Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 18-24-ը։ Սուրբ ծնունդ. «Մեծ ուրախության ավետիք»


«Դեկտեմբերի 18-24-ը։ Սուրբ ծնունդ. «Մեծ ուրախության ավետիք», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Դեկտեմբերի 18-24-ը։ Սուրբ ծնունդ», Եկ, հետևիր ինձ․ Երեխաների միության համար. 2023

Նկար
նորածին մանուկ

Գառնուկ, Ջենեդի Փեյջ

Դեկտեմբերի 18-24-ը

Սուրբ ծնունդ

«Մեծ ուրախության ավետիք»

Այս դասը հնարավորություն է տալիս օգնել երեխաներին Սուրբ Ծննդյան օրերին տոնել Փրկիչի ծնունդը, կյանքը և առաքելությունը։ Դասը պատրաստելիս հիշեք սա։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ցույց տվեք այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար նյութից և հրավիրեք երեխաներին ասել ձեզ, թե ինչ գիտեն Փրկիչի ծնունդի մասին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. կրտսեր խմբի երեխաներ

Մատթեոս 2․1–12, Ղուկաս 2․1–14

Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ որպես մանուկ

Երեխաներին դուր է գալիս Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը: Ի՞նչ վարդապետական ճշմարտություններ եք տեսնում այդ պատմության մեջ, որոնք երեխաները պետք է հասկանան։

Հնարավոր վարժություններ

  • Կարդացեք Ղուկաս 2․1–14 երեխաների համար և նկարագրեք այդ հատվածների իրադարձությունները, անդրադառնալով «Գլուխ 5․ Հիսուս Քրիստոսը ծնվեց» գլխին՝ Նոր Կտակարանի Պատմություններում 13–15, կամ ChurchofJesusChrist.org-ի համապատասխան տեսանյութում։ Հրավիրեք երեխաներին նկարել Սուրբ ծննդյան իրադարձությունները և, օգտվելով նկարներից, ինքնուրույն պատմել պատմությունը։ Ինչո՞ւ ենք մենք երջանիկ, որ Հիսուսը ծնվեց:

  • Խնդրեք երեխաներին պատմել Հիսուսին գտնելու համար աստղին հետևող մոգերի պատմությունը։ Պատմությունը հիշեցնելու համար, տես Մատթեոս 2.1-12 կամ «Գլուխ 7․ Մոգերը» բաժինը՝ Նոր Կտակարանի պատմություններում 18, կամ դիտեք համապատասխան տեսանյութը ChurchofJesusChrist.org կայքում: Թաքցրեք Հիսուս Քրիստոսի նկարը սենյակում: Նկարեք կամ կտրեք թղթե աստղ և կախեք օդում։ Հրավիրեք երեխաներին պատկերացնել, որ իրենք մոգերն են, ովքեր կրում են նվերները, և առաջնորդեք նրանց սենյակով՝ Հիսուսին գտնելու համար։ Օգնեք երեխաներին մտածել որոշ նվերների մասին, որոնք մենք կարող ենք տալ Հիսուսին:

  • Երեխաների հետ երգեք Սուրբ ծննդյան մի քանի օրհներգ կամ երգեր (տես Hymns, nos. 201–14, Children’s Songbook, 34–54)։ Խնդրեք նրանց կիսվել որևէ մտքով, որն, իրենց կարծիքով, ուսուցանում է յուրաքանչյուր երգը։

Նկար
Հիսուսը ծնկի է իջել Գեթսեմանիի այգում

Գեթսեմանի, Ջ. Կիրկ Ռիչարդս

Հովհաննես 3․16

Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձրել, որ մի օր ես կրկին ապրեմ իմ Երկնային Հոր հետ

Արդյո՞ք երեխաները հասկանում են, թե ինչու Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ: Ժամանակ տրամադրեք և մտածեք, թե ինչ է Փրկիչն արել անձամբ ձեզ համար, և դուք ինչպես կարող եք օգնել երեխաներին հասկանալ, թե Նա ինչ է արել իրենց համար։

Հնարավոր վարժություններ

  • Դասարան բերեք Հիսուս Քրիստոսի նկարը՝ փաթեթավորված որպես նվեր կամ տուփ։ Դրա վրա պիտակ փակցրեք՝ «Հովհաննես 3․16», և ասեք երեխաներին, որ այն հուշում է, թե ինչ նվեր է։ Երեխաների հետ կարդացեք Հովհաննես 3․16 և հրավիրեք նրանց կռահել, թե ինչ նվեր է, և բացեք այն։ Ինչո՞ւ Աստված ուղարկեց մեզ Իր Որդուն:

  • Օգնեք երեխաներին ավարտել այս նախադասությունը․ «Հիսուս Քրիստոսը եկավ Երկիր, որպեսզի »։ Ապա ցույց տվեք Փրկիչի քավիչ զոհաբերությանը, մահվանը և Հարությանը վերաբերող նկարներ (տես Ավետարանի պատկերագիրք, հհ.56-59) և համառոտ պատմեք այդ իրադարձությունների մասին։ Կարող եք նաև միասին երգել որևէ երգ այն մասին, թե ինչու Հիսուսը եկավ երկիր, օրինակ՝ «He Sent His Son» (Children’s Songbook, 34–35)։ Կիսվեք Հիսուս Քրիստոսի մասին վկայությամբ և ասեք, թե Նա ինչ է արել ձեզ համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը. ավագ խմբի երեխաներ

Մատթեոս 1.18–25, 2.1–12, Ղուկաս 1.26–38, 2.1–20

Հիսուս Քրիստոսը Երկիր եկավ որպես մանուկ

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին Սուրբ ծննդյան օրերին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։

Հնարավոր վարժություններ

  • Հրավիրեք երեխաներից մեկին կարդալ Փրկիչի ծնունդին վերաբերող իրադարձությունների մասին (տես Մատթեոս 1․18–25, 2․1–12, Ղուկաս 1․26–38, 2․1–20)։ Խնդրեք մյուս երեխաներին հերթով գրատախտակին նկարել այն, ինչ նկարագրվում է սուրբ գրություններում։ Ի՞նչ են այս պատմություններն ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Հրավիրեք երեխաներին թերթիկների վրա գրել կամ նկարել այն, ինչ կարող են անել, որպեսզի կարողանան Սուրբ ծննդյան օրերին կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա։ (Կարող են մտքեր ծագել «Good Tidings of Great Joy: The Birth of Jesus Christ» տեսանյութը դիտելիս (ChurchofJesusChrist.org)։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց գրածով: Խրախուսեք երեխաներին թերթիկները տուն տանել և իրենց ընտանիքների հետ կատարել այն առաջարկությունները, որոնք նրանք գրել են թերթիկների վրա:

  • Երգեք Սուրբ ծննդյան երգեր Փրկիչի մասին (տես Children’s Songbook, 34–54, Hymns, nos.201-14) և հրավիրեք երեխաներին կիսվել այդ երգերից իրենց սիրելի տողով կամ արտահայտությունով։

Հովհաննես 3․16

Հիսուս Քրիստոսը հնարավոր է դարձրել, որ մի օր ես կրկին ապրեմ իմ Երկնային Հոր հետ

Ինչպե՞ս կարող եք օգնել երեխաներին կրկնել այն, ինչ սովորել են այս տարի, և հասկանալ, թե ինչու իրենց կյանքում ունեն Հիսուս Քրիստոսի կարիքը:

Հնարավոր վարժություններ

  • Թերթիկներից մեկի վրա գրեք Ո՞վ է Հիսուս Քրիստոսը, իսկ մյուսի վրա՝ Ինչո՞ւ Նա եկավ Երկիր, և փակցրեք դրանք սենյակում՝ երկու տարբեր պատերի վրա։ Հրավիրեք յուրաքանչյուր երեխայի կարդալ հետևյալ սուրբ գրությունների հատվածներից որևէ մեկը․ Մատթեոս 16․15–16, Հովհաննես 3․16, 1 Նեփի 10․4, Մոսիա 3․8, Ալմա 7․10–13, 3 Նեփի 27․14–15։ Խնդրեք երեխաներին պատերին փակցված երկու հարցերի պատասխանը փնտրել իրենց կարդացած սուրբ գրություններում: Խնդրեք նրանց գրել իրենց պատասխանները և փակցնել պատին՝ համապատասխան հարցի կողքին։ Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունն այն ամենի համար, ինչ Հիսուս Քրիստոսն արել է մեզ համար:

  • Հրավիրեք երեխաներին գրատախտակին թվարկել Հիսուսի բոլոր անուններն ու տիտղոսները, որոնք կարող են հիշել (տես Bible Dictionary, “Christ, names of”)։ Այդ անուններն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին: Ինչո՞ւ մեր կյանքում ունենք Հիսուս Քրիստոսի կարիքը: Որպեսզի օգնեք պատասխանել այս հարցին, ցույց տվեք «Why We Need a Savior—A Christmas Message about Our Savior Jesus Christ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org

Նկար
սովորելու պատկերակ

Խրախուսեք տնային ուսումնասիրությունը

Խրախուսեք երեխաներին գտնել առնվազն մեկ ուղի Սուրբ ծննդյան օրերին որևէ մեկին ծառայելու կամ Հիսուս Քրիստոսին ավելի մոտ լինելու համար:

Բարելավենք մեր ուսուցումը

Երեխաներին հրավիրեք կիսվել իրենց սովորածով: Երեխաները կարող են հզոր դրական ազդեցություն ունենալ իրենց ընտանիքների վրա: Խրախուսեք ձեր ուսուցանած երեխաներին իրենց ընտանիքների հետ կիսվել այն ուսմունքներով, ինչ սովորում են Երեխաների միությունում: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 30:)

Տպել