Եկ, հետևիր ինձ
Դեկտեմբերի 16-22-ը Սուրբ Ծնունդ. «Մեծ ուրախության բարի ավետիք»


Դեկտեմբերի 16-ից հունվարի 22-ը Սուրբ Ծնունդ. «Մեծ ուրախության բարի ավետիք» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Դեկտեմբերի 16-22-ը Սուրբ Ծնունդ Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
մանուկ Հիսուսը մսուրում

«Ապահով է ախոռում», Դան Բըր

Դեկտեմբերի 16-22-ը

Սուրբ Ծնունդ

«Մեծ ուրախության բարի ավետիք»

Այս դասը հնարավորություն է տալիս օգնել երեխաներին Սուրբ Ծննդյան օրերին տոնել Փրկիչի ծնունդը, կյանքը և առաքելությունը։ Դասը պատրաստելիս հիշեք սա։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ծրագրից և հրավիրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ գիտեն Փրկիչի ծնունդի մասին։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Մատթեոս 2․1–12, Ղուկաս 2․1–14

Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ որպես մանուկ:

Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը հետաքրքիր է երեխաներին։ Ի՞նչ վարդապետական ճշմարտություններ եք տեսնում այդ պատմության մեջ, որոնք երեխաները պետք է հասկանան։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ղուկաս 2․1–14 երեխաների համար և նկարագրեք այդ հատվածների իրադարձությունները, անդրադառնալով Գլուխ 5-ին․ Հիսուս Քրիստոսը ծնվեց, Նոր Կտակարանի Պատմությունները, 13–15, կամ համապատասխան տեսանյութը LDS.org-ում։ Հրավիրեք երեխաներին նկարել Սուրբ Ծննդյան իրադարձությունները և, օգտվելով նկարներից, ինքնուրույն պատմել պատմությունը։ Ինչո՞ւ եք դուք ուրախ, որ Հիսուս Քրիստոսը եկավ Երկիր որպես մանուկ:

  • Խնդրեք երեխաներին պատմել Հիսուսին գտնելու համար աստղին հետևող Մոգերիպատմությունը։ Պատմությունը հիշեցնելու համար տես Մատթեոս 2.1-12 կամ «Գլուխ 7․ Մոգերը», Նոր Կտակարանի պատմությունները,  18, կամ դիտեք համապատասխան տեսանյութը LDS.org կայքում: Թաքցրեք Հիսուս Քրիստոսի նկարը սենյակում: Նկարեք կամ կտրեք թղթե աստղ և կախեք օդում։ Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք մոգերն են, ովքեր կրում են նվերները, և առաջնորդեք նրանց սենյակով՝ Հիսուսին գտնելու համար։ Որո՞նք են այն նվերները, որոնք մենք կարող ենք տալ այսօր մեր կյանքում Հիսուսին:

  • Երեխաների հետ երգեք մի քանի սուրբ ծննդյան երգ, օրինակ՝ “Joy to the World” և Սուրբ Գիշեր (Hymns, հհ. 201, 204) կամ “Stars Were Gleaming,” “Away in a Manger,” և “Oh, Hush Thee, My Baby” (Children’s Songbook, 37, 42–43, 48)։

Հովհաննես 3․16

Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձրել ինձ համար, որ մի օր կրկին ապրեմ իմ Երկնային Հոր հետ:

Արդյո՞ք երեխաները հասկանում են, թե ինչու Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ: Ժամանակ տրամադրեք և մտածեք, թե ինչ է Փրկիչն արել անձամբ ձեզ համար, և թե ինչպես դուք կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե ինչ է նա արել իրենց համար։

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք Հիսուս Քրիստոսի նկարը՝ փաթեթավորված որպես նվեր։ Նվերի վրա պիտակ փակցրեք Հովհաննես 3․16 և ասացեք երեխաներին, որ դա հուշում է, թե ինչ նվեր է։ Երեխաների հետ կարդացեք Հովհաննես 3․16 և հրավիրեք նրանց կռահել, թե ինչ նվեր է, և բացեք այն։ Ինչո՞ւ Աստված ուղարկեց մեզ Իր Որդուն:

  • Ընտրեք նկարներ Ավետարանի նկարների հավաքածու (օրինակ՝ հհ․ 1, 30, 35–6684), որոնք պատկերում են, թե ինչպես է Հիսուսը օրհնել մարդկանց, երբ ապրում էր Երկրի վրա։ Մի քանի երեխաներ թող պահեն նկարները` մինչ դուք կպատմեք պատմությունը: Կարող եք ընտրել նկարներ, որոնք համապատասխան են այս խոսքերին․ “He Sent His Son” և “Tell Me the Stories of Jesus” (Children’s Songbook, 34–35, 57) և խնդրել երեխաներին պահել նկարները այդ երգերը երգելիս։

  • Հրավիրեք երեխաներին կիսվել Հիսուսի մասին իրենց սիրված պատմություններով: Յուրաքանչյուր պատմությունից հետ օգնեք երեխաներին ավարտել այս նախադասությունը․ «Հիսուս Քրիստոսը եկավ Երկիր, որպեսզի »։ Ապա ցույց տվեք Փրկիչի քավիչ զոհաբերությանը, մահվանը և Հարությանը վերաբերող նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք, հհ. 56, 57, 58, 59) և համառոտ պատմեք այդ իրադարձությունների մասին։ Բերեք ձեր վկայությունը այն մասին, որ Հիսուս Քրիստոսը եկավ Երկիր մեզ համար մահանալու և հարություն առնելու, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Երկնային Հոր մոտ։

    Նկար
    Հիսուսը ծնկի իջած Գեթսեմանի Այգում

    «Գեթսեմանի»,Ջ. Կիրկ Ռիչարդս

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Մատթեոս 1.18–25, 2.1–12, Ղուկաս 1.26–38, 2.1–20

Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ որպես մանուկ:

Ինչպե՞ս դկարող եք օգնել երեխաներին Սուրբ Ծննդյան օրերին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Փրկիչի ծնունդին վերաբերող իրադարձությունների մասին Մատթեոս 1․18–25, 2․1–12, Ղուկաս 1․26–38, 2․1–20-ում։ Խնդրեք մյուս երեխաներին հերթով գրատախտակին նկարել այն, ինչ նկարագրվում է սուրբ գրություններում։ Ի՞նչ են այս պատմություններն ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ցույց տվեք “Good Tidings of Great Joy: The Birth of Jesus Christ” տեսանյութը (LDS.org)։ Խնդրեք երեխաներին գրի առնել այն ամենը, ինչ լսում են, որը կօգնի նրանց Սուրբ Ծննդյան օրերին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։ Տեսանյութի ցուցադրումից հետո հրավիրեք նրանց կիսվել իրենց գրածներով։

  • Հրավիրեք երեխաներին թղթերի վրա գրել կամ նկարել այն, ինչ կարող են անել, որպեսզի կարողանան Սուրբ Ծննդյան օրերին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։ Նրանց թղթերը դրեք պարկի մեջ, որպեսզի տանեն տուն։ Գաղափարները կարող են ներառել՝ կարդալ սուրբ գրություններ, երգել Սուրբ Ծննդյան օրհներգեր և ցուցաբերել սիրո անկեղծ դրսևորումներ։

  • Երգեք Սուրբ Ծննդյան երգեր Փրկիչի մասին (տես Children’s Songbook, 36–54; Hymns, nos. 201–214) և հրավիրեք երեխաներին կիսվել այդ երգերից իրենց սիրված տողով կամ արտահայտությունով։

Հովհաննես 3․16

Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձրել ինձ համար, որ մի օր կրկին ապրեմ իմ Երկնային Հոր հետ:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին կրկնել այն, ինչ սովորել են այս տարի, և հասկանալ, թե ինչու իրենց կյանում ունեն Հիսուս Քրիստոսի կարիքը:

Հնարավոր վարժություններ

  • Երկու թերթիկների վրա գրեք Ո՞վ է Հիսուս Քրիստոսը և Ինչո՞ւ Նա եկավ Երկիր և փակցրեք դրանք սենյակում երկու տարբեր պատերի։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ հետևյալ սուրբ գրությունների հատվածներից որևէ մեկը․ Մատթեոս 16․15–16, Հովհաննես 3․16, 1 Նեփի 10․4, Մոսիա 3․8, Ալմա 7․10–13, 3 Նեփի 27․14–15։ Խնդրեք երեխաներին գտնել պատին փակցված երկու հարցերի պատասխանները սուրբ գրություններում, որոնք կարդում են։ Խնդրեք նրանց գրել իրենց պատասխանները թղթերի վրա և փակցնել պատին՝ համապատասխան հարցի կողքին։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը նրա համար, ինչ Հիսուս Քրիստոսն արել է մեզ համար:

  • Հրավիրեք երեխաներին գրատախտակին թվարկել Հիսուսի բոլոր անունները և տիտղոսները, որոնց մասին կարող են մտածել (տես Bible Dictionary, “Christ, names of”)։ Ի՞նչ են այս անուններն ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին: Ինչո՞ւ մեր կյանքում ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը: Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, ցույց տվեք “Why We Need a Savior—A Christmas Message about Our Savior Jesus Christ” տեսանյութը (LDS.org

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին գտնել առնվազն մեկ ուղի Սուրբ Ծննդյան օրերին որևէ մեկին ծառայելու կամ Հիսուս Քրիստոսին ավելի մոտ լինելու համար:

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաներին դուր է գալիս կիսվել իրենց սովորածով: Անգամ փոքր երեխաները կարող են ամրացնել իրենց ընտանիքի անդամներին: Խրախուսեք նրանց իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել այն բաներով, ինչ սովորում են Երեխաների Միությունում: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով» 30:)

Տպել