Եկ, հետևիր ինձ
Նոյեմբեր 4-10-ը Եբրայեցիս 1–6. Հիսուս Քրիստոս. «Յաւիտենական փրկութեան [Հեղինակը]»


Նոյեմբեր 4-10-ը Եբրայեցիս 1–6, «Հիսուս Քրիստոս. «Յաւիտենական փրկութեան [Հեղինակը]» Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Նոր Կտակարան 2019 (2019)

Նոյեմբեր 4-10-ը Եբրայեցիս 1–6, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. 2019

Քրիստոսը  երիտասարդ աղջկա և տղայի հետ կանգնած

«Գաղաադի բալասանը», Էննի Հենրի

Նոյեմբեր 4-10-ը

Եբրայեցիս 1–6

Հիսուս Քրիստոս. «Յաւիտենական փրկութեան [Հեղինակը]»

Հոգևոր տպավորությունները գրի առնելով, կկարողանաք հասկանալ, թե ինչ է Սուրբ Հոգին կամենում ուսուցանել ձեզ: Գործելով ըստ ձեր տպավորությունների, ցույց եք տալիս ձեր հավատքը առ այն, որ այդ հուշումներն իրական են:

Գրի առեք ձեր տպավորությունները

Մենք բոլորս պետք է հրաժարվենք ինչ-որ բանից Հիսուս Քրիստոսի ավետարանն ընդունելու համար՝ վատ սովորություններից, ոչ ճիշտ համոզմունքներից, վնասակար ընկերակցություններից և այլ բաներից: Հեթանոսների համար դարձը հաճախ նշանակում էր հրաժարվել կեղծ աստվածներից: Եբրայեցիների (հրեաների) համար, այնուամենայնիվ, պարզվեց, որ դարձը, եթե ոչ դժվար, ապա մի փոքր բարդ էր: Ի վերջո, նրանց փայփայած համոզմունքները և ավանդույթները արմատացած էին ճշմարիտ Աստծո երկրպագության և Նրա մարգարեների ուսմունքների մեջ, որոնք ետ էին գնում հազարավոր տարիներ: Սակայն Առաքյալներն ուսուցանում էին, որ Մովսեսի օրենքը կատարվել էր Հիսուս Քրիստոսով, և այժմ ավելի բարձր օրենքն էր չափանիշ հավատացյալների համար: Արդյո՞ք քրիստոնեություն ընդունումը նշանակում էր, որ Եբրայեցիները պետք է հրաժարվեին իրենց նախկին համոզմունքներից և պատմությունից: Եբրայեցիներին ուղղված նամակը ձգտում էր օգնել կարգավորել այդպիսի հարցեր՝ ուսուցանելով, որ Մովսեսի օրենքը, մարգարեները և արարողությունները՝ բոլորն էլ կարևոր էին, բայց Հիսուս Քրիստոսն ավելի մեծ է (տես Եբրայեցիս 1.1–4, 3.1–6, 7.23–28): Փաստորեն այդ բոլորը մատնանշում էին և վկայում Քրիստոսի մասին, որպես Աստծո Որդի և խոստացաված Մեսիա, ում սպասում էին հրեաները: Եբրայեցիներին և մեզ բոլորիս ուղղված ուղերձն այն է, որ մենք պետք է հրաժարվենք սովորույթներից՝ դարձնելով Հիսուս Քրիստոսին մեր պաշտամունքի և կյանքի կենտրոնը, քանզի Քրիստոսի միջոցով է, «որ մենք կարող ենք ձեռք բերել ողորմածություն» (Եբրայեցիս 4.16):

անհատական ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների անհատական ուսումնասիրության համար

Եբրայեցիս

Ո՞վ է գրել Եբրայեցիներին ուղղված նամակը:

Որոշ գիտնականներ կասկածի տակ են դնում այն փաստը, թե Պողոսն է գրել Եբրայեցիներին ուղղված նամակը: Եբրայեցիներին ուղղված նամակի գրական ոճը որոշ չափով տարբերվում է Պողոսի մյուս նամակներից, և տեքստի ավելի վաղ տարբերակները հեղինակի անունը չէին նշում: Սակայն, քանի որ առ Եբրայեցիս նամակում արտահայտված գաղափարները համահունչ էին Պողոսի մյուս ուսմունքներին, Վերջին Օրերի Սրբերը, պահելով քրիստոնեական ավանդույթը, ընդհանուր առմամբ ընդունեցին, որ Պողոսն առնվազն մասնակցել էր այս նամակի ստեղծմանը:

Տես նաև Bible Dictionary, “Pauline Epistles.”

Եբրայեցիս 1–5

Հիսուս Քրիստոսը Երկնային Հոր «էութեան նկարագիրն» է:

Շատ հրեաներ համարեցին, որ դժվար է ընդունել Հիսուս Քրիստոսին որպես Աստծո Որդի: Եբրայեցիներին ուղղված նամակն ուսուցանում է, որ ամեն ինչ Հիսուսի վերաբերյալ վկայում է և հանդիսանում Իր Հոր օրինակը: Երբ կարդաք Եբրայեցիս գրքի առաջին հինգ գլուխները, կարող եք կազմել Հիսուս Քրիստոսի մասին նշված տիտղոսների, դերերի, հատկանիշների և գործերի մի ցուցակ: Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում ձեզ Փրկիչի մասին: Ի՞նչ են դրանք ուսուցանում ձեզ Երկնային Հոր մասին:

Ի՞նչ է Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը ավելացնում այս գլխի ուսմունքների վերաբերյալ ձեր հասկացողությանը: «Հիսուսը … եկավ, որպեսզի կատարելագործի Աստծո մասին մարդկանց տեսակետը և կոչ անի նրանց սիրել իրենց Երկնային Հորն այնպես, ինչպես Նա է միշտ սիրել և սիրելու իրենց: Այսպիսով, կերակրելով քաղցածներին, բուժելով հիվանդներին, կշտամբելով կեղծավորությունը, աղերսելով հավատքի համար Քրիստոսը ցույց է տալիս մեզ Հոր ուղին» («Աստծո վեհությունը» Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2003, 72):

Եբրայեցիս 2.9–18, 4.12–16, 5.7–8

Հիսուս Քրիստոսը տարավ գայթակղություն և տկարություններ, որպեսզի կարողանար հասկանալ և օգնել ինձ:

Արդյո՞ք զգում եք, որ կարող եք «համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք»: (Եբրայեցիս 4.16)։ Եբրայեցիներին ուղղված ուղերձներից մեկն այն է, որ, չնայած մեր մեղքերին և թուլություններին, Աստված մատչելի է և Նրա շնորհը հասանելի է: Ի՞նչ եք գտնում Եբրայեցիս 2.9–18-ում, 4.12–16-ում, 5.7–8-ում, որը զորացնում է ձեր վստահությունը, որ Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ մահկանացու կյանքի մարտահրավերներում: Օրագրում գրի առեք ձեր մտքերն ու զգացմունքներն այն մասին, թե ինչ է Փրկիչն արել ձեզ համար:

Տես նաև Մոսիա 3.7–11, Ալմա 7.11–1334:

Եբրայեցիս 3.7–4.11

Որպեսզի ստանամ Աստծո օրհնությունները, ես չպետք է «կարծրացնեմ» իմ սիրտը:

Չնայած նրանք դարձի էին եկել դեպի քրիստոնեություն, որոշ հրեա Սրբեր համարեցին, որ դժվար է լիովին ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը և նրա օրհնությունները: Վերապատմելով հին իսրայելացիների պատմությունը, Պողոսը հույս ուներ համոզել հրեաներին խուսափել իրենց նախնիների կատարած սխալից՝ անհավատության պատճառով մերժելով Աստծո օրհնությունները: (Դուք կարող եք կարդալ պատմությունը, որը Պողոսը վկայակոչեց Թվոց 14.1–12, 26–35-ից:)

Մտածեք, թե ինչպես Եբրայեցիս 3.7–4.11-ը կարող է վերաբերել ձեզ: Այդ անելու համար, դուք կարող եք խորհել այնպիսի հարցերի շուրջ, ինչպես օրինակ.

  • Ինչպե՞ս իսրայելացիները բարկացրին Տիրոջը: (տես Եբրայեցիս 3.8–11): Որո՞նք են կարծր սիրտ ունենալու հետևանքները։

  • Երբ եմ թույլ տվել, որ սիրտս կարծրանա: Կա՞ն արդյոք օրհնություններ, որոնք Աստված կամենում է տալ ինձ, որը ես չեմ ստանում հավատքի բացակայության պատճառով:

  • Ի՞նչ կարող եմ անել, որ զարգացնեմ փափուկ և ապաշխարող սիրտ: (տես Եթեր 4.15, Առակաց 3.5–6, Ալմա 5.14–15):

Տես նաև 1 Նեփի 2.16, 15.6–11, Հակոբ 1.7–8, Ալմա 12.33–36:

ընտանեկան ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար

Երբ ընթերցում եք սուրբ գրություններն ընտանիքով, Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե որ սկզբունքները շեշտել ու քննարկել, որպեսզի դրանք համապատասխանեն ձեր ընտանիքի կարիքներին: Ահա մի քանի առաջարկներ․

Եբրայեցիս 1․8-9

Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տվել, որ Նա սիրում է արդարակեցությունը և ատում է անօրինությունը: Եթե մենք անարդար ցանկություններ ունենք, ինչ կարող ենք անել դրանք փոխելու համար:

Եբրայեցիս 2․1-4

Կարո՞ղ եք մտածել մի առարկայական դասի մասին, որպեսզի օգնեք ձեր ընտանիքին հասկանալ, թե ի՞նչ է նշանակում ամուր կառչել ավետարանի ճշմարտություններից «որոնք մենք լսել ենք»: Դուք կարող եք դա բացատրել մի առարկայի միջոցով, որը դժվար է բռնել: Մեր վկայությունը պահպանելու ջանքերը ինչպե՞ս են նմանվում այդ առարկան բռնելուն և պահելուն: Ինչպե՞ս կարող ենք հավաստիանալ, որ «մեր լսած բաները» «չպակասուին» մեզանից: (հատված 1):

Եբրայեցիս 2․9-10

«Փրկութեան առաջնորդ» արտահայտությունը հետազոտելու համար կարող եք սկսել, քննարկելով, թե ինչ է առաջնորդը: Ի՞նչ է անում առաջնորդը: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը առաջնորդի նման մեզ համար և մեր փրկության համար:

Եբրայեցիս 5․1-5

Այս հատվածները կարող են օգնել ձեզ քննարկում անցկացնել այն մասին, թե ինչ է նշանակում կանչված լինել Աստծուց քահանայություն կրելու կամ Եկեղեցու այլ կոչումներ կատարելու համար՝ մեկի կողմից, ով իշխանություն ունի: Ի՞նչ կարող եք սովորել Հիսուս Քրիստոսի օրինակից կոչումներ ստանալու և կատարելու վերաբերյալ:

Երեխաներին ուսուցանելու լրացուցիչ գաղափարների համար տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը, Եկ հետևիր ինձ․ Երեխաների Միության համար:

Բարելավել անհատական ուսումնասիրությունը

Փորձեք տարբեր մոտեցումներ: Սուրբ գրությունները մշտապես նույն ձևով ուսումնասիրելու փոխարեն, մտածեք ուսումնասիրման տարբեր գաղափարներ: Որոշ գաղափարների համար տես՝ «Սուրբ գրությունների ձեր անձնական ուսումնասիրությունը բարելավելու գաղափարներ» բաժինը այս սկզբնաղբյուրի սկզբում:

Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին

«Քրիստոսն այցելում է Նոր Աշխարհ», Վոլթեր Ռեյն