Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն. «Օրինակ եղիր հաւատացեալներին» Եկ, հետևիր ինձ.Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Ա և Բ Տիմոթէոս, Տիտոս, Փիլիմոն, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը
Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն
«Օրինակ եղիր հաւատացեալներին»
Երբեմն օգտակար է սկսել ձեր սուրբ գրությունների ուսումնասիրությունը՝ մտքում ունենալով մեկ կամ երկու հարց: Հրավիրեք Հոգուն առաջնորդել ձեզ դեպի պատասխանները, երբ ուսումնասիրեք և գրի առնեք ձեր ստացած որևէ ոգեշնչում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Տիմոթեոսին, Տիտոսին և Փիլիմոնին Պողոսի գրած նամակներից մենք պատկերացում ենք կազմում Տիրոջ ծառայի սրտի մասին: Ի տարբերություն Պողոսի ամբողջական համայնքներին ուղղված մյուս նամակների, սրանք գրված են անհատների՝ Աստծո աշխատանքում Պողոսի մոտիկ ընկերներին և համախոհներին, և դրանց կարդալը նման է խոսակցություն լսելուն: Մենք տեսնում ենք Պողոսին, ով քաջալերում է Եկեղեցու ծառայության մեջ գտնվող Տիմոթեոսին և Տիտոսին՝ համայնքների երկու ղեկավարներին: Մենք տեսնում ենք նրան՝ իր ընկեր Փիլիմոնին թախանձելիս, որ ների մի ընկերակից Սրբի և վերաբերվի նրան որպես եղբայր ավետարանում: Պողոսի խոսքերը ուղղակիորեն մեզ չեն ուղղված, և նա գուցե երբևէ չի էլ սպասել, որ այդքան շատ մարդիկ մի օր կկարդան դրանք: Այնուամենայնիվ, այս նամակնեում մենք գտնում ենք խորհուրդ և քաջալերանք մեզ համար, ինչպիսին էլ որ լինի մեր անձնական կոչումը Քրիստոսի ծառայության մեջ:
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս
Ովքե՞ր էին Տիմոթեոսը և Տիտոսը:
Տիմոթեոսը և Տիտոսը ծառայել էին Պողոսի հետ նրա մի քանի միսիոներական ճամփորդությունների ընթացքում: Իրենց ծառայության ընթացքում նրանք վաստակեցին Պողոսի հարգանքն ու վստահությունը: Տիմոթեոսը հետագայում կանչվեց Եկեղեցու ղեկավար Եփեսոսում, իսկ Տիտոսը կանչվեց ղեկավար Կրետեում: Այս նամակներում Պողոսը ղեկավարներին հրահանգեց և խրախուսեց իրենց պարտականությունների վերաբերյալ, որը ներառում էր՝ քարոզել ավետարանը և կանչել տղամարդկանց ծառայելու որպես եպիսկոպոսներ:
Տես նաև Bible Dictionary, “Pauline Epistles,” «Տիմոթեոս» «Տիտոս»
Եթե ես «օրինակ եմ հաւատացեալներին», ես կարող եմ առաջնորդել ուրիշներին դեպի Փրկիչն ու Նրա ավետարանը:
Տիմոթեոսը համեմատաբար երիտասարդ էր, բայց Պողոսը գիտեր, որ նա կարող էր Եկեղեցու մեծ առաջնորդ լինել, չնայած իր երիտասարդ տարիքին: Ի՞նչ խորհուրդ տվեց Պողոսը Տիմոթեոսին Ա Տիմոթեոս 4.10–16հատվածներում: Ինչպե՞ս կարող է այդ խորհուրդն օգնել ձեզ՝ մյուսներին առաջնորդելու դեպի Փրկիչը և Նրա ավետարանը:
Տես նաև Ալմա 17.11:
«Աստված չտվեց մեզ երկչոտության ոգի, այլ զորութեան եւ սիրո եւ զգաստութեան»:
Բ Տիմոթեոսը համարվում է Պողոսի գրած վերջին նամակը և թվում է նա գիտեր, որ իր ժամանակը երկրի վրա կարճ էր (տես Բ Տիմոթեոս 4.6–8): Երբ կարդաք այս նամակը, մտածեք այն մասին, թե ինչ պետք է զգար Տիմոթեոսը՝ գիտենալով, որ շուտով մնալու էր առանց իր վստահելի դաստիարակի և ղեկավարի: Ի՞նչ ասաց Պողոսը նրան քաջալերելու համար: Ի՞նչ են ուսուցանում ձեզ Պողոսի խոսքերը ձեր սեփական փորձություններին ու երկյուղներին դիմակայելու մասին:
Ավետարանով ապրելն ապահովում է անվտանգություն վերջին օրերի հոգևոր վտանգներից։
Մենք ապրում ենք «վերջին օրերում», որի մասին խոսել է Պողոսը և «չար ժամանակները» եկել են (Բ Տիմոթեոս 3.1): Երբ կարդաք Բ Տիմոթեոս 3-ը, գրի առեք վերջին օրերի վտանգները, որոնք նշված են (տես նաև Ա Տիմոթեոս 4.1–3-ը):
Կարո՞ղ եք հիշել այդ վտանգների օրինակներ ձեզ շրջապատող աշխարհում կամ ձեր սեփական կյանքում: Ինչպե՞ս են այդ վտանգները հատված 6-ում նկարագրված մարդկանց պես «[ձեր տուն] մտնում, և [ձեզ] գերի անում»: Ի՞նչ խորհուրդ եք դուք գտնում Բ Տիմոթեոս 3-ում, և այս նամակի մյուս տեղերում, որոնք ձեզ և ձեր ընտանիքին անվտանգ կպահեն այդ հոգևոր վտանգներից: (Տես օրինակ՝, Ա Տիմոթեոս 1.3–11, Բ Տիմոթեոս 2.15–16, Տիտոս 2.1–8):
Ո՞վ էր Փիլիմոնը:
Փիլիմոնը մի քրիստոնյա էր, ով դարձի էր եկել դեպի ավետարանը Պողոսի միջոցով: Նա Ոնեսիմոս անունով մի ստրուկ ուներ, ով փախել էր ստրկությունից, հանդիպել Պողոսին և նույնպես դարձի եկել դեպի ավետարանը: Փիլիմոնին ուղղված մի նամակում Պողոսը խրախուսեց իր ընկերոջը ներել Ոնեսիմոսին և ընդունել նրան «ոչ [թե] ինչպէս ծառայ, այլ ծառայից բարձր, ինչպէս սիրելի եղբայր» (հատված 16):
Քրիստոսի հետևորդները ներում են միմյանց:
Երբևէ եղե՞լ եք մի իրավիճակում, երբ ինչ-որ մեկը ձգտում էր ձեզանից ներում ստանալ: Մտածեք այդ իրավիճակի մասին, երբ կարդաք Փիլիմոնին ուղղված նամակը: Ի՞նչ ուսուցանեց Պողոսը Փիլիմոնին այն մասին, թե ինչու նա պետք է ներեր Ոնեսիմոսին: Արդյո՞ք այս նամակում ուղերձներ կան ձեզ համար:
Տես նաև 1 Նեփի 7.16–21, Մոսիա 26.30–31, Ավետարանական Թեմաներ, «Ներում» topics.lds.org:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Չնայած կանանց ուղղված Պողոսի համեստ հագնվելու խորհուրդի տեսակետները չեն վերաբերում մեր ժամանակին, մենք բոլորս կարող ենք սովորել նրա խորհրդից՝ «[մեր] անձերը զարդարելու … բարի գործերով»: Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ՝ միասին կազմակերպելով նորաձևության ցուցադրում. ընտանիքի անդամները կցուցադրեն հագուստներ կամ զարդարանքներ, որոնք պիտակավորված են տարբեր տեսակի բարի գործերով: Ինչպիսի՞ բարի գործեր կարող է կատարել ձեր ընտանիքն այս շաբաթ:
Որպեսզի օգնեք ձեր ընտանիքի անդամներին ցանկանալ «օրինակ լինել հաւատացեալներին», հրավիրեք նրանց նկարել, թե ինչպես են մարդիկ լավ օրինակներ եղել իրենց համար: Ինչպե՞ս են այդ մարդիկ ոգեշնչել մեզ հետևել Հիսուս Քրիստոսին: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ուղերձը «Օրինակ և լույս եղեք աշխարհի համար» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 86–88) կարող է տալ որոշ գաղափարներ:
Ինչո՞ւ եք կարծում, որ «արծաթասիրութիւնը» համարվում է «ամեն չարիքների արմատը»։ Ի՞նչ վտանգ կա մեր մեղքերը շարունակելու և չապաշխարելու մեջ: Ինչպե՞ս կարող ենք բավարարվել այն օրհնություններով, որոնք ունենք:
Համաձայն այդ հատվածների, ինչպիսի՞ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր գիտեն և ուսումնասիրում են սուրբ գրությունները: Գուցե ընտանիքի անդամները կարողանան կիսվել սուրբ գրություններով, որոնք նրանք առանձնապես «օգտակար են» համարում:
Ի՞նչ էր կամենում Պողոսն անել Ոնեսիմոսի համար: Սա ինչո՞վ է նման այն բանին, որ Փրկիչը կամավոր արեց մեզ համար: (Տես նաև Ա Տիմոթեոս 2.5–6, ՎՈւ 45.3–5)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի և Փրկիչի օրինակին:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: