Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 18-24-ը Հակոբոս․ «Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»


Նոյեմբերի 18-24-ը Հակոբոս․ «Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 18-24-ը Հակոբոս, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Աբրահամն աղոթում է իր վրանից մոտ

«Աբրահամը Մամբրէի հարթավայրերում», Գրանտ Ռոմնի Քլաուսոն

Նոյեմբերի 18-24-ը

Հակոբոս

«Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»

Հակոբոսի Թուղթը պարունակում է շատ ճշմարտություններ, որոնք կարող են օրհնել երեխաներին, որոնց դուք ուսուցանում եք։ Հետևեք Հոգուն, որպեսզի հասկանաք, թե որ ճշմարտություններով կիսվեք նրանց հետ։ Այս համառոտ շարադրանքում բերված գաղափարները կարող են օգնել ձեզ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել ավետարանի որևէ սկզբունքով, որը սովորել են իրենց ընտանիքի հետ անցած շաբաթվա ընթացքում, կամ որը սովորել են Երեխաների Միությունում անցած կիրակի։ Երբ բոլոր երեխաները արտահայտվեն, հրավիրեք երեխաներից մեկին ամփոփել։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Հակոբոս 1.5–6

Ես կարող եմ խնդրել Երկնային Հորը օգնել ինձ սովորել այն, ինչը ճշմարիտ է:

Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են դիմել Երկնային Հորը իմաստություն ստանալու համար: Դա նրանց մեծապես կօրհնի, երբ կանգնեն դժվար հարցերի առաջ։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին սովորել «Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից» արտահայտությունը (Հակոբոս 1.5): Ինչպե՞ս ենք մենք հարցեր տալիս Աստծուն։ Ինչպե՞ս է Նա պատասխանում մեզ:

  • Ցույց տվեք Առաջին Տեսիլքի նկարը (Ավետարանի պատկերագիրք, հ. 90), և կիսվեք, թե ինչպես Հակոբոս 1․5 հատվածը հուշեց Ջոզեֆ Սմիթին խնդրել Երկնային Հորը օգնել ստանալ իր հարցի պատասխանը (տես Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․1–15)։ Կիսվեք ձեր վկայությամբ, որ Աստված պատասխանում է աղոթքներին, և երեխաները կարող են աղոթել Նրան, երբ հարցեր ունենան: Խնդրեք երեխաներին նկարել նկարներ, որոնց վրա Ջոզեֆ Սմիթը կարդում է Հակոբոս 1․5 և աղոթում Երկնային Հորը։

Հակոբոս 3.1-13

Ես կարող եմ հաճելի խոսքեր ասել:

Ինչպես վկայել է Հակոբոսը, մյուսներին միայն բարի բաներ ասելը կօգնի մեզ դառնալ Հիսուս Քրիստոսի նման (տես Հակոբոս 3․2

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք քաղցր և թթու ուտեստներ, որպեսզի երեխաները համտեսեն։ Օգնեք նրանց հասկանալ, որ մենք պետք է օգտագործենք մեր լեզուն քաղցր (կամ բարի) բաներ ասելու համար, ոչ թե՝ թթու (կամ ոչ բարի) (տես Հակոբոս 3․10)։ Օգնեք նրանց մտածել բարի բաների օրինակներ, որոնք կարող եք ասել ուրիշներին։

  • Յուրաքանչյուր երեխայի տվեք պարզ նկար, որը պատկերում է խոսող անձի: Երեխաներից մեկին խնդրեք այն բարձր պահել, երբ դուք կասեք որևէ լավ բան, որ մենք կարող ենք ասել մեր լեզվով (օրինակ՝ ասել ճշմարտությունը, հաճոյախոսել կամ օգնություն առաջարկել որևէ մեկին), և իջեցնել, երբ դուք կասեք որևէ բան, որը մենք չպետք է ասենք մեր լեզվով (օրինակ՝ ստել, անուններ դնել մարդկանց կամ հրաժարվել հնազանդվել ծնողին)։

  • Շեշտադրում կատարեք Հակոբոս 3․1–13-ի ուղերձի վրա, միասին երգելով բարի լինելու մասին մի երգ, օրինակ՝ “Kindness Begins with Me” (Children’s Songbook, 145)։ Առաջարկեք երեխաներին պատրաստել «բարի գործերի անոթ», որտեղ կհավաքեն փոքր առարկաներ, երբ լավ բան կասեն որևէ մեկին։

Հակոբոս 5.7-11

Աստծո որոշ օրհնություններ համբերություն են պահանջում։

Համբերությունը միշտ չէ, որ գալիս բնական ճանապարհով, հատկապես երեխաների համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել Հակոբոսի խորհուրդը, որպեսզի օգնեք երեխաներին համբերություն սովորել։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք ուսանողներին մտածել այն ժամանակների մասին, երբ իրենք ստիպված էին սպասել մի բանի, որը շատ էին ցանկանում։ Բացատրեք, որ առանց բողոքելու ինչ-որ բանի սպասելը կոչվում է համբերություն։

  • Ձեր խոսքերով ամփոփեք Հակոբոս 5․7 և ցույց տվեք սերմի կամ սածիլի նկար։ Ինչո՞ւ մենք պետք է համբերատար լինենք, երբ բույսեր ենք աճեցնում: Ի՞նչ կպատահեր, եթե մենք սկսեինք քաշել բույսերը, որպեսզի ավելի շուտ աճեին։ Վկայեք, որ Աստված շատ օրհնություններ ունի մեզ համար, սակայն դրանցից ոմանք համբերություն են պահանջում։

  • Կիսվեք Հոբի մասին պատմությունով Հակոբոս 5․11-ում՝ որպես համբերատարության մարմնավորում (տես “Chapter 46: Job,” Old Testament Stories, 165–69, կամ համապատասխան տեսանյութը LDS.org-ում)։ Ինչպե՞ս Հոբը օրհնվեց համբերատար լինելու համար:

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Հակոբոս 1.5–6

Երկնային Հայրը կօգնի ինձ սովորել ճշմարտությունը, եթե փնտրեմ Նրա օգնությունը:

Թեև երեխաները, որոնց դուք ուսուցանում եք, կարող են երիտասարդ լինել, նրանք միայն մի քանի տարով են մեծ Ջոզեֆ Սմիթից, երբ նա կարդաց Հակոբոս 1․5-ը և ոգեշնչվեց աղոթքով դիմել Երկնային Հորը։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել երեխաներին զարգացնել հավատք առ այն, որ Աստված կօգնի իրենց, երբ իմաստության պակաս ունենան։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին իրենց բառերով պատմել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի պատմությունը (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․5–19, տես նաև “Joseph Smith’s First Vision” տեսանյութը, LDS.org)։ Ինչպե՞ս Հակոբոս 1․5-ը օգնեց Ջոզեֆին։ Օգնեք երեխաներին մտածել այլ մարդկանց մասին սուրբ գրություններից, ովքեր ստացել են իրենց աղոթքների պատասխանները (օրինակ՝ Նեփին [1 Նեփի 11․1–6] և Հարեդի եղբայրը [Եթեր 2․18–3․9])։ Որո՞նք են այն բաները, որ մենք կարող ենք խնդրել Երկնային Հորից աղոթքում։

  • Երեխաների հետ միասին կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․10–14։ Խնդրեք երեխաներին գտնել այն, ինչ արեց Ջոզեֆ Սմիթը իր հարցերի պատասխանները գտնելու համար։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին, երբ հարցեր ունենք:

Հակոբոս 1․22–27, 2․14–26

«Հավատքն առանց գործերի մեռած է»:

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին տեսնել կապը նրա միջև, ինչին հավատում են, և նրա, ինչ անում են:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք լապտեր առանց մարտկոցի, գրիչ՝ առանց միջուկի կամ որևէ այլ առարկա, որը չի կարող օգտագործվել կամ՝ «մեռած է»։ Խնդրեք երեխաներին կարդալ Հակոբոս 2․14-17: Ինչպե՞ս են այդ առարկաները ցուցադրում այդ հատվածներում տրվող ճշմարտությունը։

  • Հրավիրեք երեխաներին մտքում կարդալ Հակոբոս 1․22–27, 2․14–26 հատվածները։ Ապա հրավիրեք երեխաներին ասել, թե ինչ կարող են անել, որպեսզի ցույց տան, որ խոսքը կատարողներ են։ Օրինակ՝ ճանաչո՞ւմ են նրանք որևէ մեկին, ով հիվանդ է կամ միայնակ, ում կարող են այցելել, կամ կարո՞ղ են ավելի շատ ծառայել իրենց ընտանիքներին։ Կարող եք նաև հիշեցնել նրանց խոսքերի մասին, որոնք նրանք լսել են այսօր հաղորդության ժողովին։ Ինչպե՞ս մենք կարող ենք լինել այդ խոսքերը կատարողները:

Հակոբոս 3.1-13

Ես կարող եմ վերահսկել այն, ինչ ասում եմ։

Միմյանց ասվող մեր խոսքերը կարող են անկարևոր թվալ, սակայն Հակոբոսը վկայում էր, որ դրանք կարող են զորեղ ազդեցություն գործել՝ բարի կամ չար։

Հնարավոր վարժություններ

  • Ձեր ծխում կա՞ որևէ մեկը, գուցե ձեր ուսուցանած երեխաներից մեկը, ով աշխատել է ձիերի հետ կամ ծանոթ է նավակներին։ Կարող եք հրավիրել նրան կիսվել իր մտքերով Հակոբոսի ուսմունքների մասին Հակոբոս 3․3-4-ում՝ բարի խոսքեր օգտագործելու մասին, կամ կիսվեք ձեր մտքերով։ Ի՞նչ ենք մենք սովորում այդ օրինակներից մեր լեզուները տիրապետելու մասին:

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Հակոբոս 3․1–13-ը և նկարել այն, ինչ գտել են այդ հատվածներում, որն ուսուցանում է մեր լեզուները տիրապետելու մասին։ Նրանց ժամանակ տվեք կիսվել իրենց նկարով և սովորածով:

  • Հակոբոս 3․1-13 հատվածները միասին կրկնելուց հետո, վերհիշեք լեզվին վերաբերող չափանիշները «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկից (20–21)։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ կարող են անել, որպեսզի բարելավեն մյուսների հետ խոսելու իրենց եղանակը, և խրախուսեք նրանց անձնական նպատակներ սահմանել։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին որևէ հարցով աղոթել Երկնային Հորը կամ փորձել ավելի համբերատար լինել գալիք շաբաթ։ Խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով հաջորդ դասին:

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք երեխաներին ակտիվ լինել: «Երեխաներին ուսուցանելիս թույլ տվեք նրանց կառուցել, նկարել, ներկել, սպիտակեցնել և ստեղծագործել: Սրանք միայն զվարճալի զբաղմունքներ չեն, դրանք կարևոր են սովորելու համար» («Ուսուցանել Փրկիչի ձևով», 25):

Տպել