Դեկտեմբերի 23- 29-ը Հայտնություն 12–22. «Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Դեկտեմբերի 23- 29-ը Հայտնություն 12–22, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019
Դեկտեմբերի 23- 29-ը
Հայտնություն 12–22
«Ով որ յաղթէ, ամենը կժառանգէ»
Երբ կարդաք Հայտնություն 12–22-ը, որոնեք զուգահեռներ Հովհաննեսի տեսածի և այսօրվա աշխարհում ձեր տեսածի միջև: Որոնեք հոգևոր առաջնորդություն՝ գտնելով անձնական դասեր, երբ խորասուզվեք Հովհաննեսի խորհրդանշական լեզվում:
Գրի առեք ձեր տպավորությունները
Պատկերացրեք մի կնոջ, ով «երկունք էր քաշում, և չարչարվում, որ ծնէ»: Այժմ պատկերացրեք «մի մեծ վիշապ՝ կրակի պէս կարմիր. եօթը գլուխ ունէր եւ տասն եղջիւր» կանգնած էր այն կնկայ առաջին, որ պիտի ծնէր «որ երբոր ծնէ, կուլ տայ նորա զաւակին» (Հայտնություն 12.2–4): Հովհաննեսի հայտնության այս հատվածները հասկանալու համար հիշեք, որ այս պատկերները ներկայացնում են Եկեղեցին և Աստծո թագավորությունը և այն վտանգը, որին նրանք դիմակայելու էին: Քանզի Սրբերի համար, ովքեր կրում էին ուժեղ հալածանքներ Հովհաննեսի ժամանակ, հաղթանակը չարի դեմ գուցե այնքան էլ հավանական չէր թվում: Այդ հաղթանակը կարող է նաև դժվար կանխատեսելի լինել մեր ժամանակներում, երբ հակառակորդը «սուրբերի հետ պատերազմ է անում» և ունի «իշխանութիւն … ամեն ցեղի, եւ լեզուի, եւ ազգի վերայ» (Հայտնություն 13.7): Բայց Հովհաննեսի հայտնության վերջը փառահեղորեն ցույց է տալիս, որ բարին կհաղթի չարին: Բաբելոնը կընկնի: Հիսուս Քրիստոսը կթագավորի որպես Թագավորների Թագավոր: «Կջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը» և հավատարիմները կթագավորեն Նրա հետ և «ամենը կժառանգէն» (Հայտնություն 21.4, 7):
Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար
Երկնքի պատերազմը շարունակվում է երկրի վրա:
Մենք շատ բան չգիտենք Երկնքում Պատերազմի մասին, սակայն դրա վերաբերյալ կա մի վառ, բայց համառոտ նկարագրություն Հայտնություն 12.7–11-ում: Երբ կարդում եք այս հատվածները, պատկերացրեք ձեզ այդ նախամահկանացու հակասության մի մաս: Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս եք դուք և Աստծո մյուս հավատարիմ զավակները հաղթում սատանային: Ի՞նչ է սա ակնարկում այն մասին, թե դուք ինչպես կարող եք հաղթել նրան մեր օրերում, երբ նա շարունակում է «պատերազմ անելու [նրանց հետ, ովքեր,] Յիսուս Քրիստոսի վկայութիւնն ունեն»: (հատված 17):
Տես նաև 1 Նեփի 14.12–14, «Պատերազմ երկնքում», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org, Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Միքայել», «Պատերազմ երկնքում»:
Ո՞վ է հրեշտակը, որին Հովհաննեսը տեսավ ավետարանը քարոզելիս:
Այս հատվածների մարգարեության իրականացումը տեղի ունեցավ, երբ Մորոնին հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և առաջնորդեց նրան դեպի հիշատակարանները, որը նա թարգմանեց և հրատարակեց որպես Մորմոնի Գիրքը: Այս գիրքը պարունակում է «հավիտենական ավետարանը», որը մեզ հանձնարարված է քարոզել «ամեն ազզի, եւ ցեղի, եւ լեզուի, եւ ժողովրդի» (Հայտնություն 14.6):
Տերը հրավիրում է ինձ փախչել Բաբելոնից և նրա մեղքերից:
Հայտնություն 17–18-ը պարունակում է մեղքի, նյութապաշտության և Բաբելոնի՝ աշխարհիկության ու ամբարշտության խորհրդանիշի կրքերի տագնապալի պատկերները: Մտածեք Բաբելոնի պայմաններին նման օրինակներ, որոնք գոյություն ունեն այսօր աշխարհում, և խորհեք, թե ինչ կարող եք անել դուք՝ հետևելու Բաբելոնից «դուրս գալու» և «դորա մեղքերին մասնակից չլինելու» խորհրդին (Հայտնություն 18.4):
Աստծո բոլոր զավակները կդատվեն կյանքի գրքում գրվածներից:
Պատկերացրեք մի հեղինակ առաջարկում է գիրք գրել ձեր կյանքի մասին: Ի՞նչ մանրամասներ և փորձառություններ կկամենայիք ընդգրկել: Եթե իմանայիք, որ ձեր ապագա գործողությունները նույնպես պիտի գրանցվեն, ինչպես կմոտենայիք ձեր կյանքին այլ կերպ: Մտածեք այդ մասին, երբ կարդաք Դատաստանի օրվա մասին Հայտնություն 20.12–15: Ըստ ձեզ, ի՞նչ պիտի գրվի ձեր մասին կյանքի գրքում:
Տես նաև Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Կյանքի Գիրք»
Եթե ես հավատարիմ լինեմ, կստանամ սելեստիալ փառքը:
Ի հակադրություն Բաբելոնի նկարագրություններին, Հայտնություն 21–22-ը նկարագրում է սելեստիալ փառքը, որը սպասվում է Քրիստոսի հավատարիմ հետևորդներին: Ի՞նչ պատկերներ, արտահայտություններ կամ խոստումներ են այս գլուխներում ոգեշնչում ձեզ հավատարիմ մնալ, նույնիսկ, եթե դա դժվար է:
Արդյո՞ք այդ հատվածները նշանակում են, որ չեն կարող լինել լրացուցիչ սուրբ գրություններ, բացի Աստվածաշնչից:
Որոշ մարդիկ մեջբերում են Հայտնություն 22.18–19-ը որպես պատճառ, որ մերժեն Մորմոնի Գիրքը և վերջին օրերի մյուս սուրբ գրությունները: Սակայն Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.
«Այժմ փաստորեն գոյություն ունի մի անխախտ համաձայնություն աստվածաշնչի բոլոր գիտնականների միջև, որ այս հատվածը վերաբերում է միայն Հայտնության գրքին, ոչ թե ողջ Աստվածաշնչին։ Մեր օրերի այդ գիտնականներն ընդունում են, որ Նոր Կտակարանի մի քանի «գրքեր» գրեթե անկասկած, Պատմոսի կղզում Հովհաննեսի հայտնությունը ստանալուց հետո են գրվել: …
Բայց կա նաև ավելի պարզ պատասխան: … Ողջ Աստվածաշունչը, ինչպես մենք գիտենք այն, որպես տեքստերի մեկ հավաքածու, որն ընդգրկված է մեկ հատորում, գոյություն չուներ, երբ այդ հատվածը գրվեց» («Իմ խոսքերը … երբեք չեն դադարում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 91):
Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար
Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․
Ընտանիքի որոշ անդամներ գուցե բավականություն ստանան և օգուտ քաղեն Հայտնության գրքում նկարագրվող տեսիլքները նկարելուց: Օրինակ, Հայտնություն 12-ի վրա հիմնված նկարների պատկերումը կարող է տանել Երկնքում Պատերազմի մասին քննարկումների (տես հատվածներ 7–11-ը): Հայտնություն 21-ի վրա հիմնված նկարները կարող են ոգեշնչել խոսակցություններ սելեստիալ արքայության մասին: Կարող եք նաև ցույց տալ այս համառոտ շարադրանքին կից նկարը և խնդրել ընտանիքի անդամներին գտնել այն հատվածները Հայտնություն 19-ում, որոնք պատկերված են նկարում:
Ի՞նչ կարող է նշանակել «նրանց վկայության խոսքը» արտահայտությունը: Ինչպե՞ս են մեր վկայությունները Հիսուս Քրիստոսի մասին օգնում մեզ և ուրիշներին հաղթել սատանային:
Ի՞նչ մտքեր ունեն ձեր ընտանիքի անդամները մոլորեցնող գազանի մասին: Ինչպե՞ս ենք մենք նկատում և խուսափում մոլորություններից, որոնք մենք տեսնում ենք այսօր աշխարհում:
Ինչպե՞ս են 1 Նեփի 22.26, Վարդապետություն և Ուխտեր 43.30–31 հատվածներն օգնում մեզ հասկանալ, թե ինչ կարող է նշանակել սատանայի համար «կապված լինելը»:
Ի՞նչ կարող է լինել Փրկիչի անունը գրված ունենալ «[մեր] ճակատներին» արտահայտության խորհրդանշական իմաստը: (Հայտնություն 22.4, տես նաև Հայտնություն 13.16–17):
Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար: