Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը Ա և Բ Պետրոս, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը
Ա և Բ Պետրոս
«Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով»
Երբ կարդաք Պետրոսի նամակները, գուցե գործելու հուշումներ ստանաք: Գրի առեք այդ հուշումները, քանի դեռ գտնվում եք «Հոգում» (ՎՈւ 76.80), որպեսզի կարողանաք ճշգրտորեն ըմբռնել այն, ինչ ուսուցանում են ձեզ:
Գրի առեք ձեր տպավորությունները
Իր Հարությունից հետո Փրկիչը մարգարեացավ մի բանի մասին, որը հավանաբար մտահոգեց Պետրոսին: Նա ասաց, որ երբ ինքը ծերանա, նրան կտանեն «որտեղ որ [նա] չի ուզի … , ցոյց տալով թէ ինչ մահով կփառաւորէ Աստուծուն» (Հովհաննես 21.18–19): Երբ Պետրոսը գրեց իր նամակները, գիտեր, որ այս մարգարեացած նահատակությունը մոտ էր. «Շուտով պիտի ինձանից հանեմ իմ այս վրանը ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսը յայտնեց ինձ» (Բ Պետրոս 1.14): Դժբախտաբար, այդպիսի սաստիկ հալածանքները սովորական էին Սրբերի համար, ովքեր հռոմեական մարզերում էին, ում նա նամակ էր գրում (տես Ա Պետրոս 1.1): Սակայն նրա խոսքերը լցված չէին վախով կամ վատատեսությամբ: Փոխարենը, նա ուսուցանեց Սրբերին «[մեծապես] ուրախանալ», չնայած նրանք «տրտմած էին կերպ կերպ փորձանքների մէջ»: Նա խորհուրդ տվեց նրանց հիշել որ «[իրենց] հաւատքի փորձառութիւնը» կտանի դեպի «գովութեան պատւի եւ փառքի Յիսուս Քրիստոսի յայտնութիւնումը» և «[իրենց հոգիների փրկութիւնը] (Ա Պետրոս 1.6–7, 9): Պետրոսի հավատքը պիտի մխիթարող լիներ այն վաղ Սրբերի համար, ինչպես որ այն քաջալերող է Սրբերի համար այսօր, ովքեր նույնպես «Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ [ենք], որ նորա փառքի յայտնութեան ժամանակումն էլ ցնծալով ուրախանանք» (Ա Պետրոս 4.13):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Ա Պետրոս 1.3–9, 2.19–24, 3.14–17, 4.12–19
Ես կարող եմ գտնել ուրախություն փորձության և տառապանքի ժամանակներում:
Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, որ Պետրոսն օգտագործել է այնպիսի խոսքեր, ինչպիսիք են ցնծալ, երջանիկ, փառք, և փառավոր խնդություն այնպիսի խոսքերի առնչությամբ, որոնք սովորաբար կապված են դժվարության հետ. ընկճվածություն, գայթակղություններ, վիշտ, կրակոտ փորձություն և տառապանքներ (տես Ա Պետրոս 1.6, 2.19, 4.12–13): Պետրոսի ուղերձը վաղ Սրբերին նույն ուղերձն էր, ինչն ուսուցանվեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից. «Սրբերը կարող են ուրախ լինել բոլոր իրավիճակներում։ … Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա է ամեն ուրախության աղբյուրը» («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2016, 82):
Երբ դուք կարդաք Ա Պետրոս 1.3–9, 2.19–24, 3.14–17, 4.12–19, ինչն է ձեզ հույս տալիս, որ դուք կարող եք գտնել ուրախություն, նույնիսկ դժվարին հանգամանքներում:
Ավետարանը քարոզվում է մահացածներին, որպեսզի նրանք արդար դատվեն:
Մի օր յուրաքանչյուր մարդ կկանգնի դատարանի առջև և «հաշիւ [կ]տա նորան, որ պատրաստ է դատաստան անելու կենդանիներին եւ մեռելներին» (Ա Պետրոս 4.5): Ոմանք երևի զարմանան, թե ինչպես Աստված կարող է արդար դատել բոլոր մարդկանց, երբ ավետարանը հասկանալու և ապրելու նրանց հնարավորություններն այնքան տարբեր են: Ուշադրություն դարձրեք այն վարդապետության վրա, որն ուսուցանեց Պետրոսը Ա Պետրոս 3.18–20, 4.6-ում ,օգնելով Սրբերին իր օրերում հասկանալ, որ Աստծո դատաստաններն արդար կլինեն: Ինչպե՞ս են այդ հատվածները զորացնում ձեր հավատքը Աստծո արդարության և արդարադատության հանդեպ:
Այս վարդապետությունը ավելի խորն ուսումնասիրելու համար հետազոտեք Վարդապետություն և Ուխտեր 138-ը, հայտնություն, որ ստացել էր Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, երբ խորհում էր Պետրոսի այս գրվածքների շուրջ: Ի՞նչ օրհնություններ են գալիս նրանց, ովքեր մատչելի են դարձնում ավետարանի արարողությունները իրենց ընտանիքի անդամներին, ովքեր մահացել են և դեռ սպասում են այս արարողություններին:
Տես նաև «Մկրտություններ մահացածների համար», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org:
Հիսուս Քրիստոսի զորության միջոցով ես կարող եմ զարգացնել իմ աստվածային էությունը:
Դուք երբևէ զգացել եք, որ հնարավոր չէ դառնալ Հիսուս Քրիստոսի նման և զարգացնել Նրա հատկանիշները: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը առաջարկել է այս խրախուսող միտքն այն մասին, թե ինչպես կարող ենք զարգացնել Քրիստոսանման հատկանիշներ. «Փրկիչի հատկանիշները … միահյուսված հատկանիշներ են, մեկը մյուսին լրացնող, որոնք զարգանում են մեր մեջ փոխգործակցության ուղիներով: Այլ կերպ ասած, մենք չենք կարող ձեռք բերել Քրիստոսանման մեկ հատկանիշ առանց ձեռք բերելու նաև մյուսները և ազդելու [մնացածի] վրա: Երբ մի հատկանիշը ուժեղ է դառնում, շատերն են այդպես դառնում («Դառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտը», Ensign կամ Լիահոնա, մայիս, 46).
Մտածեք կարդալ Բ Պետրոս 1.1–11-ը Երեց Հեյլսի ուղերձի հետ միասին: Ի՞նչ եք սովորում այդ երկու Առաքյալներից, ովքեր օգնում են ձեզ ավելի Քրիստոսանման դառնալու ձեր ջանքերում:
Տես նաև Ա Պետրոս 4.8, Դեյվիդ Ա. Բեդնար, «Ամենամեծ և պատվական խոստումները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 90–93:
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Երբ կարդում եք այս հատվածները ձեր ընտանիքի հետ, օգտագործեք քարեր՝ օգնելով ընտանիքի անդամներին պատկերացնել Պետրոսի ուսմունքները, որ Փրկիչը մեր «անկյունի գլխի քարն է»: Ինչպե՞ս ենք մենք նման «կենդանի [ապրող] քարերի», որոնք Աստված օգտագործում է Իր արքայությունը կառուցելու համար: Ի՞նչ ենք սովորում Պետրոսից Փրկիչի մասին և Նրա արքայությունում մեր դերի մասին: Ո՞րն է Պետրոսի ուղերձը ձեր ընտանիքին։
Ինչպե՞ս կարող ենք «միշտ պատրաստ լինել պատասխան տալու» նրանց, ովքեր հարցնում են մեզ մեր հավատքի մասին: Ձեր ընտանիքը կարող է բավականություն ստանալ իրավիճակների դերակատարումից, որի ժամանակ մեկը մոտենում է նրանց ավետարանի մասին որևէ հարցով:
Ի՞նչ կարող եք անել ընտանիքով, որպեսզի իմանանք ձեր մահացած նախնիների մասին: Ձեր մահացած նախնիներից մեկի ծննդյան օրը կարող եք եփել նրա սիրած ճաշը, ցույց տալ նկարներ կամ պատմել պատմություններ նրա կյանքից: Եթե հնարավոր է, կարող եք նաև ծրագրել արարողություններ ստանալ այս նախնիի համար տաճարում:
Այս հատվածներում Պետրոսը հիշեցրեց Սրբերին Փոխակերպման սարի վրա իր փորձառության մասին (տես Մատթեոս 17.1–9): Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից մարգարեների ուսմունքների մասին: (Տես նաև ՎևՈւ 1.38): Ի՞նչն է ձեզ վստահություն տալիս հետևել մեր ապրող մարգարեին այսօր:
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: