Դեկտեմբերի 2-8-ը 1–3 Հովհաննես, Հուդա. «Աստված սեր է» Ե՛կ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)
Դեկտեմբերի 2-8-ը. 1–3 Հովհաննես, Հուդա Ե՛կ, հետևիր ինձ. Երեխաների Միության համար. Նոր Կտակարան. 2019
Դեկտեմբերի 2–8-ը
1–3 Հովհաննես, Հուդա
«Աստված սեր է»
Հովհաննեսի և Հուդայի նամակներն ուսուցանում են Երկնային Հոր սիրո և լույսի մասին: Այս շաբաթ ուսումնասիրության ընթացքում մտածեք, թե ինչու երեխաները Նրա լույսի և սիրո կարիքը ունեն իրենց կյանքում։ Մի մոռացեք օգտագործել այս շարադրանքում տրված բոլոր վարժությունները, ոչ միայն նրանց, որոնք գրված են տարիքային խմբի համար, որին ուսուցանում եք։
Գրի առեք ձեր տպավորությունները
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչպես են զգացել Երկնային Հոր սերը կամ ինչու է, իրենց կարծիքով, Երկնային Հայրը նման լույսի։
Ուսուցանեք վարդապետությունը
Փոքր երեխաներ
Հիսուսին հետևելը լույս է բերում իմ կյանք։
Ինչպե՞ս կարող է համեմատությունը ֆիզիկական լույսի և մթության հետ օգնել ձեզ ուսուցանել երեխաներին այն լույսի մասին, որը Երկնային Հայրը բերում է իրենց կյանք։
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին նշել այն բաները, որոնք լույս են տալիս։ Օգնելով նրանց հասկանալ լույսի առավելությունները, օրինակ՝ ինչպես է այն օգնում բույսերին աճել, թույլ տալիս մեզ տեսնել և ջերմություն տալիս։ Հրավիրեք երեխաներին հերթով միացնել էլեկտրական լապտերը, պահելով այն Հիսուս Քրիստոսի նկարի վրա՝ ասելով․ «Աստված սեր է» (Ա Հովհաննես 1․5)։ Վկայեք, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կարող են լույս բերել մեր կյանք, եթե մենք հնազանդվենք պատվիրաններին։
-
Անջատեք դասասենյակի լույսերը և հրավիրեք երեխաներին առաջարկել եղանակներ, որոնց միջոցով սենյակը կարելի է լուսավորել։ Օգնեք նրանց մտածել այն եղանակների մասին, որոնցով մենք կարող ենք Հիսուս Քրիստոսի լույսը բերել մեր կյանք։ Երբ նրանք կիսվեն իրենց պատասխաններով, միացրեք լապտերը կամ բացեք պատուհանների վարագույրները, որպեսզի լույսը աստիճանաբար մտնի սենյակ:
Ես ցույց եմ տալիս իմ սերն Աստծո հանդեպ, երբ սեր եմ ցուցաբերում ուրիշների հանդեպ:
Օգնեք երեխաներին տեսնել կապը Երկնային Հոր հանդեպ սիրո և Նրա զավակների հանդեպ իրենց ցուցադրած սիրո միջև։
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք երեխաների համար Ա Հովհաննես 4․11-ը և երգեք մի երգ Աստծո սիրո մասին, օրինակ՝ “My Heavenly Father Loves Me” (Children’s Songbook, 228)։ Հրավիրեք մի քանի երեխայի կիսվել, թե ինչպես են հասկացել, որ Երկնային Հայրը սիրում է իրենց: Յուրաքանչյուր պատասխանից հետո հրավիրեք երեխաներին իրենք իրենց գրկել ձեռքերով և ասել․ «Աստված սեր է և Աստված սիրում է ինձ»։
-
Երեխաների համար կարդացեք Ա Հովհաննես 4․21։ Հրավիրեք նրանց կիսվել եղանակներով, կամ ցուցադրել այդ եղանակները, որոնցով կարող են սեր ցույց տալ ընկերոջ հանդեպ, օրինակ՝ գրկելով կամ բացիկ նվիրելով։ Ի՞նչ են զգում մեր ընկերները այդ դրսևորումների ժամանակ։ Ի՞նչ է Երկնային Հայրը զգում, երբ մենք բարի գործեր ենք անում ուրիների համար։
Ես ցույց եմ տալիս իմ սերը Աստծո հանդեպ` պահելով Նրա պատվիրանները:
Երեխաները կարող են սովորել վաղ տարիքում, որ Աստծո «պատվիրանքները ծանր չեն», և դրանց հետևելը Նրա հանդեպ սեր արտահայտելու եղանակ է։
Հնարավոր վարժություններ
-
Կարդացեք Ա Հովհաննես 5․3 և խնդրեք երեխաներին լսել, թե ինչ է այս հատվածն ասում այն մասին, թե մենք ինչպես կարող ենք ցույց տալ, որ սիրում են Աստծուն։ Խնդրեք երեխաներին թվարկել որքան հնարավոր է շատ պատվիրաններ։ Ի՞նչ է զգում Երկնային Հայրը, երբ մենք հնազանդվում ենք Նրա պատվիրաններին:
-
Հրավիրեք երեխաներին նկարել, պատկերելով մի եղանակ, որով նրանք կարող ենք արտահայտել իրենց սերը Երկնային Հոր հանդեպ։ Օրինակ՝ նրանք կարող են նկարել, թե ինչպես են պահում որևէ պատվիրան։ Միասին երգեք հնազանդության մասին մի երգ, օրինակ՝ “Choose the Right Way” (Children’s Songbook, 160)։ Մենք ի՞նչ ենք զգում, երբ հնազանդվում ենք:
Ուսուցանեք վարդապետությունը
Ավագ երեխաներ
Ա Հովհաննես 2․8–11, 4․7–8, 20–21
Ես ցույց եմ տալիս իմ սերն Աստծո հանդեպ, երբ սեր եմ ցուցաբերում ուրիշների հանդեպ:
Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին հասկանալ, որ Աստծուն սիրելը ներառում է՝ սիրել մեր շուրջը գտնվողներին, անգամ այն մարդկանց, ովքեր մեզանից տարբերվում են կամ ում դժվար է սիրել։
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին պատկերացնել, թե իրենց դպրոց կամ ծուխ սկսել է այցելել նոր մարդ, որը ոչ ոքի չի ճանաչում։ Ի՞նչ կարող է զգալ այդ մարդը։ Խնդրեք երեխաներից մեկին կարդալ Ա Հովհաննես 4․7–8։ Ի՞նչ է այս հատվածն առաջարկում՝ ինչպե՞ս պետք է վերաբերվենք այդ մարդուն: Կիսվեք նմանատիպ սցենարներով կամ խնդրեք երեխաներին մտածել իրավիճակների մասին, որոնցում կարող են հնարավորություններ ունենալ սեր ցույց տալ։
-
Խնդրեք երեխաներին կարդալ Ա Հովհաննես 4․7–8, 20–21 և հրավիրեք նրանցից յուրաքանչյուրին գրել մի նախադասություն, ամփոփելով ամենակարևոր դասը, որը սովորեցին այդ տողերից։ Երբ նրանք կիսվեն իրենց նախադասություններով, կարող եք պատմել Չայ Ջոնսոնի մասին պատմությունը Եղբայր Դեյվիդ Լ. Բեքի ելույթից «Ծառայելու ձեր սուրբ պարտականությունը» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2013, 55)։ Ինչպե՞ս կարող են երեխաները հետևել պատմության երիտասարդ տղամարդկանց օրինակներին, ովքեր սեր ցույց տվեցին Չայի հանդեպ։ Հրավիրեք երեխաներին կիսվել այլ եղանակներով, որոնցով կարող են սեր ցուցաբերել ուրիշների նկատմամբ:
Ա Հովհաննես 2․3–6, 4․17–18, 5․2–5
Ես ցույց եմ տալիս իմ սերը Աստծո հանդեպ` պահելով Նրա պատվիրանները:
Պատվիրաններին հնազանդվելը կարող է ավելի հեշտ լինել, երբ մենք հասկանանք Ա Հովհաննես 5․3-ում ուսուցանված ճշմարտությունները։ Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել պատվիրանները ոչ թե որպես բեռ, այլ որպես Աստծո հանդեպ իրենց սերն արտահայտելու հնարավորություններ։
Հնարավոր վարժություններ
-
Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել այն եղանակները, որոնցով կարող են ցույց տալ Աստծուն, որ սիրում են Նրան: Այնուհետև միասին կարդացեք Ա Հովհաննես 2․5–6, 5․2–5 լրացուցիչ գաղափարների համար։ Ինչպե՞ս է պատվիրաններին հնազանդվելը ցույց տալիս, որ մենք սիրում ենք Երկնային Հորը։
-
Կարդացեք Ա Հովհաննես 4․17 և բացատրեք երեխաներին, որ «համարձակություն ունենանք դատարանի օրումը» նշանակում է՝ վստահություն ունենալ և խաղաղություն զգալ, երբ կանգնեն դատվելու Աստծո առաջ։ Ի՞նչ է այս հատվածն ուսուցանում այն մասին, թե ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք այդ վստահությունը։ Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք անել այժմ՝ Աստծո առաջ վստահ լինելու համար։
Ես կարող եմ հավատարիմ լինել, նույնիսկ, երբ ուրիշները ծաղրում են ինձ։
Երեխաները կարող են ծաղրի ենթարկվել իրենց համոզմունքների կամ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ իրենց ապրելաձի համար։ Այս հատվածները պարունակում Հուդայի խորհուրդը այն մասին, թե ինչպես կարող ենք հավատարիմ մնալ այդպիսի իրավիճակներում։
Հնարավոր վարժություններ
-
Խնդրեք երեխաներին կիսվել այն ժամանակների մասին, երբ իրենց ծաղրել են նրա համար, որ արել այն, ինչը ճիշտ է։ Հրավիրեք երեխաներին կարդալ Հուդա 1․18–22 և գտնել, թե ինչպես կարող ենք հավատարիմ մնալ, երբ մեզ ծաղրում են։ Գրատախտակին գրեք այն, ինչ նրանք գտել են, և քննարկեք, թե ինչպես կարող են հետևել այդ խորհրդին։
-
Ամփոփեք Լեքիի երազը (տես Ա Նեփի 8․1–35), խնդրելով մի քանի երեխայի կարդալ հատվածներ Ա Նեփի 8․26–28, 33։ Քննարկեք, թե ինչպես էին մեծ ու ընդարձակ շենքի մարդիկ նման այն ծաղրողներին, ում մասին խոսում էր Հուդան։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեզ վրա չազդեն նրանք, ովքեր ծաղրում են մեզ կամ համաձայն չեմ մեր համոզմունքների հետ (տես Ա Նեփի 8․30, 33)։
Խրախուսեք տնային ուսումնասիրությունը
Խրախուսեք երեխաներին պլանավորել անել որևէ գործողություն, որպեսզի իրենց լույսով կիսվեն ընտանիքների հետ: