Եկ, հետևիր ինձ
Նոյեմբերի 4-10-ը Եբրայեցիս 1-6․ Հիսուս Քրիստոս՝ «յավիտենական փրկութեան պատճառ»


Նոյեմբերի 4-10-ը Եբրայեցիս 1-6․ Հիսուս Քրիստոս՝ «յավիտենական փրկութեան պատճառ» Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբերի 4-10-ը Եբրայեցիս 1-6, Եկ, հետևիր ինձ․ Երեխաների Միության համար. 2019

Քրիստոսը երիտասարդ աղջկա և տղամարդու կողքին

«Գաղաադի բալասանը», Էննի Հենրի

Նոյեմբերի 4-10-ը

Եբրայեցիս 1–6

Հիսուս Քրիստոս՝ «յավիտենական փրկութեան պատճառ»

Ի՞նչ ճշմարտություններ եք գտնում Եբրայեցիս 1-6-ում, որոնք ոգեշնչվում եք ուսուցանել երեխաներին։ Ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին, որոնք ստանում եք դասին պատրաստվելիս, և մի մոռացեք գրի առնել դրանք։

Գրի առեք ձեր տպավորությունները

sharing icon

Հրավիրեք կիսվել

Ստուգեք, արդյո՞ք երեխաները հետևել են ձեր հրավերին անցած շաբաթվա դասի վերջում և գտել են այն հատվածը, որով կարող են կիսվել։ Եթե այո, ժամանակ տվեք նրանց կիսվելու: Եթե ոչ, օգնեք նրանց մտածել, թե ինչ են սովորել վերջերս սուրբ գրություններից, որով կարող են կիսվել։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Փոքր երեխաներ

Եբրայեցիս 1․2–10, 2․8–10, 17–18

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։

Այս հատվածները կարող են օգնել երեխաներին ավելին սովորել Հիսուս Քրիստոսի մասին և ամրացնել իրենց հարաբերությունները Նրա հետ:

Հնարավոր վարժություններ

  • Ձեր սեփական բառերով թերթիկների վրա գրեք ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին, որոնք գտել եք Եբրայեցիս 1․2–10, 2․8–10, 17–18-ում և թաքցրեք սենյակով մեկ։ Խնդրեք երեխաներին գտնել թերթիկները: Օգնեք նրանց կարդալ թերթիկների վրա գրված ճշմարտությունները և խոսել այն մասին, թե ինչ են դրանք նշանակում։ Եթե անհրաժեշտ է, բացատրեք, որ Հիսուսը կոչվում է Աստծո Որդի, որովհետև Երկնային Հայրը Նրա հոգու և մարմնի հայրն է։

  • Փոխանցեք Փրկիչի նկարը երեխաներին և խնդրեք յուրաքանչյուրին, ում ձեռքում հայտնվում է նկարը, ասել, թե ինչու է նա շնորհակալ Հիսուս Քրիստոսի համար։

Եբրայեցիս 3․8

Երկնային Հայրն ուզում է, որ մենք «չխստացնենք մեր սրտերը»:

Եբրայեցիս 3-ում իսրայելացիների խստացնում են իրենց սրտերը և մերժում Տիրոջ օրհնությունները։ Դա նաև նախազգուշացում բոլորիս, որ չխստացնենք մեր սրտերը:

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք մի սպունգ կամ գործվածքի կտոր և մի քար։ Երեխաներին հրավիրեք դիպչել այդ առարկաներին և նկարագրել, թե ինչ են զգում։ Յուրաքանչյուր առարկայի վրա մի քանի կաթիլ ջուր լցրեք և շեշտեք, որ սպունգը ավելի շատ ջուր է կլանում, քան քարը։ Բացատրեք, որ մեր սրտերը պետք է լինեն փափուկ, ոչ թե կարծր, որպեսզի կարողանան ընդունել Երկնային Հոր ճշմարտությունները։

  • Փափուկ գործվածքից և ավելի կարծր նյութից կտրեք սիրտ։ Ասացեք երեխաներին, որ երբ մենք լսում և հնազանդվում ենք, մենք փափուկ սիրտ ենք ունենում, իսկ երբ չենք լսում և հնազանդվում, ունենում ենք կարծր սիրտ։ Ձեր բառերով պատմեք սուրբ գրություններից այն մարդկանց մասին, ովքեր ունեին փափուկ կամ կարծր սրտեր (օրինակ՝ Նեփին, Լամանը և Լեմուելը [1 Նեփի 2․16–19], Պողոսը [Գործք 9․1–22], կամ Ջոզեֆ Սմիթը [Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․11–20])։ Յուրաքանչյուր օրինակի մասին պատմելիս, խնդրեք երեխաներին ցույց տալ փափուկ կամ կարծր սիրտը։

Մովսեսը կարգում է իր եղբայր Ահարոնին։

«Մովսեսը Ահարոնին կանչում է ծառայության», Հարրի Անդերսոն

Եբրայեցիս 5.4

Քահանայություն կրողները կանչված են Աստծուց:

Եբրայեցիս 5․4-ը կարևոր հատված է, որովհետև այն պարզաբանում է, որ քահանայություն կրողները և Եկեղեցու այլ ծառայողները պետք է կանչվեն Աստծուց։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք երեխաներին Եբրայեցիս 5․4։ Քահանայություն կրողի խնդրեք բացատրել, թե ինչ է քահանայությունը, և կիսվել քահանայությունը ստանալու իր փորձառությամբ։

  • Օգնեք երեխաներին մտապահել Հավատո հինգերորդ հանգանակը: Բերեք ձեր վկայությունը, որ նրանք, ովքեր կանչվում են կատարելու Աստծո աշխատանքը, կանչվում են Աստծո կողմից հայտնության միջոցով։

teaching icon

Ուսուցանեք վարդապետությունը

Ավագ երեխաներ

Եբրայեցիս 1․2–10, 2․8–10, 17–18

Ես հավատում եմ Հիսուս Քրիստոսին։

Եբրայեցիներին ուղղված նամակները միտված էին ամրացնելու եբրայեցի սրբերի հավատքն առ Հիսուս Քրիստոս: Այդ նամակները կարող են նույն ազդեցությունն ունենալ երեխաների վրա, որոնց դուք ուսուցանում եք։

Հնարավոր վարժություններ

  • Հանձնարարեք յուրաքանչյուր երեխայի մի քանի հատված Եբրայեցիս 1․2–10, 2․8–10, 17–18-ից և խնդրեք նրանց փնտրել այդ հատվածներում ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով կամ գրել դա գրատախտակին: Ուրիշ ի՞նչ գիտենք Հիսուս Քրիստոսի մասին: Երեխաները կարող են մտքեր գտնել երգերի մեջ, օրինակ՝ “I Know That My Redeemer Lives” (Hymns, no. 136) կամ “He Sent His Son” (Children’s Songbook, 34–35)։

  • Խնդրեք երեխաներին նկարել ծնողների հետ իրենց պատկերող նկարներ: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ ընդհանրություն ունեն իրենց ծնողների հետ: Բացատրեք, որ Եբրայեցիս 1․3-ում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը Աստծո «էության նկարագիրն» է, ինչը նշանակում է, որ Հիսուսը և Երկնային Հայրը ունեն նույն հատկանիշները։ Վկայեք, որ մենք սովորում ենք Երկնային Հոր մասին՝ սովորելով Հիսուս Քրիստոսի մասին և հետևելով Նրան:

  • Օգնեք երեխաներին մտածել այն մարդկանց մասին, որոնց հետ նրանք կարող են կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայությամբ։ Կարող եք հրավիրել պարապել, որպեսզի ավելի վարժ կիսվեն այդ մարդկանց հետ Հիսուսի մասին։

Եբրայեցիս 3․7-19

Որպեսզի ստանանք Երկնային Հոր առաջնորդությունը և օրհնությունները, մենք պետք է «չխստացնենք մեր սրտերը»:

Եբրայեցիս 3-ում անապատում իսրայելացիների պատմությունը օգտագործվում է ուսուցանելու համար մեր սրտերը չխստացնելու կարևորությունը։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել այս պատմությունը, որպեսզի ուսուցանեք ձեր դասարանի երեխաներին այս սկզբունքը:

Հնարավոր վարժություններ

  • Խնդրեք երեխաներին մտածել այն բաների մասին, որոնք կարծր են կամ փափուկ։ (Կարող եք բերել նմուշներ ցույց տալու համար։) Միասին կարդացեք Եբրայեցիս 3-8: Ի՞նչ է նշանակում ունենալ խստացված սիրտ: Ինչո՞ւ է Աստված ցանկանում, որ մենք ունենանք փափուկ սրտեր։

  • Ձեր բառերով պատմեք իսրայելացիների պատմությունը անապատում, երբ նրանք խստացրել էին իրենց սրտերը Տիրոջ դեմ (տես Թվոց 14․1–12, Եբրայեցիս 3․7–19)։ Օգնեք երեխաներին դերերով խաղալ այդ պատմությունը։ Ի՞նչ կպատահի, եթե մենք խստացնենք մեր սրտերը Տիրոջ և Նրա ավետարանի դեմ։

  • Հրավիրեք երեխաներին կարդալ Մատթեոս 13․15, Եբրայեցիս 3․15, Մոսիա 11․29 և Մովսես 6․27։ Խնդրեք նրանց գրատախտակին նկարել այդ հատվածներում նշված մարմնի մասերը: Ի՞նչ է նշանակում ունենալ հոգևորապես խուլ ականջներ, կույր աչքեր և կարծր սրտեր։ Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ մեր ականջները, աչքերը և սրտերը պատրաստ են ստանալ Աստծո օրհնությունները։

Եբրայեցիս 5․1-4

Քահանայություն կրողները կանչված են Աստծուց:

Եբրայեցիս 5 գլուխը հնարավորություն է տալիս քննարկել, թե ինչ է քահանայությունը (Աստծո անունով գործելու զորություն և իշխանություն) և ինչպես են այն ստանում։ Սա կարող է հատկապես օգտակար լինել այն տղաներին, ովքեր պատրաստվում են կարգվել քահանայության։

Հնարավոր վարժություններ

  • Ցուցադրեք «Մովսեսը քահանայություն է տալիս Ահարոնին» նկարը (Ավետարանի պատկերագիրք, հ.  15), մինչ երեխաներից մեկը կարդում է Եբրայեցիս 5․4։ Օգտակար կլինի բացատրել, որ Ահարոնյան Քահանայությունը այդպես կոչվեց, քանի որ Ահարոնը առաջին մարդն էր, ով կրում էր այն։ Օգնեք երեխաներին մտածել Ահարոնյան Քահանայություն կրողների պարտականությունների մասին (օրինակ՝ մկրտել, օրհնել ու բաժանել հաղորդությունը և հրավիրել մարդկանց գալ դեպի Քրիստոսը)։

  • Օգնեք երեխաներին մտածել, թե ինչ տարբեր ձևերով են մարդիկ ստանում իշխանություն։ Օրինակ՝ ինչպե՞ս է ուսուցիչը, բժիշկը կամ քաղաքական ղեկավարը ստանում իր իշխանությունը։ Ինչպե՞ս է Աստված տալիս Իր իշխանությունը: Հրավիրեք երեխաներին մտածել այս հարցի շուրջ, մինչ կկարդան Եբրայեցիս 5.4 հատվածը և հավատո հինգերորդ հանգանակը:

learning icon

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին կիսվել այսօր դասարանում սովորած սուրբ գրության հատվածով, երգով կամ վարժությունով իրենց ընտանեկան երեկոյի ժամանակ։

Բարելավել մեր ուսուցումը

Երեխաները կարող են ճանաչել Հոգու ազդեցությունը։ Ուսուցանեք երեխաներին, որ խաղաղության, սիրո և ջերմության զգացումները, որ իրենք ունենում են Հիսուս Քրիստոսի կամ Նրա ավետարանի մասին խոսելիս կամ երգելիս, գալիս են Սուրբ Հոգուց: Այս զգացումները կարող են կառուցել նրանց վկայությունը: