Սեպտեմբերի 16-22-ը Բ Կորնթացիս 8-13․ «Աստված սիրում է ուրախ տվողին» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Սեպտեմբերի 16-22-ը Բ Կորնթացիս 8-13, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար․ 2019
Սեպտեմբերի 16-22-ը
Բ Կորնթացիս 8-13
«Աստված սիրում է ուրախ տվողին»
Ձեր դասարանի երեխաներին ուսուցանելու համար լավագուն մտքերը կարող եք ստանալ, երբ աղոթքով ուսումնասիրեք Բ Կորնթացիս 8-13՝ մտքով լինելով նրանց հետ։ Ուսուցման լրացուցիչ մտքեր կարելի է գտնել այս համառոտ շարադրանքում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Որպեսզի խրախուսեք երեխաներին կիսվել միմյանց հետ, կարող եք հիշեցնել նրանց, թե ինչ եք հանձնարարել անել նախորդ դասի ժամանակ։ Խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով:
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Ես ուրախությամբ կարող եմ տալ կարիքավորներին:
Միշտ լավ է ծառայել ուրիշներին, սակայն շատ ավելի լավ է ծառայել ուրախությամբ։ Մտածեք, թե ինչը կարող է ոգեշնչել երեխաներին լինել «ուրախ տվող»:
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին կրկնել«Աստված սիրում է ուրախ տվողին» արտահայտությունը (Բ Կորնթացիս 9․7)։ Ի՞նչ է նշանակում լինել «ուրախ տվող»։ Ցույց տվեք ուրախ դեմքի և տխուր դեմքի նկարներ, և հարցրեք երեխաներին, թե որ մեկն է ավելի նման ուրախ տվողի։
-
Մի քանի անգամ միասին երգեք մի երգ ծառայության մասին, օրինակ՝ “When We’re Helping” (Children’s Songbook, 198)։ Առաջին անգամ խնդրեք երեխաներին երգել ուրախ, այնուհետև խնդրեք նրանց երգել երգը տարբեր զգացմունքներով կամ վերաբերմունքով, օրինակ՝ տխուր, հոգնած, զայրացած կամ վախեցած։ Հիշեցրեք երեխաներին, որ Երկնային Հայրը ուզում է, որ մենք ուրախությամբ օգնենք ուրիշներին։ Այնուհետև նորից երգեք երգը ուրախ։
-
Երեխաներին տվեք ժպտացող դեմքերի նկարներ: Խնդրեք նրանց բարձրացնել իրենց նկարները, երբ լսում են ժպիտ կամ ժպտալ բառերը “Smiles” երգը երգելիս (Children’s Songbook, 267)։ Նրանք կարող են անել նույնը տխուր դեմքերի նկարներով և տխուր ու տխրել բառերով։ Ասացեք երեխաներին, որ տխուր դեմքը ուրախ չէ․ ուրախ լինելու և ուրիշներին ծառայելու եղանակներից մեկը ժպտալն է և օգնել մյուսներին ևս ժպտալ։
-
Ծրագրեք միջոցառում դասարանով որևէ մեկին ծառայելու համար, օրինակ՝ ծառայելու մի երեխայի, ով չի հաճախում Երեխաների Միություն, կամ ծխից որևէ կարիքավոր անդամի կամ հարևանի։ Կարող եք ծրագրել այցելել այդ անձին իր տանը, բարի երկտող գրել, նկարներ նկարել կամ հյուրասիրություն պատրաստել։
-
Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի ծրագրել ուրախ ծառայություն իր ընտանիքի որևէ անդամի համար։ Հաջորդ շաբաթվա դասի ընթացքում խնդրեք երեխաներին պատմել, թե ինչ են արել:
Երկնային Հայրը միշտ պատասխանում է աղոթքներին, բայց միշտ չի տալիս ինձ այն ամենը, ինչ խնդրում եմ։
Պողոսի փորձառությունը, որը կապված է աղոթելու հետ՝ «մարմնի խայթը» հեռացնելու համար, ուսուցանում է մեզ, որ Աստված երբեմն ցույց է տալիս Իր սերը մեր հանդեպ չտալով այն, ինչ մենք ուզում ենք։
Հնարավոր վարժություններ
-
Երեխաներին ցույց տվեք փշերով որևէ բույս (կամ նկարը): Օգնեք նրանց պատկերացնել, թե ինչպես կզգային, եթե երկար ժամանակ մի փուշ մնացած լիներ իրենց մաշկի մեջ։ Ամփոփեք Բ Կորնթացիս 12․7–10, օգտագործելով բառեր, որոնք երեխաները կհասկանան։ Բացատրեք, որ Պողոսի «մարմնի խայթը» փորձություն էր, ինչպես ֆիզիկական թուլությունը։ Թեև Պողոսը խնդրեց Աստծուն հեռացնել այս փորձությունը, Աստված դա չարեց։ Դրա փոխարեն Աստված Պողոսին ուսուցանեց, որ դժվարությունները կարող են օգնել մեզ սովորել լինել խոնարհ և վստահել Իրեն։ Այդ ժամանակ Աստված մեզ կարող է ուժեղ դարձնել:
-
Վկայեք, որ Երկնային Հայրը գիտի, թե ինչն է լավ մեզ համար, և Նա կտա մեզ այն, ինչի կարիքը մենք ունենք, անգամ եթե այն տարբերվում է նրանից, թե ինչ է մեզ պետք՝ ըստ մեր պատկերացման։ Կարող եք նաև կիսվել մի փորձառությամբ, երբ Նա պատասխանել է ձեր աղոթքին այնպես կամ այն ժամանակ, ինչպես կամ երբ դուք չէիք ակնկալում կամ ցանկանում։ Որպես օգնություն կարող եք օգտագործել “Don’t Forget to Pray for Erik” պատմվածքը (Friend, Jan. 2017, 36–37)։
-
Երեխաների հետ միասին երգեք որևէ երգ Երկնային Հոր մասին, օրինակ՝ “A Child’s Prayer” (Children’s Songbook, 12–13)։ Հարցրեք երեխաներին, թե ինչ կասեին նրան, ով ուզում է իմանալ, թե արդյոք Երկնային Հայրը լսում և պատասխանում է աղոթքներին: Նորից երգեք երգը և ուշադրությունը հրավիրեք այն տողերին, որոնք նկարագրում են, թե ինչ է զգում մեր հանդեպ։
Ուսուցանեք վարդապետությունը
Ավագ երեխաներ
Ես ուրախությամբ կարող եմ տալ կարիքավորներին:
Պողոսն ուզում էր ոգեշնչել Սրբերին բաժին հանել իրենց առատությունից աղքատներին։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել նրա խոսքերը, որպեսզի ոգեշնչեք երեխաներին ծառայել մյուսներին:
Հնարավոր վարժություններ
-
Գրատախտակին գրեք Բ Կորնթացիս 9․7-ի բառերը՝ բաց թողնելով կարևոր բառերը։ Թող մյուս երեխաները գուշակեն բացակայող բառերը: Այնուհետև խնդրեք նրանց կարդալ սուրբ գրությունները և լրացնել բացթողումները: Ի՞նչ է նշանակում «տրտմությունով կամ հարկադրությունով» տալ: Ի՞նչ է նշանակում լինել «ուրախ տվող»։
-
Խնդրեք երեխաներին օգնել ձեզ գտնել նկարներ, որոնք պատկերում են ուրիշներին ծառայող Փրկիչին (տես նաև Եկ, հետևիր Ինձ․ Անհատների և ընտանիքների համար)։ Հարցրեք նրանց, թե ինչ են տեսնում այս նկարների վրա և ինչպես է դա օգնում նրանց իմանալ, որ Հիսուսը ծառայում էր սիրով։ Դասարանով նպատակ դրեք ասել այո, երբ հաջորդ շաբաթ ընտանիքի անդամները կամ այլք խնդրեն ձեզ ծառայել, օրինակ՝ օգնել տան գործերով կամ խնամք առաջարկելով։
-
Օգնեք երեխաներին նախշազարդել փոքրիկ քարեր։ Հրավիրեք նրանց այս շաբաթվա ընթացքում կրել իրենց «ծառայության քարերը» իրենց գրպանում, որպեսզի հիշեն մյուսներին ուրախությամբ ծառայելու մասին։
-
Օգնեք երեխաներին նոր տողեր ավելացնել ծառայության մասին երգում, օրինակ՝ “Fun to Do” երգում (Children’s Songbook, 253), որը սովորեցնում է, որ ուրիշներին տարբեր ձևերով ծառայելը ուրախ փորձառություն է։
Երկնային Հայրը միշտ պատասխանում է աղոթքներին, բայց միշտ չի տալիս ինձ այն ամենը, ինչ խնդրում եմ։
Պողոսը խնդրեց Աստծուն հեռացնել իր թուլությունը, բայց Աստված գիտեր, որ Պողոսի թուլությունը կխոնարհեցնի նրան և ուժեղ կդարձնի։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին համեմատել Բ Կորնթացիս 12․9–10-ը և Եթեր 12․27-ը։ Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ են կրկնվում: Ի՞նչ են ուսուցանում այդ հատվածները: (Կարող եք բացատրել, որ Պողոսը համեմատում էր իր դժվարությունը իր մաշկի մեջ մտած փշի հետ։) Ի՞նչ Տերն ուսուցանեց Պողոսին փորձությունների մասին:
-
Հրավիրեք երեխաներին թվարկել կյանքում հանդիպող փորձություններից մի քանիսը։ Օգնեք նրանց մտածել, թե ինչպես ոմանք կարող են սովորել այդ փորձություններից և օրհնվել դրանցով։
-
Երեխաների հետ միասին կարդացեք “Will Heavenly Father Always Answer My Prayers?” Friend, June 2017, 12-13): Հրավիրեք երեխաներին կիսվել փորձառություններով, երբ նրանք աղոթել են ինչ-որ բանի համար, սակայն չեն ստացել իրենց ուզածը։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել այդ փորձից: Դուք կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառություններով։ Վկայեք, որ Երկնային Հայրը միշտ պատասխանում է մեր աղոթքներին այն եղանակով և այն ժամանակ, որն ամենալավն են մեզ համար:
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին այս շաբաթ իրենց տներում լինել ուրախ տվողներ և հաջորդ շաբաթ գալ պատրաստված՝ պատմելու, թե ինչպես են ծառայել ինչ-որ մեկին