Սեպտեմբերի 2-8-ը Ա Կորնթացիս 14–16. «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Սեպտեմբերի 2-8-ը Ա Կորնթացիս 14–16, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Սեպտեմբերի 2-8-ը
Ա Կորնթացիս 14-16
«Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»
Գրի առեք ձեր տպավորությունները, երբ կարդաք Ա Կորնթացիս 14–16-ը: Աղոթեք այն մասին, թե ինչ է Հոգին ուսուցանել ձեզ և հարցրեք Երկնային Հորը՝կա՞ արդյոք ավելի շատ բան, որ Նա կկամենար, որ դուք սովորեք:
Գրի առեք ձեր տպավորությունները
Քանի որ Եկեղեցին և նրա վարդապետությունները համեմատաբար նոր էին Կորնթոսում, հասկանալի է, որ Կորնթացի Սրբերը շփոթության էին մատնվել: Պողոսը նախապես ուսուցանել էր նրանց ավետարանի հիմնական ճշմարտությունը. «Որ Քրիստոսը մեր մեղքերի համար մեռաւ …, եւ թէ թաղուեցաւ, եւ թէ երրորդ օրը յարութիւն առաւ» (Ա Կորնթացիս 15.3–4): Բայց որոշ Սրբեր շուտով սկսեցին ուսուցանել, որ «մեռելների հարություն չկա» (Ա Կորնթացիս 15.12): Պողոսը քաջալերեց Սրբերին «հիշողության մեջ պահել» այն ճշմարտությունները, որոնք ուսուցանվել էին (Ա Կորնթացիս 15.2-ում): Երբ մենք հանդիպում ենք հակասող կարծիքների ավետարանական ճշմարտությունների վերաբերյալ, լավ կլինի հիշենք, որ «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան» (Ա Կորնթացիս 14.33): Լսելով Տիրոջ նշանակված ծառաներին և պահելով պարզ ճշմարտությունները, որոնք նրանք հաճախակի ուսուցանում են, կարող ենք օգնել մեզ խաղաղություն գտնել և «հաստատ կանգնել հավատքումը» (Ա Կորնթացիս 16.13):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Մարգարեության պարգևը
Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ի՞նչ է մարգարեության պարգևը: Դա ապագան կանխագուշակելու ունակությունն է: Կարո՞ղ է որևէ մեկը ստանալ այս պարգևը: Թե՞ դա ուղղակի մարգարեների համար է:
Եկեղեցու Նախագահը միակ մարդն է, ով կարող է մարգարեանալ և ստանալ հայտնություն ողջ Եկեղեցու համար, այնուամենայնիվ, Սուրբ Գրքերի Ուղեցույցը սահմանում է մարգարեությունը որպես «աստվածայնորեն ոգեշնչված խոսքեր կամ գրվածքներ, որը ստանում է մարդը Սուրբ Հոգու կողմից հայտնության միջոցով: … Երբ մի անձնավորություն մարգարեանում է, նա խոսում կամ գրում է այն, ինչ Աստված ցանկանում է, որ նա իմանա, իր անձնական կամ ուրիշների բարօրության համար» (Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մարգարեություն» scriptures.lds.org, տես նաև ՎՈւ 100.5–8): Հայտնություն 19.10-ը նաև սահմանում է մարգարեության ոգին որպես «Հիսուսի վկայություն»:
Ի՞նչ եք սովորում այս հոգևոր պարգևի մասին Ա Կորնթացիս 14.3, 31, 39–40հատվածներից: Ի՞նչ նկատի ուներ Պողոսը, երբ հրավիրեց Կորնթացիներին՝ «ջանք արեք, որ մարգարեանաք»: (Ա Կորնթացիս 14.39): Ինչպե՞ս կարող եք ընդունել այս հրավերը:
Տես նաև Թվոց 11.24–29, Հակոբ 4.6–7, Ալմա 17.3, Վարդապետություն և Ուխտեր 11.23–28:
Ինչո՞ւ էր Պողոսն ասում, որ կանայք պետք է լուռ մնան Եկեղեցում:
Պողոսի ուսմունքները Ա Կորնթացիս 14.34–35-ում կարող են շփոթեցնող լինել, քանի որ այս նույն նամակի սկզբում նա գրել է, որ կանայք աղոթում էին և մարգարեանում (տես Ա Կորնթացիս 11.5): Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ խոսել բառը հատվածներ 34-ում և 35-ում փոխարինվել է ղեկավարելբառով: Այս պարզաբանումը ենթադրում է, որ Պողոսը հավանաբար ակնարկում էր կանանց, ովքեր փորձում էին զավթել իշխանությունը Եկեղեցու ժողովներում: (Տես նաև Ա Տիմոթեոս 2.11–12:)
Տես նաև «Կանայք Եկեղեցում» Ավետարանական Թեմաներ, topics.lds.org:
Հիսուս Քրիստոսը հաղթեց մահին:
Հիսուս Քրիստոսի Հարությունը այնքան հիմնարար է քրիստոնեության համար, որ կարելի է ասել՝ առանց դրա չկա քրիստոնեություն, օգտագործելով Պողոսի խոսքերը. «ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը եւ ունայն է ձեր հաւատքն էլ» (Ա Կորնթացիս 15.14): Սակայն Կորնթացի Սրբերից ոմանք ուսուցանում էին, որ չի լինելու «մեռելների հարություն» (Ա Կորնթացիս 15.12): Երբ կարդաք Պողոսի պատասխանը Ա Կորնթացիս 15-ում, մի պահ խորհեք, թե որքան տարբեր կլիներ ձեր կյանքը, եթե դուք չհավատայիք Հարությանը: Ինչպե՞ս է այն օրհնել ձեզ: Ի՞նչ օրհնություններ կգան ձեզ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ (տես 2 Նեփի 9.6–19, Ալմա 40.19–23, Վարդապետություն և Ուխտեր 93.33–34): Ի՞նչ է նշանակում «Եթե Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է ձեր հավատքը» արտահայտությունը: (հատված 17):
Հարություն առած մարմինները տարբերվում են մահկանացու մարմիններից:
Երբևէ հետաքրքրվե՞լ եք, թե ինչպիսին է հարություն առած մարմինը: Համաձայն Ա Կորնթացիս 15.35-ի,Կորնթացիներից ոմանց հետաքրքրում էր նույն բանը: Կարդացեք Պողոսի պատասխանը հատվածներ 36–54-ում, և նշեք խոսքեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են տարբերությունը մահկանացու մարմինների և հարություն առած մարմինների միջև: Օրինակ, հատվածներ 40–42-ը ուսուցանում են, որ հարություն առած մարմինները կփայլեն փառքի տարբեր աստիճաններով, ճիշտ՝ ինչպես արևը, լուսինը և աստղերն են տարբերվում պայծառությամբ (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 15.40, ՎՈւ 76.50–112):
Տես նաև Ալմա 11.43–45, Ղուկաս 24.39:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Մենք սովորում ենք հատված 29-ից, որ հնադարյան Սրբերը մասնակցում էին մահացածների համար մկրտությունների, ճիշտ ինչպես մենք ենք անում Եկեղեցում այսօր: Որպես ընտանիք, ինչպե՞ս ենք նախապատրաստում մեր նախնիների անունները տաճարային արարողությունների համար: Տես նաև «Մկրտություններ մահացածների համար», Ավետարանական թեմաներ, topics.lds.org:
Ի՞նչ առարկաներ կամ նկարներ կարող եք ցույց տալ, օգնելով ձեր ընտանիքին հասկանալ արտահայտություններից մի քանիսը, որոնք Պողոսն օգտագործեց մահկանացու մարմինները հարություն առած մարմիններից տարբերելու համար: Օրինակ՝ ապականության և անապականության միջև տարբերությունը ցույց տալու համար (տես հատվածներ 52–54) դուք պետք է ցույց տաք մետաղ, որը ժանգոտվել է (ինչպես երկաթը), և մետաղ, որը չի ժանգոտվել (ինչպես օրինակ չժանգոտվող պողպատը): Կամ կարող եք հակադրել ինչ-որ թույլ բան որևէ հզոր բանի (տես հատված 43):
Այս հատվածների վերաբերյալ քննարկումը կարող է հատկապես իմաստալից լինել, եթե ձեր ընտանիքը ճանաչում է որևէ մեկին, ով մահացել է: Ընտանիքի անդամները կարող են բերել վկայություն, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը վերացնում «մահի խայթոցը» (հատված 56): Երեց Փոլ Վ. Ջոնսոնի ուղերձը «Եվ այլևս մահ չի լինի» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 121–23) կարող է լավ լրացում լինել ձեր քննարկմանը:
Այս հատվածի կապակցությամբ ձեր ընտանիքի անդամներին օգնելու համար կարող եք մի շրջան գծել գետնի վրա և հրահանգել ընտանիքի մի անդամի աչքերը կապած «հաստատ կանգնել» դրա ներսում, մինչ մյուսները փորձում են հեռացնել նրան շրջանի միջից: Ի՞նչ տարբերություն, երբ շրջանի մեջ գտնվող ընտանիքի անդամի աչքերը կապված չեն և կարող է «տեսնել»: Ի՞նչ կարող ենք անել մեր կյանքում «հաստատ կանգնելու» համար, երբ գայթակղվում ենք վատ ընտրություններ կատարել:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: