Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1–11. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»


Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1-11. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1–11, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019

Քրիստոսը հետևում է ոչխարների հոտին

«Բարի Հովիվը», Դել Փարսոն

Դեկտեմբերի 9-15-ը

Հայտնություն 1-11

«Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»

Մտածեք գրի առնել ձեր ունեցած հարցերը այն բաների վերաբերյալ, որոնք դուք կարդացիք Հայտնության գրքում: Ապա կարող եք փնտրել պատասխաններ ձեր հարցերին կամ քննարկել դրանք ընտանիքի անդամի կամ Եկեղեցու դասարանի անդամների հետ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Երբևէ ջանք գործադրե՞լ եք՝ ուրիշների մոտ արտահայտել այն, ինչ զգացել եք հզոր հոգևոր փորձառության ընթացքում: Ամենօրյա խոսելաոճը կարող է անհամապատասխան լինել հոգևոր զգացումներն ու տպավորությունները նկարագրելու համար: Հավանաբար այդ պատճառով է Հովհաննեսն օգտագործել այդպիսի հարուստ խորհրդանիշեր և պատկերներ՝ նկարագրելով իր փառահեղ հայտնությունը: Նա կարող էր ուղղակի հայտարարել, որ տեսել էր Հիսուս Քրիստոսին, բայց որպեսզի օգներ մեզ հասկանալ իր փորձառությունը, նա նկարագրել է Փրկիչին՝ օգտագործելով այսպիսի խոսքեր. «Նորա աչքերը կրակի բոցի պէս» էին, «եւ նորա բերանիցը սրած երկբերան սուր էր դուրս գալիս», և «Նորա երեսն ինչպէս արեգակը, որ ճառագայթում է իր զորութեամբը» (Հայտնություն 1.14–16): Երբ կարդաք Հայտնության գիրքը, փորձեք հայտնաբերել այն ուղերձները, որոնք Հովհաննեսը ցանկանում է, որ դուք սովորեք և զգաք, նույնիսկ, եթե դուք չեք հասկանում ամեն խորհրդանիշի ետևում գտնվող իմաստը: Ինչո՞ւ պետք է նա համեմատեր Եկեղեցու համայնքները ճրագակալների հետ, սատանային՝ վիշապի, իսկ Հիսուս Քրիստոսին՝ Գառի հետ: Ի վերջո, պետք չէ, որ դուք հասկանաք ամեն խորհրդանիշ Հայտնության գրքում, որպեսզի հասկանաք դրա կարևոր թեմաները, ներառյալ նրա ամենանշանավոր թեման՝ Հիսուս Քրիստոսը և Նրա հետևորդները կհաղթանակեն մարդկանց և սատանայի թագավորություններին:

անհատական ուսումնասիրութան պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Հայտնություն

Ինչպե՞ս կարող եմ հասկանալ Հայտնության գիրքը:

Հայտնության գիրքը կարող է դժվար հասկանալի լինել, բայց մի հուսալքվեք: Հովհաննեսի խորհուրդը կարող է ոգեշնչել ձեզ շարունակել փորձել. «Երանելի են այս մարգարեության խոսքերը կարդացողը, և լսողները և հասկացողները և սորանում գրվածները և պահողները, քանզի Տիրոջ գալուստի ժամը մոտենում է» (Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Հայտնություն1.3 [Աստվածաշնչի Հավելվածում], շեշտադրումն ավելացված է):

Հետևյալ հարցերն ու սկզբնաղբյուրները կարող են տալ գաղափարներ, երբ ուսումնասիրեք Հայտնությունը.

Օգտակար կլինի որոնել գաղափարներ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն Հայտնության տարբեր հատվածներում: (Տես ծանոթություններ և Աստվածաշնչի հավելվածը:)

Հայտնություն

Հովհաննեսի տեսիլքն ուսուցանում է, թե ինչպես է Երկնային Հայրը փրկում Իր զավակներին:

Երբ սկսեք ուսումնասիրել Հայտնության գիրքը, մտածեք, թե ինչպես է Իր զավակների համար Երկնային Հոր փրկագնման և վեհացման ծրագրի մասին ձեր իմացածը կապված ձեր կարդացածի հետ: Դուք կարող եք սկսել վերանայել Փրկության ծրագրի ակնարկը «Քարոզիր Իմ Ավետարանը» գրքում (էջեր 51–59): Այնուհետև, երբ կարդաք Հովհաննեսի պատմությունը իր տեսիլքի մասին, ինքներդ ձեզ այսպիսի հարցեր ուղղեք. Ի՞նչ ճշմարտություններ սովորեցի Հայտնության գրքից այն մասին, թե Երկնային Հայրն ի՞նչ է արել, որ օգնի ինձ վերադառնալ Իր մոտ: Ինչպե՞ս կարող է սա օգնել ինձ հասկանալ Աստծո ծրագիրն ինձ համար:

Այն կարող է օգնել ձեզ իմանալ դա ընդհանուր գծերով:

  • Գլուխ 12-ի մեծ մասը առնչվում է նախաերկրային կյանքի իրադարձությունների հետ (տես նաև «Նախաերկրային կյանք», Ավետարանական Թեմաներ, topics.lds.org):

  • Գլուխներ 6–11-ը, 13–14-ը, 16–19-ը նկարագրում են մահկանացու կյանքը և երկրի պատմության իրադարձությունները (տես նաև «Մահկանացու կյանք» Ավետարանական Թեմաներ, topics.lds.org):

  • Գլուխներ 2–3-ը, 15-ը, 20–22-ը նկարագրում են Վերջին Դատաստանը և փառքը, որ սպասվում է հավատարիմներին հավերժական ոլորտներում (տես նաև «Ետմահկանացու կյանք» Ավետարանական Թեմաներ, topics.lds.org):

Հայտնություն 2-3

Հիսուս Քրիստոսը գիտի ինձ անհատապես և կօգնի ինձ հաղթահարել իմ մարտահրավերները:

Փրկիչի խոսքերը Հայտնություն 2–3-ում բացահայտում են, որ Նա հասկանում էր հաջողություններն ու մաքառումները, որոնք առանձնահատուկ էին Եկեղեցու յուրաքանչյուր ճյուղի համար Հովհաննեսի ժամանակ: Նա հավաստիացրեց մի քանի համայնքների Սրբերին, որ այլ բաների թվում, Նա տեղյակ էր նրանց «գործերին», «նեղութիւններին», «աղքատությանը», և «գթությանը» (Հայտնություն 2.2, 9, 19), ինչպես նաև այն մի քանի ուղիներին, որոնցով նրանք կարող էին բարեփոխվել:

Այս գլուխները կարող են հիշեցնել ձեզ, որ Փրկիչը հասկանում է ձեր ուժեղ ու թույլ կողմերը և կամենում է օգնել ձեզ հաղթահարել ձեր երկրային դժվարությունները: Ի՞նչ է Տերը խոստանում նրանց, ովքեր հավատարմորեն հաղթում են։ Փոփոխություններ կատարելու ի՞նչ հուշումներ եք ստացել ձեր մարտահրավերները հաղթահարելու համար:

Հայտնություն 5

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր Երկնային Հոր ծրագիրը հնարավոր դարձնել:

Չնայած դուք չեք հիշում, բայց դուք հավանաբար ներկա էիք Հովհաննեսի նկարագրած իրադարձություններին Հայտնություն 5: Երբ կարդաք այդ իրադարձությունների մասին, մտածեք, թե ինչ էինք մենք բոլորս զգում, երբ հասկացանք, որ Հիսուս Քրիստոսը («Գառը») հնարավոր էր դարձնելու Երկնային Հոր ծրագիրը (բացելու գիրքը և արձակելու յոթ կնիքները): Ինչո՞ւ միայն Հիսուս Քրիստոսը կարող էր անել այդ: Ինչպե՞ս կարող եք ցույց տալ ձեր հավատը Նրա հանդեպ՝ որպես ձեր Փրկիչի:

Տես նաև Հոբ 38.4–7, «Հիսուս Քրիստոսի Քավությունը» Ավետարանի Թեմաներ, topics.lds.org:

Հայտնություն 6–11

Վերականգնումը նախորդեց այն կործանմանը, որը տեղի է ունենալու մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը:

Հայտնություն 6–11-ը նկարագրում է իրադարձություններ, որոնք տեղի են ունենալու երկրագնդի ժամանակավոր գոյության ընթացքում (տես ՎՈւ 77.6), ներառյալ ավետարանի վերականգնումը վերջին օրերում (տես Հայտնություն 7): Երբ կարդաք իրադարձությունների մասին, որոնց վերաբերյալՀովհաննեսն է մարգարեացել, և դիտեք դրանցից մի քանիսի իրականացումը, ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ ինքներդ ձեզ և ձեր ընտանիքին ավելի լավ նախապատրաստելու Երկրորդ Գալուստի համար:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Հայտնություն 2–3

Պատկերացրեք՝ Հովհաննեսին խնդրել են ուղերձ հղել ձեր ընտանիքին, այն ուղերձների նման, որոնք նա հղում էր եկեղեցիներին իր ժամանակնեում: Ի՞նչ կասեր նա այն մասին, թե ինչն է լավ ընթանում : Դուք ինչպե՞ս կարող եք կատարելագործել այն:

Հայտնություն 3.20

Ցույց տվեք Փրկիչի նկարը դուռը թակելիս (տես նկարը, որն ուղեկցում է այս ուրվագծին): Հրավիրեք ձեր ընտանիքին կարդալ Հայտնություն 3.20-ը և քննարկել այսպիսի հարցեր. Ինչո՞ւ է Հիսուսը թակում, ուղղակի ներս մտնելու փոխարեն: Ինչպե՞ս կարող ենք Նրա ազդեցությունը մեր տուն հրավիրել:

Հայտնություն 7․9, 13-14

Ի՞նչ կարող են այս հատվածները սովորեցնել ձեզ այն մասին, թե ինչո՞ւ ենք մենք սպիտակ հագնում տաճարային արարողությունների համար:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք, որ սովորողները հարցեր տան: Հարցերը ցույց են տալիս, որ ընտանիքի անդամները պատրաստ են սովորել և գաղափարներ առաջարկել, թե ինչպես են իրենք արձագանքում նրան, ինչ իրենց ուսուցանվում է: Ուսուցանեք սովորողներին գտնել պատասխաններ սուրբ գրություններում։ (Տես «Ուսուցանելով Փրկիչի ձևով», 25–26:)

Քրիստոսը թակում է դուռը

«Ներս թողեք Նրան», Գրեգ Կ. Օլսոն