Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը»


Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 11-17-ը Եբրայեցիս 7-13, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Նկար
Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրահամին

«Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրահամին», Վոլթեր Ռեյն

Նոյեմբերի 11-17-ը

Եբրայեցիս 7–13

«Հանդերձյալ բարիքների քահանայապետը»

Այս դասի նյութը վերանայելիս և դրա մասին խորհելիս, ուշադրություն դարձրեք այն հուշումներին, որոնք ստանում եք երեխաների վերաբերյալ, որոնց ուսուցանում եք։ Հոգին կօգնի ձեզ նրանց համար ուղերձներ գտնել Եբրայեցիս 7.13-ում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
sharing icon

Հրավիրեք կիսվել

Խնդրեք երեխաներին կիսվել, թե ինչ են անում նրանք և նրանց ընտանիքները ավետարանը տանը սովորելու համար։ Հրավիրեք նրանց կիսվել ավետարանն ընտանիքով ուսումնասիրելու իրենց սիրված փորձառություններով։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Եբրայեցիս 7․1-6

Քահանայությունը կարող է օգնել մեզ բազմաթիվ եղանակներով:

Եբրայեցիս 7․1–6 կարող է հնարավորություն տալ ծանոթացնել երեխաներին քահանայության օրհնությունների հետ։

Հնարավոր վարժություններ

  • Համառոտ բացատրեք, թե ով էր Աբրահամը, ապա օգտվեք Եբրայեցիս 7․1–6 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 14․36–40 հատվածներից (Աստվածաշնչի հավելվածում), որպեսզի ուսուցանեք այն մասին, որ Աբրահամ տասանորդ էր վճարել Մելքիսեդեկին։ Բացատրեք, որ Մելքիսեդեկը կրում էր ավելի բարձր քահանայություն, որը Երկրի վրա տղամարդկանց տրված Աստծո զորությունն է և որը նա օգտագործեց Աբրահամին օրհնելու համար։ Երեխաները կարող են դերախաղով ներկայացնել պատմությունը հասարակ առարկաներով, օրինակ՝ թագով և տասանորդի ծրարով։

  • Հրավիրեք Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայություն կրողների այցելել դասարան և բացատրել երեխաներին, թե ինչպես են օգտագործում քահանայությունը ուրիշներին օրհնելու համար։ Այնուհետև երեխաներին ցույց տվեք քահանայության տարբեր արարողությունների նկարներ (օրինակ՝ տես նկարներ 103–8, Ավետարանի պատկերագիրք)։ Օգնեք երեխաներին հասկանալ, թե որ քահանայությունն է պահանջվում յուրաքանչյուր արարողության համար, և տվեք այդ նկարը համապատասխան քահանայություն կրողի ձեռքը։

Եբրայեցիս 11․1-32

Հավատքը հավատալն է այն բաներին, որոնք չենք կարող տեսնել:

Թեև երեխաները չեն կարող տեսնել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին կամ տեսնել ավետարանի բոլոր օրհնությունները, նրանք կարող են հավատք զարգացնել, սովորելով Եբրայեցիս 11-ի օրինակներից։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք Հիսուսի նկարը: Սենյակով մեկ տեղադրեք առարկաներ, որոնք վկայում են, որ Նա իրական է, թեև մենք չենք կարող տեսնել Նրան (օրինակ՝ սուրբ գրություններ, Առաջին Տեսիլքի և երկրագնդի նկարները)։ Խնդրեք երեխաներին գտնել առարկաները, ապա նրանց բացատրեք, թե ինչպես է յուրաքանչյուր իրը օգնում մեզ հավատալ, որ Հիսուսն ապրում է։

  • Դասարան բերեք մազեր չորացնող սարք և թույլ տվեք երեխաներին հերթով զգալ, թե ինչպես այն փչում իրենց դեմքի վրա։ Ասացեք նրանց, որ մենք չենք տեսնում օդը, բայց զգում ենք այն։ Նմանապես՝ մենք չենք տեսնում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, բայց մենք կարող ենք զգալ Նրանց սերը և հավատք ունենալ, որ Նրանք իրական են։

  • Պատմեք Եբրայեցիս 11․4–32-ում նշված մարդկանց մասին պատմությունները։ Կարող եք օգտագործել Հին Կտակարանի պատմությունները (տես գլուխներ 4–6, 8–10, 15–17, 23 և 28)։ Ի՞նչ արեցին այդ մարդիկ, որպեսզի ցույց տան իրենց հավատքը նրա հանդեպ, ինչը չեն տեսնում: Կիսվեք օրհնություններով, որոնք ստացել եք ձեր հավատքի արդյունքում։

Եբրայեցիս 13․5-6

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն և երբեք չեն լքի մեզ։

Ի՞նչ փորձությունների կարող են հանդիպել երեխաները: Ինչպե՞ս կարող է Եբրայեցիս 13․5–6-ում պարունակվող ուղերձը օգնել նրանց։

Հնարավոր վարժություններ

  • Վերհիշեք Նոր Կտակարանի պատմությունները, որոնք երեխաները սովորել են այս տարի և որոնք պատմում են, թե ինչպես է Փրկիչը օգնել մարդկանց, օրինակ՝ երբ բժշկեց անդամալույծին (տես Ղուկաս 5․18–26) կամ կերակրեց 5000 մարդու (տես Մատթեոս 14․15–21)։ Օգնեք երեխաներին սովորել «Տերն է իմ օգնականը» (Եբրայեցիս 13․6

  • Երեխաներին խնդրեք նկարել նկար, որը պատկերում է այն ժամանակը, երբ իրենց վախեցած են եղել։ Կարդացեք նրանց համար Եբրայեցիս 13․5–6 և վկայեք, որ Երկնային Հայրը կօգնի մեզ և երբեք չի լքի մեզ։ Օգնեք երեխաներին կտրատել թղթե սրտեր, որոնք կծածկեն նկարները։ Որո՞նք են այն գործերը, որ օգնում են մեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը: Գրեք մի քանիսը սրտերի վրա:

  • Երեխաներին սովորեցրեք “Tell Me, Dear Lord” երգի երկրորդ տունը (Children’s Songbook, 176)։ Համաձայն երգի՝ ի՞նչ օգնություն կարող ենք ստանալ, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մոտ են մեզ։ Պատմեք մի ժամանակի մասին, երբ Երկնային Հայրը մոտ էր ձեզ և օգնում էր։

Նկար
teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Եբրայեցիս 7․1-4

Արժանի քահանայություն կրողները հետևում են Փրկիչի օրինակին:

Ինչպե՞ս կարող եք օգտագործել այդ հատվածները, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք, ովքեր քահանայություն են կրում, պետք է լինեն հավատարիմ և ծառայեն մարդկանց, ինչպես Փրկիչն էր ծառայում։

Հնարավոր վարժություններ

  • Օգնեք երեխաներին թվարկել այն, ինչ գիտեն երկու մեծ քահանայություն կրողների՝ Աբրահամի և Մելքիսեդեկի մասին։ Նրանք կարող են օգնություն գտնել Եբրայեցիս 7․1–4, Աբրահամ 1․1–2 և Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 14․25–40 հատվածներում (Աստվածաշնչի հավելված)։ Ի՞նչ Քրիստոսանման հատկանիշներ ունեին այդ տղամարդիկ, որոնք օգնում էին նրանց պատվել քահանայությունը։

  • Խնդրեք երեխաներին կարդալ Եբրայեցիս 7․1-2 և գտնել Մելքիսեդեկի տիտղոսները։ Ինչպե՞ս են այդ տիտղոսները մեզ հիշեցնում Հիսուս Քրիստոսի մասին: Օգնեք նրանց տեսնել, թե ինչպես էր Հիսուսը «Խաղաղության թագավոր»։ Ճանաչո՞ւմ են արդյոք նրանց քահանայություն կրողների, ովքեր նույնպես Փրկիչին հետևելու օրինակ են հանդիսանում։

  • Կիսվեք փորձառությամբ, երբ արդար քահանայություն կրողը օգնել է ձեզ մոտենալ Փրկիչին։ Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ եղանակներով է քահանայության ծառայությունը օրհնել իրենց։

Եբրայեցիս 11

Երկնային Հայրը վարձատրում է նրանց, ովքեր հավատ ունեն։

Եբրայեցիս 11 պարունակում է բազմաթիվ օրինակներ այն մարդկանց, ովքեր օրհնվել են, որովհետև հավատքով են գործել։ Այս պատմություններից որո՞նք առավել ոգեշնչող կամ օգտակար կարող են լինել երեխաների համար, որոնց ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին գրատախտակին թվարկել այն, ինչ սովորեցին հավատքի մասին Եբրայեցիս 11․1–3, 6-ում։ Երեխաներից յուրաքանչյուրին տվեք մեկի անունը, ում մասին խոսվում է Եբրայեցիս 11-ում, և հրավիրեք նրանց կարդալ այդ անձին առնչվող հատվածները։ Խնդրեք նրանց կիսվել այդ անձի մասին հիմնաբառերով, որպեսզի մյուս երեխաները կարողանան գուշակել, թե ով է նա։ Ինչպե՞ս էին այդ մարդիկ ցույց տալիս իրենց հավատքը և ինչպես Երկնային Հայրը վարձատրեց նրանց։ (Այդ մարդկանց նկարները կարող եք գտնել Հին Կտակարանի բաժնում, Ավետարանի պատկերագիրք

  • Եբրայեցիս 11-ում այդ հավատարիմ մարդկանց օրինակների մասին կարդալուց հետո խնդրեք երեխաներին գրել այն անձի մասին, ում ճանաչում են և ով ցույց է տվել իր հավատքը։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց օրինակներով դասարանի հետ:

Եբրայեցիս 12․5-11

Տերը նախատում է նրանց, ում սիրում է:

Այս հատվածները կարող են օգնել երեխաներին հասկանալ, որ Երկնային Հայրը, իրենց ծնողները և մյուսները, ուղղում են նրանց, որովհետև սիրում են և ուզում, որ նրանք սովորեն իրենց սխալներից։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Եբրայեցիս 12․5-11 և խնդրեք երեխաներին գտնել, թե Երկնային Հայրը ինչ պատճառներով է նախատում է մեզ (ուղղում կամ կարգապահության կանչում մեզ)։ Ի՞նչ է դա մեզ սովորեցնում այն մասին, թե ինչու են երկրային ծնողները նույնպես ուղղում իրենց զավակներին։ Ինչպե՞ս պետք է արձագանքենք սիրով արված ուղղումներին:

  • Կիսվեք սուրբ գրություններում նկարագրվող մարդկանց օրինակներով, ում Տերը նախատել է և ովքեր ապաշխարել են (օրինակ՝ տես 1 Նեփի 16․25–27, Եթեր 2․13–15)։ Ինչո՞ւ են նրանք լավ օրինակներ Եբրայեցիս 12․5–11-ում նկարագրված սկզբունքների իմաստով։

  • Եբրայեցիս 12․5–11 հատվածները կարդալուց հետ հրավիրեք երեխաներին գրի առնել մի քանի կետ, որոնք կփորձեն հիշել, երբ ուղղում են իրենց սխալները։

Նկար
learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին գրել կամ նկարել դասարանում իրենց սովորած ամենակարևոր բանը։ Խրախուսեք նրանց կիսվել, թե ինչ են սովորել իրենց ընտանիքի հետ:

Բարելավել մեր ուսուցումը

Կիրառեք գործնական աշխատանքի էջերը: Մինչ երեխաները կավարտեն գործնական աշխատանքը, ժամանակը օգտագործեք դասի սկզբունքները վերանայելու համար:

Տպել