Օգոստոսի 5-11-ը Հռովմայեցիս 1–6. «Աստուծոյ զորութիւնը փրկելու համար» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Օգոստոսի 5-11-ը Հռովմայեցիս 1–6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Օգոստոսի 5-11-ը
Հռովմայեցիս 1–6
«Աստուծոյ զորութիւնը փրկելու համար»
Գրի առնելով հուշումները, դուք կկարողանաք հիշել, թե Հոգին ինչ է ուսուցանում ձեզ: Գրի առեք նաև, թե ի՞նչ եք զգում այդ հուշումների վերաբերյալ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Այն ժամանակից ի վեր, երբ Պողոսը գրեց ՝ հռոմեական Եկեղեցու անդամներին ուղղված իր նամակը, ովքեր հրեաների և հեթանոսների տարբեր խմբեր էին, Հիսուս Քրիստոսի Եկեղեցին աճել էր Գալիլեայի հավատացյալների փոքրիկ խմբի սահմաններից շատ հեռու: Փրկիչի Հարությունից հետո մոտ 20 տարի անց, քրիստոնյաների համայնքներ կային գրեթե ամենուրեք, ուր Առաքյալները ճանապարհորդելով հասել էին, անգամ Հռոմ՝ վիթխարի կայսրության մայրաքաղաքը: Չնայած Պողոսի անմիջական լսողները հռոմեացի Սրբերն էին, նրա ուղերձը համաշխարհային է, և այն ընդգրկում է մեզ բոլորիս այսօր. «Քրիստոսի աւետարանը … Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար ամեն հաւատացողին» (Հռովմայեցիս 1.16, շեղագիրն ավելացված է):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Հռովմայեցիս–Փիլիմոն
Ի՞նչ են նամակները և ինչպե՞ս են դրանք կազմավորված:
«Թղթերը» նամակներ են, որոնք գրվել են Եկեղեցու առաջնորդների կողմից աշխարհի տարբեր մասերում գտնվող Սրբերին: Պողոս Առաքյալն է գրել Նոր Կտակարանում գտնվող նամակների մեծ մասը՝ սկսած Հռովմայեցիներից և վերջանալով Փիլիմոնով: Նրա նամակները կազմակերպված են ըստ երկարության: Չնայած Հռովմայեցիսը առաջին նամակն է Նոր Կտակարանում, այն փաստորեն գրվել է Պողոսի միսիոներական ճանապարհորդությունների ավարտին մոտ: Նամակների վերաբերյալ ավելի շատ տեղեկությունների համար, տես Bible Dictionary, “Pauline Epistles.”
Երբ ես ցույց եմ տալիս հավատք Փրկիչի հանդեպ՝ պահելով Նրա պատվիրանները, ես արդարացվում եմ Նրա շնորհի միջոցով:
Հետևյալ սահմանումները կարող են օգնել ձեզ ավելի լավ հասկանալ «Թուղթ առ Հռովմայեցիս» նամակը.
-
Օրենքը.Երբ Պողոսը գրում էր «օրենքի» մասին, նա ակնարկում էր Մովսեսի օրենքը: Նմանապես, «գործեր» բառը Պողոսի գրվածքներում հաճախ վերաբերում են Մովսեսի օրենքի արարողություններին և ծեսերին: Պողոսը հակադրել է այս օրենքը «հավատքի օրենքի» հետ (տես Հռովմայեցիս 3.27–31) կամ Հիսուս Քրիստոսի վարդապետության հետ, ով մեր փրկության իսկական աղբյուրն է:
-
Թլփատություն, անթլփատություն. Հնում թլփատությունը ուխտի նշան էր կամ խորհրդանիշ, որ Աստված կապել էր Աբրահամի հետ: Պողոսն օգտագործում է «թլփատություն» եզրույթը, ակնարկելով հրեաներին (ուխտի ժողովրդին) և «անթլփատությունը» ակնարկելով հեթանոսներին (նրանց, ովքեր Աբրահամի ուխտից չեն): Թլփատությունն այլևս անհրաժեշտ չէ որպես Իր ժողովրդի հետ Աստծո ուխտի նշան (տես Գործք 15.23–29):
-
Արդարացում, արդարացնել, արդարացված.Այս եզրույթները վերաբերում են մեղքի թողությանը կամ ներմանը: Երբ արդարացվում ենք, մենք ներվում ենք, հռչակվում անմեղ և ազատվում մեր մեղքերի համար հավերժական պատժից: Ինչպես Պողոսը բացատրեց, սա հնարավոր է դարձվում Հիսուս Քրիստոսի միջոցով (տես Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Արդարացում, արդարացնել», scriptures.lds.org, տես նաև Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Արդարացում և Սրբագործում», Ensign, June 2001, 18–25): Հռովմայեցիս նամակում այնպիսի խոսքեր, ինչպիսիք են արդար և արդարացում կարող են հոմանիշներ համարվել անմեղ և անմեղ ճանաչելբառերին:
-
Շնորհ.Շնորհը «աստվածային … օգնություն է կամ ուժ, որը տրվում է Հիսուս Քրիստոսի լիառատ ողորմածության և սիրո շնորհիվ»: Շնորհի միջոցով բոլոր մարդիկ հարություն կառնեն և անմահություն կստանան: Բացի այդ, «Շնորհը հնարավորության զորություն է, որը տղամարդկանց և կանանց թույլ է տալիս ակնկալել հավիտենական կյանք և վեհացում նրանից հետո, երբ գործադրել են իրենց լավագույն ջանքերը»: Մենք չենք վաստակում շնորհ մեր ջանքերով, ավելի շուտ շնորհն է տալիս մեզ «ուժ և աջակցություն բարի գործեր անելու, որոնք մենք հակառակ դեպքում չէինք կարողանա շարունակել» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Շնորհ», տես նաև Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Շնորհի պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 107, 2 Նեփի 25.23):
Իմ արտաքին գործողությունները պետք է արտացոլեն և մեծացնեն ներքին դարձը:
Պողոսի ուսմունքները ցույց են տալիս, որ Հռոմում որոշ հրեա քրիստոնյաներ դեռևս հավատում էին, որ Մովսեսի օրենքի ծեսերին և արարողություններին հնազանդվելը բերում էր փրկություն: Սա կարող է թվալ մի խնդիր, որն այլևս չի կիրառվում, քանի որ մենք չենք ապրում Մովսեսի օրենքով: Բայց երբ կարդաք Պողոսի գրվածքները, հատկապես Հռովմայեցիս 2.17–29-ը, մտածեք ավետարանով ապրելու ձեր սեփական ջանքերի մասին: Արդյո՞ք ձեր արտաքին գործողությունները, ինչպես օրինակ՝ հաղորդություն ընդունելը կամ տաճար հաճախելը, առաջնորդում են ձեզ դեպի դարձ և Քրիստոսի հանդեպ ձեր հավատքի ուժեղացման (տես Ալմա 25․15-16)։ Ինչպե՞ս կարող եք հավաստիանալ, որ ձեր արտաքին գործողությունները հանգեցնում են սրտի փոփոխության:
Տես նաև Դալլին Հ. Օուքս, «Դառնալու մարտահարվերը», Ensign, Nov. 2000, 32–34։
Հիսուս Քրիստոսի միջոցով ինձ կներվեն իմ մեղքերը:
Որոշ մարդիկ կարող են հուսալքված զգալ Պողոսի համարձակ հայտարարությունից, որ «արդար չկայ՝ մէկն էլ չկայ» (Հռովմայեցիս 3.10): Բայց Հռովմայեցիս նամակում կան նաև հույս ներշնչող ուղերձներ: Փնտրեք դրանք գլուխներ 3-ում և 5-ումև քննարկեք, թե ինչու հիշելով, որ «ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են» (Հռովմայեցիս 3.23), կարևոր քայլ է, որ սովորենք Հիսուս Քրիստոսի միջոցով «հույսով պարծենալ» (Հռովմայեցիս 5.2):
Հիսուս Քրիստոսի ավետարանը հրավիրում է ինձ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ»:
Պողոսն ուսուցանեց, որ ավետարանը պետք է փոխի մեր ապրելակերպը: Ո՞ր հայտարարությունները Հռովմայեցիս 6-ում կօգտագործեիք, որպեսզի օգնեիք որևէ մեկին հասկանալ, թե ինչպես է ավետարանը օգնել ձեզ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ» (հատված 4): Ինչպիսի՞ անձնական փորձառություններով կկամենայիք կիսվել:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք «Քրիստոսի ավետարանը ամօթ չէնք համարում»:
Որոշ մարդիկ կարող են ասել՝ քանի որ մենք «արդարացվում ենք միայն [Աստծո] շնորհի միջոցով» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հռովմայեցիս 3,24 [ Հռովմայեցիս 3.24, ծանոթություն ա]), շնորհ ստանալու համար մեզանից ոչինչ չի պահանջվում: Չնայած մենք երբեք չենք կարող շատ բան անել Աստծո շնորհը «վաստակելու» համար, իրականում, Աստված մեզ խնդրում է որոշակի բաներ անել այն ստանալու համար: Ի՞նչ կարող ենք անել շնորհ ստանալու համար:
Ինչպիսի՞ նեղություններ ենք մենք կրել: Ինչպե՞ս այդ նեղություններն օգնեցին մեզ զարգացնել համբերություն, փորձառություն և հույս:
Ի՞նչ ասաց Պողոսը այդ հատվածներում մկրտության խորհրդանշական իմաստի մասին: Գուցե ձեր ընտանիքը կարողանա պլանավորել մասնակցել առաջիկա որևէ մկրտության: Կամ ձեր ընտանիքից որևէ մեկը կարող է կիսվել նկարներով և իր մկրտության մասին հիշողություններով: Ինչպե՞ս է մկրտության ուխտեր կապելն ու պահելն օգնում մեզ «կեանքի նորոգութեան մէջ ման գալ»:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: