել է ձեզ իմանալ, որ ինչ-որ բան ճշմարիտ է։

  • Միասին երգեք Սուրբ Հոգու մասին որևէ երգ, օրինակ՝ “The Holy Ghost” (Children’s Songbook, 105)։ Օգնեք երեխաներին երգի մեջ գտնել բառեր և արտահայտություններ, որոնք ուսուցանում են, թե ինչպես է Սուրբ Հոգին խոսում մեզ հետ, և ինչ է Նա մեզ ուսուցանում։

Ա Կորնթացիս 3․10-11

Հիսուս Քրիստոսը իմ հիմքն է։

Երեխաները հիմք են ստեղծում իրենց վկայությունների համար, իսկ դուք կարող եք օգնել նրանց կառուցել հաստատուն հիմք Հիսուս Քրիստոսի վրա։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 3․11 և բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը մեր հիմքն է։ Երեխաներին ցույց տվեք մի քանի նկարներ, որոնք ներկայացնում են այն, ինչի մասին մենք կարող ենք վկայություններ բերել, այդ թվում՝ Հիսուս Քրիստոսի նկարը։ Օգնեք նրանց այնպես դասավորել նկարները, որ Հիսուսի նկարը հայտնվի ներքևում, ինչպես հիմքն է, իսկ մյուս նկարները «կառուցվեն» Նրա մասին վկայության վրա։

  • Հորինեք “The Wise Man and the Foolish Man” երգին համապատասխան շարժումներ (Children’s Songbook, 281), և երգեք երգը երեխաների հետ։ Յուրաքանչյուր երեխայի տվեք մի քար, որի վրա գրված կլինի «Հիսուս Քրիստոսը իմ հիմքն է»: Թող նրանք քարերն իրենց հետ տանեն տուն` դրանք կօգնեն նրանց հիշել իրենց սովորածը:

  • Ցույց տվեք նկարներ, որոնք պատկերում են ձեր սիրած պատմությունները Փրկիչի կյանքի մասին, և հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ է տեղի ունենում նկարներում: Խնդրեք նրանց կիսվել Հիսուսի մասին իրենց սիրած պատմություններով։ Բերեք ձեր վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը ձեր հավատքի հիմքն է:

Ա Կորնթացիս 6․19

Իմ մարմինը նման է տաճարի:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին գնահատել իրենց մարմինները որպես Աստծո պարգև և ցանկանալ հոգ տանել դրանց մասին։

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք տաճարների նկարներ (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար), և կարդացեք հետևյալ խոսքերը Ա Կորնթացիս 6․19-ից․ «Ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են»։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք մեր մարմինները մաքուր և սուրբ պահենք՝ տաճարի նման։

  • Ցույց տվեք մի երեխայի նկար և այդ նկարի շուրջը նկարներ դրեք, որոնք պատկերում են այնպիսի բաներ, որոնք լավ են մեր մարմինների համար, և բաներ, որոնք վատ են։ Հրավիրեք երեխաներին հերթով առանձնացնել լավ բաները և հանել վատ բաները։

  • Միասին մի երգ երգեք մեր մարմինների մասին, օրինակ՝ “Head, Shoulders, Knees, and Toes” (Children’s Songbook, 275), և հարցրեք երեխաներին, թե ինչու են իրենք շնորհակալ իրենց մարմինների համար։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Ա Կորնթացիս 1.23-25

Աստված մարդուց իմաստուն է, և ես իրական իմաստություն եմ ցույց տալիս, երբ հավատում եմ Նրա ուսմունքներին։

Երեխաները կբացահայտեն, որ որոշ մարդիկ ուսուցանում են բաներ, որոնք հակասում են Աստծո իմաստությանը։ Ա Կորնթացիս 1․23–25-ը ուսումնասիրելով, երեխաները կհասկանան, որ Աստված մարդուց իմաստուն է։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Ա Կորնթացիս 1․23–25 և օգնեք երեխաներին գտնել իմաստություն և հիմարություն բառերը։ Բացատրեք, որ շատ մարդիկ մտածում էին, թե Պողոսի ուսմունքները հիմարություն էին, սակայն Պողոսը բացատրեց, որ Քրիստոսի ավետարանին հավատալն է իրական իմաստությունը։ Ինչո՞ւ իմաստուն կգտնվենք, եթե հավատանք նրան, ինչ ուսուցանում է Աստված:

  • Օգնեք երեխաներին դերերով ցույց տալ, թե ինչպես կպատասխանեին այն մարդկանց, ովքեր կարծում են, թե Եկեղեցու ուսմունքները (հավատալ Փրկիչի գոյությանը, պահել Իմաստության Խոսքը կամ հետևել տասանորդի օրենքին) «հիմարություն» են։ Օրինակ, նրանք կարող են վկայել այն օրհնությունների մասին, որոնք գալիս են այդ ուսմունքներով ապրելու արդյունքում:

  • Կիսվեք փորձառությամբ, երբ ուրիշները մտածել են, թե ձեր համոզմունքները հիմարություն են, կամ օրինակով կիսվեք այդ մասին սուրբ գրություններից։ Հրավիրեք երեխաներին կիսվել նման անձնական փորձառություններով: Ա Կորնթացիս 1․25 հատվածն ինչպե՞ս կարող է օգնել մեզ պահպանել մեր հավատքը, երբ մյուսները այն հիմարություն են անվանում։

Ա Կորնթացիս 2․11–14

Սուրբ Հոգին ուսուցանում է ինձ ավետարանի ճշմարտությունները։

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ իրենք Սուրբ Հոգու կարիքն ունեն «Աստծո բաները» հասկանալու համար։

Հնարավոր վարժություններ

  • Կազմեք միջոցների մի ցանկ, որոնցով սովորում ենք աշխարհի մասին, օրինակ՝ գրքեր, դպրոց և համացանց։ Ապա միասին կարդացեք Ա Կորնթացիս 2․11–14։ Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպես ենք մենք սովորում «Աստծո բաները»։

  • Խնդրեք երեխաներին պատմել այն ժամանակի մասին, երբ զգացել են Սուրբ Հոգու, որը նաև կոչվում է «Աստծո Հոգի», հուշումները (Ա Կորնթացիս 2․11–14)։ Դա կարող է լինել եկեղեցում, աղոթելիս կամ սուրբ գրություններ կարդալիս։ Օգնեք նրանց հասկանալ, որ Սուրբ Հոգին էր ուսուցանում նրանց ճշմարտությունը, ինչպես նկարագրում էր Պողոսը։

  • Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ այս սուրբ գրությունների հատվածներից մեկը․ Ա Կորնթացիս 2․11–14, 1 Նեփի 10․17, Մորոնի 10․3–5 և Վարդապետություն և Ուխտեր 8․2–3։ Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ սովորեցին այս սուրբ գրություններից այն մասին, թե ինչ է Սուրբ Հոգին ուսուցանում մեզ։ Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրի առնեն այդ հղումները իրենց սուրբ գրությունների լուսանցքներում։

Ա Կորնթացիս 6.19–20

Ես պետք է հարգանքով վերաբերվեմ իմ մարմնին և սուրբ պահեմ այն։

Երբ երեխաները հասկանան, որ մեր մարմինը պարգև է Երկնային Հոր կողմից, նրանք կձգտեն իրենց մարմինները սուրբ պահել, անգամ, եթե գայթակղվում են անել հակառակը։

Հնարավոր վարժություններ

  • Բերեք երեխայի և տաճարի նկարներ՝ փաթեթավորված որպես նվեր։ Խնդրեք երեխաներին կարդալ Ա Կորնթացիս 6․19–20 և կռահել, թե ինչ է պարունակում նվերը։ Թող նրանք բացեն նվերը և քննարկեն, թե ինչու են մեր մարմինները նման տաճարների:

  • Խոսեք երեխաների հետ այն մասին, թե մենք ինչպես պետք է վերաբերվենք տաճարին։ Եթե մեր մարմինները նման են տաճարների, ապա մենք ինչպե՞ս պետք է վերաբերվենք մեր մարմիններին։ Այս հարցին պատասխանելու համար օգտակար կլինի երգել տաճարի մասին որևէ երգ կամ կարդալ երգի բառերը, օրինակ՝ “The Lord Gave Me a Temple” (Children’s Songbook, 153)։ Երբ մենք սխալներ ենք կատարում, ինչպե՞ս կարող ենք կրկին մաքրել մեր «տաճարները»։

  • Միասին կարդացեք «Ֆիզիկական և էմոցիոնալ առողջություն» բաժինը, «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկում (2011, 25–27)։ Խնդրեք երեխաներին գրատախտակին թվարկել խորհուրդները, որոնք օգնում են հոգ տանել իրենց մարմինների մասին։

learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել իրենց ընտանիքի անդամների հետ այն երգով, որը երգեցին դասարանում, և ինչ սովորեցին այդ երգից։

Բարելավել մեր ուսուցումը

Վկայեք Հիսուս Քրիստոսի մասին: Ամենակարևոր բաներից մեկը, որ դուք կարող եք անել որպես ուսուցիչ, դա Հիսուս Քրիստոսի մասին վկայելն է։ Դա կօգնի երեխաներին ամրացնել իրենց վկայությունները և զգալ իրենց հանդեպ Փրկիչի սերը։