Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7–13. «Հանդերձեալ բարիքների քահանայապետը»


Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7–13. «Հանդերձեալ բարիքների քահանայապետը» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7–13, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան. 2019

Մելքիսեդեկը օրհնություն է տալիս Աբրամին

«Մելքիսեդեկը օրհնում է Աբրամին», Վոլթեր Ռեյն

Նոյեմբերի 11-17-ը

Եբրայեցիս 7–13

«Հանդերձեալ բարիքների քահանայապետը»

Երբ կարդաք Եբրայեցիս 7–13-ը, հնարավոր է, Սուրբ Հոգուց տպավորություններ ստանաք: Եղանակներ փնտրեք դրանք գրի առնելու համար, օրինակ՝ կարող եք գրի առնել դրանք այս համառոտ շարադրանքում, ձեր սուրբ գրությունների լուսանցքներում, կամ Gospel Library հավելվածում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նույնիսկ հավատարիմ Սրբերը երբեմն տարան «նախատինքներ և չարչարանքներ», որոնք կարող էին թուլացնել նրանց վստահությունը (տես Եբրայեցիս 10.32–38): Պողոսը գիտեր, որ դեպի քրիստոնեություն դարձի եկած հրեա նորադարձները տանում էին լուրջ հալածանքներ իրենց նոր հավատքի պատճառով: Որպեսզի խրախուսեր նրանց հավատարիմ մնալ իրենց վկայություններին, նա հիշեցրեց նրանց հավատարիմ հավատացյաների երկար ավանդույթը իրենց իսկ պատմությունից՝ Աբելին, Ենովքին, Նոյին, Աբրահամին, Սառային, Հովսեփին, Մովսեսին, «վկաների մի բազմություն», որ Աստծո խոստումներն իրական են և արժե, որ սպասեն դրանց (Եբրայեցիս 12.1): Հավատքի այս ժառանգությամբ կիսվել են բոլոր նրանք, ովքեր «մտիկ [են տվել] հաւատքի զօրագլուխին եւ կատարողին՝ Յիսուսին» (Եբրայեցիս 12.2): Նրա շնորհիվ, երբ հակառակորդը ստիպում է մեզ ուզենալ «ետ քաշուիլ», մենք փոխարենը կարող ենք «նորան մոտենա[լ] ճշմարիտ սրտով, հաւատքի լրութեամբ» (Եբրայեցիս 10.22, 38): Մեզ համար, ինչպես հնադարյան Սրբերի համար, Հիսուս Քրիստոսը մեր «քահանայապետն է հանդերձեալ բարիքների» (Եբրայեցիս 9.11):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եբրայեցիս 7․1-22

Մելքիսեդեկյան Քահանայությունը ավելի բարձր քահանայությունն է:

Դարեր շարունակ հրեաները գործադրել են Ղևտական Քահանայություն, որը հայտնի է նաև որպես Ահարոնյան Քահանայություն: Բայց Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությամբ եկավ ավելի մեծ Մելքիսեդեկյան Քահանայությունը, որը մատուցեց, նույնիսկ, ավելի մեծ օրհնություններ: Ի՞նչ եք սովորում Մելքիսեդեկյան Քահանայության մասին Եբրայեցիս 7-ից: Ահա մի քանի ճշմարտությունների օրինակներ, որոնք գուցե գտնեք:

Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Եբրայեցիս 7.3, 21:Նրանք, ովքեր կարգվում են Մելքիսեդեկյան Քահանայությանը, «դառնում են Աստծո Որդու նման» և «[քահանաներ] են մշտնջենաւոր»:

Եբրայեցիս 7.11Ղևտական Քահանայությունը չի առաջարկում «կատարելություն» և այդ պատճառով փոխարինվեց Մելքիսեդեկյանով (տես ՎՈւ 84.18–22):

Եբրայեցիս 7.20–21.Մելքիսեդեկյան Քահանայությունը ստանում են երդումով (տես ՎՈւ 84.19–44):

Ի՞նչ օրհնություններ եք ստացել Մելքիսեդեկյան Քահանայությունից և նրա հետ կապված արարողություններից:

Տես նաև Ալմա 13.1–13, Վարդապետություն և Ուխտեր 121.36–46, Ավետարանական թեմաներ, «Մելքիսեդեկյան Քահանայություն», topics.lds.org, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Մելքիսեդեկ», scriptures.lds.org, Հենրի Բ. Այրինգ, «Հավատք և Քահանայության երդումը և ուխտը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 61–64, Դալին Հ. Օուքս, «Քահանայության բանալիները և իշխանությունը» Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 49–52:

Եբրայեցիս 9.1–10.22

Հնադարյան և ժամանակակից արարողությունները մատնանշում են Հիսուս Քրիստոսին:

Այս նամակի իսկական հրեա ընթերցողներին լավ ծանոթ էր հին խորանը և Պողոսի նկարագրած արարողությունները: Բայց շատերը ամբողջությամբ չէին ընդունում, որ այդ արարողությունների նպատակը Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը մատնանշելն էր:

Աստվածաշնչյան ժամանակներում ամենամյա տոնակատարության ժամանակ, որը կոչվում էր Քավության Օր, մի քահանայապետ մտնում էր ամենասուրբ տեղը (կամ Սրբության Սրբոցը) Երուսաղեմի տաճարում և այծ կամ գառ էր զոհաբերում Իսրայելի մեղքերի համար: Պողոսը բացատրել է, որ Հիսուս Քրիստոսը քահանայապետ է, ով մատուցում է միակ զոհաբերությունը՝ Իր սեփական կյանքը, աշխարհի մեղքերը քավելու համար (տես Եբրայեցիս 9.24–10,14):

Մտածեք այն արարողությունների մասին, որոնց դուք մասնակցել եք այսօր: Ինչպե՞ս են այս արարողությունները մատնանշում Հիսուս Քրիստոսին:

Որպեսզի ավելի շատ բան սովորեք հրեաների հին ծիսակատարությունների և նրանց խորհրդանիշերի մասին, տես տեսաֆիլմերը՝ «Խորանը» և «Զոհաբերություն և հաղորդություն» (LDS.org):

Եբրայեցիս 11

Հավատքը պահանջում է վստահել Աստծո խոստումներին:

Եթե որևէ մեկը խնդրեր ձեզ սահմանել հավատքը, ինչ կասեիք դուք: Քույր Աննի Ք. Փինգրին՝ Սփոփող Միության Գերագույն Նախագահության նախկին մի անդամ օգտագործել է Եբրայեցիս 11-ի բառապաշարը՝ տալով այս սահմանումը. «Հավատքը հոգևոր ունակություն է խոստումների մեջ համոզվելու համար, որոնք տեսանելի են «հեռու հեռվում», բայց, որոնք չեն կարող ձեռք բերվել այս կյանքում, այն ճշմարիտ ցուցանիշ է նրանց համար, ովքեր իսկապես հավատում են» («Տեսնելով խոստումները հեռու հեռվում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 14):

Մտածեք մշակել հավատքի ձեր սեփական սահմանումը, երբ խորհեք Եբրայեցիս 11-ի գաղափարների շուրջ: Ի՞նչ են ուսուցանում ձեզ այս գլխում նշված մարդկանց օրինակները հավատքի մասին: (Տես նաև Եթեր 12․6-22):

Տես նաև Ալմա 32.21, 26–43, Ջեֆրի Ռ.Հոլլանդ, «Հանդերձեալ բարիքների քահանայապետը» Ensign, նոյեմբեր 1999, 36–38, Ավետարանական Թեմաներ, «Հավատք առ Հիսուս Քրիստոս» topics.lds.org:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Եբրայեցիս 10.32–36

Ընտանիքի անդամներին խնդրեք կիսվել հոգևոր փորձառություններով, երբ նրանք իրենց «լուսավորված» են զգացել ճշմարտությամբ: Ինչպե՞ս կարող են այս փորձառություններն օգնել մեզ, որպեսզի «դեն չգցենք [մեր] վստահությունը» փորձության կամ կասկածի ժամանակ:

Եբրայեցիս 11

Ինչպե՞ս կարող եք ձեր ընտանիքի անդամներին օգնել սովորել այն հավատարիմ օրինակներից, որոնք նշված են Եբրայեցիս 11-ում: Զվարճալի կլինի դերախաղ կազմակերպել այս օրինակների մի քանի պատմություններով: Կամ գուցե ձեր ընտանիքը կարող է քննարկել այլ հավատարիմ մարդկանց օրինակներ, ում դուք ճանաչում եք, ներառյալ՝ նախնիներ, Եկեղեցու անդամներ և ձեր համայնքի անդամներ:

Եբրայեցիս 12.2

Ըստ այդ հատվածի, ինչո՞ւ էր Հիսուսը կամենում տանել խաչի ցավն և տառապանքը: Ի՞նչ է սա ուսուցանում մեզ այն մասին, թե ինչպես կարող ենք դիմանալ մեր փորձություններին: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը տվել է որոշ օգտակար գաղափարներ այս հատվածի վերաբերյալ իր ուղերձում «Ուրախություն և հոգևոր գոյատևում» (Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 81–84):

Եբրայեցիս 12․5–11

Ինչո՞ւ է Տերը խրատում և ուղղում մեզ: Այս հատվածները միասին ուսումնասիրելիս, ընտանիքի անդամներն ի՞նչ են նկատում այն ձևի վերաբերյալ, որով Տերը վերաբերվում է խրատին: Ինչպե՞ս են այս հատվածներն ազդում այն եղանակի վրա, որով դուք տալիս եք կամ ստանում խրատը:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն Հոգին հրավիրելու և վարդապետությունը սովորելու համար: Առաջին Նախագահությունն ասել է. «Երաժշտությունն անսահման զորություն ունի [մեզ] առաջ շարժելու դեպի ավելի մեծ հոգևորություն և ավետարանի հանդեպ նվիրվածություն» (“First Presidency Preface,” Hymns, x): Հավանաբար հավատքի մասին մի երգ, ինչպես օրինակ «Հավատքին հավատարիմ» (Hymns, no. 254), կարող է լրացնել Եբրայեցիս 11-իընտանեկան քննարկումը:

հնամյա Երուսաղեմի մոդելը

Հին տաճարի և նրա արարողությունների խորհրդանիշերն ուսուցանում էին Հիսուս Քրիստոսի դերի մասին: