Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 4-10-ը։ Հայտնություն 1-5. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»


«Դեկտեմբերի 4-10-ը։ Հայտնություն 1-5. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս», Ե՛կ, հետևիր ինձ. Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Դեկտեմբերի 4-10-ը։ Հայտնություն 1-5», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
խոտի վրա նստած գառ

Դեկտեմբերի 4-10-ը

Հայտնություն 1-5

«Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»

Հայտնության գրքի խորհրդանշականությունը երեխաների համար կարող է բարդ լինել, սակայն այն նաև պարունակում է կարևոր վարդապետություն, որը գեղեցիկ և պարզ է։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք երեխաներին կիսվել, թե ինչ կզգային, եթե տեսիլքի մեջ տեսնեին Հիսուս Քրիստոսին։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ գիտեն Հայտնության գրքից Հովհաննեսի տեսիլքի մասին, որը վերաբերում է Հիսուսին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Հայտնություն 1․20

Ես կարող եմ փայլել Փրկիչի լույսով

Հայտնություն 1․20 հատվածում Փրկիչն Իր եկեղեցին համեմատում է մոմակալների հետ։ Օգնեք երեխաներին հասկանալ, որ նրանք կարող են փայլել Փրկիչի լույսով՝ ապրելով Նրա ուսմունքներով:

Հնարավոր վարժություններ

  • Երեխաներին ցույց տվեք լույսի տարբեր աղբյուրների նկարներ, ինչպիսիք են՝ լամպը, մոմը և արևը: Երբ կարդաք «այն եօթը ճրագակալները եօթը եկեղեցիներն են» (Հայտնություն 1.20) մասին, հրավիրեք երեխաներին ցույց տալ այս հատվածում նշված լույսի նկարը: Օգնեք երեխաներին քննարկել, թե ինչպես մենք՝ որպես Հիսուսի եկեղեցու անդամներ, կարող ենք նման լինել մոմի լույսի․ օրինակ, երբ ուրիշների համար հաճելի բաներ ենք անում:

  • Երգեք մի երգ ուրիշների համար լույս լինելու մասին, օրինակ՝ «Jesus Wants Me for a Sunbeam» (Children’s Songbook, 60–61): Կիսվեք փորձով, թե ինչ եղանակներով են երեխաներն ապրում Հիսուս Քրիստոսի ավետարանով և լույս դառնում իրենց շրջապատի համար: Կիսվեք, թե ուրիշների համար լույս լինելն ինչպես է օգնել ձեզ ավելի մոտ զգալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Հայտնություն 3.20

Ես կարող եմ իմ կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսին

Դուռը թակող Հիսուսի մասին փոխաբերությունը կարող է օգնել երեխաներին հասկանալ, որ Նա ցանկանում է մոտ լինել իրենց։

Հնարավոր վարժություններ

  • Երբ կարդաք Հայտնություն 3.20 հատվածը, ցույց տվեք դռան մոտ կանգնած Փրկիչի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ Հիսուսը թակում է իրենց տան դուռը։ Թող նրանք մեկնաբանեն, թե ինչպես կվարվեին այդ դեպքում։

  • Հրավիրեք երեխաներին պատմել այն ժամանակի մասին, երբ անհամբեր սպասել են որևէ մեկին, ով պետք է այցելեր իրենց տուն։ Ինչի՞ նման էր սպասելը, թե երբ այդ մարդը կթակի դուռը: Ի՞նչ կպատահեր, եթե մենք երբեք թույլ չտայինք այդ մարդուն ներս մտնել։ Կարդացեք Հայտնություն 3․20-ը և խնդրեք երեխաներին հերթով պահել Հիսուսի նկարը և ձևացնել, թե թակում են դուռը։ Դասարանի մյուս անդամները կարող են ձևացնել, թե բացում են դուռը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի թույլ տանք, որ Հիսուսը մեր կողքին լինի, անգամ, եթե չենք տեսնում Նրան։

Հայտնություն 5․1-10

Հիսուսը Քրիստոսն այն միակն է, ով արժանի է լինելու իմ Փրկիչը

Հովհաննեսն իր տեսիլքից սովորեց, որ միայն Հիսուս Քրիստոսը (գառը) կարող է լինել մեր Փրկիչը և իրականացնել Հոր ծրագիրը (կնքված գիրքը)։

Հնարավոր վարժություններ

  • Դասից առաջ փաթեթավորեք Ավետարանի պատկերագիրք օրինակը՝ թղթի կամ թելի միջոցով: Օգտվելով Հայտնություն 5․1–10-ի մի քանի կարևոր արտահայտություններից, նկարագրեք Հովհաննեսի տեսիլքը։ Երեխաներին ցույց տվեք գիրքը և ասացեք, որ գիրքը բացելու միակ եղանակը սենյակում թաքնված Հիսուսի նկարը գտնելն է։ Երբ նրանք գտնեն նկարը, բացեք գիրքը և երեխաներին ցույց տվեք գրքի այն նկարներից մի քանիսը, որոնք ներկայացնում են Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ առկա օրհնությունները (օրինակ՝ տաճար, մկրտություն և ընտանիքներ): Վկայեք, որ Փրկիչը միակն է, որ կարող էր իրագործել սա:

  • Ամփոփեք Հայտնություն 5․1–10-ում նկարագրված տեսիլքը և հրավիրեք երեխաներին դերերով ցույց տալ, թե Հովհաննեսը և մյուսները ինչ էին զգում տեսիլքի տարբեր դրվագներում։ Օրինակ՝ նրանք կարող են ձևացնել, թե լաց են լինում, երբ ոչ ոք չի կարողանում բացել գիրքը, կամ կարող են ուրախանալ, երբ Փրկիչը բացի այն։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Հայտնություն 3․5, 12-21

Եթե ես նվիրված լինեմ Փրկիչի ավետարանին, ես մեծ օրհնություններ կստանամ երկնքում

Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել «գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ»: Մտածեք այն եղանակների մասին, որոնք կօգնեն երեխաներին լինել գաղջի հակառակը. Եռանդուն նվիրվեք Փրկիչին և Նրա ավետարանին։

Հնարավոր վարժություններ

  • Միասին կարդացեք Հայտնություն 3․5, 12, 21-ը և բացատրեք այն բառերը, որոնք երեխաները գուցե չգիտեն: Ի՞նչ է նշանակում «հաղթում է»: Հրավիրեք երեխաներին նկարել այս հատվածներում խոստացված օրհնություններից մեկը և ցույց տալ այն դասարանին:

  • Միասին կարդացեք Հայտնություն 3․15-16-ը։ Խնդրեք երեխաներին խոսել այնպիսի բաների մասին, որոնք առավել օգտակար կամ հաճելի են, երբ դրանք դեռ տաք են (օրինակ՝ ապուր) կամ սառն են (օրինակ՝ պաղպաղակը): Ինչպե՞ս կարող է Փրկիչի հանդեպ գաղջ կամ «գոլ» լինելը զրկել մեզ օրհնություններից, որոնք խոստացվել են 5, 12 և 21 հատվածներում:

  • Գրատախտակին գրեք գաղջ բառը և դրա մի քանի հոմանիշները, ինչպես օրինակ՝ անվճռական, անտարբեր կամ սովորական։ Օգտագործեք այս բառերը, որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ, թե ինչու Տերը չի ցանկանում, որ մենք գաղջ (գոլ) լինենք: Ի՞նչ բառերով կարող ենք նկարագրել այն մարդուն, որին Նա ցանկանում է տեսնել։ Կիսվեք, թե ինչու եք ցանկանում լիովին նվիրված լինել Փրկիչին և հրավիրեք երեխաներին նույնպես կիսվել իրենց մտքերով:

Հայտնություն 3.20

Ես կարող եմ թույլ տալ, որ Հիսուս Քրիստոսը դառնա իմ կյանքի մասը

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին բացել իրենց սրտերը և կյանքը Հիսուս Քրիստոսի զորության և ազդեցության առաջ։

Հնարավոր վարժություններ

  • Երբ կարդաք Հայտնություն 3.20 հատվածը, ցույց տվեք դռան մոտ կանգնած Փրկիչի նկարը այս շաբաթվա համառոտ շարադրանքից՝ Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար նյութում։ Որպեսզի օգնեք երեխաներին հասկանալ նկարի իմաստը, խնդրեք նրանց աշխատել զույգերով և պատասխանել այսպիսի հարցերի․ Ինչո՞ւ է Հիսուսը թակում դուռը։ Ինչո՞ւ դռան վրա դրսի կողմից դռան բռնակ չկա։ Ի՞նչ է նշանակում թույլ տալ Հիսուսին մտնել մեր կյանք:

  • Հրավիրեք երեխաներին գրատախտակին գրել տարբեր եղանակներ, որոնցով կարելի է դուռը բացել Հիսուսի առաջ: Որոշ օրինակներ ներառում են՝ ծառայել մյուսներին, ընթերցել սուրբ գրությունները, պահել մկրտության ժամանակ կապած ուխտերը և ընդունել հաղորդություն։

Հայտնություն 5․1-10

Հիսուսը Քրիստոսն այն միակն է, ով արժանի է լինելու իմ Փրկիչը

Հայտնություն 5-ում ուսուցանվում է, որ միայն Հիսուս Քրիստոսն է արժանի և ունակ՝ իրագործելու Քավությունը և փրկելու մեզ մեղքից։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներին խոսել այն մասին, երբ կարիք ունեին, որ որևէ մեկը ինչ-որ բան աներ իրենց համար, որն իրենք չէին կարող ինքնուրույն անել։ Խնդրեք նրանց կարդալ Հայտնություն 5․1–10-ը և գտնել այն, ինչ պետք է արվի, և որ միայն մեկ անձ կարող է անել դա (բացատրեք, որ Գառը Հիսուսը Քրիստոսն է, իսկ գիրքը ներկայացնում է Աստծո ծրագիրը)։ Ի՞նչ է արել Հիսուսը մեզ համար, որ որևէ մեկը չէր կարող անել։

  • Խնդրեք երեխաներին գտնել օրհներգ կամ մանկական երգ, որը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին (օրինակ՝ «Beautiful Savior», Children’s Songbook, 62–63)։ Ի՞նչ են ուսուցանում այդ երգի բառերը Հիսուս Քրիստոսի մասին: Ինչո՞վ է այդ երգը նման Հիսուս Քրիստոսի գովերգին, տրված Հայտնություն 5․9–10-ում։

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Հրավիրեք երեխաներին իրենց ընտանիքի անդամների հետ կիսվել այն եղանակներով, որոնցով կարող են հրավիրել Փրկիչին ազդեցություն գործել իրենց տներում։

Բարելավեենք մեր ուսուցումը

Հորդորեք ակնածալից լինել։ Ակնածանքի կարևոր տարրերից է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին խորհելը: Կարող եք երեխաներին հիշեցնել, որ լինեն ակնածալից՝ ցածրաձայն երգելով կամ շշնջալով մի երգ, կամ ցույց տալով Հիսուսի նկարը:

Տպել