Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1-11. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս» Ե՛կ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Դեկտեմբերի 9-15-ը Հայտնություն 1-11, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019
Դեկտեմբերի 9-15-ը
Հայտնություն 1-11
«Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»
Հայտնության սիմվոլիզմը երեխաների համար կարող է բարդ լինել, սակայն Հայտնությունը պարունակում է նաև կարևոր վարդապետություն, որը գեղեցիկ և պարզ է։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես կզգային, եթե տեսիլքով տեսնեին Հիսուս Քրիստոսին։ Բացատրեք, որ Հայտնության գրքում Հովհաննեսը նկարագրեց տեսիլքը, որում տեսավ Հիսուսին և շատ կարևոր բաներ անցյալի և ապագայի մասին։
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Ես կարող եմ իմ կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսին:
Դուռը թակող Հիսուսի մասին փոխաբերությունը կարող է օգնել երեխաներին հասկանալ, որ Նա ցանկանում է մոտ լինել իրենց։
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք այդ շաբաթվա համառոտ շարադրանքում տրված նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագրից և կարդացեք Հայտնություն 3․20։ Հրավիրեք երեխաներին պատկերացնել, թե Հիսուսը թակում է իրենց տան դուռը։ Թույլ կտա՞ն Նրան մտնել ներս։ Իրենց կարծիքով, Նա ի՞նչ պետք է ասի կամ անի:
-
Հրավիրեք երեխաներին պատմել այն ժամանակների մասին, երբ անհամբեր սպասել են որևէ մեկին իրենց տանը որպես հյուր։ Ինչի՞ նման էր սպասելը, թե երբ այդ մարդը կթակի դուռը: Ի՞նչ կպատահեր, եթե նրանք երբեք թույլ չտային այդ մարդուն ներս մտնել։ Կարդացեք Հայտնություն 3․20 և խնդրեք երեխաներին հերթով պահել Հիսուսի նկարը և ձևացնել, թե թակում են դուռը։ Դասարանի մյուս անդամները կարող են ձևացնել, թե բացում են դուռը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի թույլ տանք, որ Հիսուսը մեր կողքին լինի, անգամ եթե չենք տեսնում Նրան։ Կարող եք յուրաքանչյուր երեխայի տալ Հիսուսի նկարը տուն տանելու համար:
Հիսուսը Քրիստոսն այն միակն է, ով արժանի է լինելու իմ Փրկիչը։
Հովհաննեսն իր տեսիլքից սովորեց, որ միայն Հիսուս Քրիստոսը (գառը) կարող է լինել մեր Փրկիչը և իրականացնել Հոր ծրագիրը (կնքված գիրքը)։
Հնարավոր վարժություններ
-
Դասից առաջ գտեք նկարներ, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մատչելի օրհնությունները (օրինակ՝ տաճարը, մկրտությունը և ընտանիքները), դրեք դրանք գրքի մեջ և փաթեթավորեք գիրքը։ Օգտվելով Հայտնություն 5․1–10-ի մի քանի կարևոր արտահայտություններից, նկարագրեք Հովհաննեսի տեսիլքը։ Երեխաներին ցույց տվեք գիրքը և ասացեք, որ գիրքը բացելու միակ եղանակը սենյակում թաքնված Հիսուսի նկարը գտնելն է։ Երբ նրանք գտնեն նկարը, բացեք գիրքը և ցույց տվեք նկարները երեխաներին։ Վկայեք, որ Փրկիչը միակն էր, որ կարող էր իրագործել սա:
-
Ամփոփեք Հայտնություն 5․1–10-ում նկարագրված տեսիլքը և հրավիրեք երեխաներին դերերով ցույց տալ, թե ինչ էին Հովհաննեսը և մյուսները զգում տեսիլքի տարբեր մասերում։ Օրինակ՝ նրանք կարող են ձևացնել, թե լաց են լինում, երբ ոչ ոք չի կարողանում բացել գիրքը, կամ կարող են ուրախանալ, երբ Փրկիչը բացի այն։
Հիսուս Քրիստոսն օգնում է մեզ մաքրվել մեղքից:
Հովհաննեսը տեսավ շատ մարդկանց, հագած հագուստ, որը ճերմակ էր դարձվել Գառան արյան շնորհիվ (տես հատված 14)։ Մտածեք, թե ինչպես այդ տեսիլքը կարող է օգնել երեխաներին հասկանալ, թե որքան է կարևոր մաքրվել մեր մեղքերից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով։
Հնարավոր վարժություններ
-
Ցույց տվեք երեխային մկրտության հանդերձներ կամ այլ սպիտակ հագուստ և Հիսուսի նկարը։ Երեխաներին կարդացեք Հայտնություն 7․9, 13–14 և խնդրեք նրանց մատնացույց անել նկարին և հանդերձներին ամեն անգամ, երբ լսում են սպիտակ բառը։ Բացատրեք, որ սպիտակ հագուստները ներկայացնում են մաքրությունը և հիշեցնում, որ Հիսուս Քրիստոսը կարող է մեզ մաքրել մեր սխալներից։
-
Երեխաներին ցույց տվեք սպիտակ հագուստ և թույլ տվեք նրանց կեղտոտել այն մատիտներով կամ այլ ձևով։ Բացատրեք, որ մեղքը կեղտոտում է մեր հոգիները։ Ցույց տվեք Հիսուսի նկարը Գեթսեմանի պարտեզում (օրինակ՝ Ավետարանի պատկերագիրք, հ. 56), մի կողմ դրեք կեղտոտ հագուստը և ցույց տվեք սպիտակ հագուստը։ Վկայեք, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք դառնալ մաքուր:
-
Երգեք մկրտության մասին մի երգ, օրինակ՝ “When I Am Baptized” (Children’s Songbook, 103) և քննարկեք, թե ինչպես է Հիսուսն օգնում մեզ դառնալ մաքուր, երբ մկրտվում ենք։
Ուսուցանեք վարդապետությունը
Ավագ երեխաներ
Ես կարող եմ թույլ տալ, որ Հիսուս Քրիստոսը դառնա իմ կյանքի մասը։
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին բացել իրենց սրտերը և կյանքը Հիսուս Քրիստոսի զորության և ազդեցության առաջ։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին նայել այդ շաբաթվա համառոտ շարադրանքում տրված նկարին Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ծրագրից և կարդացեք Հայտնություն 3․20։ Որպեսզի օգնեք նրանց հասկանալ նկարի իմաստը, խնդրեք նրանց աշխատել զույգերով և պատասխանել այսպիսի հարցերին․ Ինչո՞ւ է Հիսուսը թակում դուռը։ Ինչո՞ւ դռան վրա դրսի կողմից չկա դռան թակիչ։ Ի՞նչ է նշանակում թույլ տալ Հիսուսին մտնել մեր կյանք:
-
Հրավիրեք երեխաներին գրատախտակի վրա գրել տարբեր ճանապարհներ, որոնցով կարելի է բացել դուռը Հիսուսի առաջ: Որոշ օրինակներ ներառում են մյուսներին ծառայելը, սուրբ գրություններ կարդալը և հաղորդություն ընդունելը։
Հիսուսը Քրիստոսն այն միակն է, ով արժանի է լինելու իմ Փրկիչը։
Հայտնություն 5-ում ուսուցանվում է, որ միայն Հիսուս Քրիստոսն է արժանի և ունակ իրագործելու Քավությունը և փրկելու մեզ մեղքից։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին խոսել այն ժամանակի մասին, երբ կարիք ունեին, որ որևէ մեկը ինչ-որ բան անի իրենց համար, որն իրենք չէին կարող ինքնուրույն անել։ Խնդրեք նրանց կարդալ Հայտնություն 5․1–10 և գտնել այն, ինչ պետք է արվի, և որ միայն մեկ անձ կարող է անել դա (բացատրեք, որ Գառը Հիսուսը Քրիստոսն է, իսկ գիրքը ներկայացնում է Աստծո ծրագիրը)։ Ի՞նչ է արել Հիսուսը մեզ համար, որ որևէ մեկը չէր կարող անել։
-
Խնդրեք երեխաներին գտնել օրհներգ կամ մանկական երգ, որը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին (օրինակ՝ “Beautiful Savior,” Children’s Songbook, 62–63)։ Ի՞նչ են ուսուցանում այդ երգի բառերը Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞վ է այդ երգը նման Հիսուս Քրիստոսի գովերգին, տրված Հայտնություն 5․9–10-ում։
Ավետարանը կօգնի ինձ դիմակայել գայթակղությանը։
Խավար առաջացնող ծուխը Հայտնություն 9․2-ում կարելի է նմանեցնել գայթակղություններին (տես 1 Նեփի 12․17)։
Հնարավոր վարժություններ
-
Նկարեք արևի և մութ ամպի նկարներ և կտրատեք դրանք։ Հրավիրեք երեխաներին կարդալ Հայտնություն 9․2 և 1 Նեփի 12․17 և մութ ամպի վրա գրել, թե ինչ է ներկայացնում ծուխը։ Մութ ամպը փակցրեք գրատախտակին և հրավիրեք կազմել այն գայթակղությունների ցանկը, որոնց հանդիպում են իրենց տարիքի երեխաները։ Ապա գրատախտակին փակցրեք արևը և խնդրեք նրանց կազմել այն գործիքների ցանկը, որոնք Երկնային Հայրը տվել է մեզ աշխարհի խավարը հաղթահարելու համար։
-
Ինչպե՞ս կարող են երեխաներն օգնել մյուսներին, ովքեր հոգևոր խավարի մեջ են։ Որպեսզի օգնեք նրանց մտածել այս հարցի շուրջ, ցուցադրեք Choose the Light (LDS.org) տեսանյութը և հրավիրեք խոսել վարորդի մասին։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել այն եղանակներով, որոնցով կարող են հրավիրել Փրկիչին ազդեցություն գործել իրենց տներում։