Եկ, հետևիր ինձ
Սեպտեմբերի 2–8-ը Ա Կորնթացիս 14–16․ «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»


Սեպտեմբերի 2–8-ը Ա Կորնթացիս 14–16․ «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Սեպտեմբերի 2–8-ը Ա Կորնթացիս 14–16, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019

Նկար
Տաճարի մկրտության ավազանը

Սեպտեմբերի 2-8-ը

Ա  Կորնթացիս 14-16

«Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»

Երբ կարդաք Ա Կորնթացիս 14-16 հատվածները, Սուրբ Հոգին ձեզ կօգնի իմանալ, թե ինչ կարող եք ուսուցանել ձեր դասարանի երեխաներին։ Վերանայեք այս համառոտ շարադրանքը լրացուցիչ մտքերի համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Կարող եք սկսել այս շաբաթվա դասը, բարձրաձայն ընթերցելով Ա Կորնթացիս 14․26։ Շեշտեք, որ երբ մենք միասին հավաքվում ենք եկեղեցում, մենք կարողանում կրթել (կամ շենանալ և օգնել) մյուսներին՝ իրար հետ կիսվելով։ Ինչո՞վ կարող են կիսվել երեխաները այսօր դասարանում որևէ մեկին շենացնելու համար։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Ա Կորնթացիս 15.20–22

Ես կարող եմ ապրել Երկնային Հոր հետ մահանալուց հետո, որովհետև Հիսուս Քրիստոսը հարություն առավ։

Ինչպե՞ս կարող եք ուսուցանել ձեր դասարանի երեխաներին այն գաղափարը, որ Հիսուս Քրիստոսի հարության շնորհիվ մենք կարող ենք կրկին ապրել։

Հնարավոր վարժություններ

  • Մի քանի անգամ կրկնեք հետևյալ արտահայտությունը․ «Քրիստոսով ամենը կենդանանում են» (Ա Կորնթացիս 15․22)։ Ցույց տվեք հարություն առած Փրկիչի նկարը (տեսայս շաբաթվա համառոտ շարադրանքը, «Եկ հետևիր ինձ»․ Անհատների ու ընտանիքների համար): Բացատրեք, որ մենք բոլորս կմահանանք մի օր, բայց քանի որ Հիսուսը հարություն առավ, մենք բոլորս կրկին կապրենք։

  • Օգտագործեք առարկայական դաս, ինչպես այս օրինակում, որպեսզի ուսուցանեք Հարությունից․ ցույց տվեք երեխաներին մի բաճկոն, որը ներկայացնում է մեր ֆիզիկական մարմինը։ Երբ մենք ապրում ենք, մեր հոգիները մեր մարմինների մեջ են և կարող են շարժվել (հագեք բաճկոնը)։ Երբ մահանում ենք, մեր հոգիները թողնում են մեր ֆիզիկական մարմինները, և մեր մարմինները այլևս չեն կարողանում շարժվել (հանեք բաճկոնը և գցեք սեղանի կամ աթոռի վրա՝ ցույց տալով առանց հոգու մարմինը)։ Երբ մենք հարություն ենք առնում, մեր հոգիները վերադառնում են մեր մարմինների մեջ (կրկին հագեք բաճկոնը) և այլևս երբեք չեն բաժանվում մարմնից։ Թող երեխաները հերթով հագնեն ու հանեն բաճկոնը, մինչ մի երեխա բացատրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ մենք հարություն ենք առնում:

Ա Կորնթացիս 15.29

Ես կարող եմ մկրտվել մահացած մարդկանց փոխարեն:

Երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, կարող են արդեն սկսել պատրաստվել տաճար մտնելուն և մահացածների փոխարեն մկրտվելուն, երբ դառնան 12 տարեկան։ Պողոսը խոսում է այս կարևոր վարդապետության մասին Կորնթացիներին ուղղված իր նամակում։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին մտածել այն ամենի մասին, ինչ իրենք իրենց համար չեն կարող անել (օրինակ՝ ծանր բեռ կրել կամ ձեռքով հասնել բարձր դարակին)։ Ո՞վ է օգնում նրանց անել այդ ամենը: Ցույց տվեք ձեր նախնիներից մեկի նկարը, ով մահացել է առանց մկրտվելու։ Երեխաներին պատմեք այդ անձի մասին և բացատրեք, որ նա չի կարող մկրտվել առանց Երկրի վրա որևէ մեկի օգնության։

  • Հարցրեք երեխաներին, թե արդյոք նրանք ունեն ընտանիքի անդամներ, ովքեր եղել են տաճարում և մկրտություններ են կատարել մահացածների համար։ Ցույց տվեք տաճարի մկրտության ավազանի նկարներ։ Արդյո՞ք երեխաները գիտեն, թե ինչ է տեղի ունենում այնտեղ: Բացատրեք, որ տաճարում մենք կարող ենք մկրտվել մարդկանց փոխարեն, ովքեր մահացել են առանց մկրտվելու։ Այդ ժամանակ այդ մարդիկ կարող են որոշել՝ ընդունել կամ չընդունել իրենց համար արված մկրտությունը։

Ա Կորնթացիս 15.40-41

Երկնային Հայրն ուզում է, որ ես ապրեմ Իր հետ սելեստիալ արքայությունում։

Ինչպե՞ս կարող եք ուսուցանել երեխաներին սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ թագավորությունների մասին։ Այս վարժությունները կարող են օգտակար լինել:

Հնարավոր վարժություններ

  • Գրատախտակին գրեք սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ։ Օգնեք երեխաներին վարժվել արտասանել այդ բառերը:

  • Ցույց տվեք արևի, լուսնի և աստղերի նկարներ: Ո՞րն է ամենապայծառը։ Երեխաներին կարդացեք Ա Կորնթացիս 15․40–41 (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ա Կորնթացիս 15․40, տողատակի ծանոթագրություն ա)։ Բացատրեք, որ արևը, լուսինը և աստղերը ներկայացնում են թագավորությունները, որոնցում մենք կարող ենք ապրել հարություն առնելուց հետո։ Սելեստիալ արքայությունում մենք կարող ենք ապրել Երկնային Հոր հետ։

  • Գրատախտակին արև նկարեք և հատակին տեղադրեք թղթի կտորներ կամ քայլերի հետքեր, որոնք տանում են դեպի արևը։ Ամեն թղթի կտոր պետք է ներկայացնի մի արարք, որը մենք պետք է կատարենք սելեստիալ արքայություն մտնելու համար (տես ՎևՈւ 76․50–53)։ Թույլ տվեք երեխաներին կիսվել իրենց մտքերով և քայլեր կատարել դեպի սելեստիալ արքայություն։

Նկար
sunrise

Պողոսը համեմատում է սելեստիալ փառքը արևի հետ։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Ա Կորնթացիս 15.12–22

Հիսուս Քրիստոսի և Նրա Հարության շնորհիվ ես հարություն կառնեմ:

Արդյո՞ք երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, հասկանում են Հիսուս Քրիստոսի Հարության կարևորությունը։ Այս մտքերը կարող են օգտակար լինել:

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին հերթով կարդալ Ա Կորնթացիս 15․12–22-ի հատվածները, փնտրելով պատասխանները հետևյալ հարցին․ «Ի՞նչ կպատահեր, եթե հարություն չլիներ»։

  • Հրավիրեք երեխաներին դերակատարման միջոցով բացատրել հարությունը ինչ-որ մեկին։ Մտքերի համար կարդացեք Թոմաս Ս․ Մոնսոնի ուղերձը՝ “Mrs. Patton—the Story Continues” (Ensign կամ Liahona, Nov. 2007, 21–24)։ Տես նաև “Until We Meet Again” տեսանյութը (LDS.org)։ Կիսվեք Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ ձեր վկայությամբ:

Ա Կորնթացիս 15.12-13, 20-22,  29

Ես կարող եմ պատրաստվել գնալ տաճար կատարելու մկրտություններ մահացածների համար:

Երբ երեխաները դառնան 12 տարեկան, նրանք կարող են ստանալ տաճարային երաշխավորագիր և մկրտություններ կատարել տաճարում մահացածների համար։ Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց նախապատրաստվել դրան։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 15․29 Ի՞նչ էին անում Պողոսի ժամանակներում Սրբերը, որ մենք նույնպես անում ենք այսօր։

  • Հարցրեք երեխաներին, թե ինչու ենք մենք մկրտվում մահացածների համար։ Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ մեր նախնիներից շատերը իրենց կյանքի ընթացքում մկրտվելու և հաստատվելու հնարավորություն չեն ունեցել։ Տաճարում մենք կարող ենք մկրտվել և հաստատվել նրանց համար:

  • Դասից մի քանի օր առաջ խնդրեք երեխաներից մեկի ծնողին պատրաստվել կիսվել իր տոհմածառով կամ պատմել իր որևէ նախնու մասին։ Կարող եք նաև ինքներդ պատմել ձեր նախնիների մասին:

  • Հրավիրեք եպիսկոպոսության անդամներից մեկին կիսվել երեխաների հետ նրանով, ինչ կարող են անել, որպեսզի արժանի լինեն տաճար մտնելուն։ Հարցրեք երեխաներին, թե ինչ կարող են անել, որպեսզի հիշեն դրանք: Նրանց մտքերը գրեք գրատախտակին: Հրավիրեք նրանց մի օր տաճար գնալու նպատակ դնել։

Ա Կորնթացիս 15.40-41

Երբ ես հարություն առնեմ, կարող եմ ապրել սելեստիալ արքայությունում:

Կորնթացիներին մարմինների մասին ուսուցանելու համար, որոնք մենք ստանում ենք Հարության ժամանակ, Պողոսը նշեց փառքի երեք աստիճան․ սելեստիալ, թերեստրիալ և թելեստիալ։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ա Կորնթացիս 15․40–41 և հրավիրեք երեխաներից մեկին գրատախտակին նկարել արև, լուսին և աստղ։ Դասարանի անդամներին խնդրեք գտնել, թե որ տեսակի հարություն առած մարմինն է ներկայացված յուրաքանչյուր նկարում։

  • Միասին երգեք տաճարի մասին որևէ երգ, օրինակ՝ “The Lord Gave Me a Temple” (Children’s Songbook, 153)։ Այս երգն ի՞նչ է սովորեցնում մեզ սելեստիալ փառքի մեջ ապրել պատրաստվելու մասին:

  • Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը տեսիլք ունեցավ երեք արքայությունների մասին, որոնք համապատասխանում են այն մարմիններին, որոնք նկարագրել է Պողոսը։ Օգնեք երեխաներին Վարդապետություն և Ուխտեր 76․50–53, 70, 76․71–79, 76․81–82-ում գտնել այն արտահայտությունները, որոնք նկարագրում են երեք արքայությունները։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին խնդրել ծնողներին իրենց պատմել նախնիներից մեկի մասին: Նրանք կարող են հաջորդ շաբաթ կիսվել այս պատմությամբ դասարանի հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Քաջալերեք երեխաներին հարցեր տալ։ «Ձգտեք դիտել նրանց հարցերը որպես հնարավորություն ձեր դասի համար, այլ ոչ թե որպես շեղող կամ խանգարող հանգամանքներ: … Այդ հարցերը ձեզ տալիս են թանկագին մտքեր այն մասին, թե ինչ են մտածում երեխաները, ինչ մտահոգություններ ունեն, և թե ինչպես են արձագանքում այն բաներին, որոնք սովորում են: Օգնեք նրանց իմանալ, որ իրենց հարցերի պատասխանները կարելի է գտնել սուրբ գրություններում և ապրող մարգարեների խոսքերում» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 25–26):

Տպել