Նոյեմբերի 18–24-ը Հակոբոս. «Խոսքը կատարողներ եղեք, և ոչ թե միայն լսողներ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Նոյեմբերի 18–24-ը Հակոբոս, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Նոյեմբերի 18–24-ը
Հակոբոս
«Խոսքը կատարողներ եղեք, և ոչ թե միայն լսողներ»
Երբ կարդաք Հակոբոսի նամակը, ուշադրություն դարձրեք արտահայտություններին, որոնք առանձնահատուկ են ձեզ համար, և գրի առեք դրանք: Ի՞նչ հուշումներ եք ստանում այս ճշմարտություններով ապրելու համար:
Գրի առեք ձեր տպավորությունները
Երբեմն սուրբ գրության միայն մեկ հատվածը կարող է փոխել աշխարհը: Հակոբոս 1.5-ը թվում է մի հասարակ խորհուրդ՝ «եթէ մէկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից»: Բայց, երբ 14-ամյա Ջոզեֆ Սմիթը կարդաց այդ հատվածը, «այն կարծես, մեծ ուժով ներթափանցեց [իր] սրտի զգացմունքների խորքը» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.12): Այդպես ոգեշնչվելով, Ջոզեֆը գործեց Հակոբոսի հորդորով և իմաստություն փնտրեց Աստծուց աղոթքի միջոցով: Եվ Աստված իսկապես տվեց առատությամբ՝ Ջոզեֆին տալով մարդկության պատմության մեջ ամենանշանավոր այցելությունը՝ Առաջին Տեսիլքը: Այս տեսիլքը փոխեց Ջոզեֆի կյանքը և հանգեցրեց Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնմանը երկրի վրա: Մենք բոլորս օրհնված ենք այսօր, որովհետև Ջոզեֆ Սմիթը կարդաց և գործեց Հակոբոս 1.5-իհամաձայն:
Ի՞նչ կգտնեք, երբ ուսումնասիրեք Հակոբոսի նամակը: Գուցե մեկ կամ երկու հատվածը կփոխի ձեզ կամ մեկին, ում դուք սիրում եք: Դուք կարող եք գտնել առաջնորդություն, երբ ձգտեք կատարել ձեր առաքելությունը կյանքում: Դուք կարող եք գտնել քաջալերանք բարությամբ խոսելու կամ ավելի համբերատար լինելու համար: Այն ամենը, ինչ ոգեշնչում է ձեզ, թող այդ խոսքերը «ներթափանցեն … [ձեր] սրտի զգացմունքների խորքերը»: Հիշեք, որ «խոնարհութիւնով ընդունեք … խոսքը»,- ինչպես գրել է Հակոբոսը,- «որը կարող է փրկել ձեր հոգիները» (Հակոբոս 1.21):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ո՞վ էր Հակոբոսը:
Ընդհանրապես կա համոզմունք, որ Հակոբոսի նամակի հեղինակը Մարիամի՝ Հիսուս Քրիստոսի մոր որդին էր, և հետևաբար՝ Փրկիչի խորթ եղբայրը: Հակոբոսի մասին նշվում է Մատթեոս 13.55, Մարկոս 6.3, Գործք 12.17, 15.13, 21.18, և Գաղատացիս 1.19, 2.9-ում: Այդ սուրբ գրություններից երևում է, որ Հակոբոսը Եկեղեցու առաջնորդ էր Երուսաղեմում և կանչվել էր որպես Առաքյալ (տես Գաղատացիս 1.19):
Համբերությամբ տոկալը տանում է դեպի կատարելագործում:
«Սպասելը կարող է դժվար լինել»,- ուսուցանել է Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը: «Մենք ուզում ենք այն, ինչ մենք ենք ուզում. և մենք ուզում ենք դա այժմ: Ուստի, հենց միայն համբերության գաղափարը կարող է տհաճ թվալ» («Շարունակեք համբերությամբ» Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 56): Հակոբոս 1.2–4-ը, 5.7–11-ը կարդալուց հետո, ի՞նչ կասեիք, ո՞րն էր Հակոբոսի հիմնական ուղերձը համբերության վերաբերյալ: Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ ունեք Նախագահ Ուխդորֆի ուղերձի մնացած մասը կարդալուց հետո: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ Տիրոջը, որ կամենում եք համբերատար լինել:
Հակոբոս 1.3–8, 21–25, 2.14–26, 4.17
Հավատքը գործ է պահանջում:
Ինչպե՞ս եք իմանում, որ հավատք ունեք առ Հիսուս Քրիստոս: Ինչպե՞ս են ձեր գործերը ցույց տալիս Աստծո հանդեպ ձեր հավատքը։ Մտածեք այս հարցերի մասին, երբ ուսումնասիրեք Հակոբոսի ուսմունքները հավատքի վերաբերյալ: Կարող է հետաքրքիր լինել նաև կարդալ Աբրահամի և Ռահաբի մասին Հակոբոսի նշած երկու օրինակները (տես Ծննդոց 22.1–12, Հեսու 2): Ինչպե՞ս նրանք ցույց տվեցին, որ հավատք ունեին առ Աստված:
Կարդալով Հակոբոս 1.3–8, 21–25, 2.14–26, 4.17 հատվածները, կարող եք մտածել խոսքի ավելի լավ կատարող լինելու ուղիների մասին: Գրանցեք այդ տպավորությունները և ծրագրեք գործել ըստ դրանց:
Տես նաև Ալմա 34.27–29, 3 Նեփի 27.21:
Իմ խոսքերը ուրիշներին ցավ պատճառելու կամ օրհնելու ուժ ունեն:
Հարուստ պատկերների շարքում, որոնք Հակոբոսն օգտագործել է իր նամակում, մի քանի ամենագունեղ արտահայտությունները գտնվում են լեզվի վերաբերյալ նրա խորհրդում: Մտածեք մի ցուցակ կազմել այն բոլոր ձևերի վերաբերյալ, որոնցով Հակոբոսը նկարագրել է լեզուն կամ բերանը: Ի՞նչ է հաղորդում յուրաքանչյուր համեմատությունը կամ պատկերը այն խոսքերի վերաբերյալ, որ մենք ասում ենք: Մտածեք մի բանի մասին, որ կարող եք անել՝ օրհնելով ինչ-որ մեկին ձեր խոսքերով (տես ՎևՈւ 108.7):
Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, ես պետք է սիրեմ բոլոր մարդկանց, անկախ նրանց հանգամանքներից:
Հակոբոսը նախազգուշացրեց Սրբերին, առանձնապես, հարուստներին որպես արտոնյալներ վերաբերվելու և աղքատներին արհամարհելու դեմ, բայց նրա նախազգուշացումը կարող է վերաբերել ամեն մի խտրականության կամ նախապաշարմունքների, որ մենք կարող է ունենանք ուրիշների հանդեպ: Հնարավոր է, դժվար է հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք բացասական դատել ուրիշների մասին, բայց Տերը խոստացել է, որ Նա կօգնի մեզ տեսնել, թե որտեղ կարիք ունենք բարեփոխվելու (տես Եթեր 12.27): Երբ դուք աղոթքով ուսումնասիրեք Հակոբոս 2.1–9-ը, քննեք ձեր սեփական սիրտը և լսեք Սուրբ Հոգու հուշումները: Դուք զգո՞ւմ եք, որ փոփոխություններ պետք է կատարեք, այն ձևի մեջ, որով վերաբերվում եք ուրիշներին կամ մտածում նրանց մասին:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Մտածեք կարդալ Հակոբոս 1.5-ը և հրավիրեք ընտանիքի որևէ անդամի ամփոփել Առաջին Տեսիլքի պատմությունը (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8–13-ը կամ «Խնդրիր Աստծուց. Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը» տեսաֆիլմը LDS.org-ում): Հրավիրեք ընտանիքի անդամներին կիսվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ իրենց վկայություններով և փորձառություններով, երբ Երկնային Հայրը պատասխանել է իրենց աղոթքներին:
Մտածեք այս հատվածների հետ կապված դիտել «Ճշմարիտ Քրիստոնեություն» տեսաֆիլմը (LDS.org-ում): Ապա կարդացեք Հակոբոսի մաքուր կրոնի սահմանումը և քննարկեք ուղիներ, որոնցով ձեր ընտանիքը կարող է գործադրել ձեր կրոնը ավելի մաքուր ձևով:
Հակոբոս 3-ը ներառում է շատ պատկերներ, որոնք կարող են ոգեշնչել ձեզ անցկացնել հիշվող առարկայական դասեր՝ օգնելով ձեր ընտանիքին բարությամբ խոսել: Օրինակ, դուք կարող եք քննարկել, թե ինչպես մի փոքրիկ կայծը կամ լուցկին կարող է մեծ հրդեհ առաջացնել, և ընտանիքի անդամները կարող են մտածել դեպքերի մասին, երբ անբարյացակամ խոսքը խնդիր է հարուցել (տես հատվածներ 5–6): Կամ դուք կարող եք մատուցել որևէ թթու կամ դառը ուտելիք մի ամանի մեջ, որը սովորաբար օգտագործվում է քաղցր ուտելիքի համար, ինչպես օրինակ լիմոնի հյութը մեղրի ամանի մեջ: Սա կարող է տանել մի քննարկման այն մասին, թե ինչպես հավաստիանալ, որ մեր խոսքերը քաղցր կլինեն և բարձրացնող (տես հատվածներ 9–14):
Ինչո՞ւ մենք պետք է «մոտենանք Աստծուն», երբ գայթակղության ենք հանդիպում:
Գուցե քահանայության օրհնություն ստանալու մասին անձնական փորձառությամբ կիսվելը կարող է խրախուսել ընտանիքի անդամներին «քահանայության օրհնություն խնդրել, երբ [նրանք] հոգևոր ուժի կարիք են ունենում» (Դալին Հ. Օուքս, «Քահանայության օրհնությունների կարևորությունը», New Era, July 2012, 4):
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: