Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 2-8-ը. 1–3 Հովհաննես, Հուդա. «Աստված սեր է»


Դեկտեմբերի 2-8-ը. 1–3 Հովհաննես, Հուդա. «Աստված սեր է» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 2-8-ը. 1–3 Հովհաննես, Հուդա Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան. 2019

Հիսուս Քրիստոսը ժպտում է՝ մի ժպտացող երեխայի հետ նստած

«Կատարյալ սեր», Դել Փարսոն

Դեկտեմբերի 2–8-ը

1–3 Հովհաննես, Հուդա

«Աստված սեր է»

Երբ կարդաք Հովհաննեսի և Հուդայի նամակները, որոնեք ոգեշնչում այն մասին, թե ինչպես կարող եք ձեր սերը ցույց տալ Աստծո հանդեպ: Գրի առեք այդ տպավորությունները և գործեք ըստ դրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբ Հովհաննեսը և Հուդան գրեցին իրենց նամակները, կանխագուշակված Ուրացությունը շարունակվում էր, ինչպես ուժեղ հալածանքի, այնպես էլ աղավաղված վարդապետության արդյունք: Որոշ կեղծ ուսուցիչներ նույնիսկ կասկածի տակ էին դնում՝ արդյոք Հիսուս Քրիստոսը իրականում հայտնվել էր «մարմնում» (տես, օրինակ, Ա Հովհաննես 4.1–3, Բ Հովհաննես 1.7): Այսպիսով Հովհաննես Առաքյալը սկսել է իր առաջին նամակը՝ տալով իր անձնական վկայությունը Փրկիչի մասին. «Սա է վկայությունը, որը մենք տալիս ենք նրա մասին, որը սկզբիցն էր, որ լսեցինք, որ մեր աչքերովը տեսանք, որին նայեցինք, եւ մեր ձեռքերը շոշափեցին՝ կեանքի [Խոսքին]» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ա Հովհաննես 1.1 [ Ա Հովհաննես 1.1, ծանոթագրություն ա]): Բայց Հովհաննեսի նամակների ամենազորեղ ուղերձը սերն է, մեր հանդեպ Աստծո սերը և սերը, որ մենք պետք է ունենանք Նրա և բոլոր Նրա զավակների հանդեպ: Իր վերջո, Հովհաննեսը անձնապես զգացել էր Փրկիչի սերը (տես Հովհաննես 13.23, 20.2), և նա կամենում էր, որ Սրբերը զգային այդ նույն սերը դժվարությանը և ընդդիմությանը դիմակայելիս, քանզի «վախ չկայ սէրի մեջ. Այլ կատարեալ սէրը հեռացնում է վախը» (Ա Հովհաննես 4.18):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Ա Հովհաննես

Աստված լույս է, և Աստված սեր է:

Եթե դուք ընտրեք մեկ կամ երկու խոսք Աստծուն նկարագրելու համար, որո՞նք կլինեին դրանք: Իր նամակներում Հովհաննեսն օգտագործել է «լույս» և «սեր» բառերը (Ա Հովհաննես 1.5, 4.8, 16): Երբ կարդաք Ա Հովհաննես գիրքը, խորհեք Հովհաննեսի փորձառությունների մասին, ինչպես գրված է Հովհաննեսի Ավետարանում և քննարկեք, թե ինչպես են այդ փորձառություններն ուսուցանել Հովհաննեսին Աստծո լույսի և սիրո մասին: Ի՞նչ անձնական փորձառություններ են ուսուցանել ձեզ, որ Աստված լույս է և սեր:

Տես նաև Հովհաննես 3.16–21, 15.9–17, 2 Նեփի 26.24, Վարդապետություն և Ուխտեր 50.24, 88.6, 12–13, 93.36–37,

Ա Հովհաննես 2.24–3.3

Ես կարող եմ դառնալ Հիսուս Քրիստոսի նման:

Արդյո՞ք Քրիստոսի նման դառնալու նպատակը երբևէ ձեզ թվացել է խիստ բարձրամիտ: Քննարկեք Հովհաննեսի քաջալերող խորհուրդը. «Որդյակներ, կացէք նորանում. որ երբոր նա կյայտնուի, համարձակութիւն ունենանք … [և] մենք նորան նման կլինենք» (Ա Հովհաննես 2.28, 3.2): Ի՞նչ եք գտնում Ա Հովհաննես 2.24–3.3 հատվածներում, որը ձեզ վստահություն և մխիթարություն է տալիս որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ: Երբ ուսումնասիրեք Հովհաննեսի նամակները, փնտրեք սկզբունքներ կամ խորհուրդ, որոնք կարող են օգնել ձեզ ավելի Քրիստոսանման դառնալու ձեր ջանքերում:

Տես նաև Մորոնի 7.48, Վարդապետություն և Ուխտեր 88.67–68, «Դառնալ Աստծո նման», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org:

Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ա Հովհաննես 4.12

Արդյո՞ք «Աստուծուն երբէք մէկը չէ տեսել»:

Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ա Հովհաննես 4.12-ը պարզաբանում է, որ «Աստուծուն երբէք մէկը չէ տեսել, բացի նրանցից, ովքեր հավատում են» ( Ա Հովհաննես 4.12, ծանոթություն ա, տես նաև Հովհաննես 6.46, Գ Հովհաննես 1.11): Սուրբ գրությունները գրանցել են մի քանի դեպքեր, երբ Հայր Աստված ցույց է տվել Իրեն հավատարիմ անձանց, ներառյալ անձամբ Հովհաննեսին (տես Հայտնություն 4, տես նաև Գործք 7.55–56, 1 Նեփի 1.8, Վարդապետություն և Ուխտեր 76.23, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):

Ա Հովհաննես 5

Երբ գործադրեմ հավատք առ Հիսուս Քրիստոս և վերստին ծնվեմ, ես կարող եմ հաղթել աշխարհին:

Աշխարհին հաղթելու գաղափարը բազմաթիվ անգամներ հայտնվում է Հովհաննեսի գրվածքներում: Հովհաննեսը արձանագրել է Հիսուսի խոսքերը. «աշխարհքումը նեղութիւն կունենաք. բայց քաջացէք, ես յաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33): Իսկ Հայտնություն 2–3-ում Հովհաննեսը արձանագրել է Տիրոջ խոստումները նրանց, ովքեր հաղթում են աշխարհին: Ի՞նչ է ասել Հովհաննեսը աշխարհին հաղթելու մասին Ա Հովհաննես 5.3–5-ում: Երբ կարդաք Ա Հովհաննես 5-ը, փնտրեք, թե մենք ինչ պետք է անենք աշխարհին հաղթելու և հավերժական կյանք ձեռք բերելու համար: Ինչպիսի՞ն կլինի աշխարհին հաղթելը ձեր կյանքում: Դուք կարող եք նաև գտնել պատասխաններ և գաղափարներ Երեց Նիլ Լ. Անդերսենի «Հաղթել աշխարհին» ուղերձում (Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 58–62):

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Ա Հովհաննես 2.8–11

Որպեսզի օգնեք ձեր ընտանիքին խորհել Հովհաննեսի ուսմունքների մասին, հավաքվեք մի մութ սենյակում, և թող ընտանիքի անդամները զգան «մթության մեջ» քայլելու և «լույսի մեջ քայլելու» տարբերությունը: Ինչպե՞ս է ատելությունը ստիպում մեզ քայլել խավարում և սայթաքել: Սիրելով միմյանց, ինչպե՞ս ենք լույս բերում մեր կյանք:

Ա Հովհաննես 3.21–22

Այս հատվածներում ինչն է մեծացնում «վստահությունը», որը մենք ունենք Աստծո հանդեպ և մեր աղոթքների պատասխանները ստանալու մեր ունակության հանդեպ։ Դուք կարող եք նաև որոնել «Աղոթք» թեման Bible Dictionary, Սուրբ Գրքերի Ուղեցույցում (scriptures.lds.org), կամ Ավետարանական Թեմաներ (topics.lds.org):

Ա Հովհաննես 5.2–3

Կա՞ն պատվիրաններ, որոնք համարոււմ ենք «ծանր» կամ դժվար հետևելու համար: Մեր սերը Աստծո հանդեպ ինչպե՞ս է փոխում այն, թե ինչպես ենք վերաբերվում Նրա պատվիրաններին:

միասին ծնկի իջած աղոթող ընտանիք

Պահելով Աստծո պատվիրանները, մենք հաղթում ենք աշխարհին:

Հուդա 1․3-4

Արդյո՞ք կան հոգևոր վտանգներ, որոնք ներս են «պրծել» մեր կյանք և ընտանիք: (Հուդա 1․4): Ինչպե՞ս կարող ենք հետևել Հուդայի հորդորին «որ մրցիք սրբերին մի անգամ աւանդուած հաւատքովը»: (Հուդա 1․3): Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի «խաղաղութիւն եւ սէր շատանայ» մեր ընտանիքում: (Հուդա 1․2):

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Գտեք Աստծո սերը Երեց Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է. «Ավետարանը սիրո ավետարան է՝ սեր Աստծո և սեր միմյանց հանդեպ» («Աստծո սերն Իր զավակների հանդեպ», Ensign, May 1988, 59): Երբ կարդաք սուրբ գրությունները, նշեք կամ ընդգծեք բառեր և արտահայտություններ, որոնք ցույց են տալիս Աստծո սիրո ապացույցը:

Քրիստոսը լճի ափով քայլելիս

«Քայլեք ինձ հետ», Գրեգ Կ. Օլսեն